Այսօր մայիսի 6-ին, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի ունեցավ հերթական «Խոկման» արարողությունը: Հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ հավատացյալները համատեղ աղոթեցին, երկրի և Եկեղեցվո զորացման, խոկման մասնակիցների, ինչպես նաև «Հավատամք» -ի քարոզչական կենտրոնի համացանցային ընկերների առողջության, խաղաղության և գործերի հաջողության, համար: «Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարեության խոսքերը և երանի՜ նրան, ով լսում և պահում է այն, ինչ որ գրված է նրա մէջ. Որովհետև մոտ է ժամանակը։ ⁴ Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթը եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությ՜ուն նրանից, որ Էր, և որը գալու է. Նաև՝ Հոգու յոթը զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է» (Հայտն.1: 3-4): |