ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Սոնա Վան, Դեր Զոր
18:41, 24.04.2014
3356 | 0

ԴԵՐ - ԶՈՐ

Զգու՜յշ...
զգույշ քայլիր անապատով

սա սովորական ավազ չէ

սա... ավազե ճերմակ վիրակապ է
դրված միլիոն ու կես երազների վրա

ուզում ես իմանալ զոհերի ճշգրիտ թի՞վը
դժվար չէ...
մաղի՜ր անապատի ավազը
ցանցի վրա ինչպես ձկնորս
հաշվիր ահաբեկված աչքերի թիվը
ու բաժանիր երկուսի

քեզ հետաքրքրում է նրանց երազների
մանրամասնե՞րը...

հոգ չէ...

դի՛ր ականջդ ավազի վրա
ու ինչպես կամերային նվագախումբ
կհնչի
բազմամիլիոն ոսկրե շվիների երգը

անընդմեջ կնվագեն շվիները
ու ավազի վրա
կօրորվեն մեկ ու կես միլիոն
ուրվականներ
դեղի՜ն... անատամ ժպիտներով
մինչև... մինչև հեռվից լսվի
առաջին ոտնաձայնը

գիտե՞ս... այստեղ... անապատում
ուրվականները
չեն հավատում... մարդկանց
ՍՈՆԱ ՎԱՆ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13121 | 0
01:01, 08.12.2017
29992 | 0
23:45, 27.08.2017
21770 | 0
դեպի վեր