ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի ունեցավ հերթական «Խոկման» արարողությունը
21:25, 06.05.2014
1976 | 0

Այսօր մայիսի 6-ին, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի ունեցավ հերթական «Խոկման» արարողությունը:
«Խոկման» արարողության ընթացքում «Կանաչ կիրակի» թեմայի շուրջ քարոզեց եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթն ունեցան:

Հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ հավատացյալները համատեղ աղոթեցին, երկրի և Եկեղեցվո զորացման, խոկման մասնակիցների, ինչպես նաև «Հավատամք» -ի քարոզչական կենտրոնի համացանցային ընկերների առողջության, խաղաղության և գործերի հաջողության, համար:

«Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարեության խոսքերը և երանի՜ նրան, ով լսում և պահում է այն, ինչ որ գրված է նրա մէջ. Որովհետև մոտ է ժամանակը։ ⁴ Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթը եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությ՜ուն նրանից, որ Էր, և որը գալու է. Նաև՝ Հոգու յոթը զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է» (Հայտն.1: 3-4):

Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր