ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի փաստաբանների պալատի անդամներին և հյուրերին
12:36, 24.04.2014
2012 | 0
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց փաստաբանների միջազգային միության անդամներից, աշխարհի տարբեր երկրների փաստաբանական պալատների նախագահներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի:
Հանդիպման սկզբում ՀՀ փաստաբանների պալատի նախագահն անդրադարձավ պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակին և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Ողջունելով պավիրակության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու ազգապահպան դերակատարությունն ու առաքելությունը:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան` կարևոր նկատելով նաև ներկաների առաքելությունը ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտություն ու գոհունակություն հայտնեց այն բոլոր երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը` հույս հայտնելով, որ Հայոց Եղեռնի ճանաչման և դատապարտման ջանքերը միջազգային հանրության կողմից պիտի շարունակվեն, որպեսզի մարդկության կյանքում կանխարգելվեն նման անմարդկային ոճրագործությունները:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8276 | 0
18:21, 25.07.2014
6145 | 0
դեպի վեր