ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Գարուշ Հարյանց, Հանրագումար
10:10, 25.04.2014
2391 | 0

Գարուշ Հարյանց
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Հ Ա Ն Ր Ա Գ Ո Ւ Մ Ա Ր

Պատճառն է հայտնի, հետեւանքը՝ փուչ,
խոստումը պարապ, կրակված պարկուճ,

ի՜նչ միլիոն ու կես, չորս ու կես է սա,
ուր կամքն է մանգաղ, պատիվը՝ հեսան,

համրության վկա՝ խոյակ ու արձան,
մեր կյանքն է լլկում ամենայն աքցան,

ավետարանն էլ՝ բազկաթոռի տակ,
որ խորհրդավոր ընթրիքը դեռ տաք

ոտքից չկաղի, հետո էլ՝ մտքից,
սակայն բողոքվի միմիայն ոտքից,

ինչ է, թե վանի զարթոնքը Վանի,
չոքի կոկորդին մայր Երեւանի,

քարտեզը թափ տա շուրջառի հանգույն,
ատելությամբ էլ լցվի գերագույն,

նահանջը հերքի կեղծ բարեկամի,
պահանջով այրվի եւ չկարկամի,

վերադարձն ապրի միայն խնդությամբ,
պատյանավորվի հավիտենությամբ:

© Ապրիլի 25, 2014 թ., Լոս Անջելես, ԿՆ, ԱՄն:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13144 | 0
01:01, 08.12.2017
30004 | 0
23:45, 27.08.2017
21801 | 0
դեպի վեր