Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան Զուգել են հանդեր նախշուն գորգերով: Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան Վիճակ հանելու աշխույժ երգերով: (Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմից) Պոեմում նկարագրված է համբարձման տոնը: Ի՞նչ տոն է դա: Խաչելությունից հետո հարություն առնելով՝ Հիսուս Քրիստոսը հանդիպեց առաքյալներին և պատվիրեց նրանց գնալ Ձիթենյաց լեռը: Այստեղ Հիսուսը օրհնեց առաքյալներին, պատվիրեց քարոզել ու տարածել Քրիստոնեությունը: Այնուհետև նա համբարձվեց, բարձրացավ երկինք: Երկրից երկինք Հիսուսի այս փոխադրվելը Նոր Կտակարանում անվանվում է համբարձում: Համբարձման տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է: Եկեղեցին այն կատարում է Զատկին հաջորդող քառասուներորդ օրը: |