ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Նար-Դոս /պատմվածքներ-1
17:13, 12.05.2014
9532 | 0

ԻՆՉՊԵՍ ԲԺՇԿԵՑԻՆ

Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը: Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկ փողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամդեմ առնում մի պատի՝ կույր մուրացկանի պես: Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ, որոնց խարխուլ լաբիարները թվում է թե ամեն րոպե պատրաստ են թափվելուանցորդի գլխին: Փոքրիկ պատուհաններ կեսը ապակի, կեսը թղթած, փտած դռներ, հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանըծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում, ստիպելով խեղճ ու թշվառ բնակիչներին պատսպարվել ծալքերում, դռների և պատուհաններիխոռոչներում, չուլ ու փալասների տակ:

Այսպիսի տնակներից մեկն էր և ջուլհակ Թորոսի խրճիթը: Սակայն այս խրճիթը մյուս տնակներից տարբերվում էր միայն նրանով, որ սրա պատերի կեսն ալիզից էր (կավի ևհարդի շաղախից) և կտրանը երդիկ ուներ, որի գլուխը ծածկված էր կոտրած կարասի վերին մասով: Այդ երդիկի տակ էր ջուլհակի դազգահը, և այդ տեղից էր նա ձմեռը լույսստանում կտավ գործելիս, որովհետև միակ պատուհանը շատ փոքր էր և դազգահից հեռու:

Ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր, նստում էր իր նահապետական դազգահի առջև, ոտները կախում հորի մեջ, մաքոքը հինածի միջով աջ ձեռքիցձախն էր գցում, ձախից աջը, և վաղ առավոտից մինչև ուշ գիշեր խրճիթի խոր լռության մեջ լսվում էր ճախարակների միալար ճռճռոցը: Այժմ ծերացել էր, շատ էր ծերացել, մեջքը կորացել, կուզ էր դարձել, մորուքը սպիտակափառ փռվել էր կրծքին, սպիտակ թավ հոնքերը կախվել էին հանգած աչքերի վրա, ձեռքերը դողդողում էին և առանցձեռնափայտի չէր կարողանում ման գալ: Ու չէր հիշում, թե երբվանից էր, որ դազգահը, կարծես խոր քուն մտած, կանգնած էր երդիկի տակ իր ցից-ցից սյուներով, առանց հինածի, որպես մի կմախք, չէր հիշում, թե երբվանից էր, որ ջահրան իր ծռված անիվով ընկած էր անկյունում անգործ, չէր հիշում, թե երբվանից էր, որ մասրաները փոշեթաթախ ընկած էինմութ պատի տակ թիթեղյա այն փոքրիկ լամպի հետ, որ գիշերները մխում էր դազգահի մոտ:

Այս էլ չէր հիշում, թե երբ էր մեռել կինը, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ, որ այժմ մոտ երեսուն տարեկան էր և իր միակ հույսն ու ապավենը այդ խորինծերության հասակում: Մարթան էր նրան կերակրում, հագցնում իր ձեռքի աշխատանքով և չէր ամուսնացել միայն նրա համար, որ ծերունի հայրն անտեր — անտիրական չմնա: Նրա, ինչպես և համարյա ամբողջ թաղի կանանց, սովորական աշխատանքը հինած գործելն էր, որ նա վերցնում էր ասիական դերձակներից: Ամբողջ օրն աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել կամ դուրսը հարևան կանանց պես տան պատի տակ վիլալարը ձեռքին հինած հինելիս, կամ թել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը, թախտի վրա, դազգահի առջև նստած, գուլուփան ու թուրը ձեռքին, հինած գործելիս:

Տարօրինակ աղջիկ էր Մարթան: Ծիծաղ, ուրախ տրամադրություն ասած բանը կարծես բնավ ծանոթ չէր նրան. ծանրաբարո, սակավախոս, միշտ զգաստ, միշտ լուրջ, միշտկենտրոնացած իր ներքին աշխարհի մեջ, ուր կարծես շարունակ պրպտում էր ինչ-որ ու չէր գտնում: Դեռևս մոր կենդանության ժամանակ, որ զարմանալի աստվածավախ կին էր, տարված ամեն տեսակ նախապաշարումներով, նա սովորել էր հավատալ սրբերին, որոնք այժմ մի-մի պաշտամունքի առարկա էին դարձել նրա համար: Նրա ամենապաշտելիսուրբը ս. Գևորգն էր, ուր ամառ-ձմեռ համարյա ամեն շաբաթ երեկո գնում էր համբուրելու, իսկ ամեն տարի աշնանը, այդ սրբի տոնի շաբթին ծոմ էր պահում — ամբողջ վեց օրո՜չ հաց էր առնում բերանը, ո՜չ ջուր, իսկ յոթերորդ օրը հաղորդվում էր: Նույնիսկ մի անգամ ծոմապահությունից այնպես հիվանդացավ, որ քիչ մնաց մեռներ, բայց և այնպեսշարունակում էր իրենը: Մեծ պասը պահում էր ամենայն սրբությամբ, իսկ զատկից մինչև համբարձումը երկուշաբթի օրերը չէր աշխատում, որ հարինք ցավը չտարածվի, ևարտերը կարկտահար չլինեն: Միշտ այդպես էին արել հայրն ու մայրը, այդպես էլ շարունակում էր այժմ ինքը:

Նա հավատում էր դևերի և սատանաների, ալքերի և քաջքերի գոյության, թալիսմանների և ժողովրդական աղոթքների զորության: Երազի մեջ տեսած ամեն մի կենդանի կամառարկա նրա համար որոշ, տխուր կամ ուրախ, պատահարի գուշակ էր, հոգ չէ, թե այդ երազները բնավ չկատարվեին:

Դեռևս մանուկ հասակում մորից լսել էր, որ ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ուսի վրա — սատանա, նրանք շարունակ կռվում են իրար հետ. հրեշտակըմարդուն դեպի բարին է մղում, սատանան — դեպի չարը, ուստի քնելիս պետք է միշտ ձախ ուսի վրա պառկել, որ սատանան տակը մնա ջարդվի: Ու Մարթան այդպես էլ անումէր միշտ և հաստատ հավատացած էր, որ գիշերները ձախ ուսի վրա պառկելով սատանային տակն է գցում ջարդում և դրանով ուրախացնում բարի հրեշտակին:

Գարնան վերջին օրերից մեկում մեռավ Թորոսենց հեռու-մոտիկ ազգականներից մեկի թոքախտավոր տղան՝ Դարչո անունով: Մարթային եկան տարան, որ օգնի սևեր կարելուսգավորների համար: Երեք օր ու գիշեր մնաց Մարթան մեռելատանը և տուն դարձավ թաղման օրը, արդեն մութն ընկած ժամանակ, երբ ամենքն արդեն ցրվել էին: Հայրը նրանիցշատ առաջ էր վերադարձել և խրճիթի շեմքին նստած սպասում էր նրան:

Մարթան մտավ, որ ճրագ վառի և մտնելուն պես այնպիսի մի ճիչ արձակեց, որ կարծես օձ խայթեց:

Այդ ճիչն այնքան սարսափելի էր, որ ծերունի հայրը համարյա թե երիտասարդական կորովով վեր թռավ տեղից և ներս ընկավ: Ու ներս ընկնելուն պես իրեն գտավ աղջկա գրկիմեջ:

— Վա՛յ, հայրիկ ջան, շնե՛րը, կատվանի՛քը, — կանչեց Մարթան սարսափահար, պինդ սեղմելով նրան իր գրկի մեջ պաշտպանություն որոնողի պես:

Հայրը հազիվ կարողացավ պահել իրեն նրա ծանրության տակ, շոշափեց նրա գլուխը և հարցրեց ծայր աստիճան զարմացած

— Մարթա ջան, ի՞նչ ես ասում:

— Շները, կատվանիքը, — կրկնեց Մարթան, և հայրը զգաց որ նա ամբողջ մարմնով դողում է:

— Ի՞նչ շուն, ի՞նչ կատու, որդի ջան:

— Հրեն... միսը քրքրում են...

— Ի՞նչ միս, որտե՞ղ:

— Հրեն թախտի տակը, թախտի տակը…

Ծերունին մի կերպ ազատեց իրեն աղջկա ցնցողաբար սեղմող ձեռքերից, մթության մեջ խարխափելով մոտեցավ սեղանին, որ ճրագ վառի, բայց թե ձեռքերն էին դողում և թեիրենից պոկ չեկող սարսափահար աղջիկը չէր թողնում, որ ազատ շարժումներ գործի: Վերջապես, սեղանի վրա երկար տապտպելուց հետո, գտավ լուցկու տուփը և մի կերպվառեց լամպը: Ու երբ լույսի վրա նայեց աղջկան, զարմանքից քարացավ: Մարթայի դեմքը սարսափից ծռմռվել, այլանդակվել էր, աչքերը կարծես ուզում էին դուրս պրծնելխոռոչներից, հայացքն անմիտ էր, երեսին գույն չկար, և ինքն ամբողջովին դողում էր տերևի՝ պես:

— Մարթա ջան, էդ ի՞նչ ա հալդ, — ակամա բացականչեց ծերունին իր թույլ դողդոջուն ձայնով, — ինչի ես դողում:

— Շները, հայրիկ ջան, կատվանիքը... ախր միսը քրքրրում են թախտի տակը, — սարսափած կրկնում էր Մարթան, ձեռքով ցույց տալով թախտը:

— Հիսուսին ու Քրիստոսին, որդի ջան, շուն ու կատու չկա ըստեղ, աչքիդ ա երևում, — խաչակնքեց ծերունին:

Բայց Մարթան շարունակ կրկնում էր իր ասածը և, հորը պինդ կպած, սարսափահար աչքերը չէր հեռացնում թախտից:

Ծերունին մի կերպ ազատվեց նրանից, դողդոջուն ձեռքով վերցրեց լամպը, մոտեցավ թախտին, դրեց գետնին, կապերտի փեշը բարձրացրեց և աչք ածեց թախտի տակը:

— Դե դու էլ տես, ըստեղ ո՞ւր ա շուն ու կատու, — ասաց նա, դառնալով աղջկան:

Մարթան, առանց տեղից շարժվելու, ձեռքերը դրած ծնկներին, խոնարհվեց և չռած աչքերով հեռվից նայեց թախտի տակը, ուր բացի կավե կրակարանից, որ նրանք ձմեռը քուրսուտակ էին բանեցնում, փայտ կոտրելու կացնից և ավելից, ուրիշ բան չկար:

— Չկա՞, — հարցրեց նա կամաց ծոր տալով:

— Բա կա՞: Որ ասում եմ աչքիդ ա էրևացել…

Ծերունին կապերտի փեշն իջեցրեց, լամպը վերցրեց և տարավ դրավ սեղանի վրա:

— Նստի, բալա ջան, նստի: Մի քիչ սառը ջուր խմի, վախեցած ես:

Նա վերցրեց ջրի թասը, մոտեցավ պատի տակ կիսով չափ գետնի մեջ խրված կարասին, ջուր հանեց և բերավ դրավ աղջկա առջև:

Բայց Մարթան ձեռ էլ չտվավ: Այժմ հանգստացել էր և նստած էր աչքերը մի կետի հառած, գլուխը ձեռքերի մեջ առած, կարծես աշխատելով մտքերը հավաքել:

— Մեր թախտի տակը չէ, — շշնջաց նա երկար լռությունից հետո, — նրանց թախտի տակը... Խալխը որ քաշվեց, Դարչոյի մերն ասեց ինձ, որ մոզու միս հանեմ թախտի տակիցը, տանեմ գանջինումը պահեմ: Կռացա, որ հանեմ, տեսնեմ շներն ու կատվանիքը վրա են թափվել քրքրում... Ընե՛նց վախեցա, որ... ընե՛նց վախեցա...

— Ի՞նչ մոզու միս, — հարցրեց ծերունին:

— Դարչոյենք որ պահում ին... էն մատաղացուն, էլի, որ պըտի տանեին Բոլնըսի ս. Գևորգում մորթեին, որ Դարչոն լավանար:

— էն էին մորթել քելեխի՞ն:

— Բա՛:

— Վա՜յ, վա՜յ, — ասաց ծերունին գլուխը շարժելով: — Ետո դրուստ շուն ու կատվանիք ի՞ն:

— Եսի՛մ… վախից սիրտս գնացել էր… Ասին, թե ոչինչ չկա, աչքիս ա էրևացել…

— Աչքիդ ա էրևացել, բա աչքիդ, ոնց որ հըմի, — վրա բերեց ծերունին: — Վե կաց, բալա ջան, վե կաց, կողենքը գցի, քնենք: Իրեք օր ա չըրչարվել ես, շատ կըլես բեզարած: Հրես իմքունն էլ ա տանում:

Եվ ծերունին, բոլորովին հանգստացած, հորանջեց:

Մի քանի օր Մարթայի վարմունքի մեջ մի առանձին տարօրինակ բան չէր նկատվում: Սովորականի պես առավոտները վաղ վեր էր կենում, փոքրիկ ինքնաեռը գցում, անկողինըհավաքում, թախտն ու հատակն ավլում, ամեն բան իր տեղը դնում ու նստում հինած գործելու մինչև ինքնաեռի եռ գալը: Հետո հոր հետ սուս ու փուս թեյ էր խմում ցամաք հացովև նորից գործի նստում մինչև ճաշ և մինչև երեկո: Բայց այնուհետև հայրը նկատեց, որ նա մենակ գործի նստած ժամանակ խոսում է ինքն իրեն, դեմքով ինչ-որ ծամածռություններէ անում, երբեմն ծիծաղում առանց որևէ առիթի, երբեմն էլ սգվորի պես մղկտալով մրմռում, լաց լինում: Մի օր էլ ծերունին դրսից ներս գալով տեսավ թախտը մի կողմն է քաշել ուկացնով քանդում է գետինը:

— Մարթա, էդ ի՞նչ ես անում, — բացականչեց նա զարմացած և վախեցած:

— Հանում եմ... հանում եմ, — ասաց Մարթան, կացինն ուժգին թափով զարկելով հողե հատակին:

— Ի՞նչը:

— Մոզին...

— Ի՞նչ մոզի:

— Մատաղացու մոզին... մատաղացու մոզին... ս. Գևորգի մոզին... քանի վախտ ա մզզում ա... բա մեղքը չի՞… բա մեղքը չի ... բա թողանք, որ շներն ու կատվանիքը գզգզե՞ն...

Ասում էր ու հևալով քանդում գետինը շարունակ, հողը ցաքուցրիվ տալով շուրջը:

Ծերունին, տեղն ու տեղը քարացած, նայեց, նայեց, հետո մի «վայ» արավ և երկու ձեռքով թակելով գլուխը՝ շտապեց դեպի դուրս, հարևաններին օգնության կանչելու:

Չանցավ մի քանի րոպե, և արդեն ամբողջ թաղը դրնդում էր, թե «Թորոսանց Մարթան գժվել ա»: Էլ մեծ, էլ փոքր, էլ կին, էլ աղջիկ — ո՛վ ասես, բան ու գործ թողած, շտապում էրթամաշի: Թորոսենց խրճիթի ներսն ու դուրսն ասեղ գցելու տեղ չկար, իրար ճխլելով, իրար հրելով, իրար ոտ կոխ տալով ներս էին խցկվում հա խցկվում խրճիթի նեղ դռնից: Ձայների ժխորը բռնել էր ամբողջ փողոցը:

Մարթան նստած էր իր փորած գետնի վրա և, կացինը ձեռին, խելագարի անմիտ հայացքով նայում էր ներսը ճխտված կանանց և երեխաների ամբոխին: Շրթունքները շարունակկրծում էր և դերիայի փեշը փաթաթում մատների վրա, ետ անում ու նորից փաթաթում: Նստած էր լուռ, բոլորովին ձայն չէր հանում, մինչև իսկ այն ժամանակ, երբ փորձում էինխոսեցնել: Մի քանի սրտոտներ փորձեցին կացինն առնել նրա ձեռից և վեր կացնել, բայց նա կացինը շեքը կոխեց, ամբողջ մարմնով կռացավ նրա վրա և սկսեց լաց լինել երեխայիպես, երբ նրա ձեռքից ուզում են խլել իր խաղալիքը:

Տեղահան արած թախտի ծայրին կծկվել, կուչ էր եկել ծերունի հայրը, կուզը ցցել, սպիտակ մորուքը թաղել ծնկների արանքին և մղկտում դառնագին:

Ներսը հավաքված կանայք նայում էին ծերունուն և նրա աղջկան խղճահարությամբ, կարեկցությամբ և մի տեսակ վախի զգացումով, որ ակամա պատում է մարդուն խելագարիհանդեպ: Եվ թեպետ ոչ ոք տեղից չէր շարժվում, բայց ամեն մեկի մեջ այդ վախի զգացումն այն աստիճան ուժեղ էր, որ բավական էր Մարթան հանկարծ վեր թռչեր տեղից և վրապրծներ, իսկույն ամենքը գլխապատառ դուրս կփախչեին ճիչ ու ծկլթոցով:

Իսկ այն կանանց մեջ, որոնք ամբոխվել էին դուրսը՝ ներսը տեղ չլինելու պատճառով, տեղի էին ունենում հետևյալ խոսակցությունները,

— Աղջի Նատո, տեսնես ինչի՞ցն ա խելքից ըլել: Էփոն ասում ա, թե Դարչոյի հոգեառ հրեշտակն ա խփել, ջանի ղորթ ա՞:

— Դե եսի՛մ, որն էդ ա ասում, որն էլ ասում ա, թե Բոլսինիսի ս.Գևորգն ա բռնել:

— Ի՛, մեռնեմ նրա զորութենին. յանի էդ խեղճին բռնում ա ի՞նչ անի: Հանդիպսի կըլի եկած:

— Ասում են, թե Դարչոյենց թախտի տակը շներ ու կատվանիք են էրևացել աչքին:

— Դրուստ ա, դրուստ, — խոսակցությանը խառնվեց մի ուրիշը, որը ամենից անտարբեր, եկել էր ամենից ուշ և գուլպա էր գործում: — Օղորմածիկ Դարչոյի էն շաշ մերը Բոլնիսիս. Գևորգի համար ետ դրած մոզին վեր ա ունում քելեխին մորթել տալի, մատաղացուն խաշլամի տեղ ուտացնում: Բա խելքը գլխին կնիկարմատն ըտենց բան կանի՞: Որ շաշ ա, շաշ, է՛լի: Քելեխին էդ մոզու խաշլամիցը որն ուտում են՝ ուտում, մնացածն էլ դնում թախտի տակը, պահում: Եննա, իրիկնապահին, խալխը որ քաշվում ա, Դարչոյի մերը Մարթինասում ա, որ միսը թախտի տակից հանի, դնի գանջինումը: Մարթեն հենց կռանում ա, որ հանի, տեսնում ա շներ ու կատվանիք են թոփ ըլել մսի վրեն, քրքրում: Հա՜, ըստեղ սիրտըգնում ա վախից: Վրա են թափվում, ջուր ածում քրքրում, գջլտում, զոռով ետ բերում: Այ ըսենց ա ըլել բանը, թե որ դրուստն ուզում եք իմանա:

— Բա շուն ու կատու չի ըլե՞լ:

— Ի, շուն ու կատու, չէ մի ոտներ: Աչքին ա էրևացել:

Թաղի կանանց այցը վերջանալուց հետո հավաքվեցին Թորոսի հեռու-մոտիկ բարեկամ կանայք և սկսեցին խելք-խելքի տալ, թե ի՞նչ դարման անեն: Խորհրդակցությանընախագահում էր հարևան խարազ Պետոյի այրի կինը — Օսանը, որը հայտնի էր իր լեզվագարությամբ և առանց որի գործոն մասնակցության թաղում ոչինչ չէր կատարվում: Օսանի առաջարկով որոշեցին դիմել տերտերի փեսա գրբաց և հեքիմ Գրիգորին, որը մեծ հռչակ էր վայելում նախապաշարված ժողովրդի շրջանում: Բերնե-բերան լեգենդներ էինպատմում նրա անվրեպ գուշակությունների և բժշկությունների մասին, այնպես որ տարվա բոլոր եղանակներին և շաբաթվա բոլոր օրերին նրա ընդունարանը լիքն էր լինումամեն ազգի, ամեն հասակի ու սեռի, գլխավորապես կին այցելուներով, որոնք ժամերով հերթի էին սպասում: Այդպիսի պայմաններում հեշտ չէր նրան տանից դուրս բերել առանցխոշոր և կանխիկ վարձատրության: Թորոսը մի քանի գրոշներ ուներ հոգեպահուստ, մնացածը լրացրին սրտացավ բարեկամներից ոմանք, մի կլորիկ գումար կազմեցին, տվինՕսանի ձեռքը և ղրկեցին գրբաց Գրիգորի մոտ:

Գրբաց Գրիգորը սկզբում չեմուչում արեց, փողը քիչ համարեց, ասաց, թե ժամանակ չունի, վերջը, անսալով Օսանի ճարտար լեզվին, համաձայնեց և խոստացավ հետևյալ օրըճաշից հետո այցելել հիվանդին:

Մոտ քառասուն տարեկան մսեղ մարդ էր նա, պստիկ ժպտուն աչքերով, կլորիկ, մաքուր սափրած կարմիր դեմքով, բաճկոնի տակ հագած դեղին չեսունչի արխալուղով, ոսկեզօծնեղ քամարով և ձեռքին շարունակ մի կարճ համրիչ դեղին հատիկներով, որ նա ավելի շուտ ափից ափ էր նետում, քան հատիկները գցում:

Հետևյալ օրը ճաշից հետո նա կատարեց իր խոստումը և եկավ Օսանի առաջնորդությամբ: Նրա ճարպոտ դեմքից, մի քիչ ծուռ դրած գդակից և սովորականից ավելի ժպտունաչքերից երևում էր, որ լավ կերել-խմել էր:

Եկավ, ու թաղը նորից զրնգաց: Այս անգամ հետաքրքրությունն ավելի մեծ էր, քան նախորդ օրը, երբ նոր էր տարածվել Մարթայի խելագարության լուրը: Թաղի կանայք, իրար ձենտալով, վազում էին, որը ծծկեր երեխային խտտած, որը ոտաբոբիկ, որը շտապելուց չուստի մեկը մոռացած, մյուսը քարշ տալով ոտին, որը գլխի աղլուխի ծայրերը շտապկապելով, որը կուրծքը կոճկելով: Ու ամենից առաջ, թաղի անթիվ երեխաները, համարյա թե տկլոր ու ոտաբոբիկ, թռչկոտալով ու ծկլթալով:

Դեռ նախորդ օրվանից, թախտը տեղահան անելուց և գետինը քանդելուց հետո, Մարթան բոլորովին հանգստացել էր, լեզուն փորը գցել և իր համար կար սուս ու փուս: Այժմ էլ, երբ գրբաց Գրիգորը մտավ, նա հանգիստ նստած էր թախտի վրա, արմունկը հենել ծնկանը, գլուխը դրել ափին և անթարթ նայում էր պատուհանից դուրս, կարծես խորմտածմունքի մեջ ընկղմված:

Գրբաց Գրիգորին հարգանքով և պատկառանքով առաջարկեցին խրճիթում գտնված երկու հատիկ հնաձև աթոռներից մեկը: Նստեց և սկսեց մանրամասն հարցուփորձ անել: Սկսեցին իրար կտրելով, իրար ուղղելով, որը սկզբից, որը վերջից, որը միջից պատմել ամբողջ եղելությունը:

Գրիգորը նստած էր գդակը ետ գցած ճակատից, աթոռի մեջքին ետ ընկած, ձեռքերը դրած կրծքին, համրիչի հատիկները մեկ-մեկ գցելով, և լսում էր, նայելով մերթ Մարթային, որը նստած էր անշարժ նույն դիրքում, և մերթ դռան կողմը, որտեղից մեկը մյուսի հետևից կամացուկ, իրար հրելով ու փսփսալով ներս էին մտնում թաղի կանայք և տապ անումիրար քամակի:

Եղելության պատմությունը լսելուց հետո Գրիգորը վեր կացավ, աթոռն առավ և գնաց նստեց ուղղակի Մարթայի առջև:

Մարթան վերջապես շարժվեց, նստեց ուղիղ և սկսեց խոր դիտել նրան հոնքերը կիտած. հետո հանկարծ հոնքերը վեր նետեց. լեզուն հանեց, ծափ տվավ և սկսեց ծիծաղել:

Խելագարի այդ վարմունքի վրա մի փռթկոց բարձրացավ թամաշաչի կանանց մեջ:

Գրիգորը սակայն ոչ մի ուշադրություն չդարձրեց խելագարի այդ վարմունքի վրա, համրիչը հանգիստ կերպով գցեց արխալուղի գրպանը, մյուս գրպանից հանեց մետաքսեթաշկինակի մեջ խնամքով փաթաթած ինչ-որ մի բան և սկսեց կամաց-կամաց բաց անել հնությունից և շատ գործածելուց մաշված ու կեղտակալած կաշեկազմ մի փոքրիկ ուհաստ գրքույկ էր, որ նա անվանում էր «Սողոմոնի գհրք»: Երկար ժամանակ ծանր ու բարակ թերթելուց հետո վերջապես կանգ առավ մի երեսի վրա և սկսեց կարդալ կամացուկ:

Խրճիթում բոլոր շշուկները դադարեցին, և ամենքը լարված լսողություն դարձան:

Մարթան նույնպես առաջվա պես սուս էր արել, հոնքերը կիտել և անմիտ հայացքը հառել Գրիգորի շրթունքներին: Բայց ջանցավ մի քանի րոպե, երբ հանկարծ նա երկու ձեռքովպինդ զարկեց ծնկներին, վեր թռավ տեղից, իրեն ներքև գցեց և ուզեց դուրս փախչել:

Խելագար աղջկա այդ նոր վարմունքի վրա խրճիթում տիրող հանդիսավոր սպասողական դրությունը մեկեն սոսկալի ժխորի փոխվեց: Սարսափահար ամբոխը ճիչ ու աղաղակովգցեց իրեն դեպի դուռը, բայց դուռն այնքան փոքր էր և ամենքն այնքան ճխտված էին իրար, որ համարյա ոչ ոք չկարողացավ իսկույն տեղից շարժվել, բացի դռան մոտկանգնածներից, որոնք դուրս փախան գլխապատառ: Մինչև որ մյուսների համար էլ ճանապարհ կբացվեր դուրս փախչելու, Օսանը և մի քանի ուրիշ սրտոտներ բռնեցինխելագարին, որ փորձում էր կծել նրանց ձեռքերը, տարան նորից նստեցրին թախտի վրա և գրբացի հրամանով թոկով կապեցին նրա ձեռքերը հետևից:

Խրճիթը դատարկվեց թամաշաչի կանանցից և երեխաներից:

— Դուռը կողպեցեք, էլ օչ ովի չթողաք մտնի, — հրամայեց գրբաց Գրիգորը, որ այժմ լուրջ և մտազբաղ կերպարանք էր առել: — Ի՞նչ ա. մայմուն խո չե՞ն խաղացնում ըստեղ:

Դուռը փակվեց: Խրճիթում մնացին, բացի իրեն Գրիգորից, խելագարից և նրա ծերունի հորից, Օսանը և այն մի քանի սրտոտները, որոնք բռնել էին Մարթային:

* * *

Գրբաց Գրիգորը նստեց իր առաջվա տեղը, Մարթայի առջև, և նորից սկսեց թերթել «Սողոմոնի գիրքը»: Խելագարն այժմ նստած էր առաջվա պես հանգիստ, առանց նույնիսկբողոքելու, որ ձեռքերը կապել են: Խրճիթում առժամանակ կատարյալ լռություն էր տիրում: Այնինչ դրսից լսվում էր կանանց ամբոխի գժվժոցը, երեխանց կանչն ու աղմուկը: Փոքրիկ պատուհանը ծեփվել էր դրսից ներս նայող հետաքրքիր դեմքերով ու պսպղուն աչքերով, այնպես որ առանց այն էլ կիսախավար խրճիթը համարյա թե մթնել էր:

Նոր էր սկսել գրբաց Գրիգորը համապատասխան աղոթքը քթի տակ փնթփնթալ, երբ Մարթան նորից գժության նշաններ ցույց տվավ: Սկզբում ձեռքերը ձիգ ու միգ արավ, որկապանքից ազատի, հետո տեսնելով, որ չի կարողանում, սկսեց ոտները բալդի-բալդի անել, ոլոր-մոլոր գալ և բղավել ու անիծել:

Գրիգորը գլուխը երերեց, գիրքը ծածկեց և վեր կացավ:

— Տե՛ս, տե՛ս, ինչ են անում նզովվածները, — ասաց նա խորհրդավոր կերպով, դիտելով Մարթայի խելագար շարժումները: — Ետ արեք ձեռքերը, բալքի հանգստանա:

Մարթայի ձեռքերը ետ արին, և իսկապես որ նա հանգստացավ և այժմ սկսեց միայն լաց լինել:

— Բա ես գրբաց Գրիգորը չեմ ըլի, թե որ թողնեմ էս խեղճին ըտենց չարչարեք, — ասաց Գրիգորը նույն խորհրդավոր եղանակով՝ հայտնի չէ ում հասցեին, և հրամայեց, որ մի թասջուր բերեն:

Թասով ջուրը բերին: Գրիգորն առավ և դրեց թախտի վրա, Մարթայի առջև:

— Մի պստիկ ըրեխա չկա՞, կանչեցեք գա:

Օսանը դուռը բաց արեց, դրսից ներս կանչեց թաղի երեխաներից մեկին, որի հագին բացի մի կեղտոտ շապիկից ուրիշ բան չկար, և շտապեց դուռը նորից փակել մի քանի կանանցերեսին, որոնք օգտվելով այդ հանգամանքից, ուզում էին ներս պրծնել:

Գրիգորը երեխայի ձեռքից բռնեց, տարավ նստեցրեց թախտի վրա և թասով ջուրը քաշեց նրա առջև:

— Իստակ մում չունե՞ք, բերեք մի ջուխտ:

Թորոսը դողդոջուն ձեռքերով թարեքից հանեց երկու հատ դեղին լղարիկ մեղրամոմ, որից նա ամեն կիրակշտեքին վառում էր իր դազգահի վրա, և տվավ գրբացին:

Գրիգորը մոմերը կպցրեց թասի պռնկին իրար դիմաց և դարձավ ներկաներին՝ դեմքի անսովոր խորհրդավոր արտահայտությամբ:

— Բա ասիլ չեք, էս խեղճի փորը սատանեք են մտել...

— Ո՞նց թե սատանեք, — դուրս թռավ ամենքի բերանից:

— Սատանեքը ո՞նց կըլեն, պոզավոր ու պոչավոր, իսկական սատանեք եմ ասում, հանաք չկարծեք:

Զարհուրանքը տիրեց ներկաներին, մի քանիսը նույնիսկ երեսները խաչակնքեցին: Ծերունի Թորոսը խո տեղն ու տեղը քարացավ, նա միայն անատամ բերանը բաց արավ ևերկայն մորուքը տմբտմբացնելով, առանց այն էլ ծերությունից առաջ ընկած գլուխն ավելի առաջ տարավ դեպի գրբաց Գրիգորը և հարցրեց.

— Ետո ...

— Ետո ի՞նչ: Ետո էն, որ իրեք հատ են ու շատ էլ չար: Խո տեսաք, երկու հետ, հենց որ սկսեցի աղոթքը կարդալ, ոնց գժվացրին: Ուզում են էս խեղճին տանեն ջուրը գցեն:

Գրբաց Գրիգորի այդ խոսքերի վրա խեղճ ծերունու գլուխը սկսեց ավելի շարժվել:

— Ա՜ քե մատաղ, — բացականչեց նա լալագին ձայնով, — ախր սատանեքը սրա փորն են մտնում, ի՞նչ անեն:

— Բա. Գևորգի հմար ետ դրած մատաղացուն մեռելի քելեխին մորթելը հանաք բան եք կարծո՞ւմ. բա սուրբն անպատիժ կթողնի՞ էդ տեսակ բանը:

— Լավ, մեռնեմ իրան, սա էր մորթիլ տվի՞լ, որ սրան ա պատժել:

— Դու գիտում չես, բիձա ջան, սուրբն արդարին ա բռնում, որ մեղավորները խելքի գան, իրան ընդդեմ բան չանեն: Համա դու դարդ մի անի, — ավելացրեց Գրիգորը խրախուսիչժպիտով խփելով ծերունու ուսին, — ես էս ա, լավացնելու եմ: Ինձ գրբաց Գրիգոր կասեն, սատանեք չէ, Սադայելն էլ գա, իմ ձեռքից պրծնիլ չի: Դե, հըմի սկսենք:

Նա հրամայեց, որ երկու հոգի նստեն Մարթայի աջ ու ձախ կողմը, որպեսզի, եթե նրա փորի մեջ նստած սատանաները, ո՜վ գիտե, նորից վեր թռցնեն նրան, որ տանեն ջուրը գցեն, բռնեն նրան, չթողնեն փախչի:

Օսանը և մի ուրիշը նստեցին Մարթայի այս ու այն կողմը: Թորոսը տեղավորվեց թախտի ծայրին: Իսկ ինքը Մարթան նստած էր հանգիստ, միանգամայն անտարբեր, թե ինչ ենասում և անում իր շուրջը:

Գրիգորը մոմերը վառեց, նստեց իր առաջվա տեղը, աթոռի վրա, նորից բաց արավ «Սողոմոնի գիրքը» և ասաց.

— Հըմի ես աղոթքը վրա իրեք անգամ կկարդամ, սատանեքը մեկ-մեկ դուրս կգան, կընկնեն էս թասի ջուրը:

Համա մենք տեսնիլ չենք, մենակ էս ըրեխեն կտեսնի, չունքի անմեղ ա: Պստիկ, — դարձավ նա թասի առջև ծալապատիկ նստած երեխային, — մտիկ արա էս ջրին. աչքդհեռացնես ոչ, հենց որ տենաս սատաները մեջն են ընկնում, իմաց արա ինձ: Իմացա՞ր:

Երեխան տմբտմբացրեց գլուխը և աչքերը չորս շինած հառեց թասի ջրին:

Գրիգորն սկսեց կիսաձայն կարդալ, նայելով մերթ գրքին, մերթ Մարթային և մերթ երեխային: Ներկաներին տիրել էր նախապաշարվածներին և սնոտիապաշտներին հատուկ այնսրբազան երկյուղածությունը, որով նրանք սպասում են հրաշքի, այդ տրամադրությունը սակայն ավելի նման էր ներքին սարսափի, որովհետև գործը վերաբերում էրսատանաներին: Սպասողական դրության մեջ նրանք ևս իրենց կողմից նայում էին մերթ գրբացի շրթունքներին, մերթ Մարթային և մերթ երեխայի առջև դրած թասին, երևիմտածելով, թե գուցե իրենք էլ տեսնեն սատանաներին, բայց անշուշտ ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչքան փոքր պիտի լինեն այդ սատանաները, որ տեղավորվեն և խեղդվենթասի ջրի մեջ:

Իսկ Մարթան նստած էր լուռ ու անշարժ և այնքան լուրջ, որ ոչ ոք չէր կարծի, թե խելագար է: Նա աչքերը հառել էր վառած մոմերին, որոնք, ըստ երևույթին, նրա խանգարվածուղեղի մեջ մութ հիշողություններ էին հարուցանում իր առողջ ժամանակվա նախապաշարված-բարեպաշտական կյանքից, խաչերից ու սրբերից:

Այնինչ կանանց ամբոխի ժխորը շարունակվում էր դուրսը, միանգամայն հակապատկերը ներկայացնելով խրճիթում տիրող հանդիսավոր-սպասողական լռության, որըխանգարվում էր միայն գրբացի կիսաձայն ընթերցումով: Պատուհանի ապակիները ավելի էին ծեփվել հետաքրքիր դեմքերով, ըստ երևույթին դուրսն էլ զգացել էին, որ ներսն ինչ-որ խորհրդավոր բան է կատարվում:

— Հը, մեջը չընկա՞ն, — երկար ժամանակից հետո հարցրեց գրբացը երեխային, ընթերցումն ընդհատելով:

Երեխան առանց աչքերը հեռացնելու թասի ջրից գլուխը բացասական կերպով շարժեց:

— Ղայիմ են նստած, է՛, — ասաց Գրիգորը և շարունակեց ընթերցումը:

Անցավ դարձյալ հինգ րոպե:

— Հը՞, էլի չընկա՞ն:

— Չէ, — պատասխանեց երեխան:

Երրորդ անգամ կրկնվեց նույն հարց ու պատասխանը, անպիտան չար սատանաները ոչ մի պայմանով չէին ուզում դուրս գալ Մարթայի փորից և թասի ջրի մեջ խեղդվել:

Թորոսը, Օսանը և մյուսները մի տեսակ հարցական հայացքով, կարծես խոսքը մեկ արած, լուռ նայեցին իրար երեսի, պարզ էր, որ կասկածի ու թերահավատության առաջին շողնէր այդ, որ վայրկենապես լուսավորեց նրանց խավար միտքը:

Գրիգորն իսկույն զգաց այդ ու մինչդեռ ներքին շփոթմունքը զսպած՝ չէր իմանում ինչ անի, որ դուրս գա իր անհաճո դրությունից, Մարթան հանկարծ չանչ արավ նրա վրա, փչեցհանգցրեց մոմերը և սկսեց բարձրաձայն ծիծաղել իր խելագար ծիծաղով:

Գրիգորը ճարպկորեն օգտվեց այդ հանգամանքից:

— Տեսա՞ք, — ասաց նա դառն ժպիտով. — էս ինքը չէր, է. էդ էն նզովյալներն էին, որ հանգցրին — մթամ թե բանի տեղ չենք դնում քո աղոթքը: Դե որ ըտենց ա, հըմի ես գիտամ...

Նա պատվիրեց, որ թասը վերցնեն, «Սողոմոնի գիրքը» փաթաթեց թաշկինակի մեջ, գրպանը կոխեց և վեր կացավ:

— Կարա՞ք մի լախտի կամ մաթրախ ճարեք:

Այդ տարօրինակ պահանջը մի նոր զարմանքի առիթ տվավ ներկաներին:

— Լախտի ... մաթրա՞խ, — հարցրին այս ու այն կողմից:

— Հա՛, հա՛, լախտի կամ մաթրախ, որն ուզում ա ըլի — մեկ ա:

— Ընչի՞ հմար, — հարցրեց Թորոսը ինչ-որ վատ բան գուշակելով:

— Դե հըմի ես նստեմ ձեզ մին-մին պատմե՞մ, թե ընչի համար, — հանկարծ բղավեց Գրիգորը գրգռված ավելի իր անաջողությունից, քան թե այդ հարցուփորձից: — Ասում եմճարեցեք՝ ճարեցեք, թե չէ, էսա, կթողնեմ կգնամ:

Ու մինչդեռ, նրա բարկությունից վախեցած, Օսանն ու մյուսները փսփսալով խորհրդակցում էին իրար հետ, թե որտեղից ճարեն լախտին կամ մաթրախը, նա նորից գոռացանհամբեր:

— Դե շո՜ւտ. ես խո կարալ չեմ ըստեղ տասը սհաթ նստի, հրես որտեղ որ ա, կմթնի:

Օսանը, կիսատ թողնելով խորհրդակցությունը, շտապեց դուրս՝ ասելով, «էսա, գնում եմ ճարեմ», բայց բավական ժամանակ անցավ, մինչև որ վերադարձավ մի մաթրախ ձեռքին:

Գրիգորը մաթրախն առավ և հրամայեց, որ ամենքը դուրս գնան:

Այս բանն ավելի մեծ կասկած զարթեցրեց, բայց ոչ ոք չհամարձակվեց ձայն-ծպտուն հանել, որովհետև Գրիգորն այն աստիճան դաժան կերպարանք էր առել, որ կարծես այնքաղցրախոս և ժպտերես մարդը չէր այլևս: Միայն Թորոսն էր, որ համարձակորեն հարցրեց,

— Ես է՛լ:

— Ամե՜նքդ, ամե՜նքդ: Դու էլ, ա՜յ լակոտ, — դարձավ Գրիգորը երեխային, որ համարձակ ցցվել էր նրա առջև, ըստ երևույթին սպասելով, թե մի նոր պաշտոն պիտի հանձնենիրեն:

Ամենից առաջ դուրս թռավ երեխան: Այնուհետև սուս ու փուս մեկը մյուսի հետևից դուրս գնացին Թորոսը, Օսանը և մյուսները:

— Էդ խալխին էլ քշեցեք ակոշկի մոտից, օչ ովի թողնեք ոչ մտիկ անի, — գոռաց նրանց հետևից Գրիգորը և դուռը փակեց:

* * *

Թորոսը մեծ անհանգստությամբ և մութ կասկածները սրտում նստեց հենց այնտեղ, դռան մոտ գետնի մեջ խրված սալ քարի վրա, երկայն մորուքը կախելով չորիկ-մորիկ ծնկներիարանքում, իսկ Օսանը մտազբաղ դեմքով սկսեց հեռացնել կանանց ամբոխը պատուհանի մոտից, միևնույն ժամանակ կցկտուր պատասխաններ տալով չորս կողմից իրենուղղված անհամբեր հարցուփորձերին: Նույն հարցուփորձերով շրջապատել էին երեխային և մյուսներին, որոնք ներկա էին եղել խրճիթում կատարվածին: Սատանաների անուննիր ազդեցությունը գործեց. ոմանք երեսները խաչակնքեցին, ոմանք ահ ու դողով բռնված կարկամեցին, ոմանք էլ թերահավատներից՝ քթերը վեր քաշեցին, ասելով «սատանեք, չէմի, ոտներ»: Բայց ընդհանուր ժխորն այժմ միանգամից դադարեց: Հետաքրքրությունն իր գագաթնակետին էր հասել, այժմ անհամբեր սպասում էին, թե ի՞նչ պիտի կատարվիներսը, խրճիթում:

Իսկ խրճիթն առժամանակ խորհրդավոր լռություն էր պահպանում:

Մեկ էլ հանկարծ ներսից մի սարսափելի ճիչ լսվեց, որին հետևեցին սրտամաշ աղաղակներ:

Փողոցը մի րոպե քարացավ: Հետո սաստիկ իրարանցում ընկավ:

Օսանը, որ մեջքը պատուհանի կողմն արած ոչ ոքի մոտ չէր թողնում, արագ շուռ եկավ և ձեռքերն այտերի մոտ բռնած ներս նայեց ապակուց:

Ամբոխը վրա վազեց դեպի պատուհանը:

Ներսից աղաղակները լսվում էին միալար և քանի գնում՝ սաստկանում էին: Մեջ ընդ մեջ լսվում էին ինչ-որ բութ բանի դիպչող հարվածներ, կարծես ճիպոտով կապերտ էին թափտալիս և ամեն մի հարվածին հետևում էր գրբացի հատու ձայնը, որ ասում էր, «ասա սատանեքի անունը, ասա սատանեքի անունը...»:

— Վու՜յ, քոռանամ ես, աղջի, ծեծում ա մաթրախով, ծեծում, — ճվաց Օսանը և երեսն ավելի պինդ կպցրեց ապակուն:

— Հա, էլի՛, հա, էլի՛, աղջի, — ասաց մի ուրիշ կին, որ նույնպես աչքերը չռած նայում էր պատուհանից ներս: — Վո՛ւյ, վո՛ւյ, ոնց ա թակում, ձեզ մեռնեմ... Քա՛, քա՛, քա, ձեռներն ուոտներն էլ կապել ա թոկով... Վո՛ւյ, վո՛ւյ, վո՛ւյ, ո՛նց ա թեփռին-թեփռին գալիս, ձեզ մատաղ...

Ու, այլևս չկարողանալով դիմանալ, նա սկսեց ծեծել պատուհանը, հետո դարձավ դեպի ամբոխը և աղաղակեք;

— Աղջի, ի՞նչ եք ըստեղ փետացել, գնացեք բաց անիլ տվեք դուռը, սպանեց, է՛, սպանեց էն խեղճ աղջկան...

Բայց մինչ զարմանքից քարացած ամբոխը տեղից կշարժվեր, Օսանն ամենից առաջ վազեց դեպի դուռը և սկսեց ծեծել: Նրան հետևեցին ուրիշները: Եվ բազմաթիվ ձեռքերիկատաղի հարվածներ էին, որ իջնում էին հնությունից փայտոջիլներով ծածկված խարխուլ դռան տախտակներին: Այդ հարվածների ձայնը, ներսից լսվող Մարթայի աղեկտուրաղաղակները, դուրսն ամբոխված կանանց և երեխաների դժվժոցը մի կատարյալ Սոդոմ-Գոմոր էին դարձրել փողոցը:

Թորոսը վեր էր կացել նստած տեղից և իր երերուն ոտների վրա հազիվ կանգնած, ծեր գլուխը հազիվ տմբտմբացնելով, ապուշի պես նայում էր մեկ սրան, մեկ նրան և հարցնում.

— Ինչ՞ա, ինչ՞ա...

* * *

Այդ միջոցին այրի Օսանի պսակած տղան, որին թաբախ ման ածող Ցական էին ասում (նա շրջիկ մրգավաճառ էր), տուն դարձավ դատարկ թաբախը գլխին, կշեռքն ուսին, չիբուխը բերնին: Նա մի րոպե կանգ առավ իրենց դռան առջև, անտարբեր նայեց փողոցում աղմկող կանանց ամբոխին, կարծելով, թե կանացի սովորական մի կռիվ է, որպիսինհամարյա թե ամեն օր պատահում էր թաղում, բայց տեսնելով, որ դա սովորական ղալմաղալներից չէ, այլ ինչ-որ մի արտակարգ բան է կատարվում, թաբախը դրեց գետնին, կշեռքը հանեց ուսից, թասակի հետ գցեց թաբախի մեջ և, չիբուխը հանելով բերնից, հարցրեց մոտ վազող կնոջը.

— Էս ի՞նչ խաբար ա:

Կինը, չափազանց հուզված, կցկտուր խոսքերով պատմեց նրան եղելությունը:

— Էն Մարթեն ա բղավո՞ւմ, — հարցրեց Ցականը ուշադիր լսելուց հետո:

— Հա բա՜, հա բա՜, — պատասխանեց կինը լացակումած: — Սպանեց էն խեղճին, սպանեց ծեծելով: Դուռն էլ, տեսնում ես, քանի վախտ ա, չի բաց անում...

Ցականը հանգած չիբուխը թափ տվեց կռան վրա և, խրելով մեջքի կաշու գոտկի մեջ, առանց շտապելու, սակայն լայն քայլերով դիմեց դեպի Թորոսենց խրճիթի դուռը, որը դեռևսծեծում էին կատաղի թափով:

— Դեսը մի, տեսնեմ, — ասաց նա: Նրան իսկույն ճանապարհ տվին:

Իր ֆիզիկական ուժի վրա վստահ մարդու հանգստությամբ նա մոտեցավ, մի ձեռքը գցեց դռան տակը, ուր տախտակներից մեկի ծայրն անձրևներից փտել ընկել էր, մյուսով բռնեցերկաթի փականքից, բարձրացրեց և միանգամիս դուռը կրնկահան ներս շպրտեց խրճիթը:

Նա մտավ և նրա հետևից ներս թափվեց ամբոխը:

Նրա աչքի առջև բացվեց հետևյալ տեսարանը. Մարթան ձեռքն ու ոտքը կապած կողքի վրա ընկած էր թախտի վրա, սպիտակ աղլուխն ընկել էր գլխից և դեմքը ծածկվելցաքուցրիվ մազերի մեջ, այժմ այլևս չէր ճչում, չէր շարժվում, այլ միայն նվում էր ֆիզիկական ցավերից հոգնած: Նրա մոտ կանգնած էր գրբաց Գրիգորը մաթրախը ձեռին, քրտնքակոխ և հևալով: Դռան կրնկահան ընկնելը, և խրճիթն ամբոխով լցվելն, ըստ երևույթին, այնքան անսպասելի էր նրա համար, որ նա միանգամից գունատվեց և տեղն ուտեղը մնաց քարացած:

Թորոսը հազիվ ոտները շարժելով մոտեցավ թախտին և, խոնարհվելով աղջկա վրա, շշնջաց աղեկտուր ձայնով,

— Բալա ջան, որդի ջան...

Օսանը և մի քանի ուրիշ կանայք, սիրտ առած Ցականի ներկայությունից, վրա թափվեցին և սկսեցին արձակել Մարթայի կապանքները, ասելով

— Վայ քո սիրտը չմեռնի, էս ոնց ա կալուկապ արել... Ցականն իր երկայն ու մեկ հասակով ցցվեց վախից և շփոթմունքից տեղն ու տեղը ցամաքած Գրիգորի առջև: Նրա աչքերըվառվում էին ներքին զսպած վրդովմունքից:

— Էս ի՞նչ ես արել, — ասաց նա, ցույց տալով Մարթային, որի ձայնը քանի գնում նվազում էր: — Ըսենց ես լավացնո՞ւմ դու հիվանդներին:

— Բա որ աղոթքը կտրում չէր, — թոթովեց Գրիգորը:

— Ի՞նչ աղոթք:

— Սատանեքին քշելու աղոթքը:

— Ի՞նչ սատանեք, տո: Ես էլ խո կնիկարմատ չեմ, որ ուզում ես խաբի: Խո չես ուզում էս սըհաթին բուրդդ գզեմ: Ըսենց անաստոձ բան կըլի՞, որ դու ես արել:

— Բա գժին լավացնելը ո՞նց ես ուզում:

— Հըմի՜, քո խելքով, սա գիժ ա ու դու խելոք, է՜լի: Տո, քու խելքդ հրես էս չի՞, էնքան ծեծել ես, որ քիչ ա մնում մեռնի: Աղոթք ու սատանեք ասում ա: Տո անտեր-մունդռիկ, բա միմարդավարի փեշակ չկա՞ր, որ գնացել ջադուբազ կնկա փեշակ ես բռնե՞լ: Բա էլ ի՞նչ ես գդակ գնում գլխիդ, գնա լաչակ ծածկի, է՜լի: Փո՜ւ, ես քո մարդ ասողին ինչ ասեմ: Որտեղիցէլ մոգոնել ա, թե սատանեք են մտել փորը: Մի հարցնող ըլի — ի՞նչ ա սատանեն, ո՞րտեղից ա մտել, ընչի՞ ա մտել: Տո, թե սատանա ես ուզում, հրեդ տեղն ու տեղդ սատանա ես, էլի, որ սուտ-սուտ բաներով խալխին խաբում ես, փողերը ցնցլում, փորդ տռզացնում:

— Սուտ-սուտ բաներով, բա ի՞նչ, — վրա բերին մի քանի կանայք, սրտապնդված Ցականի համարձակ խոսքերից:

— Ինչքա՞ն ես առել, դրուստ ասա, — շարունակեց Ցականը, — էդ մաթրախը հլա մի դեսը տու... ու առանց սպասելու, որ գրբաց Գրիգորը ինքը տա, մաթրախը խլեց նրա ձեռքիցև կրկնեց.

— Ասա, ինչքա՞ն ես առել:

— Քսան մանեթ, Ցական ջան, քսան մանեթ, — կանչեցին ձայներ:

— Հլա ասում էր քիչ ա, — ավելացրեց Օսանը, որ մյուս կանանց հետ դեռևս զբաղված էր Մարթայով:

— Հլա քիչ ա, հը՞, — աչքերը ոլորելով Գրիգորի վրա, գլուխը երերեց Ցականը: — Քսան մանեթ... Տո, ես սաղ օրը թրև եմ գալի քուչերը, օրը մի ջուխտ չուստ եմ մաշում, շատբղավելուց բողազս ցավում ա, թաբախից շլինքս փետացել ա, քիչ ա մնում կոտրվի, ու մի քսան շայի անջաղ եմ դատում, որ օղլուշաղս պահեմ, — դու քու սուտ աղոթքի ու գրիհմար քսան մանեթ ես առնո՞ւմ, էն էլ ո՞ւմից (Ցականը բռնեց Թորոսի թևից և առաջ քաշեց), — սրանի՞ց, էս նաչար հալևորի՞ց: Բա չամաչեցի՞ր սրա սպիտակ միրքիցը, բա էսսուրբ միրուքը խռով չկենա՞ քու գլխին: Քու լավացրածն էլ էս չի՞ (Ցականը դարձյալ մատնացույց արավ թախտի վրա կիսամեռ ընկած Մարթային), ձենը անջաղ ա դուս գալի, էնքան ես ծեծել:

Իսկապես Մարթան այնքան նվաղել էր, որ թույլ հառաջանքի հետ հազիվ էին լսվում նրա բերնից դուրս թռչող խոսքերը. «Վայ, մեռա... վայ, մեռա...»:

— Հանի էս սըհաթին քսան մանեթը, թե չէ, տեսնում ե՞ս էս մաթրախը, կոթն էլ հետը կկոտրեմ վրեդ: Հը, ի՞նչ ես փետացել, հանի՛, քեզ ասում եմ, — գոռաց Ցականը աչքերը կրակկտրած:

— Ախպեր, ի՞նչ ես ուզում ինձանից, — խոսեց վերջապես գրբաց Գրիգորը, չուզելով այդպես շուտ անձնատուր լինել, առանց իրեն արդարացնելու: — Ես խո զոռով չեկա, չէինուզում՝ չէին կանչի, փողն էլ խո զոռով չառա, չէին ուզում՝ չէին տա: Այ հարցրու, է՜լի. ես գալիս ի՞, հազար ու մի աղաջանք-պաղատանքով չբերի՞ն:

— Հըմի չես ուզում տա, է՜լի, — հանգիստ լսելուց հետո ասաց Ցականը չարագուշակ ձայնով և մաթրախը բարձրացրեց:

Կինը, որ կանգնած էր կողքին, վրա ընկավ նրա թևին.

— Վո՛ւյ, Ցական ջան, — շշնջաց նա վախեցած, — կանիծի...

— Տո, դե՜նը գնա հա՜, — ասաց Ցականն արհամարհանքով, թևը խլելով կնոջ ձեռքից: — Կանիծի… Ես մեկ սրա աղոթքին եմ հավատում, մեկ էլ անեծքից վախենում: Սուտ խո չիասում. էս դիփ ձեր բաներն ա: Կնիկարմատներ չե՞ք հավի խելքով: Դուք որ չըլեք, էս ջադուբազները ո՞րտեղից կըլեն... Հը՜, ի՞նչ ես ասում, — դարձավ նա գրբաց Գրիգորին, —տալիս ե՞ս, թե չէ:

Գրբաց Գրիգորը դեռևս տատանվում էր. երևում էր, որ շատ դժվար էր նրա համար քսան ռուբլուց զրկվելը, բայց մի կողմից Ցականի բռնած սպառնական դիրքը, մյուս կողմից այնվախը, որ բռնել էր նրան, տեսնելով իր «բժշկության» հետևանքը, ստիպեցին նրան հնազանդվել:

— Որ զոռի ես կանգնել, կտամ, ճարս ի՞նչ, — ասաց նա ձեռքը կոխելով բաճկոնի ծոցի գրպանը: Այնտեղից հանեց կաշվե մի հաստ թղթապանակ, համրեց քսան ռուբլին և, տալովՑականին, ավելացրեց. — տալիս եմ, համա իմաց կաց, որ արածդ մարդավարութին չի: Ափսոս իմ ժամանակը, էսքան վախտ, որ իմ տանը նստած ըլեի...

— Դե էլ շատ մի՜ խոսա, — ընդհատեց նրան Ցականը, — փասա-փուսեդ քաշի գնա:

Գրբաց Գրիգորը գդակը քաշեց աչքերին և, ամոթից ու անզոր կատաղությունից գունատ, կանանց ծաղրական ժպիտների տակ դիմեց դեպի դուռը:

— Համա չկարծես, թե էդ ա, պրծար, — կանչեց նրա հետևից Ցականը. — թող մի էս աղջիկը չլավանա քու դամղեքից... իմ մարդավարութինը, դու էն վախտը կտեսնաս...

Մարթան թեև շուտով լավացավ մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից հետո մեռավ նույն խելագար դրության մեջ: Նրան շուտով հետևեց և ծերունի հայրը:

Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիր այտերով:

1880

ՍԱՔՈՒԼՆ ՈՒԽՏ ԳՆԱՑ

Դուրգար Սաքուլը կամաց բաց արեց դուռը և ներս մտավ:

Նրա կինը՝ Նատոն, թևերը մինչև արմունկները քշտած պպզած էր հատակի վրա և լվացք էր անում կոծկած թաբախում: Բուխարու մեջ կասկարայի վրա դրած կաթսայի տակ միքանի բարակ փայտ էր ծխում: Հողե հատակի վրա բավական ցեխ էր գոյացել և լվացքի սապնոտ ջուրը տեղ-տեղ գուբ էր կապել: Սենյակի օդը հագեցած էր խոնավության, սապնաջրի և ծխի գարշ հոտով: Թախտի վրա դրած օրորոցի մեջ քնած էր ծծի երեխան:

Կինը նայեց մարդու հիվանդոտ, թախծալի երեսին, և նրա սիրտը ճմլվեց: «էլի լավ չի» — մտածեց նա և վշտահար մնաց նայելիս մարդու երեսին:

Սաքուլը դուռը ետ դրեց, գնաց դեպի թախտը, մութաքեն առաջ քաշեց և պառկեց:

— Մի բան գցի վրես, — ասաց նա թույլ ձայնով և ոտները կուչ ածեց:

Նատոն սապնոտ ձեռները սրբեց, վեր կացավ, բարձրացավ թախտը, ցեխոտ չուստերը թողնելով գետնին, ծալքից հանեց բավական մեծ ու հաստ մի վերմակ և ծածկեց մարդուն:

— Լավ ծածկի, ջանս սրթսրթում ա, — ասաց Սաքուլը, վերմակը գլխին քաշելով:

Նատոն վերմակի ծայրերը ներս կոխեց կողքերից, որ բաց տեղեր չմնան:

— Ուզում ես, մի լըհեր էլ ծածկեմ, — ասաց:

— Ծածկի:

Նատոն բերեց մի ուրիշ վերմակ էլ գցեց նրա վրա և նորից կողքերը տապտպեց: Այժմ Սաքուլը ոտով-գլխով կորած էր վերմակների տակ: Նատոն լվացքը մոռացած՝ առժամանակնստած մնաց մարդու մոտ: Կարճ, թախծալից լռությունից հետո վերմակների ծայրերը ետ քաշեց մարդու երեսից և շշնջաց.

— Սաքո՞ւլ:

Սաքուլն աչքերը բաց արեց և նայեց նրան հարցական՝ հայացքով:

— Բա չգնացի՞ր հիվանդանոց:

— Գնացի:

— Ի՞նչ ասեցին:

— Տասը շայի են ուզում:

— Բա ասում են, ով չունի՝ չեն ուզում:

— Ասեցին պոլիցիցը ան տերտերիցը թուղթ բեր, որ չունես:

— Ետո, գնացի՞ր պոլիցեն:

— Սև գրողը տեսնի պոլիցի երեսը, նրանց «զավթրի» գլուխը ո՞վ ունի:

— Դե տերտերի մոտ կգնայիր:

— Տերտերի հերն էլ ընտեղ անիծեմ: Նոր չէ՞ր, որ տեսա մեյդանումը փորը ցցած: Տասը շային ի՞նչ ա, ասում ա, ջահել մարդ ես, մի օր որ բանես, ասում ա, տասը շայի չէ, իրեքմանեթ էլ կվեկալնես: Ախր, տեր հայր, ասում եմ, ջանս չի գալիս: Լավ, ասում ա, հանաք եմ անում, կիրակի օրը ժամ արի, ասում ա, կտամ:

— Ա՜յ, նրա ջանը դուրս գա, — սրտով բացականչեց Նատոն: — Էդ հալով մինչև կիրակի ո՞նց մուլափ տաս: Քելեխ ըլեր, ձեռաց ո՞նց վազ կտար:

Ու լռեց դաղված սրտով: Եվ երկար ժամանակ անասելի վշտով նայում էր մարդու մաշված, դեղնած դեմքին, որի վրա հիվանդությունը մեռելային անզգայություն էր դրոշմել: Երեք ամբողջ տարի է, որ այդ անհասկանալի հիվանդությունը օր-օրի վրա հալում, մաշում է Սաքուլին: Էլ դեղ չմնաց, որ փորը չածեց, էլ հեքիմ չմնաց, որին չդիմեց: Օրեր ուշաբաթներ խաչերի դռանն անցկացրին, մատաղներ մորթեցին, կարմիր ու սպիտակ հագցրին, բայց և այնպես ոչի՛նչ, ոչի՛նչ չօգնեց: Ընդհակառակը՝ Սաքուլն օր-օրի վրավատացավ, հիվանդությունն ավելի խոր բնակալեց: Սկզբներում էլի քիչ ու միչ կարողանում էր բանել, բայց վերջին ժամանակներն ուրագը մի քանի անգամ վրա անելուց հետոշունչը կտրվում էր և սիրտն այնպես արագ բաբախում, որ կարծում էր, թե դուրս պիտի պրծնի բերնից: Այդ երեք տարվա ընթացքում նրանք քանդվեցին, քարը քսվեցին, տանն էլոսկեղեն ու արծաթեղեն չմնաց գրավ դրին, ժամանակին չկարողացան թափել — կորցրին, ավելորդ բաները ծախեցին-ծախծխեցին, հետո պարտքերի մեջ թաղվեցին և այսօր, երբ երթևեկ հիվանդների քաղաքային բուժարանում կանոնավոր դեղ ու դարման անելու համար «տասը շայի» են ուզում, չկա:

Նատոն մի ծանր թառանչ քաշեց:

— Սաքո՞ւլ, — շշնջաց նորից: Սաքուլն աչքերը բաց արեց:

— Սոված չե՞ս:

— Չէ:

— Ախր ոչ երեկ, ոչ էսօր զադ չես առել բերանդ, մի բան էլ ա կե, որ ու ունենաս: Հեղնարանք մատաղ են բերել, քեզ հմար եմ պահել, վեր կաց, կե: Ազին էլ հրես փռնիցը հացերըկբերի:

— Որ չեմ ուզում, ի՞նչ ուտեմ:

— Հաջաթ չի, զոռով կե: Թե չէ, բերանդ ըտենց հուպ տված խո ջլիս հալից կընկնես: Վեր կաց:

— Էէ՛հ, — նեղսրտությամբ արտասանեց Սաքուլը և աչքերը նորից փակեց:

Նատոն կրկին հառաչեց և կարճ ժամանակ նստած էր լուռ ու վշտահար մտածմունքի մեջ:

— Հա՛, Սաքուլ ջան, — հանկարծ ասաց նա, ըստ երևույթին, մի բան հիշելով: — Առավոտն ուզում էի պատմեմ քեզ, վեր կենամ տեսնեմ գնացել ես: Գիշերս ախր մի զարմանալիէրազ տեսա: Մթամ թե դու ըտենց թախտի վրա պառկած ես, մեկ էլ տեսնեմ մի կարմիր ձիավոր թուրը ձեռին նի ընկավ ու վրա պրծավ քեզ: «Ի՞նչ ես պառկել, ասում ա, ընչի չեսգալի: Էս սըհաթիս թրովս կտամ, ասում ա, կես կանեմ, թե չես էկել»: Ու թուրը ղորթ, որ վրա չբերե՛ց: Հա՛, ըստեղ ես զարթեցի: Սիրտս ընենց լքլքոցն էր ընկել, որ կարծում էի՝ ղորթէր: Հըմի, Սաքուլ ջան, ասում եմ, Ազին որ գա, բացանողի մոտ ղրկենք: Ես ի՞նչ գիտամ, բալի էլի խաչիցն ես, ու անմեղ տեղը քեզ պտի փչացնես դեղերով:

— Տո, էլի խաչ, — վրա բերեց Սաքուլը դառն հանդիմանությամբ:

— Վո՛ւյ, ըտենց մի ասի, Սաքուլ ջան, խաչը կնեղանա, — ասաց Նատոն վախեցած: — Ղորթ ա, խաչերի դուռը շատ ենք ման եկել, համա ի՞նչ կա որ, էս մեկն էլ փորձենք: Ախրչես իմանում, է, իմ օրումս ըսենց ափաշքարա տեսած չեմ. կասես էս նըմուտին էլ կանգնած ա աչքիս առաջը ձիուն նստած, թուրը հանած: Հը՞, Սաքուլ ջան, Ազին որ գա, ղրկե՞նք:

Սաքուլն արդեն ծածկել էլ աչքերը ձանձրացած:

— Է՛հ, արեք, ինչ ուզում եք, — ասաց նա խորին անտարբերությամբ:

— Հա՛, Սաքուլ ջան, ղրկենք, ղրկենք:

Օրորոցի երեխան լաց եղավ:

Նատոն վեր կացավ, գնաց չոքեց օրորոցի մոտ, նախ սկսեց օրորել, հետո որ տեսավ ձայնը չի կտրում, ծիծը բերանը դրեց և, մի ձեռքով օրորոցը գրկած, մտախոհության մեջ ընկավաչքերը մի կետի հառած:

* * *

Դուռը բացվեց: Կապույտ սուփրի մեջ հացերը շալակին, տնքտնքալով մտավ Ազին — Սաքուլի մայրը, կարճահասակ, չորացած պառավ մի կին, վշտահար, խորշոմած բարիդեմքով: Հետևից մտավ նրա թոռը — չորս-հինգ տարեկան վտիտ մի աղջիկ, ձեռներով երկու հաց իրար վրա պինդ սեղմած կրծքին: Հացերից մեկը, տակինը, սահել էր ներքև ևսպառնում էր ընկնել: Նա վազելով հասավ թախտին, բարձրացավ ոտների ծայրերի վրա և հացերն անվնաս դրեց թախտի ծայրին:

— Ըհը, հըլա չէր պառկել, — տխուր քրթմնջաց պառավը, տեսնելով որդուն թախտին: — Ասա, որ կարում չես, էլ խի ես ծեքծքալի դուրս գնում:

Շալակի հացը դրեց թախտի վրա և կամաց դարձավ հարսին.

— Աղջի քնած ա՞:

— Գիտում չեմ, նոր զարթուն էր, — պատասխանեց Նատոն:

Պառավը մոտեցավ որդուն և խոնարհվեց նրա վրա:

— Սաքուլ ջան:

— Հը՜:

— Քնած չե՞ս:

— Չէ:

— Ո՞նց ես:

— Է՛հ, եսի՞մ ոնց եմ:

— Տաք-տաք հաց եմ բերել, վե կաց կե:

— Օ՛հ, զահլա տարաք, է՜լի, — ջղայնոտությամբ արտասանեց Սաքուլը վերմակների տակից և շուռ եկավ մյուս կողքին:

Պառավը, խորին վշտով համակված, մի կարճ ժամանակ խոնարհված մնաց որդու վրա, հետո մի ծանր թառանչ քաշեց, գնաց բաց արեց կապոցը և սկսեց թեժ-թեժ հացերը փռելթախտի վրա, որ սառչեն: Այժմ սենյակի մեջ տարածվեց տաք-տաք հացերի ախորժալի հոտը:

— Աղջի, բա հիվանդանոց չի գնացե՞լ, — կամաց հարցրեց հարսին, որ ծիծ տալը վերջացնելով, սկսել էր օրորել երեխային:

Նատոն պատմեց, որ հիվանդանոցում առանց չքավորության վկայականի չեն ընդունել ձրի: Պատմեց և այն, որ տերտերն ասել էր, թե վկայականը կիրակի օրը կտա:

— Այ, տափը դնեմ նրա գլուխը, — վրդովված բացականչեց բարի պառավը: — Բա նա հոգի ունի: Էս հալին ո՞նց մնա մինչև կիրակի, աղջի. ըսօր երկուշաբթի ա ախր, հը՛:

— Դե ես ի՞նչ գիտամ, — տխուր ու հուսահատ պատասխանեց հարսը և օրորոցը մի կողմ քաշեց, որովհետև թախտի մի տախտակը խիստ ճռճռում էր նրա տակ: — Աղջի արի միօրորի, է՛, լվացքս մնաց, — դարձավ նա աղջկան, որը թաժա հացից մի կտոր կտրած ախորժակով կծոտում էր:

Փոքրիկ աղջիկը բարձրացավ թախտը, ծալապատիկ նստեց օրորոցի մոտ և մի ձեռքով սկսեց օրորել երեխային, իսկ մյուսով շարունակում էր կծոտել հացը:

Նատոն իջավ թախտից, մերկ ոտներին հագավ չուստերը, բայց լվացքին դիմելուց առաջ նստեց սկեսոր մոտ և փսփսաց նրա ականջին.

— Ազի ջան, արի մի ձեռաց գնա բացանողի մոտ, տենանք ի՞նչ կասի էն իմ էրազի հմա, առավոտը որ քեզ պատմեցի: Այ կտեսնես, թե ս. Գևորգը չըլի էն ձիավորը:

— Դե ես ի՞նչ գիտամ, որդի, — վշտահար արտասանեց պառավը: — Ս. Գևորգն էլ էն էր, որ գնացինք, մատաղն էլ էն էր, որ մորթեցինք, ճար չըլավ ու, — մեռնեմ նրա ոտին:

Եվ պառավը երկյուղածությամբ բռնված, ծանր հառաչեց:

— Չէ, Ազի ջան, Ազի, հոգուդ մեռնեմ, վե կաց հենց հիմիսկևեթ գնա, — աղաչեց հարսը: — Այ, մի աբասի ունեմ, տամ:

Նատոն դերիայի գրպանից շտապով հանեց թաշկինակը, ետ արեց ծայրին կապած մի քսանկոպեկանոց և տվեց սկեսորը: Պառավը, լուռ ու մտախոհ, դրամը կապեց իր բռնոթոտ, դեղնած թաշկինակի մեջ, գրպանը կոխեց, ծածկեց իր խունացած սև շալը և դուրս գնաց:

***

Անցավ մոտ երեք ժամ: Նատոն պարզաջրել էր լվացքը և փռում էր փողոցում կապած թոկի վրա, որ վերադարձավ սկեսուրը:

— Վեր կացա՞վ, աղջի, — հարցրեց պառավը:

— Չէ. ընենց լավ քնած ա որ, — պատասխանեց Նատոն և իր կողմից հարցրեց. — ընչի՞ էսքան ուշացար:

Պառավը վրայից վերցրեց շալը և նստեց դռան մոտ գետնին ամրացրած նստարանի վրա:

— Ըսկի ճար ու ճամփա կա՞ր որ, — ասաց նա: — Ինչքան մուշտարի ունի քոռացածը, տունը զմփում էր:

— Յանի լավ իմացա՞վ, ազի ջան, — հարցրեց հարսը:

— Ընենց մին-մին ետ ասեց, ոնց որ մեր տանը նստած ըլեր:

— Ի՜...

— Քու արևը:

Նատոն արագ նստեց սկեսոր կողքին:

— Ի՞նչ ասեց, — հարցրեց նա չափազանց հետաքրքրված:

— Որ ասեմ, ասում ա, կորուստ ա կորուստ չի. որ ասեմ, ասում ա, ճամփորդ ա՝ ճամփորդ չի: էս ով-որ որ ա, ոչ ըրեխա յա, ոչ ծեր: Էս ինչ ա, ասում ա, առաջն ընկած ուրագ ա, թեինչ — չեմ գիտում, համա ինչ արած, ասում ա, որ խեղճը ձեռումը ղվաթ չունի վե կալնի:

— Ի՛, ղո՞րթ, ազի ջան, — բացականչեց Նատոն զարմանքից տարված:

— Էն աստոձը: Ափսուս, ասում ա, ըժում ի՜նչ լավ ադամ — որդի ա, է: Էս ե՞րբ ա, ասում ա, հիվանդացել, որ ըսենց թել ա կտրվել: Հրես պարզ ըրևում ա, էլի, ասում ա. ունեցած-չունեցածը դեղ ու դարմանի ա տվել, համա զադ չի դառե: Էս ովքե՞ր են, ասում ա, էրկուսը պստիկ են, մեկը — մենձ: Էս մենձը քիրն ա, ասում ա, թե կնիկը, շատ ա դարդ անում: Հրես մեկն էլ կա, ասում ա, պառավ ա. սա էլ ա, ասում ա, շատ տարակուսած: Դե էս էլ դու ես, է՛լի, ասում ա, ի՞նչ ես շատ զահլա տանում:

— Վույ, ղորթ, Ազի ջան, — բացականչեց Նատոն, որի աչքերը վառվում էին ծայրահեղ զարմանքով և հիասքանչումով:

— Ղորթս ո՞րն այ աղջի: Ասում ա, է՛լի, ընենց մին-մին ետ ասեց քոռացածը, ոնց որ մեր տանը նստած ըլի:

— Ըժո՞ւմ:

Ըժում... էս ի՞նչ ա, ասում ա, ձիավոր ա՞, թե թևավոր, համա հողեղեն չի: Հրես-հրես, ասում ա, պռնկներից կրակ ա թափվում, կասես թոնիր ըլի: Դե խաչ ա, է՛լի, ասում ա, ես խոիմաստուն չեմ, ասում ա, որ ամեն բան դրուստ իմանամ: Ո՞ւմ համբուրող ա, ասում ա, ս. Սարգսի, թե ս. Գևորգի, ուխտ պտի գնա: Դե ուրիշ ի՞նչ ասեմ, ասում ա, էս ա, էլի:

— Վույ, մեռնեմ ս. Սարգսի էլ, ս. Գևորգի էլ օղորմութենին, — արտասանեց Նատոն և, աչքերը երկինք գցած, ջերմեռանդությամբ խաչակնքեց երեսը: — Տեսա՞ր, էրազս ղորթդուրս էկավ: Քոռանամ ես, անցկացած տարին դոխտուրների հետևից ընկանք, չգնացինք Թելեթ ու հըմի տեսնում ե՞ս...

— Հա՛, էս էլ ասեց, — ընդհատեց նրան պառավը, մտ՜աբերելով բացանողի պատվերը, — իրեք օր ու գիշեր, ասում ա, պտի պառկած մնա խաչի տակը. օճորքը երկինքը պտի ըլի, ասում ա, կողինքը գետինքը, չունքի, ասում ա, հրեղեն—, թևավոր ձիավորը թռչում ա երկնքի ու գետնքի մեջտեղը:

Նատոն նորից ու ավելի ջերմեռանդությամբ խաչակնքեց երեսը և ասաց վճռական կերպով.

— Ես էս ա, մում եմ ետ դնում Թելեթի ս. Գևորգի հմար, մեռնեմ նրա սուրբ զորութենին:

Նա վեր կացավ, շտապելով փռեց լվացքի վերջին կտորները և ներս գնաց սենյակը: Սկեսուրը հետևեց նրան:

Նատոն չուստերը թողեց ցեխոտ հատակին, բարձրացավ թախտը, պատի մեջ գտնված պահարանից հանեց երկու դեղին մեղրամոմ, զգուշորեն, որպեսզի թախտիտախտակները չճռճռան ոտի տակ, մոտեցավ քնած ամուսնուն, մոմերը պտույտ տվեց նրա գլխի վերևը, հետո նույն զգույշ քայլերով իջավ, հագավ չուստերը և մոմերը տարավդրեց բուխարու գլխին, ուր երևում էին ամեն շաբաթ գիշեր վառվող մոմերի սևացած հետքերը:

* * *

Հիվանդը տնքաց և շարժվեց վերմակների տակ: Պառավը մոտեցավ նրան.

— Սաքո՞ւլ:

— Հը՜:

— Զարթուն ե՞ս:

— Հա:

— Գնացի ախր բացանողի մոտ:

Սաքուլը վերմակների ծայրերը ետ քաշեց երեսից և հետաքրքրությամբ նայեց մոր աչքերին.

— Հա-ա՛: Ի՞նչ ասեց:

Նրա կարմրատակած թաց երեսից և տենդոտ, պլպլացող աչքերից երևում էր, որ քնի մեջ կազդուրիչ քրտինք էր եկել:

— Վո՛ւյ, էդ ի՜նչ լավ ա ըլել, Սաքուլ ջան, հրեդ քրտինք ա էկել, — մոտ վազելով բացականչեց Նատոն ուրախացած և, իսկույն իր գլխի սպիտակ աղլուխն առնելով, սրբեցամուսնու երեսի քրտինքը: — Բաց չըլես, Սաքուլ ջան, բաց չըլես, — ավելացրեց նա և սկսեց տապտպել վերմակների ծայրերը նրա շուրջը: — Ընենց լավ իմացել ա, Սաքուլ ջան, որ արմացք: Ազի ջան, մի պատմի, է՜:

Պառավը ծալապատիկ նստեց որդու մոտ և սկսեց ավելի մանրամասնորեն պատմել բացանողի գուշակությունները:

Նատոն նստել էր մարդու ոտների մոտ և շարունակ նայում էր նրա դեմքին, կարծես ստուգելու համար, թե բացանողի ճիշտ գուշակությունն արդյոք նրա՞ն ևս նույն զարմանքն ուհիացմունքն է պատճառում, ինչ որ իրեն:

Սաքուլը լսում էր լուռ և, ըստ երևույթին, անտարբեր, միայն չորացած շրթունքներն էր լպստում:

Փոքրիկ աղջիկը մի ոտով օրորում էր օրորոցը և տիկնիկ էր խաղում: Այդ տիկնիկն ինքն էր շինել, մի տափակ կոճակի վրա սպիտակ փալաս էր փաթաթել, կոճակը կարի սև թելովկապկպել էր մի փոքրիկ փայտի ծայրին, փայտին հագցրել էր դերիայի պես իր ձեռքով կարած մի փոքրիկ տոպրակ, և տիկնիկը կազմ ու պատրաստ խաղում էր նրա ձեռքին: Սրատիկնախաղն էլ պարզ էր, ինչպես իր տիկնիկը, շրթունքներով ճղճղացնում էր պարերգի պես մի բան և ձեռքերով պար էր ածում տիկնիկը թախտի վրա:

— Հըմի ի՞նչ ես ասում, որդի ջան, գնում ե՞նք Թելեթ, թե չէ, — հարցրեց պառավը պատմությունը վերջացնելուց հետո:

— Ընչո՞վ գնանք, է՛, — ասաց Սաքուլը: — Տասը շայի չունեմ, որ հիվանդանոցումը տամ, Թելեթ ո՞նց գնանք: Էլի քիչ-քիչ մի էրկու թուման հերիք չի:

— Ի՜, Սաքուլ ջան, ըտենց մի ասի, խաչը կնեղանա: Էրկու թումանն ի՞նչ ա, որ չես կարա միկից ճարի: Կգնաս, աստծու օղորմութենով կլավանաս, կգաս կբանես, պարտքդ էրկուշաբթումը կտաս:

Սաքուլը երկար ժամանակ չէր համաձայնում նոր պարտք անելու, քանի որ արդեն բավական հին պարտքեր ուներ վճարելու: Բացի դրանից, նրա վիճակը տեսնելով, ո՞վ էր գժվելպարտք տալու նրան:

— Տունդ գրավ դի, գլուխը քարը, տունը ջանիցդ խո լավ չի՛, — ասաց Նատոն:

— Դու էլ բան ասացիր, — նկատեց Սաքուլը ջղայնացած:

— Բալքի չլավացա, մեռա, ընչո՞վ եք թափելու: Հաց շատ կճարեք, ա՜յ, ուտելու, որ տան քրեհ էլ քաշեք: Էս մի քնձռոտ տունն ա էլի՛, թողեք էս էլ ա մնա ձեզ, որ քուչումը չմնաք:

— Էհ, ընչե՞ր ես ասում, Սաքուլ ջան, որդի ջան, — բացականչեց պառավը մեղմ կշտամբանքով: — Էդ ի՞նչ ասելու բաներ են, որ ասում ես: Մի քիչ էլ մեզ խեղճ արի, է, սիրտներսկրակ ես գցում, փթոթում:

Եվ պառավի բարի վշտահար աչքերը թաց եղան:

— Դա ըսկի աստված ունի որ, — բեկբեկ ձայնով արտասանեց Նատոն և գլխի աղլուխի ծայրը սեղմեց աչքերին:

Մի րոպե սենյակում ճնշող լռություն տիրեց: Լռել էր նույնիսկ փոքրիկ աղջիկը և, տիկնիկը գոգին դրած, երեխայական հետաքրքրությամբ նայում էր տատին, մորը, հորը...

— Լավ, էս մեկն էլ թող ձեր ասածն ըլի, — վերջապես համաձայնեց Սաքուլը, որ ինքն ևս զգացել էր իր վերջին խոսքերի ծանրությունը:

* * *

Երեկոյան դեմ նա գնաց իրեն լավ ծանոթ մի կապալառուի մոտ, որն ամբողջ քաղաքի հյուսների, որմնադիրների և մշակների շրջանում հայտնի էր Սերգեյ Ստեփանիչ կամպարզապես աղա Սերգո անունով:

Սերգեյ Ստեփանիչը, — խոշոր արտաքինով, խոշոր բեղերով, մոտ հիսուն տարեկան մի տղամարդ, սև ատլասի արխալուղով, որի վրա հուրհրատին էր տալիս ժամացույցի ոսկիհաստ շղթան, — նստած էր մի նոր հսկայական շինության բակում իրար վրա դարսած հաստ տախտակների վրա, արխալուղի վրայից հագած ամառվա վերարկուի փեշերը գոգինհավաքած, և «տերողորմյան» ձեռքին՝ դիտում էր օրվա վերջին աշխատանքները: Տասնյակ վարպետներ և մշակներ ղժվժում էին կիսաշեն պատերի գլխին, տախտակամածներիվրա, բակի մեջ, ցեմենտի տակառների, ավազի, հողի, ցեխի, գաջի ու կրի կույտերի և բուրգեր կազմած աղյուսների շուրջը: Մի շատ բարձր պատի գլխին որմնադիրներից մեկը —մի պարսիկ — փափախը գլխին, մայր մտնող արևի կարմիր ճաճանչներով ողողված, համ շարում էր պատը, համ կլկլացնում մի բայաթի շատ ախորժալուր տենորով:

— Ուստա Սաքո՞ւլ, — բացականչեց Սերգեյ Ստեփանիչը:

— Հա աղա ջան:

— Տո, էդ ի՞նչ ա հալդ, էլի հիվանդ ե՞ս:

— Հա, աղա ջան:

— Տնաշեն, բա ո՞նց չլավացար մինչև հըմի: Ըսկի դեղ-մեղ անում ե՞ս:

— Ընչոր ունեի, դիփ դեղի ու հաքմի տվի ու, ես ի՞նչ գիտեմ: Էս անտեր ցավը մտել ա ջանս, դուրս չի գալիս:

— Բա ըսկի չե՞ս բանում:

— Թե որ լավ եմ ըլում, ընչի չէ, մին-մին բանում եմ, համա դե մին-մին բանելով ի՞նչ կըլի: Մի տուն օղլուշաղ պահելը դժար ա, աղա:

— Այ, թե ուզում ես, բան շատ ունեմ, ըստեղ էլ, ուրիշ տեղ էլ, արի բանի:

— Ուզում եմ, ո՞նց չեմ ուզում, աղա. այ, սրանց որ տեսնում եմ (Սաքուլը ձեռքով ցույց տվավ շուրջը), ջանս կրակ ա ընկնում, համա որ էս անտեր ձեռներումս հարաքաթ չկա:

— Բա ընչի ես եկել:

— Եկել եմ, որ... — կմկմաց Սաքուլն աչքերը վայր թողնելով և չվերջացրեց:

— Որ էլի փող ուզես, չէ՞:

— Հա, աղա ջան, — արտասանեց Սաքուլը՝ խեղճ-խեղճ նայելով նրան:

— Բա էն առաջվա տասը մանեթը:

— Դե էն առաջվա տասը մանեթն էլ... դե, իհարկե, — նորից կմկմաց Սաքուլը և ավելացրեց, — թե որ...

— Ի՞նչ թե որ,

— Թե որ... ես ի՞նչ գիտամ, գրավ կուզես...

— Ի՞նչ գրավ:

— Դե գիտաս էլի, աղա ջան, մի տուն ունեմ...

— Տուն էլ ասում ա: — Սերգեյ Ստեփանիչն անկեղծ զվարճությամբ ծիծաղեց, կայտառ պատանու պես վեր թռավ տեղից և ձեռքով թափ տվավ քամակը: — Տո, տանդ որ միքացի տամ, շուռ կգա: Բան ունես, բան ասա:

— Դե, ի՞նչ ասեմ, աղա, էդ ա, ինչ որ ունեմ: Ուզում ես առ, չես ուզում՝ ասա գնա Քուռն ընկի: Ուրիշ ճար չունեմ, աղա:

Սերգեյ Ստեփանիչը նորից ծիծաղեց:

— Վա՜յ, խեղճ իմ Սաքուլ, ի՜նչ լավ մարդ ես, — ասաց բարեսրտությամբ խփելով նրա ուսին: — Դու ինձ էս ասա, էլի ինչքա՞ն ես ուզում:

— էլի որ մի քսան մանեթ տաս, աղա...

— Քսա՞ն մանեթ: Տո, քսան մանեթն ի՞նչ ա, քսան մանեթին մեկ փչեցի, հանգավ, — շարունակեց ծիծաղելով Սերգեյ Ստեփանիչը:

— Դե, հլա քսան մանեթ էլ հերիք ա, աղա, — նրա խոսքերից սրտապնդված ասաց Սաքուլը, — ու թե որ վերջը... Սերգեյ Ստեփանիչը հանկարծ լուրջ դեմք ընդունեց:

— Է, էդ չըլավ, էդ չըլավ, ուստա Սաքուլ, — շտապեց ընդհատել նրան: — Քսան մանեթն էլ որ տալիս եմ, Սաքուլ ջան, հոգուս խաթեր եմ տալիս, չունքի լավ մարդ ես, լավուստա ես, ինձ հմար շատ ես բանել, համ էլ խմող չես:

— Աստված քեզ երկար կյանք տա, աղա ջան: Ես էլ քու հացը շատ եմ կերել, շնորհակալ եմ. դե ինչ ասեմ, աղա ջան, թե որ լավացա, չմեռա, էն ես գիտամ էլի:

— Դե, հըմի մի քիչ սպասի, հրես շաբաշ կանեն, կգնանք ինձ մոտ մի վեքսիլ կգրենք յառսուն մանեթի, — էն առաջվա տասը մանեթն էլ հետն եմ ասում, — ու վերջը, երբ որկլավանաս կամ փողը կտաս, կամ փողի տեղ կբանես: Հը, լավ չեմ ասո՞ւմ, — հարցրեց Սերգեյ Ստեփանիչը, տեսնելով, որ Սաքուլը, վեքսիլի անունը լսելով, մի քիչմտատանջության մեջ ընկավ:

— Դե ոնց որ ուզում ես, աղա ջան, — ասաց Սաքուլն ականջի հետևը քորելով:

— Չէ, դո՞ւ ոնց ես ուզում: Վեքսիլ նրա հմար եմ ասում, որ տան գրավը ղալմաղալ բան ա — էլ նատարիուս, էլ կոլպ — չի, էլ պոշլինի, — օրեր կքաշի, համ էլ անմեղ տեղըծախսեր կգնա:

— Լավ, թող վեքսիլ ըլի, — համաձայնեց Սաքուլը:

* * *

Հետևյալ օրն ևեթ Նատոն մի քանի արշին սպիտակ միտկալ գնեց, շապիկ կարեց և հագցրեց Սաքուլին արխալուղի վրայից, իսկ մի քանի օրից հետո «թելեժկեն» բարձած, իրենքէլ երեխաներով վրեն նստած՝ առավոտյան վաղ բռնեցին Թելեթի ճանապարհը: «Թելեժկի» հետևը ոտներից պինդ կապկապած՝ պառկած էր մատաղացու ոչխարը և գլուխըդրած «թելեժկի» ճռճռացող տախտակներին իր ոչխարամիտ հայացքով նայում էր հետևից երկար ու մեկ ձգվող արևակեզ փոշոտ խճուղուն:

Երկար քարքարոտ ճանապարհը, «թելեժկի» տատանումը, տոթ եղանակը բոլորովին ուժասպառ արին Սաքուլին, այնպես որ, երբ ճաշի դեմ Թելեթ հասան, մոր և կնոջօգնությամբ հազիվ կարողացավ իջնել «թելեժկից» և, ոտները քարշ տալով, գնաց նստեց հսկայական ընկուզենու տակ երկայն նստարանի ծայրին:

Նույն ընկուզենու ընդարձակ հովանու տակ քառակուսի տախտակամածի վրա հավաքված էին զուգված-զարդարված մի խումբ տիկիններ, օրիորդներ և դպրոցական տղաներ ուաղջիկներ թիֆլիսեցի հարուստ բազազների, բախկալների ու գինեվաճառների ընտանիքներից, որոնք ծառաներով ու աղախիններով եկել բռնել էին վանքի ամենալավսենյակները ոչ այնքան իբրև ուխտավոր, որքան իբրև ամառող: Նույն տեղը առանձնակի նստած էին իրար կողքի գյուղի երկու քահանաներ, ամեն մեկի ձեռքին մի հովանոց, ևաչքերը քաղցած գայլերի պես տնկել էին դեպի ուխտավորների բնակարանների երկայն պատշգամբը, որտեղ աղախինները և ծառաները սուրճի պատրաստություններ էինտեսնում սպիտակ սփռոցներով ծածկված սեղանների վրա:

Վանահայրը — խոզ կտրած մի վարդապետ, կապայով և թասակը գլխին — իր բնակարանի պատշգամբում, զանգակատան տակ, նարդի էր խաղում ուխտավոր ընտանիքներիցմեկին պատկանող մի երիտասարդի հետ:

— Դուք գնացեք համբուրեցեք, մինչև ես տեղաշորը կգցեմ ու բարգն էլ տուն կածեմ, — ասաց Նատոն սկեսորն ու ամուսնուն:

Պառավն առավ Սաքուլի թևը, մտան եկեղեցի, մոմ վառեցին, համբուրեցին, ծունր դրին, աղոթք արին, դարձյալ համբուրեցին, «պահպանիչ» ասել տվին քահանաներից մեկին, որը շտապել էր ներս մտնել եկեղեցի նրանց հետևից: Այդ բոլորը տևեց այնքան երկար, որ երբ դուրս եկան, Նատոն բացանողի պատվերի համաձայն, արդեն անկողին էրպատրաստել եկեղեցու տակ, հետևի կողմը և հետները բերած իրեղենները թափել էր դատարկ սենյակներից մեկում: Ծծի երեխան լաց էր լինում փոքրիկ աղջկա գոգին, որըօրորելով և «սը-սը» անելով ապարդյուն աշխատում էր լռեցնել նրան:

Եկեղեցուց դուրս գալուն պես Սաքուլը պառկեց անկողնում:

Մայրը թողեց նրան և գնաց հարսին օգնելու, որ սենյակը կարգի՝ դնեն: Սենյակը խոնավ և աղտոտ էր:

Այդ և հետևյալ օրը գիշեր-ցերեկ Սաքուլը պառկած էր անկողնում եկեղեցու պատի տակ: Գիշերները նրա մոտ նստած հսկում էր մայրը համարյա անքուն: Բարեբախտաբար այդերկու օրը եղանակը լավ էր, և Սաքուլը բավական լավ էր զգում իրեն: Երկրորդ օրը առավոտյան մատաղը մորթեցին: Ամենալավ կտորները և մորթին տարան վանահայրը, տերտերները, տերացուն և ժամկոչը, մնացածից շատը բաժանեցին հարևան ուխտավորներին, իսկ մսաջուրը տարան գյուղի բոկոտն երեխաները և կանայք, որ հավաքվել էին, հազար ու մի տեսակ ամաններ ձեռքներին:

Օրը տոթ էր, շունչ քաշել չէր լինում: Երեկոյան դեմ երկինքը թխպեց, արագորեն սևացավ, հրեղեն կայծակներն սկսեցին պատռել ամպերի կուրծքը նախ հեռավոր ու խուլ, հետոավելի ու ավելի մոտեցող և ուժգին որոտումներով. օդը սկսեց շարժվել և ցրտել, հետո հանկարծ այնպիսի մի ուժգին փոթորիկ բարձրացավ շրխկոցով ու թրխկոցով, որ երկինք ուերկիր խառնվեցին իրար փոշով ու աղբով: Մի ինչ-որ ցուրտ բան, կլորիկ ու պստիկ, հրացանի կոտորակի պես թրխկաց Սաքուլի երեսին, որ վերմակի տակ պառկած դիտում էրմոլեգնած բնության այդ արհավիրքը: Մի կոտորակին հետևեց երկրորդը, երրորդը... ավելի ու ավելի հաճախ ու խոշոր: Սաքուլը շտապեց շուռ գալ կողքի և գլուխը ծածկեցվերմակի տակ: Նույն րոպեին զգաց, որ կարկտախառն անձրևը թակում է վերմակը: Նատոն ձեռաց վազացրեց մի մեծ կապերտ և ձգեց նրա վրա: Պառավն էլ մի երկու տոպրակբերեց և ձգեց կապերտի վրա:

Սաքուլը կուչ էր եկել այդ ծանրության տակ, ճնշվելով օդի պակասությունից, և ականջ էր դնում, թե ինչպես կարկտախառն հորդառատ անձրևը շփշփոցով թակում էրտոպրակներն ու կապերտը, թե ինչպես երկինքը գոռգոռում էր ահեղագոչ որոտումներով համարյա թե անընդհատ, թե ինչպես հառաչում ու շառաչում էին ընկուզենին ու մյուսծառերը փոթորկի ուժգին թափահարումներից: Նա զգաց, թե ինչպես անձրևի ջրից գոյացած մի առվակ ծլլալեն ներս խուժեց բարձի վրայով, անախորժ սառնությամբ սողացականջի մոտով և սկսեց գուբ կապել տակը, ծծվելով ներքնակի մեջ: Առվակներ էին, որ վազում էին անկողնի կողքերից:

Կինն ու մայրը, հորդահոս անձրևի տակ թրջվելով, շփոթված, չէին իմանում ինչ անեն: Բացանողը պատվիրել էր, որ հիվանդը երեք օր ու գիշեր պետք է պառկած մնա խաչի տակբացօթյա, մինչդեռ երեք օր ու գիշեր դեռ չէր լրացել, իսկ հիվանդին այդ հորդահոս անձրևի տակ թողնել անկարելի էր:

— Աղջի վեր առնենք տուն տանենք, — ասում էր պառավը:

— Բա որ իրեք օրը չի թամամել, — առարկում էր Նատոն:

— Աղջի բա էս անձրևը չես տեսնո՞ւմ:

— Դե ասում եմ որտեղ որ ա` կկտրի:

— Ո՞րդիան կկտրի, աղջի, տես, է՛, ոնց ա հուրհրատում:

Հիրավի, անձրևը կարծես միտք չուներ կտրվելու: Այժմ կարկուտն էլ անձրևի էր փոխվել, և ջրերը թափվում էին այնքան հորդ ու առատ, որ նրանց թանձրության մեջ երկնքիփայլատակումները հազիվ էին լուսավորում մթագնած երկիրը: Երկնքի համարյա անընդհատ որոտի ձայները, անձրևի շփշփոցը, մոտակա ձորակի միջով վազող ջրերի քչքչոցը ևծառերի շառաչը միախառնվելով այնպիսի մի ժխոր էին բարձրացրել, որ իրար մոտ կանգնած հարս ու սկեսուր հազիվ էին լսում իրար ձայնը:

Սաքուլը, անկողնու մեջ կուչ եկած, զգում էր, թե ինչպես այս ու այն կողմից ներս ծորացող առվակները շատանում են, և վերմակն անձրևի ջրերից թրջված տոպրակներից ուկապերտից հետզհետե խոնավանալով ճնշում էր իր վտիտ մարմինը: Օդ չկար, որ շնչեր և շնչածն էլ բաղնիքի տաք գոլորշու պես մի բան էր, որից քիչ էր մնում խեղդվեր: Տեսնելով, որ այլևս չի կարողանում դիմանալ, վրայի ծանրությունը մի կողմ շպրտեց և նստեց անկողնում: Այժմ անձրևն սկսեց թակել ուղղակի նրա գլուխն ու մեջքը:

— Տո, բա դուք աստված չունե՞ք, ինձ խո սպանեցիք ըստեղ, — կանչեց նա:

Կինն ու մայրը շտապեցին նրան վեր կացնել և հորդահոս անձրևի տակ մի կերպ տեղափոխեցին սենյակ:

* * *

Երեք օրվա ուխտն արդեն կատարված էր, թեև Սաքուլը երրորդ օրվա գիշերը չէր անցկացրել բաց երկնքի տակ: Չորրորդ օրը «թելեժկեն» քաղաքից եկավ, որ մերուխտավորներին տուն տանի: Սաքուլին պառկեցրին «թելեժկի» մեջ ուժից բոլորովին ընկած: ճանապարհին մի գլուխ բղավում էր կողերի մեջ զգացած անտանելի ծակոցներից, դադարում էր բղավելուց այն ժամանակ միայն, երբ հազը բռնում էր: Հազում էր չոր ու թույլ, որի ժամանակ ձայնը կարծես հորից էր դուրս գալիս: Երբեմն պարզապես շնչասպառէր լինում: Մայրն ու կինը նստած էին կողքին և հետները վերցրած գինու շշից երեսին ջուր էին ցրցամ տալիս, որ շունչը ետ բերի:

* * *

Թախտի վրա, անկողնու մեջ պառկած է Սաքուլը, գլուխը կապած սպիտակ փաթաթանով, որի տակրց դուրս են պրծել երկարացած մազերը և, քրտնքից ու կեղտից թաղիքդարձած, կպել ոսկրացած քունքերին: Դեմքին մնացել է միայն քիթը խոշոր ու սուր, և աչքերը, ահագին ու պսպղուն ապակու պես, նայում են բաց դռնով դեպի դուրս: Այնտեղամառվա միջօրեի արևը հրաշեկ ճառագայթներով կիզում է դիմացի տան պատը և այն աստիճան շողշողում, որ ուղիղ նայելիս մարդու աչքերը ցավում են: Ուղղակի դռան առջև, ստվերի մեջ նստած է փողոցի պառավ շունը և, կարմիր լեզուն հանած, հեթեթում է տապից: Սաքուլը բարձն ի վեր կիսանստած, անթարթ նայում է դուրս բթացած հայացքով ևծանր շունչ քաշում: Երկու օր է, որ, կողերի մեջ այլևս ծակծկոցներ չի զգում. հազն ևս քչացել է, բայց այնտեղ, ներսը, ինչ-որ տարօրինակ դատարկություն է զգում, կարծես թոքը, սիրտը և ամբողջ փորոտիքը հանել դուրս են թափել:

Անհուն վիշտը ցամաքած դեմքին՝ մայրը նստած է մեռնող որդու կողքին և թաշկինակով քշում է ճանճերը նրա դեմքից: Նատոն օրորոցի մոտ չոքած՝ ծիծ է տալիս երեխային ևհուսահատ հայացքով անթարթ նայում սենյակի պուճախին, որտեղ աններկ գաջն առատորեն **** է գետնի խոնավությունը և տեղ-տեղ թափվել: Նրա հայացքը ցույց է տալիս, որ նա առաջուց արդեն հաշտվել է անխուսափելի թշվառության հետ: Թախտի վրա, լուսատուտի առջև չոքած է փոքրիկ աղջիկը և աշխատում է բռնել ապակիների վրաբզզացող ճանճերը:

Ծանր, ու չարագուշակ լռություն է տիրում սենյակում և դուրսը: Այդ լռությունը խանգարում է խառ թութ ծախող մի կինտո, որը. թաբախը գլխին և կշեռքն ուսին անցնում է դռանմոտով և իր առողջ թոքերի ամբողջ թափով աղաղակում. «Թութա՜, թութա՜, ախառի թութա»: Նա մի րոպե կանգ է առնում բաց դռան առջև, նայում է ներս, իր թավ ձայնովհարցնում՝ «խառը թութ չեք ուզո՞ւմ» և, տեսնելով, որ պատասխան չի ստանում, շարունակում է ճանապարհը կշեռքը շխկշխկացնելով և փողոցն աղմկելով իր հուժկու կանչով: Ուկյանքի առօրյան հիշեցնող այդ կանչը, մի րոպե վանելով մահվան ուրվականը, լսվում է մի առժամանակ ևս, մինչև որ հետզհետե խլանալով լռում է վերջապես, և մահվանուրվականը նորից գալիս է իր փսփսուքը տարածելու մեռնողի սենյակում առաջվանից ավելի ծանր ու չարագուշակ լռության մեջ:

Հիվանդն այժմ պառկած է աչքերը փակ, և եթե ծանր հևքը չլինի, տեսնողը կկարծի, թե մեռած է: Պառավ մայրն անհանգստացած՝ աչքը չի հեռացնում նրա դեմքից, նրա գլուխըսաստիկ շարժվում է ըստ երևույթին, ուզում է ինչ-որ ասել, բայց չի համարձակվում: Վերջապես դադարում է ճանճերը քշելուց և, խոնարհվելով որդու դեմքի վրա, շշնջում էանհամարձակորեն.

— Սաքուլ ջա՞ն...

Սաքուլը կամաց բաց է անում աչքերը և նայում նրան:

— Ի՞նչ կըլի, որ տերտերին իմաց տանք:

— Տո, էլի տերտե՞ր, — բացականչեց Սաքուլը զայրույթի այնպիսի հանկարծական բռնկումով, որ մայրն էլ, կինն էլ ապշեցին, թե ո՞րտեղից նա, որի ձայնը մինչև այժմ հազիվ էրլսվում, հանկարծ այդպիսի մի ուժ հավաքեց իր մեջ: — Տո, ձեր տերտերն ու խաչը չէ՞ր, որ ինձ էստեղը հասցրին... էլ ի՞նչ եք ուզում ինձանից... թողեք, է՛լի, հանգիստ հոգիս տամ...

Նրա ձայնը հանկարծ կտրվեց, աչքերը լցվեցին արտասուքով, և նա այլևս ոչինչ չկարողացավ արտասանել:

— Դե ես ի՞նչ գիտամ, որդի ջան, ասում եմ բալի... — արտասանեց մայրը կսկծալից և առանց խոսքը վերջացնելու լռեց, որպեսզի այլևս չգրգռի որդուն:

Ու առժամանակ խանգարված չարագուշակ ծանր լռությունը գալիս է նորից թագավորելու մեռնողի սենյակում:

Սաքուլը կամաց-կամաց հանգստանում է և մտառու հայացքը տնկում դիմացի տան արևակեզ պատին: Երկար լռությունից հետո նրա շրթունքները շարժվում են. ինչ-որ բան էասում, բայց դժվար է լինում որոշել արտասանածը:

— Ի՞նչ, Սաքուլ ջան, — հարցնում է մայրը խոնարհվելով նրա դեմքին:

Նատոն, որ դեռևս շարունակում է ծիծ տալ երեխային, դեմքը դարձնում է դեպի նա և ականջը սրում:

— Ասում եմ, փոթրադչիկ Սերգոն, — շշնջում է մեռնողը, ամեն մի խոսքի վրա հազիվ շունչը ետ բերելով, — էն, որ իրեք թուման եմ պարտ... փիս մարդ չի…կըլի, որ չուզի…Համա թե ուզի... յարաղս տվեք... Թե հերիք չանի... քամարս ծախեցեք... հոգիս չծանրացնեք...

Խեղճ պառավ մայրը միանգամայն կարկամում է և չի իմանում ինչ ասի:

Նատոն զգում է, թե ինչպես ամուր մի բան բռնում է բուկը: Գլուխը դնում է օրորոցի վրա, դեմքը ծածկում կռների մեջ և ամեն կերպ աշխատում է զսպել խեղդող հեծկլտանքը:

Իսկ փոքրիկ աղջիկը շարունակում է մատները շարժել լուսամուտի ապակիների վրա, որ բռնի ճանճերը, և նմանեցնելով կինտոյի կանչին, մեքենայաբար կանչում է կամացուկ՝ «Թութա, թութա՜, ախառի՛ թութա»:

ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ

Ձմեռնամուտ օրերից մեկն էր: Մութը դեռ բոլորովին չէր կոխել երկիրը: Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես: Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գդակը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր՝ դռներն ու պատուհանները, բարձրացնում, պատովն էր տալիս մանրավաճառիխանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից: Լապտերավառը, սանդուղքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր լապտերները վառելու: Փողոցի անկյունում արդեն վառված լապտերը, հողմածեծ, ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների միջից՝ մարդու ցավագար ճպռոտ աչքերի պես: Ամայիփողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով և կաղկանձում:

Նախշքար Դավիթը գնում էր տուն, մատների ծայրերը կապույտ արխալուղի գրպանները կոխած: Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը և կարմիր աղլուխը, որմի ծայրով պնդացրած էր կողքին կաշու գոտկից: Ամբողջ հագուստը, սկսած գոտկից մինչև ոտնամանները, ծածկված էր ամեն գույնի ներկերի բծերով, որոնց մեջ առանձնապեսաչքի էին ընկնում սպիտակները: Նա անցնում էր անհույս ու աննպատակ մարդու անորոշ քայլերով և քթի տակ մրթմրթում էր տրտունջի և հայհոյանքի պես մի բան: Ցուրտ քամինծեծում էր նրա մազակալ երեսը, փոշով ծածկում մորուքը, բեղերն ու թավ հոնքերը, ստիպում ծածկել աչքերը, սպառնում խլել գդակը, որ նա քաշել էր մինչև ականջները, ևերբեմն-երբեմն գրոհ տալիս նրա վրա այնքան ուժգին, որ նա ակամա կանգ էր առնում և ամբողջ մարմնով առաջ թեքվում, որ ետ-ետ չգնա: Բայց նա ոչինչ չէր զգում, զգում էրմիայն մի բան — սիրուհու չափ տենչալի և մահվան չափ անդիմադրելի, զգում էր ծարավ, ոգելից խմիչքի անհուն ծարավ, որից լեզուն ցամաքել էր բերանում, որկորը քերվում էր, աղիքները գալարվում էին փորում և ամբողջ մարմինը կարծես զրկվել էր սովորական ջերմությունից:

Ամբողջ երեք շաբաթ էր, որ պարապ էր. գործ չկար, չէր ճարվում: Ձմեռնամուտ էր. տուն շինողը շինել պրծել էր, վերանորոգողը վերանորոգել պրծել, այլևս ոչ ոք նոր տուն չէրշինում, ոչ ոք հատակները, պատշգամբները, տանիքները ներկել չէր տալիս, պատերին նոր պաստառներ կպցնել չէր տալիս: Նախշքարների բանի օրերը անցել գնացել էին: Ամառվա և աշնան աշխատանքի փողն օր գալիս էր, օր գնում: Այժմ — ոչ մի սև գրոշ գրպանում, որ աչքը կոխեր: Իսկ այսօր առաջին անգամն էր, որ բերանը մի կաթիլ անգամ չէրառել, ոչ արաղից, ոչ գինուց: Մի ամբողջ օր... Խենթանալու բան էր այդ, և նա անկեղծ կերպով զարմանում էր, որ մինչև այժմ դեռ խելքը չէր կորցրել կամ չէր մեռել: Այնինչ մինչևայսօր, մինչև այս տաժանելի մի օրը, ամբողջ ամսվա ընթացքում և հետո, երբ գրպանում միշտ փող կար, պատահե՞լ էր մի օր, գեթ մի հատիկ օր, որ բանի ժամանակ ձեռացչվազեր մոտակա «պադվալը», բերանը մր քիչ թաց անելու կամ բանից հետո ամբողջ ժամերով չնստեր գինետանը իր ընկերների հետ և լավ «թրջված» տուն չդառնար կեսգիշերինբայաթի երգելով: Իսկ ա՞յժմ... Գոնե ապառիկ տային մի կես թունգի գինի կամ մի «տրիցատկա» արաղ. — չէ՛, չէին տալիս անխիղճները, այսինքն տվել էին, բայց էլ չէին տալիս, տեսնելով, որ արդեն հավաքված պարտքը վճարել չի կարողանում, մինչդեռ այդ ապերախտների մոտ էր թողել իր վաստակած գրեթե բոլոր փողերը: Գոնե ընկերներից մեկն ումեկը հրավիրեր. — չէ՛, չէին հրավիրում, ամենքն էլ իր պես պարապ էին, ամենքի գրպանումն էլ մկներ էին խաղում: Անտեր տանն էլ չկար այնպիսի մի բան — արծաթե գդալ, ոսկե մատանի, ականջի օղ, կամ գորգ, թեկուզ կնոջից ծածուկ տաներ գրավ դներ կամ ծախեր, — տունը սրբած, կինն ու երեխաները՝ տկլոր, ինքը դառ ու դատարկ:

Այսօր գինեվաճառը, որի մոտ նա թողել էր իր ամառվա գրեթե ամբողջ վաստակը, բաց արեց նրա առջև դավթարը և ասաց.

— Այ, ուստա Դավիթ, տասը մանեթ հինգ շայի նիսիա կա վրեդ. բե տու, ախպեր, ու էլի ինչքան ուզում ես՝ նստի խմի, քեզ անուշ ըլի:

Ու, չնայելով Դավթի աղաչանք-պաղատանքին, մեռավ– կտրվեց՝ մի բաժակ օղի չտվեց, որ ցամաքած բերանը բաց աներ ու մի քիչ տաքանար այս անպիտան ցուրտ եղանակին:

Այժմ նա տուն էր դառնում հույսը, բոլորովին կտրած և խիստ չարացած ամենքի և ամեն բանի վրա: Ու որ մտածում էր, թե վաղն էլ, մյուս օրն էլ, երրորդ, օրն էլ — ո՞վ գիտեդարձյալ քանի օրեր — նույն անհաջողությունը պիտի ունենար, ինչ որ այսօր, քիչ էր մնում իսկապես խենթանար: Մատներով անդադար պրպտում էր արխալուղի գրպանները, հուսալով ՝թե մի գուցե տասը կամ տասնհինգ կոպեկանոց մի դրամ խցկված լինի կարկատանների արանքը, ինչպես շատ անգամ էր պատահել փող ունեցած ժամանակ, բայցմատների ծայրերը միայն շոշափում էին գզգզված գրպանների մազանման մճճված կեղտը:

Քամու դեմ կռվելով, նա մտավ իրենց նեղ ու ծուռ փողոցը, որի երկայնքով այս ու այն կողմը իրար հենված էին, կարծես չթափվելու համար, խղճուկ տնակներ ցածր, հողածածկկտուրներով, ծուռտիկ-մուռտիկ պատուհաններով, փտած դռներով, ո՜րը գետնի մեջ խրված, ո՜րը գետնից բարձր:

Դավիթը կանգ առավ այդ դռներից մեկի առջև, որի ծակոտիներից և ճեղքերից ճրագի լույս էր երևում: Փոխանակ ծեծելու, նա ոտը բարձրացրեց և մի պինդ հարված տվեց դռանը: Դուռը ճռճռաց, քիչ մնաց տեղահան լիներ, բայց չբացվեց, ներսից փակ էր: Այդ բանն ավելի կատաղեցրեք Դավթին, և նա կրկնեց հարվածն առաջվանից ավելի պինդ:

— Մեռել ե՞ք, սատկել ե՞ք, — գոռաց նա սարսափելի հայհոյանքներ թափելով:

Ներսից լսվեց դռան փականքի չրխկոցը: Ոտաբոբիկ, պատառոտուն հագուստով, խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ դուռը բաց արավ և, ցրտից սարսռալով, մի կողմ քաշվեց, որ հայրը ներս մտնի:

Դավիթը մտավ արյուն կտրած աչքերով: Աղջիկը սովալլուկ հայացքով աչքի տակից նայեց հոր դատարկ ձեռներին, և այն միջոցին, երբ փակում էր դուռը, մի ծանր հարված զգացգլխին: Նա ձայն չհանեց, այլ ձեռքերը դրեց գագաթին և տեղն ու տեղը պպզեց տապ-տապ արած հավի պես: Ըստ երևույթին սպասում էր, թե հարվածը պիտի կրկնվի և իրմանկական սովալլուկ մարմնի ֆիզիկական ամբողջ ուժը ոսկրացած ձեռքերի մեջ հավաքած աշխատում էր պաշտպանել գլուխը՝ շեքերի մեջ կոխած:

Սակայն հայրը բավականացավ մի հարվածով միայն և անմիջապես դարձավ կնոջը, որ թախտի վրա նստած կար էր անում լամպի լուսով.

— Հա՞ա, մեռել ե՞ք, սատկել ե՞ք: Տո, դուռն էսքան կոտրատում եմ, չեք իմանում: Այ խլանաք դուք, խլանաք: Պինդ էլ կողպել եք, թե ի՞նչ: Գիտամ, էնքան բան-ման ունես անտերտանդ, որ վախենում ես նի չթափվեն, չթալանեն: Վայ ձեր ծնունդը չորանա, ձեր ծնունդը: Դուք խո ինձ հմար կնիկ ու որդիք չեք, ցավ ու կրակ եք ինձ հմար, ցավ ու կրակ գա ձերգլխին: Էլ ջըբումս բարաքաթ չմնաց, ինչ դու էդ կոտրած ոտդ տուն դրիր ըստեղ...

Դավթի արտասանած ամեն մի պարբերությունը համեմված էր ամենաընտիր և երբեմն շատ ինքնուրույն հայհոյանքներով:

Կինն ամենևին ձայն չհանեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից: Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական բան էին դարձել նրա համար, որմիանգամայն կորցրել էին իրենց բոլոր նշանակությունն ու ազդեցությունը, և վաղուց էր արդեն, որ Մային այլևս չէր պատասխանում, մի անգամ առ միշտ համոզվելով, որ այդ ոչմիայն անօգուտ, այլ նույնիսկ վտանգավոր է, որովհետև խոսքը խոսք էր բերում, և Դավիթը վերջիվերջո խոսքից անցնում էր «գործի»: Կնոջ միակ պատասխանը լռությունն ուանտարբերությունն էր լինում: Շունը հաչեր, թե Դավիթը — այդ միևնույն էր նրա համար: Պատահում էր, որ Դավիթն ամբողջ ժամերով գոռում -գոռգոռում, հայհոյում էր ամենազզվելի ածականներով, բայց Մային գլուխը կախ մնում էր իր բանին, քարի պես լուռ ու անտարբեր:

Ծանր, շատ ծանր էին խեղճ կնոջ քաշած օրերն արբեցող ամուսնու ձեռքին: Ինչ Մային ոտ էր դրել ամուսնու տունը, ոչ մի լավ օր չէր տեսել, միշտ ծեծ ու հայհոյանք, միշտհայհոյանք ու ծեծ: Ծեծն ու հայհոյանքն էլի վնաս չունի, — այդ բանին այսպես թե այնպես դեռ կարելի էր դիմանալ, — բայց գոնե տան և երեխաների հոգսը քաշեր, այդ էլ չկար: Ինչ, վաստակում էր, իր փորն էր ածում: Ուրեմն էլ ինչացո՞ւ էր. ավելի լավ չէ՞ր լինի, որ իսկի չլիներ, խեղճ կինը գոնե հանգիստ իր բանին կկենար, գոնե գիշերները չէր սպասի ահու դողով, թե ահա որտեղ որ է պիտի գա իր դահիճը արբած-տրաքած, երեխաներին լեղաճաք անի, ամբողջ թաղը հավաքի գլխին: Տունը ինքն էր պահում, երեխաներին ինքն էրհագցնում, կերակրում իր ձեռքի աշխատանքով, ուրեմն էլ ինչացո՞ւ էր այդ միշտ արբած մարդը, էլ ի՞նչ սրտով էր բղավում, հայհոյում, ծեծում, ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով:

Մային աշխատում էր, գիշեր-ցերեկ աշխատում — կար էր անում, լվացք էր անում, հաց էր թխում, թոկ էր գզում, բարդաններ էր կարում, հինած էր հինում, պարսիկվաճառականների համար նուշ, ընկույզ, տխիլ էր կոտրում, կարիքը ստիպել էր նրան վարժվելու ամեն տեսակ աշխատանքի, և ոչ մի օր նրա ձեռքը դադար չէր առնում: Հարատևաշխատանքը, զրկանքներն ու հոգսերը և ամուսնու պատճառած ֆիզիկական ու բարոյական տանջանքները հալումաշ էին արել խեղճին: Նրա կյանքը դարձել էր մի տեսականասնական, չէր իմանում ի՞նչ օր է լուսանում, ի՞նչ օր մթնում, մի բան էր միայն իմանում — երեխաները քաղցած են պետք է աշխատել, երեխաները տկլոր են պետք էաշխատել, տանտերը պահանջում է վարձը պետք է աշխատել:

Ահա այս գիշեր էլ, չնայելով շաբաթ գիշեր է, կիրակշտեք է, երբ ամեն աշխատանք դադար է առնում, նա դարձյալ աշխատում է, կարում է ամբողջ օրը վաղ առավոտից նստած, որպեսզի վերջացնի, տանի տա տիրոջը, մի քանի կոպեկ փող ստանա, գեթ վաղը մի քիչ հաց առնելու: Առանց այն էլ երեխաները այսօր ամբողջ օրը սովից վնգստում էին: Փոքրնարդեն շատ վնգստալուց հոգնել, քնել է, մեծն էլ, աղջիկը՝ չես իմանում ինչի է սպասում: Նրա մատները փետացել են, ասեղը հազիվ են բռնում, մեջքը կորացել, չորացել է, որշտկում է, կարծում է, թե ողնաշարն ուզում է կոտրվել:

Երկար, շատ երկար գոռաց, գոռգոռաց Դավիթը, հայհոյեց, էլ մեռել ու կենդան չթողեց, հետո պառկեց թախտի վրա, ձեռները դրեց գլխի տակ և սկսեց նայել առաստաղիկաթիլքից բազմազան գույներ ստացած, ճաքճքած գերաններին:

Փոքրիկ աղջիկը, որ հոր ահից հենց այնպես էլ մնացել էր դռան մոտ պպզած, ուր դռան ճեղքերից փչող սառը քամին մրսեցնում էր նրա վտիտ մարմինը, կամաց վեր կացավ, կատվի քայլերով գնաց բարձրացավ թախտը և նստեց մոր մոտ, մերկ սրունքները ծածկելով չթի դերիայի կարճ փեշերի տակ: Շուտով նրա աչքերի կոպերը ծանրացան, և նանստած տեղը սկսեց նիրհել:

Մայրն ատամներով կտրեց կարի թելը, որի ժամանակ աչքն ընկավ նիրհի մեջ գլուխը բարձր ու ցածր անող աղջկա վրա:

— Աղջի, քունդ տանում ա, գնա քնի:

Աղջիկը բաց արեց շաղված աչքերը, մի րոպե ապուշ — ապուշ նայեց մորը, հետո սուր-սուր եղունգներով սկսեց քորել գլուխը և կամացուկ վնգստաց.

— Հաց եմ ուզում:

— Ես էլ եմ ուզում, — արձագանք տվավ թախտի ծայրից փոքրիկը, որ հոր գոռգոռոցի վրա զարթել էր և, մինչև այժմ լուռ, մթելի տակից պլզած աչքերով նայում էր ճրագին:

— Էգուց, էգուց, բալա ջան, հմի քնեցեք, — ասաց մայրը: Բայց փոքրիկը և նրանից սիրտ առած մեծը սկսեցին ավելի ու ավելի վնգստալ:

— Սո՜ւս, շան լակոտներ, թե չէ, էս ա վեր կացա, — հանկարծ գոռաց Դավիթը, արագորեն շուռ գալով պառկած տեղը և բռունցքը ուժգին զարկելով թախտին:

Փոքրիկն իսկույն սուս արավ և մթելը գլխին քաշեց: Աղջիկը նույնպես լռեց, չոքեչոք գնաց դեպի անկողինը, պառկելուց առաջ քորումոր եկավ ամբողջ մարմնով, հետո մթելի միծայրը բարձրացրեց, մտավ տակը, գլուխը դրեց եղբոր գլխի մոտ, կուչ եկավ սրթսրթալով և համարյա թե նույն րոպեին էլ քնեց:

Քամին շվշվացնում էր դուրսը, բզզում էր բուխարու մեջ, ծեծում էր դուռը ու պատուհանը, իսկ ներսը լռության մեջ լսվում էր քնած երեխաների շնչառությունը և երբեմն-երբեմնԴավթի մռմռոցը: Այնինչ Մային, գլուխը միշտ կախ, կարում էր հա կարում, և սպիտակ քաթանը նրա հոգնած աչքերի առաջ երբեմն-երբեմն շերտավորվում էր կարմիր, կանաչ, դեղին զոլերով:

Պառկած տեղն էլ հանգիստ չէր կարողանում մնալ Դավիթը, տենդով բռնված մարդու պես դես էր շուռ գալիս, դեն էր շուռ գալիս, մռնչում էր, փռնչում, ոգելից խմիչքի ծարավնավելի ու ավելի էր նեղում, նրան: Նրան թվում էր, թե այդ գիշեր չի լուսացնի, կամ կմեռնի, կամ կգժվի: Առհասարակ ամբողջ օրը հիվանդ էր զգում իրեն, գլուխը ծանր էր քարիպես, աչքերից ջուր էր գնում, ձեռները դողում էին, ծնկների մեջ ինչ — որ մղմիղ էր զգում, իսկ ստամոքսի մեջ կարծում էր, թե մժեղներ են ղժվժում, չնայելով, որ ոչինչ չէր կերել, այնուամենայնիվ քաղց չէր զգում և ուտելու մասին չէր էլ մտածում: Զգում էր միայն, որ մի քանի բաժակ օղին բավական էր այդ հիվանդագին բոլոր երևույթները ձեռաց վանելուհամար:

— Օ՛, ես ձեր... — մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա, զորավոր հայհոյանք ուղղեց նա հայտնի չէ ում հասցեին, նստեց, ոտները կախեց թախտից, խոնարհվեց և գլուխնառավ ձեռքերի մեջ: Գոնե քունը գար, որ թերևս առժամանակ մոռանար այդ անտանելի պապակը: Ոգելից խմիչքի ծարավը չէր այնքան, որ տանջում էր նրան, այլ ավելիերևակայությունը, որ այնքան հրապուրիչ ու գայթակղիչ մտապատկերներ էր ստեղծում օղու և գինու շուրջը ընկերական շրջանում, դուդուկի և արգանի ձայների տակ, գինետանմեջ, որի քացախած օդը նրա համար ավելի ախորժելի էր, քան բուրավետ վարդն ու ծաղիկը:

Նա վեր կացավ և սկսեց քայլել սենյակի երկայնքով: Մտածում էր՝ ինչ աներ այդ սոսկալի դրությունից ելնելու համար, մտածում էր կյանքի և մահվան առեղծվածի առջևկանգնած մարդու մտատանջանքով: Ամեն անգամ, որ մոտենում էր սենյակի անկյանը, նրա աչքովն էր ընկնում ջրի կուլան: Սկզբում ուշադրություն չէր դարձնում, հետո կանգառավ կուլայի առաջ և երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել իր մեջ մի տարօրինակ զզվանք, որ, իբրև արբեցող, տածում էր դեպի ջուրը: Բայց ոգելից խմիչքիծարավը սպանում էր նրան, թուքը ցամաքել էր, որկորը խանձվել, պետք էր բերանը մի բանով թաց անել: Եվ Դավիթը կամա-ակամա խոնարհվեց դեպի ջրի կուլան:

Բայց այդ միջոցին հանկարծ մի միտք ծագեց նրա գլխում, և նրա դաժան՝ դեմքը մի րոպե կարծես պայծառացավ:

Նա արագորեն մոտեցավ պատի մեջ գտնված պահարանին, բաց արեց, հանեց օղու դատարկ շիշը, կուլայից մի գավաթի չափ ջուր ածեց մեջը և սկսեց ողողել: Ողողեց, ողողեցօղու շիշը, հետո գլխին քաշեց և սկսեց ****: Ծծում էր աչքերը փակ և շրթունքները պինդ սեղմած շշի պռնկին: Այդ միջոցին նրա դեմքը գարշանքի այնպիսի արտահայտություն էրստացել, որ կարծես լուծողական էր ընդունում:

Կինն առաջին անգամ բարձրացրեց գլուխը, նայեց նրան, հետևից մի չանչ արավ և նորից շարունակեց կարը:

Դավիթը չտեսավ այդ չանչը, բայց նրան թվաց, թե կինն իր հասցեին ինչ-որ փնթփնթաց քթի տակ:

— Հը՛, ի՞նչ ես փնթփնթում, — կամաց դարձավ նա կնոջ կողմը, շիշը հեռացնելով շրթունքներից: Հրացայտ աչքերով երկար ժամանակ լուռ ու անշարժ խեթում էր կնոջը, հետոավելացրեց ծանր ու սպառնալից, — ջանդ խո քոր չի գալիս: Թե քոր ա գալիս, քորեմ...

Կինը ձայն ծպտուն չհանեց:

Դավիթը շիշը տեղը դրեց, պահարանի դուռը շրխկացնելով փակեց և գնաց նորից պառկեց թախտի վրա, չմոռանալով հայհոյանքի մի նոր փունջ հրամցնելու կնոջը: Ջուրը թեև միքիչ օղու համ էր ստացել, բայց իհարկե, այն չէր, ինչ որ քթից ծուխ հանող, աչքերից արտասուք քամող օղին, որ խմելուն պես բալասանի նման տարածվում է մարդու երակներիմեջ, և այդ բանն էր, որ ավելի ջղայնոտ էր դարձրել Դավթին, ավելի ևս գրգռելով նրա ոգելից խմիչքի պապակը: Նա սաստիկ ցանկանում էր, որ կինը ձայն հաներ, բան ասեր, որպեսզի իսկույն վեր թռչեր և մի լավ տրորեր նրան, սրտի բոլոր մաղձը նրա վրա թափելով: Բայց Մային ձկան պես լուռ, իր բանին էր:

Դուռը դրսից ծեծեցին:

Դավիթը գլուխը բարձրացրեց, նայեց դռանը և նորից պառկեց: Այդ անշուշտ Ակոբն էր — անդրանիկ որդին՝ ութ տարեկան, որ նոր էր վերադառնում խանութից: Չորրորդ ամիսնէր, որ նրան աշակերտ էր տվել մի պղնձագործի մի տարի անվարձ ծառայելու, մինչև որ արհեստ սովորեր:

Որովհետև դուռն իսկույն բացող չեղավ, նորից ծեծեցին:

Դավիթը վեր թռավ, նստեց և դարձավ կնոջը կատաղած,

— Տո, խլացել ե՞ս, չես իմանո՞ւմ: Էս էլ խո ես չեմ, վե կաց բաց արա, է՜լի: Այ չորանաս էդ ճրագի տակը, հը, ընենց կպչես էդ թախտիցը, որ էլ պոկ չգաս: Մի հարցնող ըլի, օգուտդի՞նչ ա, է՞, էդ անտեր-մունդռիկ կարիցը: Նավթն էլ մինչև լիս էրում ես:

Մային կարը մի կողմ դրեց, մեջքը հազիվ շտկեց, վեր կացավ, իջավ թախտից և ամուսնու անհատնում հայհոյանքների ուղեկցությամբ գնաց դուռը բանալու:

Մտավ Ակոբը գզգզված հագուստով, մրից սևացած դեմքով, ձեռքերով և մինչև սրունքները մերկ ոտներով: Ցրտից սրթսրթում էր ամբողջ մարմնով և ատամները նկատելի կերպովզարնում իրար, բայց աչքերն իրենց տարօրինակ սպիտակուցներով սևացած դեմքի վրա փայլում էին մանկական ինչ-որ անհուն բերկրանքով:

— Մայիլո ջա՜ն, — մտնելուն պես բացականչեց նա, — ըսօր մեկն եկավ, պղինձներ առավ, տարա տուն, մի աբասի փող բաշխեց: Ա՛յ:

Դավիթը փողի անունը լսելուն պես ծտի նման թռավ տեղից և մի ոստյունով հասավ դռան մոտ:

— Աբա՜, աբա՜ ...

Ու քաղցած գայլի պես վրա ընկավ երեխային: Մայրն ընկավ որդու և նրա մեջտեղ:

— Չտաս, չտաս, Ակոբ ջան, հաց չունենք, հաց կառ...

Խոսքը չվերջացավ կնոջ բերանում. Դավիթն երկու ձեռքով բռնեց նրա ոսկրացած ուսերից և այնպիսի ուժով ետ շպրտեց նրան, որ նա փռվեց գետնին մեջքի վրա:

— Ի՜նձ տու, — բղավեց և այնպես պինդ հուպ տվեց որդու բռունցքը, որ նա ցավից ճչաց և իսկույն փողը վայր գցեց ձեռքից:

Դավիթը փողը թռցրեց գետնից և խելագարի պես դուրս թռավ...

Երբ Մային ուշքի եկավ և աչքերը կամաց բաց արեց, կարծես երազի մեջ տեսավ, որ Ակոբը պատին կպած՝ լաց է լինում երեխայական ուժգին հեծկլտանքով, և ցուրտ քամինփչում է բաց դռնից, բլբլացնելով լամպի լույսը թախտի վրա: Մեծ դժվարությամբ նստեց, երկու ձեռքով բռնեց ծոծրակը, աչքերը փակեց ինչ-որ սուր ցավից և մի երկար ու ձիգթառանչ քաշեց:

— Դուռը կողպի, Ակոբ ջան, դուռը կողպի, ցուրտ ա, — հազիվ կարողացավ արտասանել նա:

1889

ՀՈՊՈՊ

Զինագործ Ասատուրը, — հնամաշ արխալուղով, կաշե գոտկով, արբեցողությունից ուռած — կարմրած դեմքով մոտ քառասուն տարեկան մի մարդ, որ ամբողջ թաղում ևբազարում հայտնի էր Հոպոպ մականունով, — երեկոյան իր հավաբնի չափ փոքրիկ խանութը փակելուց հետո տուն էր գնում: Մի ձեռքին բռնած էր կես-թունգանոց մի գավ, որիպատերը տարիների ընթացքում սևացել էին կարմիր գինուց, մյուս ձեռքին կարմիր աղլուխի մի կապոց, որի մեջ կար մի քիչ «դոշ» (ձուկ), մի քիչ կանաչի, մի կապոց կարմիր բողկև երկու սպիտակ «շոթի» (վրացական երկայն ու նեղ հաց), որոնց սուր ծայրերը երկար ականջների պես դուրս էին ցցված աղլուխի կապի արանքներից:

Արևը նոր էր մայր մտել, ամառային անտանելի տոթ եղանակը փոքր-ինչ կոտրվել էր, բայց և այնպես անշարժ օդը հագեցած էր արևից կիզված փոշու ծանր հոտով: Թաղիկանայք երկարատև օրվա չարքաշ աշխատանքից հետո խումբ-խումբ նստոտած էին իրենց դռների առջև մերկ ոտներով մերկ գետնին, գլխների փաթաթանների կապնարձակած կիսաբաց կրծքներին և զբաղված էին իրենց սովորական խոսք ու զրույցով, որոնք բամբասանքներից դենը չէին անցնում: Բոկոտն, գլխաբաց, կեղտոտ երեխաներըճանճերի պես իրար խառնված վազվզում էին փողոցներում ականջ խլացնելու չափ ճիչ ու ծղրտոցով:

— Հո՛պոպ, — հանկարծ կանչեց երեխաներից մեկը: Հոպոպն ամենևին ուշադրություն չդարձրեց այդ կանչին, որը, ինչպես երևում էր, մի՝ շատ սովորական բան էր դարձել նրահամար, և անտարբեր շարունակում էր իր ճանապարհը: Քրտինքը ծորում էր նրա գդակի տակից ականջների հետևով և պուտ-պուտ կաթում խունացած ուսերին:

— Հո՛պոպ... Հո՛պոպ... — ծկլթաց երկրորդը, երրորդը, չորրորդը... և վերջին այդ հատուկենտ ծկլթոցները միախառնվեցին և դարձան ընդհանուր մի աղաղակ այնքան սուր ուհամառ, որ ամենաբթացած ջղերն անգամ կարող էին գրգռվել:

Հոպոպը երկար չկարողացավ համբերել, առանց ետ նայելու և շարունակելով ճանապարհը, սկսեց սարսափելի հայհոյանքներ թափել հետևից աղաղակող երեխաների հասցեին:

Երեխաները, ըստ երևույթին, այդ բանին էին սպասում, և նրանց աղաղակը դարձավ ավելի միահամուռ, ավելի սուր ու համառ, համեմված երեխայական անհոգ քրքիջով ևմեծերից լսած փոխադարձ հայհոյանքով: Նրանցից մի քանիսը սկսեցին նույնիսկ քարեր շպրտել Հոպոպի հետևից:

Սակայն Հոպոպը գնում էր իր համար, առանց նույնիսկ մտածելու, որ պաշտպանվի, թեև տեսնում էր, թե ինչպես քարերը հետևից գալով թռչում էին իրեն այս ու այն կողմից ևգետնին ընկնելով փոշի էին բարձրացնում: Նա միայն շարունակում էր իր հատընտիր հայհոյանքները: Ըստ երևույթին, այդպես էլ կշարունակեր ճանապարհը մինչև տուն, եթեքարերից մեկը չդիպչեր նրա ոտին: Երևի ոտը խիստ ցավեց, որովհետև հանկարծ կանգ առավ, մի ակնթարթում գինու գավն ու աղլուխի կապոցը դրեց գետնին, մի մեծ քարվերցրեց և արյունով լցված աչքերով պատրաստվեց շպրտելու երեխաների վրա: Բայց մինչ այդ երեխաները ծկլթացին, շուռ եկան ու ցանուցիր եղան շեղակի նեղ փողոցներում:

— Ա՜յ ես ձեր... (երկար հայհոյանքներ): Թե մի կկանգնեիք, թե մի կկանգնեիք... Քարով եք ուզում կռվի՞, դե կռվենք, էլի, ո՞ւր եք փախչում, ձեր... (հայհոյանք): Փիե ՜, անց կենալ չիըլում, էլի. վրա են թափվում, կասես գեղի շներ ըլեն: Տո, ասա ես ձեզ բան եմ անո՞ւմ. թողեք, է՜լի, գնամ ինձ համար վեր ընկնեմ իմ տանը, ես ձեր... (հայհոյանք):

Նա քարը վայր գցեց, ցուցամատով սրբեց ճակատի վրա տված քրտինքը, մատը թափ տվեց, կռացավ և, շարունակելով հայհոյանքները, սկսեց ձեռքով տրորել ոտի այն տեղը, ուրդիպել էր քարը:

— Հը, ուստա Ասատուր, էդ ի՞նչ ես ըտենց տաքացել, — ասաց այդ րոպեին նրա մոտով անցնող մի ծանոթ մարդ առանց կանգ առնելու:

Հոպոպը նայեց նրան, գավն ու կապոցը վերցրեց գետնից և, շարունակելով ճանապարհը նրա հետևից, սկսեց գանգատվել:

— Տո, ըսենց էլ բան կըլի՞, մի հետ չըլավ, որ էդ շան լակոտները թողան արխային գնամ իմ ճամփով: Հոպոպ հա, Հոպոպ: Տո, Հոպոպը... (հայհոյանք երեխաների հասցեին): Հոպոպը ձեր թայն ա՞:

— Էհ, երեխեք են, է՛լի, ուստա Ասատուր, ի՞նչ ես անգաջ դնում, — ասաց ծանոթը շտապ քայլելով նրա առջևից:

— Տո, ո՞վ ա անգաջ դնում, ես դրանց... (հայհոյանք): Տեսնում են թե չէ, ոնց որ գեղի շները վրա տան: Քարեր էլ են գցում, քարեր:

Բայց ծանոթն այլևս չէր լսում նրան, նա ծռվեց մյուս փողոցը և անցավ գնաց:

Իսկ Հոպոպը, բարձրաձայն շարունակելով հայհոյանքներով համեմված իր բանակռիվը բացակա երեխաների հետ, մտավ իրենց փողոցը: Դռներին նստոտած կանանց խմբերիմոտով անցնելիս մի ջահել կին կանչեց նրա հետևից.

— Հո՛պոպ:

Ու իսկույն ծիծաղելով դեմքը ծածկեց մոտը նստած ընկերուհու մեջքի հետևը: Մյուս կանայք ուրախ հռհռացին, բացի մի պառավ կնոջից, որը մեղմորեն հանդիմանեցբացականչողին:

Հոպոպը ետ չնայեց, բայց, իհարկե, առանց հարմարավոր հայհոյանքի չթողեց իր հետևից կանչող կնոջը և անցավ գնաց: Այդ հայհոյանքն այնքան անհամեստ էր, որ պառավընկատեց կանչողին.

— Հը՛, էդ էիր ուզո՞ւմ...

Իսկ մյուս կանայք, մանավանդ կանչողը, ամոթից ծածկեցին բերանները և, իրար կողք բզելով, աշխատում էին զսպել ավելի սաստկացող հռհռոցը:

Այնուհետև մինչև տուն հասնելը Հոպոպի միևնույն հայհոյանքը զանազան վարիանտներով ուղղված էր միայն իր հետևից կանչող կնոջ հասցեին:

* * *

Ամբողջ թաղը Հոպոպ մականունով էր կնքել զինագործ Ասատուրին, ժողովրդական այն առածի հիման վրա, որ ասում է, թե «Հոպոպը ինքը հոտած էր, կարծում էր, թե բույնն էհոտած»: Եվ իսկապես, շատ հոտած, այսինքն կռվարար մարդ էր զինագործ Ասատուրը: Պատճառը թերևս իրենք թաղեցիներն էին, որովհետև, ինչպես ինքն էլ շարունակգանգատվում էր, ոչ մի օր չէին թողնում, որ մարդը հանգիստ տուն գնա: Հոպոպին կատաղեցնելը մի կատարյալ զվարճություն էր նրանց համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ նատանը նստած, սուփրեն առաջին, գինու գավը կողքին, թուրքերեն բայաթի էր երգում իր ճաթած ձայնով, թաղի կանայք, որոնց մի առանձին հաճույք էին պատճառում նրաանզուգական հայհոյանքները, դրդում էին մի որևէ չարաճճի երեխայի, որ գնա չարացնի Հոպոպին: Երեխան իսկույն վազ էր տալիս, գլուխը զգուշորեն ներս կոխում դռնից, կանչում «Հո՛պոպ» ու ծլկում արագավազ նապաստակի պես: Եվ այդ մի հատիկ բառը բավական էր լինում, որ Հոպոպի քեֆը հարամ լիներ, նա իսկույն ընդհատում էր բայաթին, դուրս գալիս դուռը և ամբողջ թաղը հավաքում գլխին:

Ոչ ոքի՝ հետ չէր հաշտվում Հոպոպը: Բազարում թե թաղում ոչ մի հարևան չուներ, որի հետ կռված և մի լավ էլ ծեծ կերած չլիներ: Կնոջ հետ խո ամեն օր տուրուդմբոցի մեջ էր.ինքը կնոջն էր ծեծում, կինը նրան, թակում էին իրար այնքան ժամանակ, մինչև որ կամ հոգնում էին, կամ հարևանները միջամտում, բաժանում նրանց իրարից: Ոչ ոքից չէրվախենում, բացի ոստիկանությունից, որ շատ անգամ կոխել էր նրան մեծ-մեծ մկներով լի մութ նկուղը և մի քանի անգամ էլ նույնիսկ պրիստավը իր սեփական ձեռքով արյունլվիկէր արել նրա քիթն ու պռունկը:

Հոպոպն արբեցող էր, ճիշտ է, բայց միայն գինի էր խմում, այն էլ միայն կարմիր և լավ գինի, արաղ չէր սիրում և խմելուց հետո էլ դեմքին այնպիսի արտահայտություն էր տալիս, որ թվում էր, թե պիտի թափի: Կերակուրների մեջ էլ խիստ խտրություն էր դնում, ջրալի կերակուրներ չէր սիրում, պասվա կերակուրներն ատելով ատում էր, մանավանդ լոբին, նրա սովորական ուտելիքն էր յուղալի դոշը, խավիարը, խորովածը, թարմ կանաչին, կարմիր բողկը և սպիտակ հացը: Իսկ այդ համեմատաբար թանկ ուտելիքները գնելու համարփող միշտ ուներ, որովհետև իր արհեստի մեջ լավ վարպետ էր և այնքան ճարպիկ, որ կարողանում էր մի որևէ գրոշանոց ժանգոտ թուր, խանչալ կամ հրացան հարյուր տարվահնության տեղ ծախել եվրոպացի տուրիստների վրա շատ լավ գներով:

Գինու գավը, որ տեսանք նրա ձեռքին, բանեցնում էր տասնհինգ տարուց ավելի, առավոտները դատարկ հետը տանում էր խանութը, երեկոները լիքը տուն բերում: Այնքան էրսիրում, որ շաբաթ գիշերները, դատարկելուց հետո, մոմ էր վառում վրեն. «Բարաքես սրա մեջն ա, — ասում էր ինչ էս գավով գինի եմ խմում, բանս լավ ա գնում»: Մի անգամ նրամեծ տղան, վեց տարեկան, ոտով դիպավ գավին, գավը գլորեց և քիչ էր մնում թախտից ընկներ կոտրվեր: Հոպոպը վրա ընկավ երեխին և սկսեց ծեծել նրան այնքան սաստիկ, որկսպաներ, եթե կինը չխլեր որդուն կատաղած հոր ձեռքից: Բարեբախտաբար, գավն արդեն դատարկված էր, թե չէ, ծեծից նրան էլ բաժին կհասներ:

* * *

Կինը տանը չէր, որ Հոպոպը տուն հասավ: Դուրսը պատի տակ տղան տուն էր շինում տաշեղներից: Բացի կարճ, կեղտոտ շապկից, ուրիշ բան չկար նրա հագին:

— Ո՞ւր, ա մերդ, — հարցրեց հայրը:

Տղան վեր կացավ, աչքերը տնկեց հոր ձեռքի աղլուխին և պատասխանեց:

— Բագրատանց տուն գնաց:

Հոպոպի աչքերը կրակ կտրվեցին:

— Էլի՞... վայ ես նրա... — հայհոյեց նա, շտապով ներս մտավ, գավն ու աղլուխի կապոցը դրեց թախտի վրա և նորից դարձավ որդուն: — Գնա էս սըհաթիս կանչի: Դե, հը՛:

Տղան, որ հոր հետևից ներս էր մտել և աչքը չէր հեռացնում աղլուխից, հանկարծ շուռ եկավ ու դուրս թռավ:

— Բագրատանց տո՛ւն... Լա՛վ, շա՜տ լավ, — սկսեց բարձրաձայն խոսել ինքնիրեն Հոպոպը, — Դե հըմի կգաս, կտեսնանք, էլի... ես քեզ Բագրատանց տուն շանց կտամ... Հա՛յգիդի, հա՛, Ասատուրը մեռել ա, է՛լի, էլ չկա, էլ գետնի երեսին ման չի գալի, է՛լի, որ նրա կնկա հետ ուրիշներն են սիլի-բիլի անում... Հոպոպ որ դառանք, նամուս էլ կորցրի՞նք…Ա՛յ, գետինը չմտնի էս գդակը:

Եվ նա գդակը պոկելով գլխից ուժգին թափով խփեց գետնին: Հետո շարունակելով հայհոյանքներով համեմված սպառնալիքները կնոջ հասցեին, գոտիկը ետ արեց, հանեցարխալուղը, ոտնամանները, հոտած գուլպաները, շալվարը և դռան շեմքին կանգնելով, սկսեց չթի կարճ շապկի փեշով հով անել քրտինքից ջուր կտրած երեսին ու փորին:

Անհամբեր սպասում էր կնոջը, բայց մինչև որ կինը կգար, ջգրած սրտով մոտեցավ գավին, գլխին քաշեց, ծծեց ագահորեն և, ծարավը հագեցնելուց հետո, գավը տեղը դրեց: Հետո, առանց աղլուխի կապոցը բանալու, կտրեց շոթիներից մեկի սուր ու չոր ծայրը, բերանը գցեց և սկսեց ծամել:

Մոր հետևից գնացած երեխան ներս ընկավ գնդակի նման:

— Ասեց գալիս եմ, — ասաց նա և այս անգամ աչքերը տնկեց հոր բերանին:

— Հը՛մ, — մռնչաց Հոպոպը, հացը ծամելով, և ձեռքը նորից տարավ դեպի գավը:

Այսպիսով գավը մի քանի անգամ մոտեցրել էր նա շրթունքին և պպզել թախտին, երբ վերջապես դռան շեմքին երևաց կինը — բավական սիրունատես ու գիրուկ, մաշված դեղինչուստերը մերկ ոտներին և ծծի մանուկը գրկին:

— Ըհը, էս էլ եկա, ի՞նչ ես ուզում, — ասաց նա համարձակորեն, ըստ երևույթին շատ լավ իմանալով, որ կրկնվելու է ամենօրյա տեսարաններից մեկը:

— Ինչ եմ ուզո՞ւմ, — ասաց Հոպոպը, որ հենց նոր գավը նորից գլուխն է քաշել, գավը դրեց թախտի վրա, շապկի թևով սրբեց շրթունքը, մոտեցավ բռնեց կնոջ ձեռքից, ներս քաշեցև սպառնական դիրք բռնեց նրա առջև: — Ո՞րտեղ իր:

— Բագրատանց տանը, — նույն համարձակությամբ պատասխանեց կինը:

— Ի՞նչ իր շինում ընտեղ:

— Ի՞նչ պտի շինեի: Լվացք ունեն անելու, կանչել ին, որ էգուց գնամ լվանամ:

— Լվա՞ցք... լվա՞ցք... Տո՛, ես քու... (հայհոյանք) ... անտեր-մունդռի՞կ ես մնացել, քաղցած-տկլո՞ր ես մնացել, որ ուրիշների հմար լվացք ես անում: Հաա՞: Բա ես չկա՞մ, բա իմգլուխը շներն ու գելերն են կերե՞լ: Հաա՛: Տո՛, իմ կնիկն ընչի՞ պտի ուրիշի լվացքն անի, հը՞: Տո՛, Բագրատն ո՞ւմ շունն ա, որ իմ կնիկը գնա նրա հմար լվացք անի, հը՛: Տո՛, Բագրատիպես հարուրին կառնեմ -կծախեմ, ու իմ կնիկը պտի գնա նրա հմար լվացք անի՞: Ի՞նչ անենք, թե գդակին կակարդ ունի ցցած, ես նրա... (հայհոյանք Բագրատի հասցեին): Տո՛, ի՞նչլվացք, ի՞նչ դես, ի՞նչ դեն, ո՞ւմ ես ուզում խաբի, հազիր ասես... Դեսն արի հլա, դեսը... (Հոպոպը քարշ տվավ նրան դեպի ավելի ներս, ձայնը ցածրացրեց, գլուխն առաջ տարավ ևֆշշաց սեղմած ատամների միջից), հազիր ասես գնացել իր նրա հետ շնութին անելու... Հը՞, սուտ ա ... էլի կասե՞ս սուտ ա...

Կինը ձեռքը խլեց նրա ձեռքի միջից և չանչեց նրան:

— Ի, հողեմ գիժ գլուխդ, — ասաց նա արհամարհանքով և դարձավ, որ դուրս գնա:

Բայց մարդը շանթեց նրա թևից և թույլ չտվավ, որ տեղից շարժվի:

— Կա՝ց, — գոռաց նա, — ու՞ր ես գնում, որ գնում ես: Հենց գիտաս ձեռիցս կպրծնե՞ս: Գիժը հըմի կտեսնաս, թե ոնց գիժ եմ: Ընչկլի հոգիդ չհանեմ, կթողա՞մ: Բա ես մեռե՞լ եմ, որ էնշուն շան որդու հետ ես շնութին անո՞ւմ: Հը՛, մեռել ե՞մ... մեռել ե՞մ... մեռել ե՞մ...

Եվ ամեն մի «մեռել եմ» խոսքի հետ բռունցքի մի ծանր հարված էր իջնում կնոջ մարմնին, ո՛ւր որ պատահեր — գլխին, ուսին, մեջքին... Կինը մի ձեռքով մանուկը գրկած գլուխըկախել էր, որ հարվածները երեսին չդիպչեն, մյուս ձեռքով աշխատում էր բռնել մարդու ձեռքը, և եթե երբեմն աջողվում էր այդ, Հոպոպն ավելի էր կատաղում և հետագահարվածներն ավելի անխնա էին լինում:

— Տո՛, գիժ Հոպոպ, ի՞նչ ես ուզում ինձնից, — կանչում էր կինը լաց լինելով:

Ծծի մանուկը ծվում էր նրա խտտին, իսկ մյուս երեխան մի կողմ քաշված դիտում էր այդ շատ սովորական տեսարանը լուռ ու անտարբեր:

— Ես քեզ հլա փե՛տով պտի ծեծեմ, փե՛տով, — ասաց Հոպոպը շնչասպառ և, թողնելով կնոջը, սկսեց խենթի պես դես-դեն ընկնել սենյակում, որ փայտ գտնի: Փայտ չգտնելով, նրա աչքովն ընկան իր ոտնամանները: Ու վեր թռցրեց այդ ոտնամաններից մեկը, որի կրնկին հաստ նալ էր խփած գոգավոր մեխերով:

Մինչ այդ՝ կինը ծծի մանուկը դրեց թախտի վրա, շտկեց իրեն և վեր թռցրեց գինու գավը:

— Աբա՜ խփի, աբա՜ խփի, տե՜ս էս գավի գլուխը ո՜րտեղ եմ ուտում, — կանչեց նա անվախ և սպառնագին:

— Վա՛յ ես քու... — բղավեց Հոպոպը և, ոտնամանը ձգելով ձեռքից, վրա վազեց, որ գավը խլի:

Բայց կինը ժամանակ չտվավ նրան, որ իրեն հասնի, ոտները հանեց չուստերից և դուրս փախավ գավը ձեռին:

Մարդն ընկավ նրա հետևից:

Ու փողոցում, ուր թաղի կանայք և երեխաներն արդեն հավաքվել էին նրանց աղմուկի վրա սովորական տեսարանը դիտելու, մարդ ու կին վազում էին — կինը առջևից գավըձեռին, մարդը հետևից գլխաբաց, ոտաբոբիկ և ներքնաշորով:

Փողոցում մի անասելի ժխոր էր բարձրացել, կանայք հռհռում էին, երեխաները սուր ծկլթոցներով «Հոպոպ» էին աղաղակում և սուլում, իսկ թաղի մանրավաճառի խանութի առջևհասուն տղերքը ծիծաղելով բղավում էին. «Հասի, հա՛, Հոպոպ, հասի, հա՛»:

Այդ սարսափելի ժխորի մեջ Հոպոպը վազում էր հա՛ վազում կնոջ հետևից, կարճ շապկի փեշը փռփռացնելով օդի մեջ և աչքը տնկած կնոջ ձեռքի գավին, որի մեջ գինին լըխկ —լըխկում էր և թափվում բերանից:

Քանի գնում, այնքան փոքրանում էր տարածությունը մարդ ու կնոջ միջև, որովհետև գավը խանգարում էր կնոջն ավելի արագ վազելու: Վերջապես, մի քանի քայլ էր մնում, որմարդը հասներ կնոջը, երբ հանկարծ կինը, առանց կանգ առնելու, ձեռքը բարձրացրեց և գավը ուժգին թափով գետնովը տվեց: Գավը բխկաց և ալ վարդի պես բացվեց: Տակիհաստ մասը քրեղանի պես մնաց ընկած տեղը, իսկ բարակ պատերի թաց փշուրները թռան այս ու այն կողմ, կարմիր գինին ներկեց գետինը լերդացած արյան սև գույնով և իսկույնծծվեց արևակեզ գետնի մեջ:

Հոպոպը ցնցվեց և կանգ առավ հանկարծ: Նրան թվաց, թե իրեն տվին գետնովը: Աչքերը մթնեցին: Էլ չիմանալով, թե ինչ է անում, արագորեն կռացավ, մի մեծ քար թռցրեց գետնիցև ծայրահեղ կատաղի թափով շպրտեց փախչող կնոջ հետևից:

Քարը շեշտակի գնաց դիպավ կնոջ մեջքին: Կինը սաստիկ ճչաց, իներցիայով առաջ վազեց մի քանի քայլ էլ և փռվեց գետնին երեսի վրա:

Հռհռացող փողոցը հանկարծ լռեց և քարացավ:

1890

ԹԵ Ի՛ՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՇԱՔԱՐԱՄԱՆԻՑ ԵՐԿՈՒ ԿՏՈՐ ՇԱՔԱՐ ՊԱԿԱՍԵՑ

Մի ընդարձակ ամայի բակում հետին կողմը կանգնած էր դրոգապան Յագորի հնօրյա տնակը, բաղկացած ընդամենը մի-մեծ սենյակից, որի դուռը բացվում էր ուղղակի դեպիբակը: Տնակի մի կողքին կպած էր՝ տախտակամած խոհանոցը, իսկ խոհանոցի կողքին` մի ընդարձակ ծածկոց, որի տակ Յագորը գիշերները կապում էր իր ծանրաշարժ դրոգիաժդահա ձին: Բակը փողոցից բաժանված էր տախտակի ցանկապատով, որի տակ մի անկյունում կիտված էր ձիու ամիսներով հավաքված աղբը: Մինչդեռ բակի մնացած մասումմի ծեղ անգամ չէր կարելի գտնել — այնքան մաքուր էր, որովհետև Յագորի կինը — Անանը, օրը լուսանար թե չէ, ամենից առաջ ձիու աղբն էր հավաքում և բակն ավլում:

Զարմանալի մաքրություն էր տիրում նաև ներսը, սենյակում: Հնամաշ, տեղ-տեղ թելերը դուրս թափված կապերտ՜ը ցածրիկ թախտի վրա միշտ ավլած էր: Հողե հատակնանդադար ջրվելուց խոնավացել, պնդացել, գորշ գույն էր ստացել և այնքան մաքուր էր, որ, ինչպես ասում են, յուղ թա՛փեիր՝ կհավաքվեր: Թախտի, երկու փոքրիկպատուհանների, ծալքի և թարեքի սպիտակ միտկալի վարագույրները և չորս հատ հնաձև աթոռների սպիտակ երեսները փայլում էին ձյունի մաքրությամբ: Մինչև անգամ պատիտակ դրված, տակը ջրակալած և ամբողջապես ջուր լացող կարմիր խելադան ամեն անգամ ջրով լցվելիս խնամքով ողողվում, մաքրվում էր: Ճանճ ասված բանը գոյություն չուներայդ սենյակում, ուր ներքնատան մի տեսակ ծանր զովություն էր տիրում: Հաճախ կարելի էր տեսնել միայն մի որևէ հոթիս, որ դուրս գալով հայտնի չէ որտեղից` լույսից վախեցածվազում էր թախտի տակը մտնելու, կամ մի նամաճիճու, որ տրխկալով ցած էր ընկնում առաստաղից մեջքի վրա և սպիտակ փորը վերև արած երկար ժամանակ ոտները բալդի-բալդի էր անում, մինչև որ աջողում էր շուռ գալ, և ծանր ու բարակ, կարծես խոր մտածմունքի մեջ, սկսում էր ուր-որ գնալ:

Ամառվա տոթ երեկո էր: Օդն այնքան անշարժ էր, որ պատուհանների վար թողած վարագույրներն ամենևին չէին շարժվում: Անանը նստած էր հատակին մի չլի վրա և երեխայինվեր էր կացնում օրորոցից: Նա դեռևս շատ ջահել կին էր, հազիվ քսան տարեկան, չթի հնամաշ դերիայով և գլխին մաքուր, սպիտակ աղլուխ փաթաթած: Կազմվածքն այնքաննիհար էր, որ պարզորոշ նկատվում էին թիակների սուր ծայրերը, որոնք դուրս էին ցցվել բարակ դերիայի տակից և մեջքի վրա, վերևից ներքև, տաշտանման մի փոս էին գոյացրել: Մի տեսակ սարսափի արտահայտություն կար նրա տեղ-տեղ կաբմրատակած, տեղ-տեղ կապտած և տեղ-տեղ ուռած դեմքի վրա, մանավանդ տարօրինակ կերպով չռածքարացած աչքերի մեջ, որոնք կարծես ծայրահեղ ապուշ տարակուսանքով հարցնում էին շարունակ, «ինչո՞ւ, ինչո՞ւ...» ու ոչ մի տեղից պատասխան չէին ստանում:

Լուռ ու մունջ առավ երեխային, դրեց գոգը և սկսեց հագցնել: Երեխան ծիծաղկոտ աչքերով նայում էր նրա քարացած դեմքին և, ինչ-որ թոթովելով, կարծես քնքշանք էր խնդրումմորից, բայց մայրը կարծես չգիտեր, թե ինչ է քնքշանքը: Սակայն, երբ երեխան փամփլիկ ձեռքը մեկնեց և սուր եղունգով բռնեց նրա քթից, նրա դեմքի վրա ժպիտի նման մի բաներևաց, նախ համբուրեց երեխայի ձեռքը, գլխի մի թեթև շարժումով քիթն ազատեց նրա ձեռքից, հետո խոնարհվեց և շրթունքը ամուր ու կաթոգին սեղմեց նրա թրխլիկ այտերին: Բայց և այնպես սարսափը քարացած էր նրա դեմքի վրա և աչքերի մեջ:

Ներս մտավ մի կին միջին տարիքով, սև հագուստով, կարմիր քրտնած դեմքով, մի սև շալ ձեռքին: Ամբողջ թաղում և թաղի սահմաններից էլ դուրս նա հայտնի էր գիժ-Հոռոմսիմանունով: Եվ իզուր չէր, որ վաստակել էր այդ անունը: Կիսախելագարի մեկն էր, վերին աստիճանի չար և կռվարար, օր չէր անցնի, որ մեկի հետ չկռվեր — ո՜վ ուզում է լիներ այդմեկը՝ հարազատ, հարևան թե անծանոթ: Տարին տասներկու ամիս անեծքներ էին միայն, որ թափվում էին նրա բերանից: Անիծելիս շատ անգամ կատարյալ բանաստեղծ էրդառնում, այնպիսի հզոր ու ազդու, երբեմն և կնոջ բերանին անսազ անեծքներ ու հայհոյանքներ հորինում, որ ոչ ոք ոչ մի տեղ չէր լսել: Եվ ամբողջ թաղը սարսափում էր նրաբերանից: Թաղական ոստիկանն անգամ, երբ հարևանները գնում էին գիժ-Հոռոմսիմից գանգատվելու, ձեռքը թափ էր տալիս և հեռանում:

Թաղում դեռ կային ուրիշ մի քանի հայտնի կռվարար կանայք ևս, բայց գիժ-Հոռոմսիմը վաղուց արդեն տվել անցել էր ամենքից թե իր ճարտար լեզվով, թե անեծք-հայհոյանքով ևթե՜ նույնիսկ ֆիզիկական ուժով, որին շատ անգամ դիմում էր բերանացի կռվից հետո:

Ցածրահասակ, լղար, ծայր աստիճան արագաշարժ՝ տեղն ու տեղը կրակ էր գիժ-Հոռոմսիմը: Պստիկ, պլպլան աչքերը ջղային անհանգստությամբ այս ու այն կողմն էին դառնումշարունակ ծտի գլխի պես, — կարծես շարունակ կռվի առիթ էր որոնում: Կռվելիս նախ երկար ժամանակ լեզվակոխ ու անեծքակոխ էր անում համարձակ հակառակորդինսկզբում հանգիստ, հետո արագորեն տաքանալով, վերջը հանկարծ կատվի պես վրա էր ընկնում նրան և եթե աջողում էր բռնել նրա մազերից, ձիգ էր տալիս բոլոր ուժով, իսկ եթեոչ, սկսում էր կմշտել և ոլորել նրա մարմինը իր երկայն, չոր մատների սուր եղունգներով, որոնց գծած ստորակետներն արնակալում, ուռչում-կապտում էին և երկար ժամանակչէին ջնջվում:

Գիժ-Հոռոմսիմը Անանի սկեսուրն էր:

* * *

— Ը-ը՜, տափը դնեմ քեզ, տափը, ոնց որ փետացել ես էդ տափին, — մրթմրթաց նա մտնելուն պես, պստիկ, չար աչքերը ոլորելով հարսի վրա:

Անանն այն աստիճան սովորել էր այդպիսի անառիթ անեծքների, որ մինչև անգամ չնայեց սկեսոր կողմը, այլ անտարբեր ու դանդաղ՝ շարունակում էր հագցնել երեխային:

Գիժ-Հոռոմսիմը շալը շպրտեց թախտի վրա, որի ժամանակ նրա արագաշարժ աչքերը հանկարծ մի վայրկյան կանգ առան պատուհանների վար թողած վարագույրների վրա:

— Աղջի, բա էդ քոռացած աչքերովդ տեսնում չե՞ս արևը մեր ա մտել, — ասաց նա: — Ա՜յ, ոչ ունենամ քեզ պես հարսը, ոչ, չորանաս կպչես էդ տափից, ոնց որ չորացել կպել ես:

Ու անեծքները շարունակելով գիժ-Հոռոմսիմը բարձրացավ թախտը, պատուհանների վարագույրները գցեց բաց փեղկերի գլխին, հետո ուզում էր իջնել, բայց մի բան մտաբերելովարագ մոտեցավ թարեքին, ետ քաշեց վարագույրը և սկսեց մեկ-մեկ համարել թիթեղյա մատուցարանի վրա թեյի պարագաների կողքին դրված շաքարամանի միջի շաքարիկտորները: Առավոտյան տնից դուրս գնալիս շաքարամանի մեջ ճիշտ տասը կտոր շաքար էր թողել նա, բայց այժմ, համարելուց հետո, տեսավ երկու կտոր պակաս է: Ու ծտինման ցած թռավ թախտից:

— Ա՜յ քեզ... ա՜յ, ա՜յ, ա՜յ...

Այս խոսքերով նախ երկու ձեռքով պինդ խփեց հարսի գլխին, հետո ծայրահեղ կատաղությամբ ատամները սեղմած սկսեց սուր-սուր եղունգներով կմշտել նրա դեմքը, ձեռքերը, կողերը — ո՜ւր որ պատահեր, ընդսմին, ամեն մի կմշտոցի հետ եղունգների մեջ բռնած կաշին ոլորում էր և ձիգ տալիս:

— Ըը՛... — ցավից մղկտաց Անանը և, երկու ձեռքով ամուր գրկելով երեխային, խոնարհվեց նրա վրա:

— Առանց ինձ չայ էլ ես խմում, հա ... Այ քեզ... տասը կտոր շաքարից ութն ես թողել, ութ կտոր դառնաս դու... ա՜յ քեզ, ա՜յ, ա՜յ... շատ էժան ենք առնում, հա՞, որ քոռ ու փուճ եսանում, քոռանաս ու փճանաս դու... ա՛յ քեզ, այ, ա՛յ...

Ու սուր եղունգները դանակի՝ պես ակոսում էին Անանի վտիտ մարմինը:

— Վըի՛, վըի՛… — մղկտում էր Անանը ցավերից գալարվելով, և նրա ձեռքերը մեքենայաբար ավելի ու ավելի էին սեղմում երեխային, և նա ավելի ու ավելի էր խոնարհվումերեխայի վրա: Իսկ երեխան սաստիկ ճչում էր նրա գրկին: Գիժ-Հոռոմսիմի կատաղությունը գնալով սաստկանում էր: Երկու ձեռքերի սուր եղունգները կարծես անզոր էին նրաբոլոր բարկությունը թափելու: Նրան կատաղեցնում էր առանձնապես այն հանգամանքը, որ Անանը համարյա թե ձայն չէր հանում, կարծում էր, թե ուրեմն հարսը բոլորովին ցավչի զգում, մինչդեռ սիրտը հովացնելու համար ուզում էր, որ Անանը ճչար, աղաղակեր, լաց լիներ, օգնություն կանչեր, ուստի աշխատում էր խփել կամ կմշտել նրա մարմնիայնպիսի մի նրբազգաց տեղ, որ հարսը ստիպված էլներ վերջապես բարձրաձայն արտահայտել իր ցավը: Բայց չէ, Անանը համառորեն ձայնը փորն էր գցել և, նրա առջևխոնարհված, զսպած հառաչանքներ էր միայն արձակում, որ գիժ-Հոռոմսիմը հազիվ թե լսում էր իր կատաղի՝ ծկլթոցների և երեխայի լացի մեջ:

Տեսնելով, որ խփելով և կմշտելով ոչինչ չի լինում, գիժ-Հոռոմսիմը պոկեց հարսի գլխից սպիտակ աղլուխը, բռնեց նրա ցանցառ մազերի երկու հյուսերից մեկի ծայրից և ձեռքիուժգին թափով ձիգ տվեց հանկարծ:

— Աա՛աա... — երկար ու սուր ճչաց Անանը և, սաստիկ ցավից աչքերը փակելով, ետ ընկավ մեջքի վրա: Նրա թողացած ձեռքերը բաց թողին երեխային: Երեխան նրա գոգիցգլորվեց ընկավ գետին և սկսեց ավելի ճչալ:

Հարսի սուր ճիչը, վերջապես, փոքր-ինչ հովացրեց գիժ-Հոռոմսիմի սիրտը, նա թողեց հարսի մազերը, վերցրեց երեխային և, շարունակելով անեծքներ թափել, հոգնած նստեցթախտի վրա ու սկսեց ձեռքերի մեջ օրորել երեխային, որ սուս կացնի: Նրա պստիկ, չար աչքերը դեռևս պլպլում էին խելագարի կատաղությամբ, քրտինքը վրա էր տվել նեղճակատին. նա հևում էր երկար տեղ վազած մարդու նման:

Իսկ Անանը, աչքերը փակ, ընկած էր հատակին մեջքի վրա և նվում էր միալար, հազիվ լսելի ձայով:

* * *

Ամառվա երկարատև, անտանելի տոթ օրը նոր էր մթնել: Պառավ Հեղնարը և նրա երկու փոքրիկ թոռները — մեկը տղա, մյուսն աղջիկ — ծալապատիկ նստած էին թախտի վրաև հայտնի չէ՝ ճաշ թե ընթրիք էին ուտում, որովհետև իրենք էլ չգիտեին ո՞րն է իրենց ճաշը և ո՞րն ընթրիքը: Կապույտ սուփրի վրա պլպլում էր մի փոքրիկ լամպ, որ չմաքրածապակու միջից պղտոր լույս էր սփռում նրանց հոգնատանջ, քրտնած երեսներին: Նրանց կերածը փռան սև հաց էր և կիսախակ մի ձմերուկ, որի գույնը դժվար էր որոշել սպիտակէր, թե դեղին: Լամպի լույսն իր շուրջը հավաքել էր ահագին թվով մանր մժեղներ, որոնք պտույտ էին անում տաք ապակու շուրջը, շատերն այրվում թափվում էին ներքև, շատերնէլ կպչում թաց ձմերուկից:

Պառավ Հեղնարը ցամաքած, կուչ եկած մի կին էր դեմքի անհամար խորշոմներով: Հարատև չքավորությունն ու բախտի ծանր հարվածները ծռել էին նրա մեջքը և իրենց անջնջելիկնիքը դրոշմել նրա դեմքին և թախծալի աչքերի մեջ: Թոռները — քույր ու եղբայր որբ էին և մնացել էին պառավ տատի խնամքի տակ: Այդ երկու փոքրիկ երեխաներն էին, որպառավ Հեղնարին եռանդ էին ներշնչում ապրելու և աշխատելու: Բայց պառավ Հեղնարը մի ավելի մեծ վիշտ ուներ, այդ՝ երկու որբերի մեծ քրոջ — Անանի վիճակն էր իրկիսախելագար սկեսոր և նրանից ոչ պակաս վայրագ ամուսնու ձեռքից:

Պառավի մշտական պարապմունքը լվացարարությունն էր և հաց թխելը: Շատ լվացք անելուց և թոնրի մեջ հաց կող տալուց նրա դեմքի և ձեռքերի կաշին եռացրած ջրի և թոնրիկրակի մեջ մրկվել, չորացել, ճաքճաքել, մագաղաթ էր դարձել: Լվացք անելիս փոքրիկ թոռներն օգնում էին տատին, մեկը փայտն ու՝ տաշեղները խտտած, մյուսը կաթսան ուսածև լվացքի թաբախը քարշ տալով առաջնորդում էին լվացքի ծանր կապոցը շալակած տատին դեպի գետափ: Եվ այնուհետև, երբ տատը կիզիչ արևի տակ թաբախի մոտ պպզած՝ճմռում էր լվացքը, նրանք ծակ տոլչով ջուր էին մատակարարում մերթ կաթսայից թաբախին, մերթ գետից կաթսային: Իսկ երբ պարապ էին մնում, աղջիկը դերիայի փեշերը շեքըհավաքած, տղան վարտիքը մինչև ազդրերը վեր քաշած՝ մտնում էին գետի՝ վճիտ ջուրը և լպրծուն սալ քարերից ու խճից թումբեր կազմում:

Այդ երեկո էլ, ամբողջ օրը կիզիչ արևի տակ գետափին անցկացնելուց և լվացքը, կաթսան ու թաբախը տիրոջը հանձնելուց հետո, նոր էին վերադարձել տուն և հոգնած ուքաղցած հաց էին ուտում, որ շուտով քնեն և առավոտը վաղ-վաղ դարձյալ գործի գնան:

— Նանի, որ ուտես՝ կորիզն ինձ տու, — ասում էր թոռներից մեկը, ձմերուկի կորիզները հավաքելով իր առջև:

— Սուտ ա ասում, նանի ջան, ինձ տու, — ասում էր մյուսը, նույնպես կորիզները հավաքելով իր առջև:

— Հրեդ, դու քիչ ունես, — ասում էր առաջինը:

— Դու ավելի շատ չունե՞ս, — առարկում էր երկրորդը:

— Ո՞ւր ա, հը՛, ո՞ւր ա. շատ ըլի` քսանն, էլի՜:

— Քսանն էլ կըլի, հըլա հարուրն էլ:

— Հա, ո՜նց չէ. հարուրը հրեդ քունը կըլի ու...

— Դե քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա, — բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ: — Յանի ի՞նչ եք տեսել էդ կորիզի մեջ, որ ամեն հետ իրար միս եք կրծում: Կեսը մեկիդ կտամ, կեսը` մեկէլիդ:

* * *

Պառավ Հեղնարը կորիզը երկու թոռների մեջ բաժանելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ Անանը երեխան խտտին: Մտավ շտապով, հուսահատ, վճռական քայլերով:

— Նանի, ախր իմ մեղքը ո՞նց ընկար, որ տարար ինձ էն դժոխքը գցեցիր, — բացականչեց նա լացակումած, երեխան գրեթե գցելով թախտի վրա: — Քա՞ր եմ, երկա՞թ եմ, որդիմանամ: Աստոձ ինձ էլ մարդ ա ստեղծել, թե շուն...

Նա նստեց թախտի վրա և, սրտի փղձուկը չկարողանալով բռնել, սկսեց սաստիկ, ցնցողաբար հեկեկալ, դեմքը ձեռքերով ծածկած:

Նանն իր երկու պստիկ թոռներով կորիզն էլ մոռացավ, ամեն բան էլ: Սկզբում, երբ Անանը ներս մտավ այնքան անսովոր կերպով, պառավ Հեղնարը խիստ վախեցավ, բայց երբԱնանի խոսքերից իմացավ բանը, մնաց նստած տեղը ցամաքած, լուռ ու վշտահար:

— Էլ ի՞նչ արեց, աղջի, — հարցրեց նա:

— Չես գիտի՞ ինչ կանի, — արտասանեց Անանը հեծկլտանքի միջից: — Ջանիս վրա էլ տեղ չմնաց, որ արինլվիկ չարեց, էլ գլխիս վրա մազ չմնաց, որ չպոկեց, էլ գլխումս ղուղչմնաց, էնքան թակեց... մինչև ե՞րբ... Մի հոգի ունեմ, դե էն ա, մի անգամ հանի, պրծնեմ, է՛լի... թե չէ, է՜լ հալ կա՞, որ դիմանամ...

— Այ, ոչ էր ըլել էն օրը, սև օր էր մթնել էն օրն իմ գլխին, որ դու մտար էդ քարուքանդ տունը, — հառաչեց Հեղնարը: — Քու սաբաբ ըլողի ջանը կրակ ընկնի, ոնց որ կրակ ա ընկելիմ ջանը: Ախր էն գիժ սրտամեռն ի՞նչ ա ուզում քեզանից, որ ըտենց կրծում ա միսդ, շունը կրծի նրա միսը:

— Ի՞նչ ա ուզում, — դառնությամբ արտասանեց Անանը, գլխի աղլուխի ծայրով սրբելով աչքերը: — Էն ա ուզում, որ ասում ա՝ մի՜ ուտի, մի՜ խմի, մի՜ հագնի, մի՜ մաշի, հենցիմանաս մանանա ա թափվում ինձ հմար երկնքից:

— Ըսօր էլի գժվե՞ց:

— Գժվեց թե ընե՛նց... Առավոտը վեր կացավ, կորավ գնաց մեռելի թաղման: Չունքի ինքը չէր խմելու, չթողեց որ սամավար գցեմ: Յագորն էլ խո առավոտը լիսանում ա թե չէ, դրոգը լծում գնում ա, առանց չայ խմելու: Դե իմ գլուխը ջհանդամը, չայի հմար սիրտս շատ էլ չի գնում, էս էրեխեն էր լաց ըլում, սոված էր: Չուտելուց ծիծս չորացել, կպել ադոշիս: Գնացել, հարևանից մի չայնիկ ջուր եմ բերել, էրկու կտոր շաքար եմ գցել, հաց բրդել, ուտեցրել, որ անջախ ձենը կտրել ա: Սաղ օրը կորած էր: Իրիկնապահին քելեխըզահրումար արած, հարբած-տրաքված տուն էկավ ու էկած-չէկած հըլա մի լավ անըծքակոխ արավ, եննա վրա ընկավ թարեքին: Տեսավ էրկու կտոր շաքար պակաս ա, խո գիտաս, շաքարն էլ ու ամեն բան էլ համբրած ունի տանը, ո՞նց թե, ասում ա, էրկու կտոր շաքար ես բանացրել առանց ինձ. ոնց որ մի կատաղած շուն՝ վրա պրծավ ու ջանիս վրա մի սաղտեղ չթողաց — խփեց, գզգզեց, ծակծկեց... Ջանս որ բաց անեմ, չես կարա մտիկ անի, կասես կեծացրած շամփուրներով դաղդղել են...

Փղձուկը նորից բռնեց Անանին, բայց նա կարողացավ զսպել իրեն.

— Սրանից ետը, որ սպանես էլ, նանի, ես էլ ընտեղ գնացողը չեմ, — ավելացրեց դողդող, բայց վճռական ձայնով կգնամ Քուռը կընգնեմ, կխեղվեմ, հոգիս սատանի փայ կանեմ ուընտեղ չեմ գնա: Հերիք ա, հոգիս հրես էկել, դեմ ա առել բկիս: Իմ մատաղ օրերը սև ու մութ ա արել: Մի օր ուրախութին չեմ տեսել: Սաղ իրեք տարի, ոնց որ շամփրի վրա դնեսխրովես, ընենց խրովել ա ինձ, ինքը ջոկ, տղեն ջոկ: Ինքը ծեծել ջարդել, մսերս գզգզել ա, հերիք չի, տղեն էլ հարբած, տրաքված էկել ա, պակասը թամամցրել: Ինչի՞, ի՞նչ եմ արել: Մի անլեզու հայվանի պես ընկած եմ ինձ հմար. տալիս են՝ ուտում եմ, չեն տայիս՝ ձեն չեմ հանում: Սաղ օրը հոգիս դուրս ա գալի Քռից ջուր կրելով, ձիու թրիքը հավաքելով, բակնավլելով, տունը տեղավորելով, նրանց կարկատաններն անելով, էլ ի՞նչ են ուզում: Շունը, որ շուն ա, շանն էլ էն չարչարանքը չեն տա, ընչ որ ինձ, բա մի շան ղդար էլ չկա՞մ: Հրեսէս ըրեխի հմար հոգի են տալիս, բա սրա հմար էլ ա խնայեն, է՜, ինձ: Վո՜ւյ, աստոձ ջան, — բացականչեց Անանը՝ արտասվալից աչքերը գցելով առաստաղին, — ի՞նչ կըլի հոգիսառնես, պրծնեմ...

Նրա ձայնը բոլորովին դողդողաց և հանկարծ կտրվեց, գլուխն ընկավ տախտակի պես հարթ կրծքի վրա և ուժգին հեկեկանքը նորից սկսեց ցնցել նրա ոսկրացած ուսերն ու մեջքը:

Փոքրիկ քույրն ու եղբայրը սուս արած նայում ու լսում էին նրան մանկական լուրջ հետաքրքրությամբ, մանուկը չոչ անելով մոտեցել էր սուփրին, վերցրել ձմերուկի մի կլեպ ևաշխատում էր կրծել իր նոր դուրս եկած պստիկ ատամներով: Իսկ պառավ Հեղնարը մնացել էր տեղն ու տեղը ցամաքած, չիմանալով ինչ ասի, որ գոնե մի քիչ մխիթարած լինիսկեսոր ու մարդու ձեռին այրված, դաղված թոռանը: Վշտից և կարեկցությունից նրա պառավ գլուխն օրորվում էր սաստիկ և բարի աչքերը լցվել էին արտասուքով:

— Աղջի, ըտենց որ խոսում ես, սաղ ջանս կրակ ա ընկնում ախր, — ասաց նա լացակումած: — Ասում ես, թե էլ չես գնա ընտեղ, եննա դրանով կպրծնե՞ս էն կապելու գժերիձեռիցը:

— Չեմ պրծնի ավելի լավ, — պատասխանեց Անանը, շարունակելով հեծկլտալ: — Սրանից ավելի ի՞նչ պտի անեն: Սպանեն, թող սպանեն: Ջանս էլ ա կդնջանա: Էլ խո ամեն օրդաղդղորիկ չեն ածի: Գշերները չեմ կարում քնի՝ մղկտոցից, — ավելացրեց նա և արտասուքը նորից սկսեց գլգլալով թափվել նրա աչքերից:

Պառավ Հեղնարն այլևս չկարողացավ դիմանալ: Նրա գլուխը դադարեց օրորվելուց, հանգած աչքերը վառվեցին հուսահատական վճռականության կրակով և պառավ մարմիննսկսեց դողդողալ ներքին բուռն զայրույթից:

— Լա՜վ, մնա: Էլ չգնաս, էլ չգնաս էն կապելու գժերի տուն, — բացականչեց նա: — Ես նրանց աղջիկ չեմ տվել, որ համ քոծի պես բանեցնեն, համ էլ տակները– դնեն, ջարդեն: Մումի պես հալել մաշել, են, հալվի ու մաշվի նրանց ջանը: Անտեր չես, ես հըլա չեմ մեռել: Կաց, էլ չգնաս: Հալբաթ մի կտոր հաց էլ քեզ հմար կճարենք, որ...

Խոսքը չվերջացավ պառավի բերանում, գժված գոմշի պես ներս ընկավ մի ահագին մարդ, այնքան ահագին, օր ներս ընկնելուն պես կասես լցրեց իրենով այդ փոքրիկ խրճիթը: Անանի մարդն էր, դրոգապան Յագորը, իր դրոգի պես կոպիտ ու անտաշ, իր հսկա ձիու պես խոշոր ու ջլապինդ: Գլխին գդակ չուներ, արևառ երեսն այնքան թավամազ էր, որմորուքն ու բեղերը կասես խառնվել էին իրար, կուրծքը բաց էր, կապույտ արխալուղով և այնքան լայն շալվարով, որ եթե տոտերը հաներ անկրունկ երկարաճիտ լափչիներիմիջից, կկարծեիր, թե կանացի շրջազգեստ ունի հագին: Կատաղությունից փայլում էին նրա ահագին աչքերը թավամազ, սև հոնքերի տակ, մեծ քթի պնչերը փռնչում էին հոգնածձիու ռունգների պես լայնացած:

Կինը նրան տեսնելուն պես վայրկենաբար դադարեց լալուց, վեր թռավ տեղից և վազեց կպավ պատին մեռելի պես գունատված:

— Ես քու... — գոռգոռաց մի սարսափելի հայհոյանք և Յագորը սպառնագին մի քանի քայլ արավ դեպի նա:

Պառավ Հեղնարը վեր թռավ տեղից և ուզեց կտրել նրա ճանապարհը, բայց նա ձեռքի մի թեթև շարժումով նետեց նրան նորից դեպի թախտը և իր հսկա հասակով գնաց կանգնեցվախից տերևի պես թպրտացող կնոջ առջև:

— Վո՛ւյ, չխփես, Յագոր ջան... հոգուդ մեռնեմ, չխփես, ջանս ցավում ա, — աղաչեց Անանը գլուխը երկարացրած և երկու ձեռքով պինդ գրկած իր ոսկրացած ուսերը:

— Չխփե՛մ, չխփե՛մ, — որոտաց Յագորը կատաղի աչքերը փայլեցնելով նրա վրա: — Բա ի՞նչ անեմ: Աչքերդ պաչե՞մ, որ էն պառավը քնած՝ թաքուն վեր ես կացել, էկել, տուննանտեր թողել: Փախել ես, հա, տանից: Ջառըջհանդամը, թե փախել ես. — շատ էլ դարդ չեմ անի քեզ հմար, էս էրեխի՞ն ուր ես բերել: Հը՞: Խո չե՞ս ուզում էս սհաթին ճիվը ճվիցդհանեմ, ճիճվի պես ճխլեմ ոտիս տակը: Հը՞: Ինձ չես ճնանչո՞ւմ: Ըըը, ես քու...

Եվ մի ահագին բռունցք, կարծես երկաթից ձուլված, ծանր ու դանդաղ, հորիզոնական ձևով գնաց ու եկավ դիպավ կնոջ կողքին:

Անանը մինչև անգամ չճչաց, այլ միայն հանկարծ բերանը բաց արեց, ներս ծծեց օդը մի տարօրինակ հևքով, այնպես, ինչպես ջրից հանած ձուկը, հետո օրորվեց և կամաց, փալասի պես, վար ընկավ գետին:

— Ա՛, քու սիրտը չմեռնի, էդ ի՞նչ արիր, — ճչաց Հեղնարը սարսափած և վազեց օգնության:

Յագորը մի րոպե թավամազ հոնքերի տակից նայեց իր ոտքերի առջև թավալված կնոջ չռած աչքերին, հետո, շարունակելով հայհոյանքները, մոտեցավ երեխային, որըշարունակում էր կրծել ձմերուկի կլեպը, վերցրեց և առանց շտապելու դուրս գնաց:

Պառավ նանը խոնարհվեց Անանի վրա և սարսափից քարացավ:

Անանն ընկած էր գետնին՝ որկորը տարօրինակ կերպով վեր ցցած, չռած աչքերը նայում էին առաստաղին ապակու բութ փայլով, բաց բերանից արյուն էր հոսում, հևքը կարծեսքարացել էր այնտեղ:

Կնոջն սպանելու համար մեղադրվող դրոգապան Յագորը նախնական քննության ժամանակ դատական քննչի՝ հարցու-փորձին պատասխանելով՝ ասաց. — Մի մուշտի տվի, է՛լի, ուրիշ բան խո չե՞մ արել:

189Օ:

ՍԵՎ ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ

Նոր էր մթնել, որ պառավ Մարանը պատրաստվեց քնելու, թեև գիտեր, որ մինչև կեսգիշեր շուռումուռ պիտի գար անկողնում լվաներից և պառավական անքնությունից: Դեռբավական լույս էր, որ գցել էր տեղաշորը: Միշտ այդպես էր անում, որ գիշերվա մթան մեջ նեղություն չտա իրեն: Նավթ չուներ, որ վառեր:

Պառկելուց առաջ մոտեցավ խրճիթի պուճախին, ձեռքով շոշափեց և տեսավ, որ հավերը նստած են թառին, թեև շատ լավ գիտեր, որ նրանք ամբողջ օրը հարևան հավերի ևաքլորների հետ ամբողջ թաղը տակնուվրա անելուց հետո երեկոյան, սովորական ժամին, եկել թառել էին իրենց տեղը: Երբեք չէր կարող հանգիստ տեղաշոր մտնել, մինչև որչստուգեր հավերի ներկայությունը, որովհետև նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն ու հույսը այդ երկու հատիկ հավն էր, որոնց սիրում և խնամում էր իր աչքի լույսի պես: Հավերը ձու էին ածում, պառավ Մարանն այդ ձվերը տանում էր թաղի մանրավաճառի մոտ և փոխում հացի կամ կուտի հետ: Այդպիսով հավերը համ իրենց էին պահում, համպառավ Մարանին:

Հավերը նրա ձեռքի շոշափումից շարժվեցին և կռկռոց արձակեցին: Այնուհետև պառավը կատարեց իր սովորական աղոթքը, երեսն անկանոն կերպով խաչակնքելով՝ երեքանգամ ծունր դրեց խրճիթի խորդուբորդ հատակի վրա, ինչ-որ մռմռալով քթի տակ, հետո հանվեց և պառկեց: Խոնավ անկողինը մի անախորժ սարսուռ ազդեց նրա ցամաքածմարմնին. նա կուչ եկավ և վերմակը քաշեց գլխին: Ու մտածմունքները՝ տխուր ու անմխիթարական, նորից պաշարեցին նրան:

Մենակ, մեն-մենակ էր ապրում պառավ Մարանն այդ կիսախարխուլ խրճիթում, որ մարդուց մնացած միակ հարստությունն էր: Վաղուց, շատ վաղուց էր մեռել մարդը, որ միհարբեցող խարազ էր: Մեռել էր շատ հիմար կերպով, մի անգամ գիշերով լավ կոնծած, բայաթի երգելով տուն գալիս ընկել էր փողոցում գլխի ծածկը փլած արտաքնոցի հորը ևմինչև հանելը խեղդամահ եղել գազերից: Չնայելով, որ կինը շատ քիչ լավ օր էր տեսել նրա ձեռքին, բայց և այնպես երկար ժամանակ սուգ էր անում նրա համար և այժմ էլառանց խոր հոգոց հանելու չէր կարողանում հիշել նրան, ախր ինչ էլ որ լիներ, էլի այն ժամանակ մի կենդանի շունչ կար մոտը, թեև ծեծ ու հայհոյանքով — բայց պահող-պահպանող ուներ:

Ճիշտ է, այժմ ուներ մի որդի, բայց նա էլ փուճ-փճանալու մեկն էր, գող ու ջիբգիր, որ օրերով ու շաբաթներով տան երես չէր տեսնում, մորը չէր նայում, այնպես որ եղած-չեղածմեկ էր:

Որդու փճությունը թունավորել էր պառավ Մարանի առանց այն էլ թշվառ կյանքը: Քանի-քանի անգամ արցունքն աչքերին փորձ էր արել խրատելու Արտեմին, որ հեռանա վատճանապարհից, մի գործի կպչի, պսակվի, օրինավոր տունուտեղ դնի, օրինակ էր բերում հարևան Օսանի տղա՝ թաբախ ման ածող Ցականին, որ նրա հասակակիցն էր և կարգինընտանիք էր պահում, բայց հենց առաջին խոսքի վրա Արտեմն այնպես չռել էր նրա վրա իր ահարկու աչքերը, այնպես բղավել նրա վրա, որ խեղճ պառավն իսկույն ձայնը փորնէր գցել:

«Ա՛խ, որդի, որդի... — հառաչեց պառավ Մարանը և շուռ եկավ մյուս կողքի վրա, — էս հավերն էլ որ չունենամ, յարաբ ի՞նչ կըլի իմ չարեն»:

Օրամեջ կամ երկու օրը մի անգամ վերցնում էր հավերի ածած ձուն և գնում թաղի մանրավաճառի մոտ, որը զանազան մանրուքի և մրգեղենի հետ հաց էլ էր ծախում, օգտվելովայն հանգամանքից, որ թաղում հացթուխ չկար:

— Բաղդո ջան, էրկու ձվի հաց տա՛ս, — ասում էր նա խնդրական եղանակով:

Մանրավաճառը ձվերը մեկ-մեկ շարժում էր ականջի մոտ:

— Էս մեկը լակ ա, Մարան նանի, — ասում էր նա կատակով:

— Վո՜ւյ, չէ, Բաղդո ջան, ըսօր են ածել: Ես ըսկի լակ ձու կունենա՞մ:

— Մարան նանի, ի՞նչ կանես, որ հավերիդ ձվամանը չորանա, — շարունակում էր կատակ անել մանրավաճառը, մի ֆունտ հաց կշռելով:

— Վո՛ւյ, մի՛ ասի, Բաղդո ջան: Աստոձ, ոչ անի, էլ իմ պահողն ո՞վ կըլի:

— Բա տղեդ:

— Տղիս էրեսը սևանա, ըսկի տեսնում ե՞մ, որ:

Սակայն, իհարկե, տարին տասներկու ամիս երկու հավի ձվով ապրել չէր կարելի: Աշխարհը չէր չորացել, կային բարի հարևաններ, որոնք երբեմն-երբեմն չէին խնայում իբենցտաք կերակրից նրան էլ բաժին հանելու, կամ ուրիշ բանով օգնելու: Ինքն էլ, որքան ներում էին ուժերը, բուրդ էր մանում, առավոտից մինչև երեկո ածխավաճառի խանութումնստած՝ ածուխի մրոտ, ծակծկած տոպրակներ կարկատում: Հավերից մեկը շարժվեց և քնաթաթախ մի խուլ կռկռոց արձակեց:

— Ջա՛ն, ջա՛ն, մատաղ, ջա՛ն, — արտասանեց պառավ Մարանը և հորանջեց:

* * *

Կեսգիշերից բավական անցել էր:

Երկար տանջվելուց հետո Մարանը նոր էր խոր քնի մեջ ընկել, երբ հանկարծ ինչ-որ դրնգդրնգոց արթնացրեց նրան: Վախեցած բարձրացրեց գլուխը և նայեց մթության մեջ:

Դուռը ծեծում էին, ըստ երևույթին, բռունցքով ու ոտով, և այնպես պինդ, որ դռան հետ խրճիթն էլ ամբողջ շարժվում էր տեղից:

— Ո՞վ ա, — կանչեց պառավը լեղապատառ:

— Զահրումար ու չոռ ա, բաց արա, էլի՜ — լսվեց տղամարդու մի հուժկու ձայն, և խրճիթը նորից դրնգաց դռանն իջեցրած ոտի մի կատաղի հարվածից:

— Արտե՞մ... Ա՜յ քու սիրտը չմեռնի, լեղիս ճաքեց, — ասաց պառավը, վեր կացավ, մթության մեջ խարխափելով մոտեցավ դռանը և, հազիվ գտնելով սողնակը, բաց արավ:

Գարնանային պարզ գիշեր էր: Դռան առջև կանգնած էր մի պարթև երիտասարդ, գդակը ձեռին:

— Էսքան թրխկթրխկացնում եմ, չես իմանո՞ւմ, — գոռաց նա մոր վրա:

— Քնով ի անցել, Արտեմ ջան, — խեղճ-խեղճ պատասխանեց մայրը:

— Այ, ընենց քնով անցնես, որ էլ վեր չկենաս, — ասաց Արտեմը և, լայն շեք տալով, ներս մտավ: — Ճրագ վառի, — հրամայեց նա:

— Նավթ չունենք, Արտեմ ջան:

— Բա մթնումն ես նստո՞ւմ:

— Բա ի՞նչ:

— Գիժ ա անտեր մունդռիկը՞: Տո, էրկու գրոշի նավթն ի՞նչ ա, որ չես առնում:

— Էրկու գրոշի տվողն էլ դու ես, որ չես տալի ո՞րդիան առնեմ, — վրա բերեց պառավը մի քիչ վրդովված:

— Հավերդ սատկել ե՞ն, էլ ձու չեն ածո՞ւմ:

Պառավը հանկարծ վառվեց:

— Եքա տեղդ ըտեղ սարի պես կանգնած, անխոս թռչունքին ես ասո՞ւմ, — կանչեց նա զայրագին: — Մերդ եմ, հալից-ջանից ընկած, տարի ա անց կենում, էրեսիս մտիկ չես տալի, էլի մենձ սրտովը դու ե՞ս: Ամոթ էլ ա քաշի, է: Հավերս ինձ հաց են տալի, դո՞ւ ինչ ես տալի, որ հըլա սատկացնում էլ ես:

— Դե, շատ մի՛ ճղճղա, թե չէ, որ, — սպառնաց Արտեմը և մոտեցավ նրան:

Որդին հասակով բարձր էր մորից գրեթե կրկնակի: Պառավն իր գլխի վերև տեսավ մթության մեջ փայլող երկու ահարկու աչքեր և օդի մեջ քարացած մի բռունցք: Միևնույնժամանակ նրա քթովը դիպավ գինու ծանր հոտը:

— Դե, ի՞նչ անեմ, Արտեմ ջան, — ասաց նա նորից խեղճացած: — Սիրտս մղկտաց, որ...

— Սա՛սդ, — գոռաց նորից Արտեմը: — Գնա տեղաշորս գցի:

Պառավը սուս ու փուս շտապեց նրա հրամանը կատարելու: Մթության մեջ խարխափելով և տնքտնքալով մի կերպ գցեց Արտեմի անկողինը:

Արտեմը ձեռաց հանվեց և պառկեց: Պառկելուն պես սկսեց խռմփացնել:

— Էէ՛, ես էլ կասեմ որդի ունեմ ու ապրում եմ, է՛լի, աշխարքի երեսին: Վայ իմ օրին, վա՛յ, — հառաչեց Մարանը և նորից մտավ անկողին:

Ծեգը հեռու չէր: Փոքրիկ պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

Հավերը շարժվեցին թառի վրա, մեկը մյուսի հետևից բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը, սկսեցին կտուցներով քորել թևերի և կրծքի տակ, հետո վզներներկարացրին դեպի ներքև, նայեցին դեսուդեն, ցնցելով մսեղ, կարմիր կատարները, և հանկարծ ահագին կռկռոցով ցած թռան, օդի մեջ ցանելով իրենց թափվող փետուրները:

Պառավը, որ լուսադեմին նորից քնով էր անցել, աչքերը բաց արեց, տնքտնքալով վեր կացավ և հագավ իր սև լաթերը:

Հավերը մոտեցան նրան և սկսեցին ավելի բարձր կռկռալ:

— Հա՜, հա՜, ձեր աչքն էլ կարեմ, էս ա, տալիս եմ, — փնթփնթաց պառավը և ուզում էր մոտենալ կուտի տոպրակին, բայց հանկարծ կողմնակի մի հայացք ձգելով քնած որդուվրա, տեսավ վերմակը մի կողմ է ընկել և նրա մազոտ կուրծքը բաց է մնացել: Մոտեցավ և զգուշորեն վերմակի ծայրը քաշեց նրա կրծքին:

Չնայելով հավերի բարձրաձայն կռկռոցին, Արտեմը խոր քնած էր:

Մի քանի րոպեից հետո հավերը, կուտն արդեն կերած, ջուր խմած, ուզում էին դուրս գալ: Պառավը մեկ-մեկ տապ-տապ արեց, ճկռացրեց և վերցրեց տեսնելու՝ ձու ունե՞ն, թե ոչ: Այնուհետև դուռը բաց արեց և դուրս թողեց նրանց:

Օրն արդեն ճաշ էր դառել, որ Արտեմը զարթնեց: Անկողնի մեջ նստած նա դեռ ճմլկոտաց, ճրթճրթացնելով թիկունքի և մեջքի ոսկորները, մատների խաղերը կոտրատեց, հետոոտները կախեց թախտից և սկսեց ծանր ու բարակ հագնվել, անդադար հորանջելով:

— Չայ չունե՛նք, — հարցրեց մորը, որը դուրսը դռան շեմքին նստած, ինչ-որ լաթ էր կարկատում:

— Հա, ոնց չէ, — հեգնեց պառավը, — հրեդ սամավարը քլթքլթում ա, չայ-շաքար էլ որ ղրկել էիր, հրեն փտում ա թարեքումը:

Արտեմը ծիծաղեց:

— Բա որ ըտենց ա, նանի, ես, էս ա, գնում եմ մի գրվանքա չայ առնեմ, մի գլուխ էլ շաքար, թե գործլի էլ չունես, մի բեռ էլ գործլի:

— Տնազը քու գլխին գցի, քու, — պատասխանեց պառավը:

— Առավոտը հրեն Մարգարանք ին կանչել, որ մի թաս չայ խմեմ: Որ ամոթ չես քաշում, ի՞նչ ասեմ:

Արտեմը հոնքերը կիտեց, վեր կացավ, նախ մի, հետո մյուս ոտը դրեց թախտի վրա, խնամքով դարսեց երկարաճիտ չուստերի ծալերը, հետո վերցրեց խելադան և սկսեց երեսըլվանալ ուղղակի հատակի վրա, ոտներն իրարից հեռու դարսած: Երեսը գրպանի աղլուխով սրբելուց հետո, գրպանից հանեց մի կոտրած սանր, սանրեց մազերը, առանձինխնամքով ոլորեց ճակատի վրա թողած երկար խոպոպիկը, հետո առավ գդակը, թափ տվեց ձեռքով, ծուռ դրեց ծոծրակին և դիմեց դեպի դուռը: Դռան մոտ կանգ առավ հանկարծև նայեց կարկատանի վրա կռացած մոր մեջքին: Ու նորից տրամադրվեց կատակ անելու:

— Լավ, նանի, չայ խո չտվի՞ր, — ասաց:

— Գնա հրեն տրախտիրը՝ չայ էլ կխմես, արաղ էլ, — պատասխանեց պառավը, առանց գլուխը կարկատանից բարձրացնելու:

— Վա՜յ, նանի, նանի, գրողը քեզ տանի, — կանչեց Արտեմը ծիծաղելով, լայն շեք տվեց մոր վրայով և դուրս գնաց: — Հը, ի՞նչ ես քիթ ու մռութդ հավաքել, — ասաց, հանկարծկանգնելով մոր առջև. — ուզո՞ւմ ես, լոթիանա փող բախշեմ:

— Փող ունես, տար արգանով քեփ արա, ինձ խի՞ կտաս, — քրթմնջաց պառավը միշտ գլուխը կախ կարկատանի վրա:

— Հայ գիդի, նանի, աչքդ ոնց վախեցել ա: Այ թե չեմ տա: — Արտեմը ձեռքը կոխեց սև սատինի արխալուղի գրպանը և սկսեց դրամները չխկչխկացնել գրպանի մեջ, պառավի՝ախորժակը գրգռելու համար: — Հը, տա՞մ:

Դրամների չխկչխկոցը, հիրավի, իր մոգական ազդեցությունն ունեցավ պառավի վրա: Նա կարկատանը մի կողմ դրեց և ձեռքերն աղերսագին մեկնեց դեպի որդին.

— Վույ, տու, տու, Արտեմ ջան, քեզ մատաղ ըլի նանը: Արտեմը մի բուռ սև ու սպիտակ դրամներ հանեց գրպանից և այս անգամ սկսեց չխկչխկացնել բռան մեջ:

— Տա՞մ, ասում ես:

Պառավը մի քիչ բարձրացավ նստած տեղից՝ ձեռքերը միշտ պարզած դեպի որդին.

— Արտեմ ջան, արևիդ մեռնի նանը, հենց իմանաս ժամի դռանը նստած մի աղքատ եմ:

— Լավ, որ տամ, ի՞նչ կանես:

Պառավը շտապով վեր կացավ:

— Ա՛յ ինչ կանեմ, Արտեմ ջան: Առաջ մի քիչ բուրդ կառնեմ, թել կմանեմ, գուլպա կգործեմ քեզ հմար էլ, ինձ հմար էլ: Եննա սապուն կառնեմ, կլվանամ քու փոխնորդն էլ, իմն էլ: Եննա նավթ կառնեմ, որ գիշերը գաս՝ վառեմ: Եննա չայ-շաքար կառնեմ, մի քիչ էլ գործլի, որ առավոտը վեր կենաս, չայ խմացնեմ: Եննա...

— Վա՛-վա՛, է՜, չհատա՞վ, — բացականչեց Արտեմը:

— Ո՞նց հատնի, Արտեմ ջան, քիչ պակասություն ունե՞նք, — ասաց պառավը: — Հըլա հավերի կուտը չասեցի: Բա պանիրը, քանի վախտ ա սրտով պանիր եմ ուզում:

— Պանիր չէ, հա՛, բիշկեթ-կատլետ չես ուզի՞, — ասաց Արտեմն այս անգամ արդեն առանց կատակի: — Անտեր մունդռիկ, ղորթ խո փող չեմ կտրում: Դե, փեշդ բաց արա ու ընչոր կտամ, ձեն չհանես, թե չէ...

Պառավը մի քայլ մոտեցավ որդուն և փեշը դեմ արեց աչքերն անհամբեր տնկած նրա ձեռքին:

Արտեմը բաց արեց բուռը, մեկ-մեկ ջոկեց սպիտակ դրամները, գրպանն ածեց և մնացած սև փողերը թափեց մոր փեշը:

— Հը՛, էլ չասես, թե փիս տղա ունես:

— Վո՜ւյ, չէ՜, չէ՜, լավն ես, լավը, Արտեմ ջան: Վո՛ւյ, արևդ ապրի, Արտեմ ջան: Վույ, խնդաս ու մխիթարվես, Արտեմ ջան:

Պառավը նորից նստեց դռան շեմքին, գոգը բաց արեց և սկսեց համրել դրամները: Ուրախությունից ձեռքերը դողում էին:

Արտեմն ինքն ուրախացել էր նրա ուրախության վրա: Նա պպզեց մոր առջև և ժպտերես նայեց նրա դեմքին:

— Հը՛, տվի՞, թե չէ, — հարցրեց:

— Տվի՜ր, տվի՜ր, Արտեմ ջան: Վո՜ւյ, դու շատ ուրախանաս, ոնց որ ինձ ուրախացրիր:

Արտեմը ծիծաղեց, թեթևակի խփեց մոր ծնկանը, վեր թռավ պպզած տեղից և հեռացավ լայն ու չափավոր քայլերով, որի ժամանակ նրա շալի չուխայի ծանր փեշերը ծափ էինտալիս երկարաճիտ չուստերին:

* * *

Անցավ մոտ երկու շաբաթ:

Պառավ Մարանն ապրում էր էլի այնպես, ինչպես առաջ: Արտեմի տված փողերն ինչքան էլ որ խնայողաբար էր ծախսել, էլի շատ շուտ էին հատել: Պառավը զարմանում էր, որայդ փողերով ոչ մի փոփոխություն չէր կատարվել իր կենցաղի մեջ: Նրա ստացած միակ շոշափելի օգուտն այն էր, որ այդ ժամանակամիջոցում տասը — տասնհինգ ձու էր ետգցել թուխս նստեցնելու համար:

Մի օր Արտեմը կրկին եկավ: Սովորաբար, երբ տունը միտն էր գցում, գալիս էր կեսգիշերից անց, շատ անգամ լուսադեմին, բայց այս անգամ այնքան վաղ եկավ, որ պառավՄարանը դեռ անկողին չէր մտել: Այդ բանը խիստ զարմացրեց պառավին:

— Արտեմ ջան, հիվանդ խո չե՞ս, — հարցրեց նա անհանգստացած:

Արտեմը չպատասխանեց:

Մարանը խրճիթի կիսախավարի մեջ աշխատեց լավ դիտել որդու դեմքը, բայց ոչինչ չկարողացավ տեսնել, բացի այդ դեմքի խավար ուրվագծից: Շտապեց լամպը վառել: Հետոմոտեցավ որդուն:

Արտեմը երեսնիվեր պառկել էր թախտի վրա, ձեռները գլխի տակ դրած:

Պառավը խոնարհվեց նրա դեմքի վրա և վախեցավ: Արտեմի դեմքը սաստիկ մռայլ էր, աչքերը պլպլում էին. երևում էր, որ խիստ վատ տրամադրության մեջ էր:

— Արտեմ ջա՞ն, — շշնջաց մայրը:

— Հը՛, — հանկարծ մռնչաց Արտեմն իր հուժկու ձայնով և աչքերը ոլորեց մոր վրա:

— Ընչի ես ըտենց, — հարցրեց պառավը երկյուղով:

— Մի՛ խոսացնի, թե չէ՝ էս ջգրած սրտովս մի քացի կտամ, որ տեղնուտեղդ բանհոգի կըլես, — արտասանեց Արտեմը հանդարտ, բայց սարսափ ազդող ձայնով և նույնիսկբարձրացրեց ոտը:

Մայրը կծկվեց և սուս ու փուս հեռացավ:

Տիրեց երկարատև լռություն:

Ճրագի լույսից և խոսակցության ձայներից հավերը զարթել էին: Թառի վրա նստած, պլզել էին իրենց կլորիկ աչքերը և ըստ երևույթին, հետաքրքրված ճրագի անսովոր լույսից, դեսուդեն էին նայում:

Պառավը, թախտի ծայրին կուչ եկած, մտածում էր, թե ի՞նչ էր պատահել Արտեմին: Հիշեց անցյալից մի դեպք, երբ որդին նույն տրամադրությամբ տուն էր եկել, բայց այնժամանակ պատճառը չծածկեց, ասաց, որ ղումար խաղալիս շատ փող էր տարվել: Երևի հիմա էլ այդպիսի մի բան կար, — մտածեց պառավը և ուզեց մխիթարել որդուն:

— Արտեմ ջան, նավթը քու բաշխած փողովն եմ առել, ա՜յ, — ասաց նա, տեսնելով, որ որդին մտածմունքի մեջ խորասուզված, մռայլ հայացքով անթարթ նայում է լամպին: Արտեմը ձայն չհանեց:

— Քանի՛ վախտ ա առել եմ, հա՛, քեզ հմար էի պահում, որ գաս՝ վառեմ, — ավելացրեց պառավը:

Արտեմը դարձյալ լուռ մնաց:

— Քիչ չայ-շաքար էլ եմ առել, առավոտը չայ կխմացնեմ, — նորից խոսեց պառավը:

Արտեմն անշարժ պառկած էր միշտ միևնույն դրության մեջ: Կարծես չէր էլ լսում մորը:

Պառավի սրտին դիպավ, որ որդին ոչ մի ուշադրություն չի դարձնում իր խոսքերին:

— Թ՝ե քունդ տանում ա, ասա տեղաշորդ գցեմ, — ասաց նա նեղացած, երկար լռությունից հետո:

Արտեմը պատասխանելու տեղ մութաքան քաշեց գլխի տակ, կուռը գցեց երեսի վրա, և մի քանի րոպեից հետո լսվեց նրա խռմփոցը:

Մարանը հին, կեղտոտ մթելով ծածկեց նրան զգուշորեն, որ քունը չխանգարի, լամպը հանգցրեց, կատարեց իր սովորական աղոթքը և անկողին մտավ:

«Էդ ա, փողերն էլի տանուլ ա տվել», — վճռեց սա մտքումը դարդակալած: Այնինչ՝ հույս ուներ, թե որդին առավոտյան նախորդ անգամվա պես փող կտա իրեն:

Ծեգը նոր էր բացվում, փոքրիկ պատուհանի մութ ապակիները նոր-նոր սկսել էին պարզվել, երբ հավերի օտարոտի կռկռոցը հանկարծ զարթեցրեց պառավին: Նա գլուխն արագբարձրացրեց և նայեց թառի կողմը, այնտեղ մթնշաղի մեջ նրա քնաթաթախ աչքերին հազիվհազ նշմարելի եղավ մարդու մի սև ուրվագիծ:

— Էդ ո՞վ ես, — աղաղակեց պառավը սաստիկ վախեցած և մեքենաբար նստեց անկողնում:

Մարդու ուրվագիծը շարժվեց դեպի դուռը լսվեց սողնակի չրխկոցը: Դուռը բացվեց: Մարդու ուրվագիծը մի վայրկյան երևաց վաղորդյան դալուկ լույսի մեջ և չքացավ: Դուռը բացմնաց: Հավերի կռկռոցը լսվեց դրսից և հանկարծ լռեց:

Պառավին թվաց, թե երազի մեջ է, նա վրա ընկավ և ղողդողացող ձեռքերով սկսեց շոշափել Արտեմի պառկած տեղը թախտի վրա: Տեղը դատարկ էր: Խելագարի պես թռավթախտից և վազեց դեպի թառը: Թառը նույնպես դատարկ էր: — Վա՜յ, քու սիրտը չմեռնի, Արտե՛մ, էս ի՛նչ արիր, — ճչաց պառավը և, շտապով դերիան գցելով գլխին, դուրսընկավ:

Ու հևալով, անդադար սայթաքելով սկսեց վազել ամայի փողոցի երկարությամբ, առանց զգալու, որ սուր-սուր խճաքարերը ծակում են իր չորիկ-մորիկ մերկ ոտները: Հետո, այլևսչկարողանալով շունչը ետ բերել, կանգ առավ, նստեց հենց այնտեղ, փողոցի մեջտեղը, և սկսեց թակել ծնկներն ու լալ առանց արտասուքների: Արտեմը չքացել էր:

1890

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13233 | 0
01:01, 08.12.2017
30086 | 0
23:45, 27.08.2017
21926 | 0
դեպի վեր