ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Նար-Դոս /պատմվածքներ-2
02:09, 29.05.2014
10589 | 0

ԱԴԱՄԱՄՈՒԹԻՆ

Շուշանը — մի պստիկ, լղար կին — կուչ էր եկել իրենց տան անկյունում: Այդ տուն կոչվածը մի բավական մեծ խրճիթ էր, որ երբեմն տիրոջ կթան կովերի համար գոմի տեղ էրծառայում: Պատերն այնքան խոնավ էին, որ քիչ-էր մնում ջուր կաթեր: — Գետնից բավական բարձր գտնված մի հատիկ լուսամուտի չորս ապակիներից երկուսը կոտրված էին ևտեղը թղթեր էին կպցրած: Ներսն այնքան մութն էր, որ ցերեկվա լույսից մտնողը պետք է մի քանի րոպե սպասեր, մինչև որ բան տեսներ: Սակայն դրսից լույսը մտնելուն քիչ չէինօգնում և հին փտած դռան տախտակները, որոնք ժամանակի ընթացքում չորանալով՝ մի-մի մատ հեռացել էին իրարից և իրենց արանքներից լույսի զուգահեռական գծեր էինշպրտում մինչև հանդեպի պատը:

Աշուն էր: Ցուրտ քամին շրխկշրխկացնելով շարժում էր դուռը և սվսվալով ներս մտնում տախտակների արանքներից: Լուսամուտի երկու կոտրված ապակու տեղ կպցրած թղթերնուռչում փքվում էին դեպի ներս, դողում էին և ապա հանկարծ դեպի դուրս փլխվում շառաչյունով:

Շուշանն ամբողջ մարմնով դողալով կուչ էր եկել հնամաշ լաթերի վրա և վերմակի նմանություն ունեցող մի ինչ-որ բան էլ վրան էր առել: Նա տնքում էր և քամու կատաղի ոռնոցիու դռան շրխկշրխկոցի մեջ հազիվ էր լսվում նրա տնքոցի ձայնը, երբեմն էլ ջղաձգաբար կծկվում էր, ատամները պինդ հուպ տալիս իրար ու հանկարծ բերանը լայն բանալով՝երկարատև սուր ճիչ արձակում:

Նա երկունքի մեջ էր, հազիվ երեսուն տարեկան, արդեն չորս որդի ուներ և մեկն էլ շուտով լույս աշխարհ պիտի գար: Ո՞ւմ համար, ինչի՞ համար, ի՞նչ օրումն էին արդենեղածները, որ մեկն էլ պիտի ավելանար:

Տավար քշող էր Շուշանի մարդը: Ղասաբները Սաղում տավար ու ոչխար էին առնում, տալիս էին Կարապետին, և նա քշում էր դեպի սպանդանոց, որտեղից այնուհետև մորթածմսերը ֆուրգոնի մեջ ածած, ինքն էլ վրեն բազմած՝ բերում հանձնում էր տերերին: Կամ թե հավատացյալ մարդիկ մատաղացու էին առնում ու տալիս նրան, որ տանի մորթի կամմատաղ անողի տանը, կամ որևէ սրբի դռանը: Օրերով և շաբաթներով տան երեսը չէր տեսնում Կարապետը, այնպես որ ընտանիքի ամբողջ հոգսը Շուշանի վրա էր մնում: Նաթել էր մանում, հինած գործում, տոպրակներ կարում, պարսիկ վաճառականի խանութում նուշ ու ընկույզ կոտրում: Բայց և այնպես նրա վաստակածն այնքան քիչ էր, որհազիվհազ բավականացնում էր տան վարձը տալու և ցամաք հաց առնելու:

Կարապետի ընտանիքը դառն օրեր էր քաշում մանավանդ ձմեռը, երբ գործ հազիվ էր ճարվում, երբ հարկավոր էր տաք հագուստ, վառելիք, մի՝ քիչ լավ սնունդ: Ձմեռն այնպեսանցնում էր, որ նրանց քուրսին գրեթե երբեք չէր տաքանում: Ինքը՝ Կարապետը մի հին քուրք ուներ և կոլոլվում էր մեջը, բայց կնոջ ունեցածը չթի մի դերիա էր հազար տեղկարկատան գցած և մեկ էլ մի ցեցակեր շալ, իսկ երեխաները տկլոր, չփլախ վնգվնգում էին ցրտից կապտած: Նրանց կերակուրն էլ երբեմն սպանդանոցից Կարապետի բերածտավարի մսազերծ ոսկորներն էին լինում, որ նրանք խաշում և խփշտում էին ջուրը:

Չորս երեխաներից ամենամեծը տղան էր մոտ տասը տարեկան: Հայրը սկզբում նրան մանրավաճառի մոտ աշակերտ տվեց, շաբաթը բերում էր 20 կոպեկ, բայց շատ չկացավ, փախավ և սկսեց պարապ-սարապ թրև գալ իր նման փոքրիկ փողոցային տղաների հետ: Հոր ծեծը չազդեց նրան, տնից էլ փախավ, և ծնողները չէին իմանում որտեղ է նա օրըմթնացնում և գիշերը լուսացնում: Վերջապես հայրը մի անգամ տեսավ, որ մի ոստիկան նրա թևից բռնած տանում էր ոստիկանատուն. նրան բռնել էին գողության համար:

Սեդրակը (այդպես էր Կարապետի, որդու անունը) սփրթնել, թուքը ցամաքել էր, բայց ոստիկանի հետ գնում էր համարձակ քայլերով, տղամարդու պես: Նա տեսավ հորը, բայցձայն-ծպտուն չհանեց:

— Հախդ ա, շան որդի, — ասաց հայրը և անցավ գնաց:

Այդ րոպեին նա, մի կարճ ճիպոտ ձեռքին, մի քանի ոչխար էր քշում:

* * *

Աշնան քամին ոռնում էր դուրսը: Շուշանը տնքում էր ներսը: Երեխաներից երկուսը, — մեկը երեք, մյուսը չորս տարեկան, — ծալապատիկ նստած էին խոնավ գետնին փռած միհնամաշ խալիչի վրա և ոտով-գլխով ծածկվել էին հազար ու մի ծակուծուկ ունեցող մի հին, դեղնած յափնջու տակ: Այդ յափնջին թուխս նստած հավի դեր էր կատարում, իսկ նրատակ ցրտից պատսպարված երեխաները ճուտերի էին նման: Տեղը տաք էր, և նրանք խաղում էին իրար հետ. յափնջու տակից լսվում էին անհոգ քչփչոցի և երբեմն ծիծաղիձայները: Քամու կատաղի ժամանակ, երբ դուռը սովորականից ավելի էր չխչխկում, նրանք հանկարծ գլխներից ետ էին քաշում յափնջու ծայրը, նայում էին դռանն այնպիսիհայացքով, որ կարծես մարդու էին սպասում և տեսնելով, որ մտնող չկա, ցրտից սարսռալով յափնջին նորից գլխներին էին քաշում և շարունակում իրենց մանկական քչփչոցը:

Դուռը բացվեց և շտապով ներս մտավ ոտաբոբիկ, գլխաբաց, գզգզված մազերով 7 — 8 տարեկան մի աղջիկ: Սառը քամին խանձել էր նրա դեմքը, ձեռքերը և մերկ ոտներըկապտել էին: Շալակին մի տոպրակ ուներ: Մի ոտը գետնին դիմհար տալով, ցրտից սառած ձեռքով հազիվ կարողացավ քամու ուժգին հոսանքի դեմ ետ դնել դուռը և ներսիսողնակը գցել:

Յափնջին նորից շարժվեց, և փոքրիկներն ուրախական ծղրտոցով ողջունեցին իրենց քրոջ գալուստը: Նույն րոպեին յափնջին մի կողմ թռավ, և արդեն ոտի վրա էին երկու գրեթեմերկ երեխաները ուրախ, երջանիկ դեմքով: Ցուրտը մոռացան նրանք, որովհետև հացի հոտ առան:

— Վայ, ջանս-մանս, Սոնեն հաց ա բերել, — ուրախությունից պար եկավ մեծը:

— Վա՜յ, ջանս-մանս, Սոնեն հաց ա բերել, — կապկի պես կրկնեց փոքրիկը:

Սոնեն դուռը փակելուց հետո շտապով մոտեցավ մորը և տոպրակը շալակից վար բերեց:

— Ա՛յ, հաց էլ տվին, պանիր էլ, — ասաց նա այնպիսի ուրախությամբ, որ կարծես շալակով ոսկի էր բերել:

Բայց և այնպես նրա ատամները ցրտից զարկվում էին իրար:

Մայրը տանջալից հայացքով նայեց նրան:

— Տուր էդ լակոտներին՝ ուտեն, — ասաց նա և նույն րոպեին սոսկալի ցավերից կուչ ու հուպ եկավ, հազիվ զսպելով իրեն, որ չճչա:

Բայց Սոնեն կամեցավ նախ տաքացնել սառած ձեռները: Եվ մինչդեռ նա մղկտացող տասը մատների ծայրերը կպցրել էր շրթունքներին և բերնի գոլորշին արտաշնչում էր նրանցվրա, երկու «լակոտները» հափշտակեցին նրա ոտների առջև դրված տոպրակը և հավաքական ուժով քարշ տվին դեպի յափնջին: Քույրը կատվի մի թռիչքով հասավ նրանցհետևից և պինդ փամփաչեց նրանց գլխին: Փոքրիկն սկսեց բարձրաձայն լաց լինել, իսկ մեծը պռոշ արեց, բայց զսպեց իրեն:

— Ա՛յ, կտորվեք դուք, կտորվեք, — ուժասպառ, հազիվ լսելի ձայնով անիծեց մայրը: — Աղջի, ի՞նչ ես ուզում էդ լակոտներից:

— Բա խի՞ չեն մուլափ տալի, — հանգիստ նկատեց Սոնեն, տոպրակը դրեց խալիչի վրա, ծալապատիկ նստեց առջևը և բերանը բաց արեց: Տոպրակը կիսով չափ լիքն էր հացիկծմծած չոր կտորտանքով և երեսին պանրի դեղնած, չորացած փշրանք էր թափված: Փոքրիկը լռեց և մյուսի հետ գնաց նստեց տոպրակի առջև:

— Ձեռ չտաք, թե չէ, կսպանեմ — սպառնաց քույրը և վեր կացավ, որ թարեքից մի քրեղան վերցնի պանրի փշրանքը մեջն ածելու:

Բայց քաղցած երեխաները չվախեցան այդ սպառնալիքից, հազիվ քույրը մի երկու քայլ էր արել, որ նրանք ձեռները կոխեցին տոպրակը և յուրաքանչյուրը թռցրեց հացի առաջինպատահած կտորը: Սոնեն այս անգամ էլ կամեցավ վրա հասնել, բայց արդեն ուշ էր. երեխաներից մեկը մի անկյուն թռավ, մյուսը մյուս և ամեն մեկն արդեն ագահաբար կրծումէր իր հափշտակած որսը, երբ քույրը նախ մեկին սկսեց թակել, հետո մյուսին: Երեխաները կուչ էին եկել մեկը մի, մյուսը մյուս անկյունում, հափշտակված հացի կտորները պինդշեքներն էին կոխել, որ քույրը չխլի, և թեև քրոջ անխնա հարվածները բավական ցավ էին պատճառում նրանց տկլոր մարմնին, ձայնները փորն էին գցել, լաց չէին լինում, — երևիզգում էին, որ հանցավոր են քրոջ նախազգուշացումը չլսելու համար և իրենց արժանի պատիժն են կրում: Սակայն վերջ ի վերջո Սոնին աջողվեց երկուսի ձեռքից էլ խլելհափշտակած հացի կտորները: Այս անգամ արդեն այնպիսի ճիչ ու ծղրտոց ընկավ խրճիթում, որ այլևս չէր լսվում քամու կատաղի ձայնը:

— Բա, ձեզ չասացի՞ ձեռ չտաք, — խրատական տոնով նկատեց քույրը:

— Տո՜, տափը մտած, ի՞նչ ես ուզում էդ լակոտներից, — տանջված ձայնով աղաղակեց մայրն աղջկա վրա: — Տո՛ւր զահրումար անեն, էլի՛: Ես իմ ցավերի հետ ըլե՞մ, թե ձեզ հետ: Ա՜, կտորվեք դուք, կտորվեք:

— Բա՜, խի՞ չեն մուլափ տալի, — հանգիստ կրկնեց Սոնեն և գնաց, որ քրեղանը վեր բերի թարեքից:

Մոր պաշտպանությունն առիթ տվեց երեխաներին ավելի ևս բարձրացնելու իրենց ձայնը, ճղճղում էին խոզի ճուտերի պես:

Մայրը իր զգացած ցավերից և այդ միալար ճղճղոցից ծայր աստիճան ջղայնացած՝ վեր թռավ տեղից, վազեց դեպի աղջիկը և այնպես պինդ ձիգ տվեց նրա մազերից, որ նաձեռքից բաց թողեց երեխաներից խլած հացի կտորները և մի սոսկալի ճիչ արձակելով՝ փռվեց գետին: Դրանից հետո Շուշանը անլուր անեծքներ թափելով քարշ եկավ նորիցդեպի իր լաթերը և նորից կոլոլվեց նրանց մեջ: Այժմ երեխաները մի անգամից լռեցին և, նրանց քույրն էր միայն, որ գետին ընկած՝ լաց էր լինում:

— Ձենդ կտրի, թե չէ, էս ա, էլի վեր կացա:

Մոր այդ սպառնալիքն ազդեց միայն այնքան, որ Սոնեն ձայնը մի քիչ ցածրացրեց, հետո կամաց-կամաց լռեց, վեր կացավ, հավաքեց գետին թափված հացի կտորտանքը ևուռած-փքված շպրտեց երեխանց առաջը, ասելով.

— Ըհը՜, չոռ արեք:

Երեխաներն իսկույն վրա թափվեցին քաղցած գայլերի՝ պես:

Սոնեն թարեքից վերցրեց մի քրեղան, գնաց նստեց հացի տոպրակի առջև և սկսեց պանրի փշուրները ջոկել և քրեղանն ածել: Երեխաները վախվխելով մոտեցան նրան և սկսեցինվնգստալ. պանիր էին ուզում:

— Ըհը՛, չոռ արեք, — կրկնեց քույրն առաջվա պես ուռած-փքված, պանրի մի-մի փշուր թափելով նրանց վրա:

Երեխաներն ագահաբար վրա ընկան՝ գետին թափված պանրի փշրանքները հավաքելու:

Սոնեն պանրի փշրանքը հացի կտորտանքից ջոկում և քրեղանն էր ածում մեծ գործ կատարող մարդու լրջությամբ: Նա մի առանձին հպարտություն էր զգում, որ այդքան հաց ուպանիր էր բերել իրենց ծանոթ մի հարուստ ընտանիքից, ուր հաճախ ինքը կամ մայրը մի փոր հացի համար գնում էին ամբողջ օրով կամավոր աղախնի դեր կատարելու —սամավար սրբելու, կերակրի կաթսաներ մոխրելու, բակն ավլելու, հավաքված աղբը թափելու, օրորոցի երեխայի աղտոտած պարուրները լվանալու և այլն: Պանիրը հացիցջոկելիս Սոնեն, իհարկե, չմոռացավ իրեն, թեև ճանապարհին իր բաժինն արդեն կերել էր, նա ջոկեց հացի համեմատաբար մի փափուկ կտոր ու պանրի մի մեծ փշուր և սկսեցուտել: Երեխաներն իրենց բաժինը ձեռաց վերջացրին, նստեցին հացի տոպրակի մոտ և սկսեցին նորից վնգստալ: Քույրն այս անգամ այնքան բարեհաճ գտնվեց, որ առանց ծեծ ուկռվի մի-մի կտոր հաց ու պանիր էլ շպրտեց նրանք գոգը: Այդ օրը մի տոն էր նրանց համար, — հացի հետ պանիր էլ էին ուտում: Այդպիսի երջանկություն շատ քիչ էր պատահումնրանց:

Երբ նրանք կշտացրին իրենց քաղցած փորը, նորից մտան յափնջու տակ, այս անգամ հյուրասիրելով և քրոջը, որ արդեն հաշտվել էր նրանց հետ: Երեքն էլ գոհ էին իրենց վիճակից, փորները կուշտ էր, յափնջին տաք, էլ ի՞նչ էր հարկավոր, — ոչինչ: Եվ նրանք, յափնջու տակ ուրախ-զվարթ՝ քչփչում-ճլվլում էին թխսկան հավի թևերի տակ պատսպարվածձագուկների պես:

Այնինչ աշնանային կարճատև օրն արագորեն մթնում էր և առանց այն էլ մութ խրճիթը թաղվում էր մթության մեջ: Դռան տախտակների արանքից ներս թափանցող լույսիշերտերն այժմ հազիվ էին նշմարվում: Օրը տարաժամելու հետ քամին կարծես ավելի՝ էր սաստկանում և սպառնում լուսամուտի թղթերը պատռելով ներս խուժել ամբողջթափով:

— Աղջի՜, — կանչեց Շուշանը:

Սոնեն գլուխը հանեց յափնջու տակից:

— Վեր կաց էն անտեր ճրագը վառի:

Ցրտից սարսռալով Սոնեն դուրս սողաց իր տաք տեղից, վառեց թարեքի վրա դրված լամպը և վազելով նորից մտավ յափնջու տակ: Լամպն այնքան լույս չէր արձակում, որքանծուխ, որովհետև ապակին կիսով չափ կոտրված էր, ծուխը հաստ շերտերով լիզել էր ապակու պատերը և այժմ այդ շերտերի վրա նոր շերտեր էր ավելացնում:

Յափնջու տակ քչփչոցի ձայները շարունակվում էին. ամենից շատ լսվում էր քրոջ ձայնը. ինչպես երևում էր, հեքիաթ էր պատմում: Սակայն այդ քչփչոցի ձայները շուտով տեղիտվին հորանջումների: Սոնեն նորից դուրս սողաց յափնջու տակից, հայտնի չէ որտեղից, քարշ տվեց մի ներքնակ ու վերմակ, անկողին պատրաստեց, որի վրա պառկեցրեց երկուփոքրիկներին, վերմակն ու յափնջին խնամքով ծածկեց, ինքն էլ մտավ նրանց կողքին, ու գրեթե նույն րոպեին քնեցին երեքն էլ:

* * *

Այնինչ նրանց մայրը իր լաթերի վրա կուչ ու հուպ գալով շարունակում էր տնքալ զսպված ձայնով, ցավերը գնալով սաստկանում էին: Մենակ էր, ոչ ոք չուներ, որ օգներ: Երկուերեխա այդպես, առանց «տատմոր» օգնության էր բերել, որովհետև աղքատ էր: Նույն այդ աղքատությունն էր պատճառը, որ մինչև այժմ ծնած բոլոր երեխաներն ամիսներով, «հարամ» էին մնացել. — մարդ չէր ճարվում, որ «հալալեր» — կնքահայր դառնար: Եվ այդպես էլ «հարամ» կմեծանային նրանք, եթե չլիներ այն ընտանիքը, որ այդ օրը միտոպրակ հացի կտորներ և պանրի փշրանքներ էր ուղարկել, այդ ընտանիքի հայրն էր, որ «հոգու խաթեր» իր որդուն ուղարկում էր Կարապետի երեխաներին կնքահայրդառնալու, մի քանի ռուբլի ծախսելով: Շուշանը երախտագիտությամբ էր հիշում այդ ընտանիքի անունը, որը հացի կծմծած, բորբոսնած կտորները, կերակրի մնացորդը, երբեմն էլգործածությունից ելած հնամաշ լաթերը տալիս էր նրան իր երեխաների համար: Բայց Շուշանն ամոթխած կին էր. երեսը չէր բռնում ամեն կարիք եղած ժամանակ դիմելու այդընտանիքին, ուստի մեծ մասամբ սոսկալի աղքատություն էր քաշում: Մեծ որդուց հույսը բոլորովին կտրել էր. այդ որդին անդարձ «պաժառնի» էր դարձել և, չնայելով փոքրհասակին, մի քանի անգամ բանտ էր նստել: Մարդը մեծ մասամբ պարապ էր, վերջերն էլ սկսել էր իրեն գինու տալ, այնպես որ գործ եղած ժամանակ էլ հազիվ մի-մի անգամ միքանի ֆունտ ցամաք հաց կամ ոչխարի գլուխ ու ոտներ էր բերում տուն: Պատահում էր, որ Կարապետը օրերով, նույնիսկ շաբաթներով տան երես չէր տեսնում, որովհետև ոչխարկամ տավար էին հանձնում նրան հեռու տեղ քշելու: Այժմ էլ բացակա էր. մի ամբողջ հոտ մատաղացու ոչխար էր քշել Բոլնիսի ս. Գևորգ ուխտատեղին, որի տոնն էր այդ շաբաթ, և ո՜վ գիտե՝ ե՜րբ կվերադառնար:

Այսպիսով Շուշանը երկունքի ծանր օրերին մնացել էր մենակ, իր երեք երեխաների հետ, դուռն երեսին ետ դրած, քաղցած, տկլոր: Ցուրտն էլ մյուս կողմից էր նեղում: Աշնան ևձմռան ամիսներին քաղցն այնքան զգալի չէր այդ աղքատ ընտանիքի համար, որքան՝ ցուրտը, հաց այսպես թե այնպես միշտ կարելի էր ճարել, բայց ածուխ, բայց փայտ, բայցտաք հագուստ ո՞վ կտար:

* * *

Մի ամբողջ շաբաթ է, որ ցուրտ քամին չի դադարում, փլում մարդու երես և խանձում, մտնում է խրճիթի հազար ու մի ծակուծուկերից: Լաթերն այնքան ուժ չունեն, որ տաքացնենՇուշանի կմախքացած մարմինը: Կարելույն չափ աշխատում է կծկվել, բայց և այնպես ոտները սառույց են կտրվել, թեև երբեմն-երբեմն ցավերի ուժգնության ժամանակ, նրապարանոցը կզակի տակ և ճակատը ծածկվում են քրտինքով:

Բայց ցուրտն ինքնըստինքյան: Երկունքի ցավերն են, որ գնալով սոսկալի տանջանքներ են պատճառում: Նա այլևս չի կարողանում զսպել իրեն, կուչ ու հուպ է գալիս, աղաղակում: Խրճիթում լսվում է երեք քնած երեխաների հավասար շնչառությունը, թնդանոթ անգամ արձակես՝ չեն զարթնի: Թարեքին դրված լամպի կոտրված ապակին արդենբոլորովին սևացել է. վառած թոնրի նման սև ծուխ և ալ կարմիր բոց է արձակում: Խրճիթը հետզհետե լցվում է թանձր ծխով, որի հետ խառն՝ օդի մեջ անհամար ճանճերի պեսպտույտ-պտույտ են անում սև մրի փաթիլները: Եվ ծխի ու մրի այդ թանձրության մեջ անշուշտ կխեղդվեն երեխաներն իրենց մոր հետ, եթե քամին խրճիթի անհամար ճեղքերիցչմաքրի օդը:

Իսկ քամին գնալով ավելի ու ավելի սաստկանում է և շվացնում խրճիթի հայտնի չէ ո՜ր ծակից: Դուռը դրնգալով ու շրխկալով շարժվում է տեղից, լուսամուտին կպցրած թղթերըբրբռում են արդեն միջից կես եղած: Իսկ Շուշանն իր լաթերի վրա անտանելի տանջանքով մերթ պպզում, մերթ թավալգլոր է գալիս վիրավորված անասունի պես...

Ադամամութին, երբ հարևանի բակում աքաղաղն սկսեց կանչել իր ծուղրուղուն, Սոնեն աչքերը բաց արեց և գլուխը հանեց վերմակի ու յափնջու տակից: Առաջին բանը, որտարօրինակ թվաց նրան, այդ այն էր, որ թարեքին դեռևս վառվում էր լամպը ծխի և մրի մեջ կորած: Հետո նրա ականջին դիպավ մի անսովոր ձայն, — կարծես կատվի ձագ էրմլավում: Նա նստեց անկողնում և բնազդմամբ նայեց մոր կողմը: Ալ ծխից գոյացած մշուշի մեջ հազիվ նշմարեց մոր ուրվագիծը, որ լաթերի վրա պպզած ինչ-որ տարօրինակշարժողության մեջ էր, կարծես լվացք էր անում: Մլավոցի ձայնն էլ այնտեղից էր գալիս: Նա կամաց վեր կացավ և ցրտից սարսռալով մոտեցավ մորը: Մոր ծնկների արանքին միպստիկ, շատ պստիկ մանուկ տեսավ, մերկ, կարմիր: Մայրը ամբողջ մարմնով խոնարհված նրա վրա, ատամները պինդ սեղմել էր իրար և ձեռքերով հուպ էր տալիս մանկանկոկորդը, շարունակ կրկնելով սեղմած ատամների միջից. «Ի՞նչ եմ անում... ի՞նչ եմ անում... քիչ ունե՞մ... քե՞զ ոնց պահեմ... քե՞զ ոնց պահեմ...»: Մանուկը գլուխը ետ էր գցել, աչքերը փակ և տարօրինակ կերպով շարժում էր պստիկ կարմիր ոտներն ու ձեռքերը: Ձայնը այլևս չէր լսվում:

Սոնեն հանկարծ ճչաց, ինքն էլ չէր իմանում — ուրխությունի՞ց, որ մայրը երեխա էր բերել, թե՞ սարսափած այն բանից, ինչ որ անում էր մայրը իր նորածին մանկանը...

1898

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ

Նորատի կինը երեխայի և դայակի հետ նոր էր վերադարձել զբոսանքից և հագուստը փոխելու վրա էր, որպեսզի որդու և ամուսնու գալուց առաջ ճաշի սեղանը պատրաստի, երբաղախինը մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան:

— Ինչ պարոն, — հարցրեց տիկինը հետաքրքրված:

— Չգիտեմ:

— Ի՞նձ է ուզում:

— Այ՛ո:

— Թե՞ պարոնին:

— Ոչ, ձեզ,

— Եվ ի՞նչ:

— Ասացի ճաշի ժամանակ է, չեն ընդունում, չհեռացավ. ասաց՝ շատ կարևոր գործ ունի:

Նորատի կինը մոտեցավ դեպի փողոց նայող բարձր պատուհաններից մեկին, բարձրացավ ոտների ծայրերի վրա, աշխատեց ներքև նայել ապակու միջից, բայց ոչինչ չտեսավդռան մոտ, բացի մի մոխրագույն փափախի ծայրից:

— Լավ, գնա ներս հրավիրիր հյուրասենյակ, մինչև որ ես գամ, — դարձավ նա աղախնուն:

Աղախինը դուրս գնաց:

Նորատի կինը նորից կոճկեց շագանակագույն մետաքսյա բլուզը մեջքի վրա, մոտեցավ հայելուն. փոշի ցանեց փոքր-ինչ քրտնած երեսի ու պարոնոցի վրա, մազերը շտկեց ևդիմեց դեպի հյուրասենյակ:

Հյուրասենյակ մտնելուն պես նա կանգ առավ հանկարծ, մեկ ուզեց ճչալ և ետ փախչել մի խելագար սոսկումով բռնված, բայց մեկ էլ` զարմանքն ու հետաքրքրությունն այնքանմեծ էին, որ տեղնուտեղը գամվեց և արձանացավ՝ աչքերը չորս շինած:

Նրա հանդեպ մուտքի դռան մոտ, բարձր պատահաններից ներս թափանցող միջօրեի արևի ճառագայթների տակ կանգնած էր այցելուն սպասողական դրության մեջ: Նա 30 —35 տարեկան բարձրահասակ երիտասարդ էր, մաշված, արևավառ դեմքով, զորականի մոխրագույն հնամաշ շինելով, առանց ուսադիրների և ջարդված մորթե փափախով, որիճակատին պորտի պես խրված էր սպայական կոկարդ՝ ներկը կիսով չափ թափված: Ոտքի մեկը չուներ, երկար շինելի փեշի տակից երևում էր մի ոտը միայն՝ հնամաշ և երկարժամանակից ի վեր չմաքրված երկարաճիտ կոշիկի մեջ, իսկ մյուս ոտի տեղ նեցուկ էր կրում թևի տակ:

Որովհետև աջ ձեռքը զբաղված էր նեցուկով, այցելուն փափախը վերցրեց ձախ ձեռքով, լուռ բարևի նշան արավ գլխի շարժումով և տեղից չշարժվեց, ըստ երևույթին վախենալով, որ նորատի կինը արտաքո կարգի մի բան կանի — կճչա, կփախչի սարսափահար, օգնություն կկանչի, որովհետև այդ էր ցույց տալիս նրա դեմքը, և ուրիշ բան չէր կարողթելադրել նրան այդ անակնկալ տարապայման հանդիպումը:

Սակայն նորատի կինը կանգնած էր ծայր աստիճան զարմանքից ու հետաքրքրությունից քարացած, չկարողանալով չռած աչքերը հեռացնել նրա խոշոր, խոհուն սև աչքերից, որոնք այնքա՛ն ծանոթ էին, այնքա՛ն մերձ ու սիրելի՝ մոտիկ անցյալում և որոնցով միայն կարողացավ իսկույն ճանաչել:

— Արա՛մ… — շշնջաց նա կես-սարսափով և կես-թերահավատությամբ:

— Այո, ես եմ, Ֆլորա, — կամաց արտասանեց այցելուն, գլուխը մի քիչ առաջ երկարացրած և սիրով ու կարոտով, նայելով նրա աչքերին:

Այդ ձայնը... Այլևս ո՛չ մի տարակույս: Եվ նnրատի կնոջ զարմանքն ու հետաքրքրությունը հանկարծ տեղի տվին մի մահասարսուռ վախի, որպիսին պատում է մարդու մի ահավորանակնկալի հանդեպ, երբ փրկության ոչ մի ելք չի լինում: Ահռելի իրականության գիտակցությունը եկավ շանթելու նրա առժամապես ընդարմացած ուղեղը և հիմն ի վեր ցնցելունրա ամբողջ էությունն այնքան ուժգնորեն, որ մի րոպե նրա աչքերը մթնեցին, սիրտն սկսեց բաբախել վայրկենական արագությամբ, գլուխը պտտվեց, և նա վար կընկներանպատճառ, եթե չնստեր մոտիկ գտնված աթոռի վրա:

Այցելուն, իր մի հատիկ ոտով ցատկոտելով և փայտե նեցուկը թրխկթրխկացնելով հատակի վրա, արագորեն մոտեցավ նրան և կանչեց վախեցած.

— Ֆլո՛րա...

Նորատի կինը, գույնը նետած, աչքերը փակեց, գլուխն իջեցրեց ծնկների վրա և ձեռքերը բարձրացրեց գլխի վրա, որպես թե պաշտպանվելով սպասած հարվածից:

Բայց այցելուն քնքշորեն առավ խնամքով պահված այդ սպիտակ, այդ ողորկ, գոհարազարդ մատանիներով օղակված այդ գեղեցիկ ձեռքերից մեկը իր ձախ ձեռքով, մոտեցրեցշրթունքներին և ասաց գորովալից, հանգստացուցիչ ձայնով.

— Մի՛ վախենար, Ֆլորա: Վրեժը չէ, որ ինձ բերել է քեզ մոտ, այլ կարոտը, անձկությունը, որից այսքան ժամանակ տառապել եմ հեռավոր մենությանս մեջ: Ես հասկանում եմ քեզև լիովին մտնում եմ քո դրությունը: Մեռելները հարություն չեն առնում, բայց եթե պատահի, որ մի հրաշքով հարություն առնեն, անշուշտ այդպիսի ահ ու սարսափ կազդեն, ինչքան որ ծով արցունք լինի թափված նրանց համար: Բարձրացրու գլուխդ, մեկ լավ նայեմ աչքերիդ. չէ՞ որ եկել եմ քեզ տեսնելու քեզ... քեզ և զավակիս և կարոտս առնելու:

Նրա ձայնը երերաց և աչքերը լցվեցին արտասուքով: Նորատի կինը գլուխը բարձրացրեց, նայեց նրա գորովալից, արտասվալից աչքերին և փղձուկը հանկարծ բռնեց նրա կոկորդը: Նա աչքերը ծածկեց ափերի մեջ և հեծկլտաց մի անծայր խղճահարությունից, որ ֆիզիկական ցավ պատճառելու չափ ուժգին՝ հանկարծ համակեց նրան դեպի այդ թշվառ մարդը:

— Մի՞թե այս երազ է, — արտասանեց նա հեկեկանքի միջից:

— Երա՞զ, — վրա բերեց այցելուն: — Ո՞ր երազը կարող է այնքան հնարամիտ լինել, որքան իրականությունը, մանավանդ այս իրականությունը: Ո՞վ կարող էր երևակայել, թե եսքեզ պիտի հանդիպեի ա՛յսպես և ա՛յստեղ, այս օտար տան մեջ, ուր մտա ես սիրտս սեղմելով...

— Ես մեղավոր չեմ, Արամ: Հարցրու մորդ, հարցրու քրոջդ, նրանք էլ կվկայեն, որ ես միշտ հուսացել եմ, համբերել և սպասել...

— Հանգստացիր, սիրելիս, հանգստացիր, ես արդեն հարցրել եմ և ամեն բան գիտեմ. հանգստացիր:

— Քո անունը մեզ ցույց տվին անհետ կորածների պաշտոնական ցուցակում, — շարունակեց Ֆլորան, աչքերը սրբելով, — և բացատրեցին, թե դու կամ սպանված ես և դիակդմնացել է կռվի դաշտում, կամ թե, լավագույն դեպքում, գերի ես ընկել: Եվ որովհետև դրանից հետո համարյա ամբողջ չորս տարի ոչ մի տեղեկություն չունեինք քեզնից, մեզ ուրիշբան չէր մնում եզրակացնելու, եթե ոչ ա՛յն, որ պատահել է ամենավատ դեպքը, այսինքն, որ դու սպանվել ես, այլապես, եթե գերի լինեիր ընկած, մի՞թե ամբողջ չորս տարվաընթացքում գեթ մի անգամ, տեղեկություն չէինք ստանա քեզնից նամակի կամ այլ միջոցով:

— Ինչ խոսք կարող է լինել նամակների փոխանակության մասին պատերազմի ժամանակ թշնամի երկրների միջև: Մանավանդ որ մեզ փակել էին կոնցենտրացիոն լագերում, որտեղից ոչ մենք կարող էինք մի լուր դուրս տալ և լուր ստանալ դրսից:

— Ուրեմն դու գերի՞ էիր ընկել:

— Այո, մերոնք փախան և ինձ թողին փշրված ոտով: Ինչո՞ւ ոտիս տեղ գանգս չփշրվեց, այս սոսկալի անոթը, որի մեջ ամբարված են բոլոր տանջանքների սաղմերը: Այն ինչտառապանքներ էին, որ ես կրում էի նախ հիվանդանոցում և ապա՝ կոնցենտրացիոն լագերում… Ֆիզիկականը ինքնըստինքյան, խոսքս հոգեկան տառապանքներիս մասին է քեզհամար, զավակիս համար, մորս համար, քրոջս համար, հազար ու մի կասկածներ էի տանում, մեկը մյուսից մռայլ, մեկը մյուսից հուսահատական: Մտածում էի — արդյոք ի՞նչ ենանում, ինչպե՞ս են ապրում. թշնամին խո ներս չի՞ խուժել, խո սրի չի՞ անցրել, կամ փախստական չեն դարձել, զոհ չե՞ն գնացել որևէ համաճարակ հիվանդության…

Արամը նստեց մոտիկ աթոռի վրա, նեցուկը հենեց պատին և ավելացրեց մռայլ մտախոհության մեջ.

— Եվ որ մտածում եմ, թե թերևս ոչինչ չլիներ, և ես այսքան չդժբախտանայի, եթե հնար լիներ, որ մի լուր տայի քեզ ինձնից և մի լուր ստանայի քեզնից...

Նա գլուխը դառնորեն շարժեց և լռեց:

— Դու քոնն ես ասում, հապա ի՞մ հոգեկան տանջանքները, — ասաց Ֆլորան: — Սկզբում շարունակ դողալ թանկագին մարդու կյանքի համար և ապա համարյա չորս տարիապրել անստուգության, սպասումի և հուսալքումի մեջ... Հապա նյութական զրկանքները, առօրյա ապրուստի հոգսը: Ի՞նչ պիտի աներ մեզ այն չնչին նպաստը, որ ստանում էինքմենք: Մայրդ պառավ և շարունակ հիվանդ, քույրդ` դասերի հետևից և վերցրածն իր անձնական պետքերին հազիվ էր բավականանում, ես` փոքրիկ երեխան ձեռքիս: Սկզբում, քանի, մայրդ շատ չէր հիվանդ և կարողանում էր նայել երեխային, ինձ համար մի փոքրիկ պաշտոն գտա Քաղաքների Միության մեջ, բայց հետո ստիպված էի թողնել, որովհետևմայրդ ինքն արդեն խնամքի կարոտ դարձավ, և երեխան մնացել էր բոլորովին անտեր: Վերջը քույրդ ամուսնացավ, մորը տարավ իր մոտ: Մնացել էի մեն-մենակ, ապրուստիմիջոցներից միանգամայն զուրկ, տանը բան չմնաց, որ չծախեցի:

Արամը նստած էր լուռ, փափախը դրած մի հատիկ ծնկան վրա և լսում էր իր նախկին կնոջ արդարացումները, ըստ երևույթին, հանգիստ ու անտարբեր: Նա մերթ դիտում էրընդարձակ սենյակի փարթամ կահավորանքն ու ոսկեհուռ զարդարանքները, մերթ նայում նորատի կնոջ շքեղ հագուստին, մատների մատանիներին, ականջներին հուրհրատինտվող ադամանդյա օղերին, մազերի մեջ փայլող թանկագին ծամկալներին, և մի մռայլ կասկած ու թերահավատություն, որ դեռ գալուց առաջ թունավոր օձի պես սողոսկել էրնրա հոգին և տեսակցության առաջին րոպեների ազդեցության տակ առժամանակ հանգիստ պառկած էր այնտեղ, այժմ սկսել էր կամաց — կամաց բարձրացնել գլուխը:

Եվ երբ կինը վեջացրեց, նա դեռևս նստած էր լուռ և արտաքուստ հանգիստ, միայն մի հատիկ ծունկը հազիվ նկատելի կերպով դողում էր ջղայնորեն:

— Այդպես ուրեմն, — վերջապես խոսեց նա մի քանի րոպեի ծանր լռությունից հետո, առանց նայելու կնոջը, — մնացել էիր մեն-մենակ, ապրուստի միջոցներից զուրկ... Բայցինչո՞ւ, — հարցրեց նա հազիվ լսելի ձայնով, — մի՞թե ոչ ոք չէր օգնում...

— Ո՞վ պիտի օգներ, — միամիտ զարմանքով հարցրեց կինը:

Արամը դանդաղորեն նայեց նրան ծուռ:

— Այն պարոնը, որ պատերազմի ժամանակ իր համար տաքուկ տեղ է գտել Քաղաքների Միության մեջ:

Ֆլորան ցնցվեց, որպես թե մի օձ խայթեր նրան, և ամբողջ իրանով առաջ նետվեց:

— Ի՞նչ ես ուզում ասել դրանով: Որ ամուսնացե՞լ եմ նրա հետ:

— Ոչ, այդ չեմ ուզում ասել:

— Հապա ի՞նչ:

— Հապա այն, որ ինձ... ուրիշ բան ասացին, — հապաղելով և հանգիստ պատասխանեց Արամը, առանց նայելու նրան:

— Ուրի՞շ բան: Ի՞նչ: Ո՞վ:

— Ով-որ...

— Կիսաբերան մի՛ խոսիր, Արամ, — համարյա ճչաց կինը զսպած վրդովմունքով: — Ասա՛ ուղղակի, որ քո՛ւյրդ է ասել:

Արամը չպատասխանեց, նստած էր մռայլ և հանգիստ և շարունակում էր չնայել նրան:

— Ինչու ես լռում և ինչո՞ւ չես նայում ինձ, — ասաց կինը մարտահրավեր համարձակ ձայնով: — Տեսնում ես — ես չեմ վախենում, որովհետև զզվելի բամբասանքի ևզրպարտության դեմ ես ուրիշ զգացում չեմ կարող ունենալ, բացի նողկանքից: Իսկ գիտե՞ս ինչու է նա բամբասել և զրպարտել ինձ, որովհետև ես այլևս չկամեցա, որ նա իմ աղջիկպարոնը լիներ, իսկ ես՝ նրա աղախինը:

Արամը զարմացած նայեց կնոջը:

— Այդ նորություն է ինձ համար:

— Օ՛, իհարկե, այս բանը խո չէր ասի քեզ: Եվ լավ իմացիր, Արամ, այս նորությունը ես այնուամենայնիվ չէի հայտնի քեզ, եթե դու հավատացած չլինեիր նրա զզվելիբամբասանքներին:

— Նախ՝ ես չասացի, թե ինչ է ասել նա, և երկրորդ...

— Ինչի՞ս է պետք, որ ասես: Քո խոսակցության եղանակը և քո ակնարկներն արդեն իրենք աղաղակում են, թե չարամտությունը, չկամությունն ու նախանձը ինչեր են փսփսացելականջիդ: Իմ ամենամեծ դժբախտությունն այն էր, որ ես հնարավորություն չունեի իմ ձեռքի աշխատանքով ապրելու և ուզեի-չուզեի՝ պետք է նրա ձեռքին նայեի: Եվ որովհետևնա մի կտոր հաց էր շպրտում ինձ և երեխայիս, իր իրավունքն էր համարում ամեն կերպ ստորացնելու ինձ, վիրավորելու ինքնասիրությունս: Շարունակ գանգատ ու քրթմնջոց, շարունակ երեսովս էր տալիս իմ ու երեխայիս կերած մի կտոր հացը, ում մոտ ասես գանգատվում էր, թե մենք մի-մի ծանր բեռ ենք դարձել իր վրա: Իսկ այն, որ տան ամբողջհոգսն ինձ վրա էր, որ եփող-թափողն ես էի, որ լվացող-կարկատողն ես էի, որ նրա հիվանդ մոր խնամողն ես էի — այդ բոլորը ոչինչ, այդ բոլորը չէր երևում նրա աչքին: Իմ տեղ միվարձկան աղախին լիներ, ավելի հարգանք ու պատիվ կվայելեր, քան թե ես, որ իր ընտանիքի անդամն էի, իր դժբախտ եղբոր դժբախտ կինը, նրա զավակի թշվառ մայրը: Իմվիշտը, իմ տառապանքները հերիք չէին, և նա էլ մյուս կողմից էր թունավորում իմ կյանքը: Մի անգամ նույնիսկ այնպիսի դրության հասցրեց ինձ, որ քիչ մնաց առնեի երեխաս ուգնայի գետը նետեի ինձ, որպեսզի միանգամից ազատվեի այդ դժոխքից: Ասե՞լ է նա քեզ այս: Իհարկե՝ ոչ: Նա կարող էր միայն ուրիշ բան ասել, որպեսզի ամբողջ մեղքն ինձ վրաձգի: Ամո՜թ նրան:

— Ես նրա ասածներին ոչ մի կարևորություն չեմ տվել, և քո գանգատներն էլ միանգամայն ավելորդ են, — ասաց Արամը սառն կերպով:

— Ինչպե՞ս թե ավելորդ: Ուրեմն դու չես ուզում իմանալ, թե ինչից ստիպված ես այս քայլն արեցի:

— Չեմ ուզում, որովհետև դրանով ոչինչ չի ուղղվի: Դու ես մեղավոր, թե քույրս, չարաբաստիկ անհետ կորածների ցուցակն է եղել պատճառը, թե այն, որ ոչ մի հնարավորությունչի եղել ինձնից որևէ տեղեկություն հասցնելու քեզ — այդ բոլորն այժմ մեկ չէ՞ ինձ համար: Եթե ես մանրակրկիտ կերպով պրպտեմ և գտնեմ դժբախտությանս իսկականպատճառը, դրանով գեթ մի մազաչափ կփոխվի՞ իմ վիճակը: Առանց քո ասելու էլ ես շատ լավ գիտեմ, որ իմ գնալուց հետո քո դրությունը նախանձելի չպիտի՝ լիներ: Մի կողմիցայդ, մյուս կողմից էլ այն, որ քեզ ու քեզ վճռել ես, թե ես այլևս չկամ, բավական է եղել, որ միանգամայն ազատ համարես քեզ և...

— Ինչպե՞ս թե ինձ ու ինձ, — արտասանեց կինը շանթահար:

Բայց Արամը շարունակեց անողոք հանգստությամբ.

— Դու տառապել, համբերել և սպասել ես այնքան, որքան պատշաճ է եղել, որքան հնարավոր է եղել, որքան կարող է տառապել, համբերել և սպասել մի ջահել, գեղեցիկ այրիկին, մինչև որ...

— Արա՜մ, — ճչաց Ֆլորան, վեր թռչելով տեղից:

— ...մինչև որ բախտի անիվը հանկարծ դարձել է և առջևդ բաց արել մի նոր կյանքի դուռ, — ըստ ամենայնի բախտավոր, բարեկեցիկ ու երջանիկ կյանքի, ինչպես տեսնում եմայստեղ, քո շուրջը և քեզ վրա: Խոստովանում եմ, ես երբեք չէի կարող այդպես զարդարել և շրջապատել քեզ այսպիսի շքեղությամբ, և դու...

— Լռի՜ր Արամ, լռի՜ր, բավական է, — կանչեց կինը ծայրահեղ վրդովմունքի հանկարծական բռնկումով: — Ո՞վ է քեզ իրավունք տվել ինձ վիրավորելու: Ի՞նչ է նշանակում՝ ինձ ուինձ վճռել եմ: Ի՞նչ է նշանակում ջահել, գեղեցիկ այրի կին: Ի՞նչ ես ուզում ասել դրանով:

— Ոչինչ ավելի, քան ինչ որ ասացի:

— Ես քո լեզուն չեմ հասկանում: Նայիր ուղիղ աչքերիս և պարզ ասա, ի՞նչ ես ուզում հասկացնել այդ ակնարկներով:

Արամը հանկարծ շեշտակի նայեց նրա աչքերին, և նրա մինչ այդ հանգիստ դեմքը դաժան արտահայտություն ստացավ, ըստ երևույթին, այլևս չկարողացավ զսպել իր ամբողջներքինը տակնուվրա անող խանդի այն զգացումը, որ մինչև այժմ ամեն կերպ աշխատում էր ծածկել արտաքին հանգստության քողի տակ:

— Ահա նայում եմ ուղիղ աչքերիդ և պարզ ի պարզո ասում, — ասաց նա յուրաքանչյուր բառը շեշտելով, — դու շատ ես շտապել քեզ ազատ համարելու:

— Ինչպե՞ս:

— Որովհետև ես դեռ կայի, դեռ գոյություն ունեի, դեռ գետինը չէի անցել:

— Ես գիտեի՞ այդ:

— Իսկ դու գիտեի՞ր, որ չկամ: Համոզվա՞ծ էիր: Հաստատ ապացո՞ւյց ունեիր:

— Ցուցակը...

— Այո՜, անհետ կորածների, բայց ո՜չ սպանվածների: Այդպես չէ՞:

Ֆլորան, հանկարծակիի եկած, առժամանակ մնաց կարկամած և ամենամեծ տարակուսանքով նայում էր նախկին ամուսնու սպանիչ աչքերին, որոնց մեջ կայծկլտում էր խանդիզգացումը: Հետո նստեց, աչքերը ծածկեց և սկսեց լալ:

— Անխի՜ղճ, անաստվա՜ծ, — արտասանեց հեծկլտանքի միջից: — Նրա համար էին իմ այնքան տարիների զրկանքներն ու տառապանքները քո պատճառով և քեզ համար, որ դուվերջը գաս և վիրավորե՞ս իմ զգացումները: Ամբողջ օրեր եմ մթնացրել քո մասին մտածելով, ամբողջ գիշերներ եմ լուսացրել անքուն քեզ համար լալով, ամբողջ տարիներականջս ձենի է եղել, որ մի լուր առնեմ քո մասին, քրոջդ թուք ու մուրը կրել եմ անտրտունջ՝ քո խաթեր, և դու ասում ես՝ շատ եմ շտապել: Ամբողջ չորս տարի վշտի ևհուսահատության մեջ սպասելը շատ շտապե՞լ է նշանակում: Որտե՞ղ փնտրեի ես քո պահանջած ապացույցը, որ ինձ ազատ համարեի: Եվ, վերջապես, չէ՞ որ այս բանը եսարեցի ճարահատյալ, արեցի գլխավորապես քո զավակի համար, նա սոված էր, նա տկլոր էր, իսկ ես՝ մենակ, անօգնական: Իսկ դու բանն այնպես ես դուրս բերում, որպես թե եսօգտվել եմ առիթից և աշխատել կարելույն չափ շուտ ազատվել քեզնից: Այդպե՞ս ես ճանաչել ինձ մեր չորս տարվա կենակցության ժամանակ: Եվ դեռ ասում ես, թե վրեժը չէ, որքեզ բերել է ինձ մոտ: Ահա թե ո՜րտեղ երևաց այն ուրիշ բանը, որ ասել է քեզ քույրդ իմ մասին, ահա թե ո՜ր աստիճան դու կարևորություն չես տվել նրա ասածներին:

Արամն այս անգամ խոնարհվել էր իր մի հատիկ ծնկան վրա, նայում էր հատակին մտառու, կենտրոնացած հայացքով և այլևս ոչ մի խոսք չէր արտասանում: Եվ երբ կինը լացիհետ վերջացրեց իր արդարացումներն ու հանդիմանությունները, սենյակում տիրեց մի երկարատև ծանր լռություն:

— Գիտե՞ս ինչ, Ֆլորա, — վերջապես խոսեց Արամը ուղիղ նստելով և նայելով կնոջն այնքան հանգիստ հայացքով, որ կարծես ոչինչ չէր պատահել: — Քեզ մոտ որ գալիս էի, չեմասում, թե հաշտված էի դրությանս հետ: Այդ անկարելի է: Սա այնպիսի դրություն է, որի հետ ո՜չ մի մարդ չի կարող հաշտվել: Բայց ինքս ինձ վճռել էի զսպել ինձ և ոչ միհանդիմանություն չանել քեզ հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդ ավելորդ և անօգուտ կլիներ, և դրանով անցածը չէր դառնա: Բայց եթե, այնուամենայնիվ, մի քանիանախորժ խոսքեր թռցրի բերնիցս, որոնց համար ես այժմ շատ եմ զղջում և քեզ էլ խնդրում եմ, որ ներես ինձ, այդ պետք է վերագրես այն բանին, որ... (նրա ձայնը դողաց): Ֆլորա, հասկանո՞ւմ ես արդյոք ինչ է կատարվում այս րոպեին իմ հոգու մեջ: Չէ որ դու ի՜մն էիր, ի՜մ հարազատը, ի՜մ սիրելին և, թվում էր, թե՝ ի՜մ անբաժանելին: Մինչդեռ ահա դունստած ես այդտեղ, իմ հանդեպ, այդքան գեղեցիկ և այդքան ցանկալի և ըղձալի ինձ համար, և ես իրավունք չունիմ նույնիսկ մատով շոշափելու քեզ ու չգիտեմ ինչ անվանեմ քեզ: Եվ իմ դժբախտության ամբողջ ահռելիությունը երբե՜ք չեմ զգացել այնպես ուժգին, այնպես ցավագին, ինչպես զգում եմ այժմ, այստեղ, քեզ մոտ, քեզ տեսնելով: Ու մինույնժամանակ երբե՜ք այնպես ողորմելի, այնպես անզոր ու անկար չեմ զգացել ինձ, որպես դարձյալ այստեղ, այս օտար տան մեջ, ուր մտել եմ ես՝ չգիտեմ իբրև ի՜նչ — իբրևօտարակա՞ն, իբրև անկոչ հյո՞ւր, թե իբրև մուրացկան: Չէ՞ որ իմ այսքան տարվա տաժանակիր խաչակրությունից վերադառնում էի այն հավատով, թե քո գրկի մեջ պիտի թաղեմու մոռանամ իմ տեսած ու կրած բոլոր զարհուրանքները և պիտի ապրեմ նոր կյանքի երազներով, մինչդեռ այդ գիրկը ես փակ եմ գտնում ինձ համար: Իմ միակ հույսը, իմ միակապավենը, իմ փրկության խարիսխը դու էիր, մինչդեռ քո մեջ ես գտնում եմ միայն իմ վերջնական կործանումը, իմ գերեզմանը...

Նա լռեց լացակումած և որպեսզի արտասվալից աչքերը ծածկի կնոջից, նորից խոնարհվեց ծնկան վրա:

— Ա՛խ, այս ինչ դրություն է, տե՜ր իմ աստված, — հառաչեց կինը ծայր աստիճան հուսահատությամբ և խղճահարությամբ:

— Այո, հասկանում եմ, քեզ համար էլ ծանր է, — մի քիչ հանգստանալուց հետո նորից խոսեց Արամը շտկվելով: — Բայց վնաս չունի, ես շուտով կգնամ, և դու... Բայց ներիր, եսպարտավոր եմ կծել շրթունքներս, որպեսզի նորից մի ավելորդ խոսք չթռցնեմ բերնիցս: Դու մեղավոր չես: Ես գիտեմ ո՜վ է մեղավոր կամ մեղավորները: նրանք նստած են այնտեղ, վերևը, գահերի և ոսկու տոպրակների վրա: Նրանք են, որ աշխարհը խառնել են այսպես իրարից մի բան թռցնելու համար: Նրանք են, որ ինձ պես միլիոնավորներիդժբախտության և արյան գնով ուզում են լցնել իրենց անկշտում որկորը: Ահա թե ո՜ւմ օձիքից պետք է բռնել և հաշիվ պահանջել: Հոգուս մեջ կրակ է բորբոքվում, և իմ ամենամեծդժբախտությունն այն է, որ ես, իբրև մի սոսկ անհատ, մի մոծակի չափ անգամ կարողություն չունեմ խայթելու նրանց: Բայց այսպես երկար չի կարող շարունակվել, կգա միժամանակ, երբ...

Նա հանկարծ լռեց և ականջները սրեց դեպի հարևան սենյակը: Այնտեղից լսվեց երեխայական մի ձայն, հետո մանրիկ ոտների մի վազք: Նույն րոպեին դուռը բացվեց աղմուկով, ևներս վազեց մոտ 7 — 8 տարեկան մի տղա ինչ-որ արտասովոր ուրախությունից վառված աչքերով, մի թուղթ ձեռքին:

— Մամա՜, — կանչեց նա, մոտ վազելով նորատի կնոջը, — այսօր վկայականները բաժանեցին, ոչ մի 2 չունեմ, տե՜ս:

Ֆլորան շփոթված վեր կացավ, մեքենայաբար թուղթն առավ որդու ձեռքից և նայեց նախկին ամուսնուն մի վարանոտ ժպիտով:

— Սա... մեր Սուրիկն է, — ասաց:

Արամը արձանացել էր նստած տեղը և նայում էր որդուն լայն բացած աչքերով, գլուխն առաջ երկարած: Ըստ երեվույթին, չէր ուզում հավատալ, թե երեք տարեկան այն փոքրիկ, վտիտ մանուկը, որին պատերազմ գնալուց առաջ թողել էր մոր խնամքին, կարող էր այդ մի քանի տարվա ընթացքում այդքան հասակ առնել, հասունանալ և փարթամանալ:

Հոր պես բարձրահասակ, հոր պես թուխ, հոր պես սև ու խոշոր աչքերով, բայց, հակառակ հոր, ջլապինդ ու լեցուն մարմնով: Սուրիկը կանգնած էր շինել հագած մի անծանոթպարոնի առջև, նայում էր նրան մանկական անտարբերությամբ իբրև մի օտարականի, որի հետ ոչ մի գործ չունի:

Մայրը բռնեց երեխայի ձեռքից և մոտեցրեց Արամին.

— Սուրիկ ջան, սա այն հայրիկն է, որ պատերազմ էր գնացել, հիշո՞ւմ ես, քեզ որ պատմում էի:

— Այն հայրի՞կը, — հարցրեց երեխան առանց որևէ առանձին հետաքրքրություն ցույց տալու:

— Այո, այն հայրիկը, բալաս, և ոչ նոր հայրիկը, — ասաց Արամը մի տեսակ կծու շեշտով, և մի տարօրինակ ժպիտ ծամածռեց նրա դեմքը:

Նորատի կինը կծեց շրթունքը և մինչև ականջները կարմրեց:

— Բայց դուք սպանված չէի՞ք, — հարցրեց երեխան, այս անգամ մանկական հետաքրքրությամբ նայելով անծանոթ հոր աչքերին:

— Ո՞վ ասաց, բալիկս, թե սպանված եմ:

— Մաման էր ասում:

— Մաման սխալվել է, ջանիկս, ես միայն վիրավորված եմ եղել ոտից: Այ, տես:

Արամը շինելի մի փեշը ետ ծալեց և ցույց տվեց կտրած ոտը: Ոտը կտրած էր ծնկից վերև, նույնչափ էլ կտրված էր զինվորական դեղին անդրավարտիքը և բերանը կարածտոպրակի պես:

Սուրիկը հետաքրքրությամբ նայեց, հետո ինքն իր ձեռքով զգուշորեն բարձրացրեց հոր շինելի մյուս փեշը, որի տակ գտնվում էր նրա առողջ ոտը:

— Հիմա այս մի ոտո՞վ եք ման գալիս, — հարցրեց:

— Չէ, էլի երկու ոտով:

— Ինչպե՞ս թե, — զարմացավ երեխան:

— Այ, տես, — հայրը ցույց տվեց պատին հենած նեցուկը, — թևիս տակն եմ առնում և ման գալիս ինչպես երկու ոտով:

— Գիտե՞ք ինչ, պարոն, — հանկարծ ասաց երեխան մանկական հետաքրքրությամբ, — փողոցում ես ուրիշ մարդիկ էլ եմ տեսնում այդպիսի փայտերով ման գալիս: Նրանք է ենեղել պատերազմում:

— Բոլորը: Բայց լսիր, ջանիկս, ինչ եմ ասում, ինձ այլևս պարոն չանվանես, խո գիտես, որ ես քո հայրիկն եմ:

— Հա, Սուրիկ ջան, — նկատեց իր կողմից մայրը, — այսուհետև միշտ հայրիկ կանվանես: Լսո՞ւմ ես:

Սակայն Սուրիկը կանգնած էր լուռ և մանկական լուրջ տարակուսանքով նայում էր մերթ մոր աչքերին, մերթ շինել հագած այն հատոտանի մարդուն, որին ստիպում էին հայրիկանվանել:

Հայրը բռնեց նրա ձեռքերից և մոտ քաշեց:

— Մի՞թե դու ինձ երբեք չես տեսել, բալիկս: Սուրիկը մտառու հայացքով նայեց նրա աչքերին և գլխով բացասական շարժում արավ:

Հայրը ավելի մոտեցրեց երեխային և կպցրեց իր ծնկանը:

— Լա՜վ նայիր ինձ, ջանիկս, գուցե հիշես, դու այն ժամանակ ախր շատ փոքր չէիր, խոսում էիր, վազվզում, պարում, նույնիսկ պստիկ-պստիկ ոտանավոր էիր ասում, երգում: Եսքեզ համար խաղալիքներ էի բերում — երկաթուղի, ավտոմոբիլ, ձի, ուրիշ շատ, շատ բաներ: Ձի էի դառնում, նստեցնում էի քեզ ուսերիս վրա և վազվզում սենյակներում, դու էլծիծաղում էիր, կչկչում: Հետո... Ես քեզ տանում էի՝ ինձ հետ ման ածելու, կարմիր, կապույտ օդապարիկներ էի առնում քեզ համար, միրգ էի առնում, կոնֆետ, շոկոլադ: Մի՞թեոչինչ չես հիշում:

— Ոչ, չեմ հիշում, — պատասխանեց երեխան, նորից բացասաբար շարժելով գլուխը:

— Հիմա՜ր, ինչպե՞ս չես հիշում, — նկատեց մայրը, — քանի անգամ եմ պատմել:

— Վա, զոռով է՞, որ չեմ հիշում, — բացականչեց երեխան դեմքի այնպիսի մի կոմիկական ծամածռությամբ, որ հայրն էլ, մայրն էլ ակամա ծիծաղեցին:

Մինչև այժմ հայրը ամեն կերպ զսպում էր իրեն, աշխատում էր այնպիսի բան չանել, որ երեխան խրտներ իրենից: Բայց է՜լ չդիմացավ, հանկարծ երկու ձեռքով բարձրացրեցնրան, նստեցրեց ծնկան վրա, պինդ կպցրեց իրեն և սկսեց մի խենթ ողջագուրանքով համբույրներ դրոշմել նրա գլխին, այտերին, շրթունքներին, աչքերին, ո՜ւր պատահեր: Եվ մեկանգամ չէ, երկու անգամ չէ, թվում էր, թե վերջ չէին ունենալու հայրական սիրո և կարոտի այդ բուռն զեղումները, որոնք այնքան տարիների ընթացքում կուտակվել էին նրասրտում:

Երեխան վախեցած խլպլտում էր հոր ջլապինդ ձեռքերի մեջ սեղմված, երեսը այս ու այն կողմն էր դարձնում, գլուխը ետ էր գցում, որ խուսափի նրա անախորժ համբույրներից ևաղաղակում.

— Վա՜յ, ի՞նչ եք անում, թողեք, չեմ ուզում... Մամա...Իսկ հայրը կարծես միտք չուներ թողնելու, ավելի ու ավելի էր սեղմում երեխային իր գրկում և շարունակում էր խելագարհամբույրները: Վերջապես Սուրիկը իր ճկուն մարմնի ճարպիկ գալարումներով դուրս պրծավ նրա անհաճո գրկից, հեռու փախավ և ճակնդեղի պես կարմրատակած սկսեց ուղղելշորերը, — միևնույն ժամանակ լուռ ու զայրագին հայացքներ ձգելով հոր կողմը:

Մայրը տեսավ այդ անհաշտ հայացքները և վախեցավ, որ նա կարող էր կոպիտ խոսքեր արտասանել հոր հասցեին, ինչպես անում էր երբեմն, երբ նրան չարացնում էին, ուստիարագ մոտեցավ նրան և ինչ-որ փսփսում էր նրա ականջին, երբ մի կարճ ու հատու հեծկլտոց լսեց: Փշաքաղվեց և ետ նայեց նախկին ամուսնու կողմը:

Արամը նստած էր ծնկան վրա խոնարհված, թաշկինակը աչքերին սեղմած, և նրա ուսերն ու մեջքը ցնցվում էին զսպած հեկեկանքի ջղաձգումներով:

Նույն րոպեին հարևան սենյակից լսվեց ծծկեր երեխայի լացի և ապա տղամարդու ինքնավստահ և ինքնագոհ մի ձայն: Տղամարդը, ինչպես երևում էր, խոսում էր դայակի հետ:

— Վա՜յ, հայրի՜կն է, — բացականչեց Սուրիկը, և նրա դեմքը մի վայրկյանում պայծառացավ: — Տո՜ւր, մամա, վկայականս տանեմ ցույց տամ հայրիկին:

Մայրը վախեցած՝ աչք-ունքով արավ նրան, որ լռի, բայց երեխան ոչ հասկացավ մորը, ոչ էլ ուշադրություն դարձրեց, թե ինչ է ուզում հասկացնել նա, խլեց նրա ձեռքիցվկայականը և դուրս վազեց:

Որդու ուրախական բացականչության վրա Արամը արագորեն շտկվեց, կարծես ծնկան վրա խոնարհված նրա իրանը մեկեն վեր նետեցին և նրա մի ակնթարթում ցամաքածաչքերը տարօրինակ փայլով հառած մնացին այն դռան վրա, որի հետևը ծածկվեց երեխան: Այնուհետև նա հայացքը, նիզակի պես սուր ու ծանր, դանդաղորեն դարձրեց նորատիկնոջ վրա, մեքենայաբար որոնեց շինելի գրպանը, թաշկինակը պահեց, վերցրեց հատակի վրա ընկած փափախը, նեցուկն առավ թևի տակ և, մի հատիկ ոտի վրա ցատկռտելով, դիմեց դեպի այն դուռը, որտեղից աղախինը ներս էր հրավիրել նրան:

— Դու գնո՞ւմ ես, — կամաց և անհամարձակ հարցրեց նորատի կինը:

Ինվալիդը չպատասխանեց և դուրս գնաց:

Հետևյալ օրը կամրջի վրա, որի տակ հորդացած գետը կատաղի հորձանքով առաջ էր քշում իր գիրկն առած գարնանային ջրերը, մարդիկ գտան մի շինել և մի նեցուկ:

1920

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐ

Իմ ընթերցողներին

Ես ստացա հետևյալ նամակը և նամակի հետ առանձին տետրակի մեջ մի գրություն, որը հրատարակության եմ տալիս ստորև:

Ընկեր Նար-Դոս.

Ես ձեր «Նեղ օրերից մեկը» պատմվածքի հերոսն եմ — Պատրիկյանը: Թեև իսկական ազգանունս Պատրիկյան չէ, բայց այդ միևնույն է, թող ձեզ և ընթերցողների համարՊատրիկյան էլ մնամ, իսկական ազգանունս հայտնելով չի փոխվելու էությունը, որի դեմ առարկելիք չունեմ:

«Նեղ օրերից մեկը» լույս տեսնելուց հետո անցել է մոտ երեսուն տարի, և դեռ չգիտեմ երբևիցե հետաքրքրվե՞լ եք իմանալու, թե հետագայում ինչ եղան, ինչ վիճակ ունեցան ձերայդ պատմվածքի գլխավոր պերսոնաժները, այսինքն — ես, տանտերս, խմբագրության քարտուղարը և արքունական թատրոնների երգիչ Ջափինյանը կամ ժապինովը, ինչպեսանվանվում էր այն ժամանակ աֆիշների մեջ: Եթե հետաքրքրվել եք և չեք իմացել, ես կարող եմ պատմել:

Կսկսեմ ինձնից:

Մի երկու լղարիկ գրքույկ հրատարակելուց հետո, որի վրա զուր տեղը ծախսել էի ուսուցչությանս ժամանակ խնայած կոպեկներս, ես մի անգամ առմիշտ թողի գրող լինելումարմաջը, այրեցի հետագա բոլոր գրվածքներս և գալիցինյան ռեժիմից հետո, երբ վերստին բացվեցին մեր դպրոցները, նորից մտա ուսուցչական ասպարեզ: Այն խոնավ ու մութսենյակը, որի վարձը նեղ օրերիս հազիվ էի կարողանում վճարել, թողի և անցա նույն տան բակում ազատված երկու լուսավոր սենյակ, ամուսնացա, օրինավոր տուն ու տեղ դրի, չորս զավակներ ունեցա — երեք տղա, մի աղջիկ: Տղաներիցս ամենամեծը թունդ բոլշևիկ դուրս եկավ և զոհվեց մայիսյան ապստամբության ժամանակ: Նրանից փոքրը նույնպեսբոլշևիկ-կոմունիստ է և ներկայումս հրահանգիչ է գավառում: Այնուհետև՝ աղջիկս ուսուցչուհի է, իսկ փոքր տղաս սովորում է բանֆակում և խոստանում է ավելի թունդ բոլշևիկլինել, քան իր ավագ եղբայրները: Ներկայումս ես արդեն մոտ վաթսուն տարեկան ծերունի եմ: Թողել եմ ուսուցչությունը: Ստանում եմ կենսաթոշակ: Անցյալ տարվանից կնոջսհետ մշտապես տեղափոխվել եմ իմ հայրենի գյուղաքաղաքը, ուր պաշտոնավարում է աղջիկս, և ապրում եմ նրա մոտ հանգիստ ու ապահով, միանգամայն մոռանալով իմ նեղօրերը, որոնցից մեկը նկարագրել եք դուք ձեր պատմվածքի մեջ:

Խմբագրության քարտուղարը:

Սրա կյանքն արդեն մի կատարյալ էշի մարտիրոսություն էր: Ֆանատիկոսի մոլեռանդությամբ նվիրված լինելով թերթին, տարեցտարի և օրը օրին մեն-մենակ լցնելով թերթը, ցերեկը խմբագրատանը և գիշերները տպարանում անցկացնելով, այնքան չէր ստանում, որ գոնե մի տաք կերակուր ուտեր և ձմեռը տաք հագնվեր: Վերջը թքեց թերթի վրա էլ, ամեն բանի վրա էլ, գնաց Էջմիածին, կուսակրոն ձեռնադրվեց, վարդապետ դառավ, հետո ծայրագույն վարդապետ, գրում էր «Արարատ» -ում, քիչ մնաց եպիսկոպոս ու թեմակալդառնար, փորը մի քիչ հաստացրեց և մեռավ անհայտ ու անպտուղ:

Երգիչ Ջափինյանը:

Վերջը բանից երևաց, որ սա փքուռույց հռչակի տեր և անտաղանդ մեկն է եղել, զուրկ նույնիսկ լսողությունից: Ինչպես որ արագ բարձրացել էր արքունական թատրոններիբեմերը իր հիրավի որ հուժկու ձայնի շնորհիվ, այնպես էլ և էլ ավելի արագ ցած գլորվեց այնտեղից: Ջափինյանը չի մոռացել իր նախկին տիրացությունը և երբեմն-երբեմն իրբարեկամ այս կամ այն հանգուցյալի, թաղման ժամանակ իր գոմշի ձայնով վեր է քաշում «Ի վերին Երուսաղեմ» -ը ի պատիվ հանգուցյալի հարազատների, որոնք այդ բանիցզգացված՝ սկսում են էլ ավելի մեծ թափով, ճիչ ու ծղրտոցով (կանայք, իհարկե) վայ տալ իրենց թանկագին կորուստը: Ցիլինդրը, կարմիր փողկապը իր խոշոր ադամանդով ևբարձր կրունկներով փայլուն կոշիկները վաղուց, շատ վաղուց հրաժեշտ են տվել նրան: Բայց, չնայելով իր մոտ վաթսունհինգամյա հասակին, դեռևս շատ ժիր է, և այժմ դուքկտեսնեք նրան շոֆերական մի կեպի սափրած գլխին, մի շատ հասարակ բլուզ հագին, կարկատած կոշիկներով այս կամ այն կոոպերատիվ խանութը վազելիս, որ մի քանի կիլոկարտոֆիլ տանի տուն քաթանե տոպրակով, որը շարունակ ման է ածում հետը համենայն դեպս: Ապրում է, կարծեմ, երգեցողության մասնավոր դասերով: Տանտերս:

Գրությանս նպատակն իսկապես սա է: Ես ուզում եմ առանձնապես ծանրանալ սրա վրա և ձեր ուշադրությունն էլ հատկապես սրա վրա եմ ուզում հրավիրել: Սա նախանցյալտարի մեռավ: Արդեն մոտ յոթանասուն տարեկան ծերունի էր: Սրա մահով գերեզման իջավ մեր փառազուրկ բուրժուազիայի վերջին տիպիկ ներկայացուցիչներից մեկը: Սրակյանքի թռուցիկ նկարագիրը հեղափոխությունից առաջ և հետո թերևս մի նոր պատմվածքի կամ վեպի նյութ տա ձեզ: Այդ սիստեմատիկ նկարագիրը դուք կգտնեք նամակիս հետձեզ ուղարկված տետրակիս մեջ:

Ձեր Պատրիկյան

ԱՂԱՄԻՐՈՎ ԴԱՎԻԹ ՖՈՄԻՉԸ

(Պատրիկյանի տետրակը)

Միջահասակ, պնդակազմ, շատ ժիր տղամարդ էր, միշտ լավ հագնված, մոխրագույն շապոն մի քիչ ծուռ դրած, մատները լի մատանիներով, որոնցից մեկն առանձնապես հուր —հրատին էր տալիս իր խոշոր ադամանդով: Կոշիկների վրայից հագնում էր սպիտակ գամաշներ՝ կողքից կոճկած: Ամառ-ձմեռ մոխրագույն ձեռնոցներ էր կրում, հագնում էր միայնձախ ձեռքինը, իսկ աջը առանց հագնելու պահում էր ձեռքին, երևի խանգարում էին մատանիները: Ման էր գալիս արագ, հաստատուն քայլերով, կեռագլուխ ձեռնափայտը թևիցկախած: Դեմքը կարծես բրոնզից էր ձուլված իր դեղնավուն գույնով և ծանր կնճիռներով, որոնք ծալ-ծալ նստած էին աչքերի տակ և բերանի այս ու այն կողմը: Իր այդ բրոնզյադեմքով և մանավանդ աչքերի շատ սուր ու լուրջ հայացքով կորովի կամքի և համառ բնավորության տեր մարդու տպավորություն էր թողնում: Չգիտեմ ինչու, երբ պատահում էր, որ չէի կարողանում սենյակիս վարձը ժամանակին վճարել և այդ բանի համար նա կամ ինքն էր իջնում ինձ մոտ, կամ ինձ էր կանչում իր մոտ, ես պարզապես վախենում էի նրաայդ դեմքից և հայացքից, չնայելով, որ երբեք դուրս չէր գալիս քաղաքավարության սահմանից, թեև խոսում էր խիստ ու կտրուկ:

Քաղաքում հայտնի էր իր սապոնի գործարանով: Ուներ և մի քանի խոշոր տուն՝ խանութներով: Տներից մեկը մի ամբողջ հյուրանոց էր: Գործոն անդամ էր մի քանի խոշորակցիոներական ընկերությունների: Մի այդպիսի ընկերություն էլ ինքն էր հիմնել՝ Բաքվում նավթաբեր հողերի պեղումներ կատարելու համար:

Իր հարստության և անվան շնորհիվ հասարակական բոլոր ընտրությունների ժամանակ առաջին թեկնածուներից մեկն էր և հարում էր կադետական կուսակցության: Այսպիսովմիաժամանակ քաղաքային դումայի իրավասու էր, համ բանկի դիրեկտոր, համ կլուբի ավագ, համ Բարեգործական ընկերության վարչության անդամ, համ դպրոցի հոգաբարձու, համ երեցփոխ, համ... չգիտեմ էլ ինչ: Եվ զարմանալին այն էր, որ համարյա ամեն տեղ էլ հասնում էր իր տոկուն եռանդի շնորհիվ:

Այն տունը, ուր ապրում էր Դավիթ Ֆոմիչը, բաղկացած էր երկու հարկից և գտնվում էր քաղաքի ամենաբանուկ, վաճառաշահ փողոցում: Ամբողջ վերին հարկը ծառաներիսենյակներով, խոհանոցով, բաղնիքով, պահեստներով գտնվում էր տանտիրոջ ձեռքին, իսկ ներքին հարկը, փողոցում, մի շարք լայն ու բարձր խանութներ էին, որոնցվարձակալներն ապրում էին նույն տան ընդարձակ բակում, դրանք բոլորն էլ հարուստ վաճառականներ էին — մի՝ ակնավաճառ, մի կոնդիտեր, մի օպտիկ, մի դեղավաճառ ևամենաընտիր մրգեր ծախող մի բախկալ: Ամենախեղճ կենողներս այդ բակում ես էի, մի մանկաբարձուհի իր պառավ մոր հետ և բազմաթիվ

երեխաների տեր մի հրեա կին, որը բակի դարպասում սեղանի վրա զանազան երկաթեղեն էր ծախում — կողպեքներ, մկրատներ, դանակներ, մատնոցներ և այլն: Այս երեք խեղճկենողներից ամենավատ սենյակն իմն էր — խոնավ, մութ, ընդհանուր արտաքնոցներին կպած: Ամոթ էլ էր այդ սենյակ անվանել, սկզբում դա եղել էր տանտիրոջ հավաբունը, ուրնա բազմաթիվ հավեր էր եղել պահելիս իր տան գործածության համար (ստամոքսի ինչ-որ հիվանդություն ունենալու պատճառով բժիշկներն արգելած են եղել նրան թռչունիմսից ուրիշ որևէ կենդանու միս ուտել) . բայց որովհետև հավերի աղտոտությունից հոտելիս է եղել բակը, և կենողները շարունակ բողոքելիս են եղել այդ բանի դեմ, Դավիթ Ֆոմիչըհավերը տեղափոխել էր տան կտուրը, ուր նրանց համար հատուկ հավաբուն էր շինել տվել պատշաճ սարքավորումով, իսկ նախկին հավաբունը մի քիչ կարգի դնելով, սենյականման մի բանի էր վերածել, ուր և վիճակվել էր ինձ ապրել իմ նեղ օրերին:

Դավիթ Ֆոմիչի ընտանիքը մեծ չէր. ինքն էր, կինը, մի հատիկ տղան և աղջիկը: Տղային և աղջկան տնային կրթություն էր տալիս սկսած երաժշտությունից մինչև գիմնազիականդասընթացը: Ֆրանսուհի դաստիարակչուհին էլ հո ջոկ: Մի անգամ նույնիսկ փորձեց, որ նրանք հայերեն դասեր էլ առնեն, և դրա համար հրավիրեց ինձ, բայց տղան էլ, աղջիկն էլհենց սկզբից բացեիբաց հրաժարվեցին, ասելով, որ հայերենը շատ դժվար լեզու է, և ինչի է պետք այդ «կռոյի լեզուն» (տան մեջ նրանց գործածական լեզուն ռուսերենն էր ևֆրանսերենը):

Աղջիկը բավական տգեղ արարած էր, հոր պես դեղնավուն և, ըստ երևույթին, հիվանդոտ, բժիշկը շաբաթը երկու անգամ կանոնավորապես այցելում էր նրան: Ծնողներիառանձին հոգացողության տակ էր նրա լսելիքը, եթե պատահում էր, որ փողոցային որևէ թափառական մի երաժիշտ իր արգանով կամ հարմոնով, ջութակով կամ շվիով մտնումէր տան բակը մի քանի կոպեկ հավաքելու համար, իսկույն ծառաների միջոցով դուրս էին քշում նրան, որ աղջկա երաժշտական լսելիքը չփչանա այդ «վայրենի» ձայներից:

Տղան, մի շատ գեղեցիկ, աշխույժ ու չարաճճի պատանի, բոլորովին նման չէր ոչ հորը, ոչ մորը և ոչ էլ մանավանդ քրոջը և, երևի այդ պատճառով, նրանց առանձին սիրո ևգուրգուրանքի առարկան էր: Նրան շատ էին երես տվել, և նա տան մեջ ինչ օյինբազություններ ասես չէր անում: Դեռևս քսան տարեկան չեղած, գիմնազիական դասընթացնարդեն ավարտած էր համարում իրեն և այլևս չէր ուզում սովորել: Գրպանը միշտ լիքն էր լինում փողով, և նա ծախսում էր քեֆն ուզածին պես: Մի քանի անգամ բռնվել էր խոշորսկանդալների մեջ և միշտ էլ անպատիժ մնացել հոր շնորհիվ: Ման էր գալիս գլխարկը ծոծրակին դրած և մազերի՝ գեղեցիկ փայլուն գանգուրները ճակատին ցրիվ տված:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ Դավիթ Ֆոմիչը, իբրև հարուստ մարդ, ապրում էր, ինչպես ասում են, լեն ու բոլ: Ամեն ամառ ընտանիքով քոչում էր արտասահման և ամենանգամ վերադարձին այնտեղից բերում էր այնպիսի զարմանահրաշ բաներ, որ տեսնողը մնում էր բերանը բաց: Դրանք մեծ մասամբ ոչինչ բաներ էին — սեղանի վրա կամբուխարու գլխին դնելիք զարդարանքներ, տարօրինակ ձևի և կոնստրուկցիայի ժամացույցներ, ալբոմներ, ծաղկամաններ և այլն: Մի անգամ էլ բերեց մի՝ շատ գեղեցիկ թեթևավտոմոբիլ հատկապես իր և ընտանիքի անդամների զբոսանքի համար: Բայց ամենից շլացուցիչը Լյուդվիկոս չգիտեմ ո՜րերորդի ոճով պատրաստված կահավորանքն էր, որապսպրել էր Փարիզից իր դահլիճի համար: Պարծանքով էր պատմում, որ միմիայն սեղանը, գահավորակը և երկու բազկաթոռը իր վրա նստել էր տասը հազար ռուբլի: Շատ էրսիրում իր բարեկամների շրջանում պատմել հետևյալ դեպքն իրենց փարիզյան այցելություններից.

— Մի երեկո նստած ենք Բոլլոնյան անտառում: Դե, հայտնի է, թե ինչ հասարակություն է զբոսանքի ելնում այդ անտառը, ամբողջ շիք ու հրաշալիք, Կինս նայեց, նայեց, մի խորհոգոց քաշեց և ասաց, «է՛հ, մե՛նք էլ կասենք ապրում ենք, սրա՛նք էլ»:

Եկավ աշխարհասասան պատերազմը, և միակ վնասը, որ հասցրեց Դավիթ Ֆոմիչին, այդ այն էր, որ զինվորական վարչությունը գրավեց նրա ավտոմոբիլը իր պետքերի համար: Այդ բանը մեծ ցավ պատճառեց նրան, բայց ի՞նչ կարող էր անել: Վախ կար, որ որդուն կարող էին զինվոր տանել և քշել դեպի սպանդանոց, բայց դեմը կարողացավ առնել, շտապեց որդուն յունկերական դպրոցը տալ և բանն այնպես սարքեց, որ նա մինչև պատերազմի վերջն էլ մնաց թիկունքում: Իսկ ինքը, իբրև «անվանի՝ հասարակական գործիչ», մի ինչ-որ կարևոր պաշտոնով մտավ Քաղաքների Միության մեջ և իրեն միայն հայտնի միջոցներով ձեռքերը լավ տաքացրեց: Բայց երբ թուրքերը Սարիղամիշ — Արդահանիճակատը ճեղքելով սպառնում էին բռնել Թիֆլիսի ճանապարհը, Դավիթ Ֆոմիչն առաջիններից մեկն էր, որ Նիկոլայ ll-ի հետևից իր ընտանիքով փախավ դեպի հյուսիս, որտեղիցվերադարձավ այն ժամանակ միայն, երբ թուրքերը ետ շպրտվեցին դեպի Էրզրում, և Կովկասյան ճակատը միանգամայն ապահովվեց:

Թուրքերի պարտությունը այնքան էր ոգևորել Դավիթ Ֆոմիչին, որ նա սկսեց եռանդուն մասնակցություն ցույց տալ հայկական կամավորական խմբեր կազմակերպելուն և «Մի՛հայ — մի ոսկի» ֆոնդի հանգանակության գործին: Եվ երբ հայերին միանգամայն հիմարացնելու համար Անդրանիկին գեներալ-մայորի աստիճան շնորհվեց, Դավիթ Ֆոմիչը միփառավոր ընթրիք պատրաստեց իր տանը նրա պատվին:

Կովկասյան ճակատում ռուսական բանակի իրար հետևից տարած հաղթություններն առհասարակ Դավիթ Ֆոմիչը վերագրում էր հայ կամավորական խմբերին, բռնվել էր թունդազգասիրությամբ և ման էր գալիս այնպես ուռած-փքված, որ ամեն անգամ, քանի նայում էի նրան, միտս էին գալիս Կռիլովի վարից վերադարձող եզան պոզին նստած ճանճիպարծենկոտ խոսքերը՝ «Մենք էլ վարեցինք»:

Այնուհետև եկավ փետրվարյան հեղափոխությունը և թեև մի քիչ սառը ջուր մաղեց նրա գլխին, բայց և այնպես մի մազ անգամ չպակասեցրեց Դավիթ Ֆոմիչի գլխից: Այնժամանակ, երբ մենք սիմինդրի կամ կորեկի հաց անգամ հազիվ էինք ձեռք գցում, Դավիթ Ֆոմիչի ընտանիքը ֆրանսիական բուլկիներ էր անուշ անում:

Բայց ահա լսվեց Հոկտեմբերի ահազանգը Պետրոգրադից, Դավիթ Ֆոմիչն առաջին անգամ բնազդական սարսուռ զգաց ահարկու գալիքի հանդեպ: Այդ գալիքի նախադուռըհանդիսացավ կովկասյան ճակատի մերկացումը և թուրքերի առաջխաղացումը: Դավիթ Ֆոմիչը ահ ու սարսափով բռնված իր ընտանիքի հետ նորից փախավ ՀյուսիսայինԿովկաս: Այնտեղից վերադարձավ այն ժամանակ, երբ անգլիացիները քշել էին թուրքերին ու գերմանացիներին, պինդ նստել Անդրկովկասում իրենց անվարտիքշոտլանդացիներով, հնդկական խուրմայով և ահագին ջորիներով, և զբաղվում էին «բաժանիր, որ տիրես» քաղաքականությամբ: Անգլիացիների տիրապետության ժամանակ էլԴավիթ Ֆոմիչը վատ չէր զգում իրեն: Նույնիսկ բարեկամացել էր նրանցից մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ, որոնց շուտ-շուտ հյուրասիրում էր իր տանը:

Կար մի մոմենտ, որ նա հույս ուներ, թե շուտով կհրավիրվի դաշնակցական Հայաստան՝ ֆինանսների մինիստրի պաշտոնով, երբ զարմանքով իմացավ, որ Հոկտեմբերը հյուսիսիցգալով՝ եկել նստել է Բաքու: Հետո լուր եկավ, թե նա Երևանումն է և շուտով գալու է Թիֆլիս: Եվ այս բոլորը կատարվեց այնքան անսպասելի կերպով և այնպիսի գլխապտույտարագությամբ, որ Դավիթ Ֆոմիչը ժամանակ չունեցավ իր ի՜նչ անելիքը որոշելու: Կարողացավ միայն կնոջը, աղջկան և տղային անգլիացիների հետ ճամփել արտասահման, իսկինքը մնաց, որպեսզի կարգագրի իր գործերը և հարմար րոպեին ծլկի նրանց հետևից:

Այդ հարմար րոպեն պետք է լիներ բոլշևիկների Թիֆլիս մտնելու նախորդ օրը: Ինչպես հետո ինքը Դավիթ Ֆոմիչն էր` պատմում ինձ, իր բարեկամ անգլիացիներից մեկը, որմնացել էր իբրև մենշևիկների խորհրդատու, խոստացել էր այդ օրը վերցնելու նրան իր հետ, բայց խուճապի մատնված կամ մոռացել էր նրան, կամ ժամանակ չէր ունեցել նրանիմաց տալու և մենշևիկների հետ փախել էր խոստացած օրվանից երկու օր առաջ, որովհետև նրա հաշիվները բոլշևիկների Թիֆլիս մտնելու օրվա մասին սխալ էին դուրս եկել:

Այսպիսով Դավիթ Ֆոմիչը, հույսը անգլիացու վրա դրած, գիշերը հանգիստ քնելուց հետո, փետրվարյան մի ցուրտ առավոտ վեր կացավ տեսավ Հոկտեմբերն արդեն եկել նստել էԹիֆլիսում, և ոչ անգլիացի կա, ոչ մենշևիկ: Այժմ նա նմանում էր ականատ ընկած մկան, որ շատ դես-դեն ընկնելուց և դունչը երկաթալար ցանցերին արնոտելուց հետոտեսնելով, որ ազատվելու հնար չկա, տապ է անում և աչքերը պլզած սպասում իր անխուսափելի վախճանին:

Իսկ այդ վախճանը մոտենում էր, սկզբում թեև դանդաղ ու երերուն, բայց հետզհետե ավելի ու ավելի արագ և հաստատուն քայլերով:

Ամենից առաջ քաղաքային դուման, բանկը, կլուբը, ակցիոներական ընկերությունները — այդ բոլորը հօդս ցնդեցին, ինչպես երազներ, և Դավիթ Ֆոմիչը զգաց իրեն ինչպես ջրիցցամաք նետված ձուկը: Հետո աստիճանաբար եկան հօդս ցնդելու նրա անձնական սեփականությունները. նախ ազգայնացվեց սապոնի գործարանը, հետո՝ հյուրանոցը, հետո միտունը, հետո՝ երկրորդը, երրորդ տունը և ամենից վերջը հերթը հասավ այն տանը, ուր ապրում էր ինքը և մենք — բակի կենողներս:

Այս տան վրա նա պետք է որ ամենից ավելի դողալիս լիներ, որովհետև այստեղ իր բնակարանի միմիայն կահավորանքը մի ահագին հարստություն էր, որի գոնե մի մասը չէրկարողացել կամ չէր ուզեցել որևէ տեղ պարտկել: Սենյակներից մեկի պատի մեջ պարտկել էր միայն տան մեջ ունեցած ամենաթանկագին մանր-մունր իրեղենները — ոսկեղենըև արծաթեղենը, որը ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել ընտանիքի հետ ճամփել արտասահման: Այս բանը բացվեց նրա մահից հետո տան մեջ կատարված վերանորոգմանժամանակ:

Սապոնի գործարանը, հյուրանոցը, մյուս տները ազգայնացվելուց հետո ուզեց փրկել գեթ այս վերջին տունը և ուրիշ ճար չգտնելով՝ դիմեց գլուխը հողի մեջ թաղող ջայլամի «խորամանկության», դրա համար ամենից առաջ պոկեց իր շքադռան վրա փակցված երկաթե տախտակը, որի վրա ոսկե տառերով փորագրված էր իր անուն-ազգանունը, հետոքանդեց այդ դռան էլեկտրական զանգակի կոճակը, դուռն էլ պինդ փակեց և ներս ու դուրս էր անում բակի դռնից: Դեպի փողոց նայող բոլոր պատուհանների տախտակեփեղկերը գիշեր-ցերեկ փակ էր պահում: Արձակել էր տան բոլոր ծառայողներին: Ցերեկը երբեք տանը չէր մնում, առավոտյան վաղ դուրս էր գալիս, գնում հայտնի չէ ուր ևվերադառնում ուշ գիշերին: Առանց այն էլ բրոնզի գույն ունենալով, նրա դեմքը միանգամայն դեղնել էր, կնճիռները փափկել կախ էին ընկել, շապոն այլևս ծուռ չէր դնում, այլաչքերի վրա վար թողած, իսկ մատանիները չքացել էին մատներից, բայց ձեռնոցները և ձեռնափայտ կրում էր առաջվա պես: Առաջ էլի պատահում էր, որ բակի կենողների կամծանոթների հետ հանդիպած ժամանակ կանգնում խոսում էր, բայց այժմ հազիվ միայն լուռ բարևում էր և անցնում գնում:

Վերջ ի վերջո այդ տունն էլ ազգայնացվեց ընդհանուր կարգով, և Դավիթ Ֆոմիչի ընդարձակ բնակարանում եկավ տեղավորվեց մի՝ ինչ-որ հիմնարկություն: Գրավվեց բնակարանիամբողջ կահավորանքը, այդ թվում նաև լյուդվիկոսյան սեղանն ու գահավորակները: Հետագայում, երբ Դավիթ Ֆոմիչն արդեն հաշտվել էր իր դրության հետ և իր նախկինհարստությունից ու պատվից զրկված՝ բարեկամացել ինձ հետ, դառնությամբ գանգատվելով ասում էր, թե ճիշտ է, սկզբում շատ էր մտահոգվում իր բնակարանի համար, բայցչէր կարծում, թե բնակարանի հետ կահավորանքն էլ կգրավեն:

— Այլապես, — ավելացնում էր նա, — որ գիտենայի, թե կահավորանքս էլ պիտի գրավեն, հերները կանիծեի, մի մազ անգամ չէի թողնի, որ աչքները կոխեն: Աղքատազգականներ շատ ունեմ, բաժան-բաժան կանեի, ամեն մեկին մի բան կտայի, ձեզ կտայի, դռնապանիս կտայի, մի խոսքով շուն ու գելի կտայի, բայց չէի թողնի, որ նրանք գանտիրանան իմ ընտանեկան պետքերի համար իմ հատուկ ճաշակով պատրաստել տված իրեղեններին:

Դավիթ Ֆոմիչին թույլ տվին իր պետքերի համար վերցնել ամենաանհրաժեշտ իրեղեններն ու հագուստեղենը և հատկացրին նրան խոհանոցին կից գտնված մի սենյակ, ուր առաջգիշերում էին նրա խոհարարն ու ծառաները:

Սկզբում Դավիթ Ֆոմիչն այս հարվածը տարավ զարմանալի տոկունությամբ ու մինչև սրտի խորքը վիրավորված մարդու լուռ հպարտությամբ: Առաջվա պես ամեն առավոտգնում էր ուր-որ և վերադառնում ուշ գիշերին: Ոչ ոքի հետ ոչ խոսում էր, ոչ էլ՝ բարևում: Նրա սենյակին կից խոհանոցում տեղավորված էին հիմնարկության սպասավորներիցերկու հոգի՝ կուրիերը և սրա կինը, որը մաքրում էր սենյակները և հիմնարկության ծառայողների համար թեյ պատրաստում: Երևում էր, որ Դավիթ Ֆոմիչը տանել չէրկարողանում նրանց հարևանությունը և ավելի այդ հարևանությունից էր, որ փախչում էր:

Այնուհետև մինչև այս նախավերջին տարին շատ փոփոխություններ կատարվեցին այդ տան մեջ. մի հիմնարկության տեղ եկավ մի ուրիշը, սա էլ գնաց, տունը վերջնականապեսդարձավ ժակտ, ներքին խանութներում տեղավորվեց բանկոոպը, մասնավոր վաճառականները հեռացվեցին իրենց բնակարաններից, նրանց տեղ եկան բանվորներ, ի միջի այլոցև իրեն՝ Դավիթ Ֆոմիչի նախկին սապոնի գործարանի մի քանի բանվորներ իրենց ընտանիքներով, վերևը բնակություն հաստատեցին խորհրդային պատասխանատուպաշտոնյաներ, իսկ իրեն՝ Դավիթ Ֆոմիչին, վերևից քշեցին և բերին տեղավորեցին իմ նախկին սենյակում կամ, ուրիշ խոսքով ասած, իրեն իսկ նախկին հավաբնում, որտեղից եսամուսնանալու պատճառով վաղուց դուրս էի եկել և բնակվում էի նույն բակում դատարկված մի ավելի հարմար բնակարանում:

Այս հարվածն արդեն չկարողացավ տանել Դավիթ Ֆոմիչը: Ինչպես որ գազով լի շշի խցանը հանես, և գազը ֆշշալով ու թշշալով դուրս պրծնի հանկարծ, այնպես էլ Դավիթ Ֆոմիչիգոռոզ սրտի մեջ մինչև այդ հավաքված վիրավորանքի և նվաստացման թույնը արտավիժեց միանգամից: Ծայր աստիճան կատաղած, փրփուրը բերանին, արնակալ աչքերըշուռումուռ տալով, սկսեց ոտները գետնովը տալ, սպառնալ, թե ցույց կտա նրանց, կգնա կգանգատվի ուր պետք է, բայց նրա սպառնալիքների վրա միայն ծիծաղեցին ևհասկացրին նրան, որ հիմա ոչ պրիստավ կա, ոչ գուբերնատոր, և ուր էլ որ գնա գանգատվելու, ամեն տեղ էլ իր դիմաց կտեսնի իրենց նման բանվորների, որոնք նույնպեսկծիծաղեն իր վրա. ավելի լավ է սուս անի և հանգիստ նստի իր տեղը, թե որ չի ուզում այդ սենյակից էլ զրկվել:

Այդ խրատից հետո Դավիթ Ֆոմիչը թեև սուս արավ, բայց հանգիստ չնստեց իր տեղը: Մի քանի օր կորած էր, ոչ ցերեկն էր երևում, ոչ՝ գիշերը: Ո՞րտեղ էր լինում, ի՞նչ էր անում —հայտնի չէ: Միայն մի առավոտ տեսնեմ եկել փսփսում է իր նախկին հավաբնում: Իմ հարցին, թե ի՞նչ է անում այնտեղ Դավիթ Ֆոմիչը, դռնապան Պողոսը ծիծաղելովպատասխանեց.

— Ի՞նչ պըտի անի, տեղավորում ա իր հափուռ-չփուռը: Ասած ա՝ կկակղի — կուտի:

Այժմ նա, ինչպես ասում են, միանգամից կոտրվել էր, ծերացել, մեջքից կորացել: Սանձն արդեն շատ էին պինդ քաշել, և նա այլևս չէր կարողանում առաջվա պես գլուխը բարձրպահել: Դեղնավուն դեմքը հետզհետե սևանում էր, միշտ մաքուր սափրած երեսը ծածկվում էր սևը սպիտակի հետ խառն մազի փշերով, առաջվա միշտ անբիծ, միշտ արդուկածհագուստը ճմրթվում էր, ծալծլվում և ծածկվում վրան թափված կերակրի փոշակալ բծերով, գեղեցիկ շապոյին հրաժեշտ էր տվել և շատ հասարակ գդակ էր դնում գլխրն:

Երբեմն գիշերները նրա պատուհանի մոտով անցնելիս տեսնում էի նրան սեղանի մոտ ակնոցը քթին ինչ-որ գրելիս: Երևի նամակներ էր գրում արտասահման իր րնտանիքին: Իսկշատ հաճախ նրան տեսնում էի հասարակաց այգու մի խուլ անկյունում իր պես խունացած նախկին մարդկանց հետ նստած խաղաղ զրույց անելիս: Այգու այդ անկյունը նրանցհավաքատեղին էր, որ նրանք ամեն օր միևնույն ժամերին գալիս նստում էին միշտ միևնույն նստարանների վրա իրար դիմաց՝ խոսելու անցած-գնացած օրերի ևգուշակություններ անելու եկած ու գալիք օրերի մասին: Նրանց մեջ կային մի նախկին գեներալ իր երբեմնի կարմրաստառ շինելով, առանց ուսադիրների, մի գնդապետքաղաքացիական էժանագին վերարկոտվ, մի չինովնիկ իր չինովնիկական հնամյա գլխարկով առանց կոկարդի, որի տեղը մի ծակ էր և ծակի շուրջը մի սպիտակ շրջան խունացածմահուդի կապույտ ֆոնի վրա: Այնուհետև այդ անտիկների շրջանը կազմում էին նախկին առևտրական խոշոր տան մի ներկայացուցիչ, մի նոտարիուս, մի դատավոր, բորսային միմակլեր և նույնիսկ երբեմն-երբեմն էլ նախկին հարուստ ծխերի տեր մի՝ տերտեր, որ ֆարաջան հանել վերարկու էր հագել, բայց շարունակում էր կրել իր տերտերական մորուքըև ամեն գերեզմանօրհնեքին վազում էր գերեզմանատուն գերեզմաններ օրհնելու, պահանջված դեպքումն էլ, որ շատ քիչ էր պատահում, մեռել թաղելու:

Մի անգամ Դավիթ Ֆոմիչը դռնապան Պողոսի բերանով թել ու ասեղ էր խնդրել կնոջիցս: Երբ Պողոսին հարցրի, թե Դավիթ Ֆոմիչը ի՞նչ էր անում թել ու ասեղը, պատասխանեց, թե ուզում է վարտիքի կոճակը կարել:

— Ես թելեցի ասեղը, — ասաց նա, — աչքերը կտրում չի: Լափ գնացել ա ձեռքից: Հա՛խն ա, — ավելացրեց Պողոսը սրտանց, — խի՞ էր օղլուշաղը զագրանիցա ճամփում, բալշեվիկնին հու ուտելու չէի՞ն նրանց. որտեղ ինքը, ընտեղ էլ նրանք: Հըմի լավ ա՞, որ մին կոճակ կարող էլ չունի, բայղուշի պես մենակ նստած ա մնացել տանը: Փիս մարդ էր, փիս էլ վերջացնում ա իր օրերը: Քսան տարի իր դռան շունն էր արել ինձ, տվածը մի զադ չէր, ինչքան խնդրում ի, որ մին օթախ տա, օղլուշաղս հանեմ պադվալից՝ մեջը կենան, արևի լիս տեսնան, տվավ ոչ, թե՝ քու ըրեխանց ղալմաղալի գլուխ չունեմ: Հըմի՝ լավ իրան հանեցին բերին մկան ծակուռը կոխեցին: Դե թող հըմի գնա մեզպեսների ղադրը իմանա: Համա ի՞նչ, անցածը անցած ա. հըմի որ տեսնում եմ նրան էն հավաբնում կուչ եկած, խեղճս գալիս ա: Մին-մին վախտ հաց ա ուզում, տալիս եմ: Հացի կնիժկա չունի:

— Մի՞թե մինչև անգամ հացի փող չունի, — զարմացա ես:

— Է՛, ի՞նչ ես ասում, վարժապետ ջան. ունի, ո՞նց կարա չունենա: Ասած ա՝ ուղտը ինչքան էլ որ սատկի, կաշին էլի մի իշաբեռ դուրս կգա:

— Բա էդ ո՞նց է, որ հացը քեզնից է ուզում:

— Որ ասի, թե տեսեք, բալշևիկնին ինչ օրի են հասցրել խեղճ հալևորիս: Շատ զալում քավթառ ա, որ ասիլ չի ուզի:

Դավիթ Ֆոմիչը կամաց-կամաց նշաններ էր ցույց տալիս ինձ մոտենալու, այն Դավիթ Ֆոմիչը, որ առաջ հազիվ էր լայեղ անում բարև տալ աղքատ վարժապետիս: Սկզբում, առավելապես ցուրտ և անձրևային եղանակներին, երբ տեղ չուներ գնալու, երեկոները մտնում էր ինձ մոտ տաքանալու և ժամանակ անցկացնելու համար: Մնում էր ժամերով, գանգատվում էր, թե տանջվում է անքնությունից, հարցնում էր, թե արտասահմանի հետ առհասարակ պոստային ազատ հաղորդակցություն կա՞, թե ոչ: Կինս շատ էր խղճումնրան և չէր խնայում թեյով կամ տանը գտնված որևէ բանով հյուրասիրելու ի մեծ դժգոհություն կոմերիտ տղայիս, որը տանել չէր կարողանում նրա ներկայությունը: Ասենք տղասնրա եկած, ժամանակ մեծ մասամբ տանը չէր լինում, որովհետև բանֆակում դասերը տեղի էին ունենում երեկոները:

Այնուհետև Դավիթ Ֆոմիչն իր այցելությունները ձանձրացնելու չափ սովորություն դարձրեց և համարյա ամեն օր մեր հյուրն էր, այնպես որ կինս արդեն սկսել էր քրթմնջալ: «Ցավդառա՞վ մեր գլխին», — ասում էր նա, բայց և այնպես էլի շարունակում էր հյուրասիրել:

Դավիթ Ֆոմիչը մեր տանը շատ զգուշաբար էր խոսում բոլշևիկների մասին, որովհետև գիտեր, որ մեծ որդիս հենց իր բոլշևիկ լինելու պատճառով էր զոհվել մայիսյանապստամբության ժամանակ, մյուս որդիս նույնպես բոլշևիկ և կուսակցական հրահանգիչ էր գավառում, իսկ փոքր տղաս– կոմերիտ, թեև սրան բանի տեղ չէր դնում և երեխա էրհամարում: Բայց հենց որ հին ցավերը նորոգվում էին, էլ չէր կարողանում զսպել իրեն, սկսում էր հայհոյել բոլշևիկներին էլ, խորհրդային իշխանությանն էլ և սրանց հայհոյելիսառանձին կատաղությամբ գերեզմաններից հանում շների բերանն էր գցում բոլոր ցարերին և առանձնապես Նիկոլայ ll-ին, որը չէր լսել կադետների խորհուրդը, ժամանակինեվրոպական պառլամենտական կարգեր և պատասխանատու մինիստրություն չէր մտցրել, ցրել էր պետական դուման և այլն:

— Եթե նա ժամանակին կատարեր կադետների պահանջը, — ասում էր Դավիթ Ֆոմիչը, — ոչ հեղափոխություն կլիներ, ոչ մենշևիկ ու բոլշևիկ, ոչ սավետ ու մավետ, ոչ ժակտ ումակտ, ինքն էլ շանսատակ չէր լինի:

Ժակտ անունը մանավանդ սոսկալի ատելությամբ էր արտասանում Դավիթ Ֆոմիչը: Նրա համարյա ամենօրյա գանգատը ժակտից «իր» տան համար էր. ասում էր, թե տունը օրըօրին քայքայվում է, կտուրը կաթում է, անձրևի խողովակները ժանգից ծակծկվել են, մի քանիսը թափվել, ջրերը պատերի վրայից անցնելով թափում են ծեփերը և պատերըխոնավացնում, կենողներն անկարգ, բիրտ մարդիկ են, ջարդում են պատուհանների ապակիները, թիթեղե վառարաններ են դրել սենյակներում, ծխնելույզները դուրս են հանելպատուհաններից, պատի կառնիզները սևացրել ծխի ծեփով ծածկել և այլն, և այլն, և այս բոլորի վրա ժակտը ոչ մի ուշադրություն չի դարձնում:

— Լավ, ձե՞զ ինչ, Դավիթ Ֆոմիչ, — ասացի ես մի անգամ, երբ նորից սկսել էր գանգատվել այս մասին, — տունը խո ձերը չէ այլևս:

Նայեց ինձ աչքերի այնպիսի մի ցոլքով, որպիսին տեսել էի նրա աչքերի մեջ անցյալներում իր լավ ժամանակ, երբ որևէ բանի վրա կատաղած էր լինում:

— Տունը իմս էր և իմս էլ կլինի, — ասաց նա ծանր — ծանր, հատկապես շեշտելով «իմս» բառը և ամեն մի «իմս» -ի հետ բռունցքը խփելով սեղանին:

— Այդ ինչպե՞ս, Դավիթ Ֆոմիչ:

— Այդ ե՜ս գիտեմ, թե ինչպես, — նորից շեշտեց «ես» բառը մի առանձին խորհրդավորությամբ:

— Եվ ե՞րբ, Դավիթ Ֆոմիչ, — շարունակեցի հարցուփորձս: Ինձ արդեն զվարճություն էին պատճառում նրա անվերապահ պնդումները:

— Երբ որ. երբը կգա, — պատասխանեց նույն խորհրդավորությամբ:

— Ե՞րբ կգա այդ երբը:

— Շուտո՜վ, շուտո՜վ: Որովհետև մի երկիր չի կարելի երկար ժամանակ կառավարել ավազակներով:

Այս անգամ «ավազակներ» բառը շեշտեց մի առանձին կրքոտությամբ և, ըստ երևույթին, ուզում էր շարունակել, երբ հանկարծ հարևան սենյակիս դուռը բացվեց արտասովորշրխկոցով և ոչ թե մտավ, այլ մի տեսակ ներս նետվեց կոմերիտ տղաս: Ինչպես երևում էր, նա տանն էր եղել, որ ես չգիտեի, և հարևան սենյակից լսելիս էր եղել մերխոսակցությունը: Մտնելու ձևը որ տեսա և նայեցի աչքերին, իսկույն հասկացա, որ նրան վառել էր Դավիթ Ֆոմիչի արտասանած «ավազակներ» բառը:

Եվ չսխալվեցի:

Նա ուղղակի գնաց կանգնեց Դավիթ Ֆոմիչի առջև և հարցրեց.

— Ովքե՞ր են այդ «ավազակները»:

Նրա ձայնի մեջ զսպված վրդովմունքի և սպառնալից մարտակոչի շեշտեր զրնգացին:

Դավիթ Ֆոմիչը հոնքերի տակից մի սաստող հայացք ձգեց նրա վրա և ասաց հանգիստ ձայնով,

— Քեզ հետ չեն խոսում, դու դեռ երեխա ես:

Տղաս տեղնուտեղը կրակ կտրեց մեկեն: Ես մինչև անգամ վախեցա, թե կարող է խփել ծերունուն:

— Ո՜չ ի՜նձ հետ խոսեցեք, ի՜նձ հետ, — աղաղակեց նա իր պատանեկան ձայնի զիլ հնչյուններով: — Նստել հորս հետ եք խոսում, որը քիչ է մնում համաձայնի ձեզ հետ: Ի՛նձ հետ, մե՛զ հետ խոսեցեք, մեզ հետ, որովհետև մե՜նք ենք, մե՜նք, ձեր կարծած երեխաներս ենք, որ հաշիվ ենք պահանջում ձեզնից, և մե՛նք ենք, որ պատժում ենք ձեզ ու պիտիշարունակենք պատժել այնքան, մինչև որ միանգամայն սրբենք ձեր սերունդն ու դասակարգը երկրի երեսից: Ավազակներ ասում եք: Ձեզնից ավելի մե՛ծ ավազակներ, որ դարերշարունակ քամում, ծծում էիք բանվորների արյուն-քրտինքի վաստակը, ձեզ համար պալատներ շինում, շռայլ ու ցոփ կյանք վարում և անպետք ու անառակ մի սերունդարտադրում, որ շարունակի ձեր գարշելի գործը:

Մի կողմից ես, մյուս կողմից կինս, որ ներս էր վազել նրա աղաղակների վրա, իզուր աշխատում էինք նրան հանգստացնել և դուրս տանել, նա թևերով դես-դեն էր հրում մեզ և, զայրույթից ու վրդովմունքից ծայր աստիճան տաքացած, շարունակում էր իր ֆիլիպիկները կոմերիտական անվախ խիզախությամբ ծանր մուրճի հարվածների պես թրխկացնելբուրժուազիայի գլխին՝ հանձին Դավիթ Ֆոմիչի:

Վերջապես կնոջս մի կերպ հաջողվեց համարյա զոռով նրա թևից բռնած՝ քարշ տալով տանել նրան մյուս սենյակը և դուռը փակել:

Ես նայեցի Դավիթ Ֆոմիչին: Աչքերը, անմիտ բացած, հառել էր դեմքիս, գլուխը երերվում էր սաստիկ: Մարմինը վեր ու վեր էր ցնցվում և հանկարծ ցած ընկնում, քարանում: Ծանրլռության մեջ մի քանի րոպե այդպես մնալուց հետո ուզեց վեր կենալ, չկարողացավ մի անգամից, հետո երկու ձեռքով հենվեց սեղանին, ծանրացած մարմինը հազիվ վերբարձրացրեց և պառավական երերուն քայլերով դուրս գնաց, առանց մի խոսք արտասանելու:

Այն գնալն էր, որ գնաց, էլ երբեք ոտք չդրեց մեր տունը: Երբ որդուս հանդիմանեցի իր վարմունքի համար, ասելով, որ ընկածին չեն ծեծում, նա երեսովս տվավ, թե եսհաշտվողական եմ, թե այդպիսիներին ոչ միայն պիտի ծեծել, այլև անխնա ոտի տակ տրորել, ճխլել միանգամայն, որ ընկած տեղից այլևս երբեք վեր չկենան:

— Այլապես, թե որ վեր կացան, հայրիկ, վա՛յ քեզ ու մեզ և նրանց, որոնք հազիվ են ազատվել նրանց ճիրաններից, — ավելացրեց նա:

Այս դեպքից հետո անցել է մի քանի ամիս: Այս մի քանի ամսվա ընթացքում շատ քիչ էր պատահում, որ նույնիսկ բակում հանդիպեի Դավիթ Ֆոմիչին: Հանդիպելիս էլ չտեսնելունէր տալիս և անցնում գնում: Շատ թունդ էր խռովել:

Մի օր, երբ ճաշին տուն դարձա, կինս ասաց, թե մի քանի ժամ առաջ Դավիթ Ֆոմիչին հանկարծ կաթված էր խփել և հենց նոր նրան հիվանդանոց են տարել շտապ օգնությանկառքով:

Պատճառն անշուշտ եղել էր այդ օրվա թերթերում տպված գործակալության մի հեռագիրը Մոսկվայից, որ ես կարդացել էի դեռևս այդ առավոտ: Հեռագիրը վերաբերում էրՊետքաղվարչության ձեռքն ընկած տեռորիստական-լրտեսական մի խմբի դատավարության: Այդ խմբի մարդիկ, որոնք զանազան ժամանակներում կեղծ անցագրերով անցածեն եղել սահմանը, ուղարկված են եղել արտասահմանյան ռուս մոնարխիստական մի կազմակերպության կողմից՝ տեռորներ կատարելու և լրտեսելու համար: Դատվելուց հետոնրանք դատապարտվել էին սոցիալական պաշտպանության գերագույն միջոցի — գնդակահարության: Հեռագրի մեջ մեկ առ մեկ հիշված էին գնդակահարվածների անուն-ազգանունները և ով լինելը:

Դրանց թվումն էր և Դավիթ Ֆոմիչի նախկին յունկեր տղան:

Այդ հեռագիրը պարունակող լրագրի համարը գտել էին Դավիթ Ֆոմիչի ձեռքին կաթված ստացած միջոցին:

Ճաշին մեր խոսակցության առարկան այդ դեպքն էր:

— Տեսար, հայրիկ, ո՛ւմ էիր դու պաշտպանում, — նորից էրեսովս տվավ կոմերիտ տղաս:

Ես ծիծաղեցի: Չգիտեմ, ո՞րտեղից էր նրա գլխում ցցվել այդ մեխը, թե ես պաշտպանում էի Դավիթ Ֆոմիչին և նրա նմաններին իրենց իժի ծնունդներով:

Հետաքրքրությունից մի օր վեր կացա և գնացի հիվանդանոց՝ Դավիթ Ֆոմիչին տեսնելու:

Կաթվածը տարել էր նրա մարմնի ամբողջ կեսը, գլխի ձախ մասից բռնած մինչև ձախ ոտը: Դեմքն այնպես էր ծռմռվել, որ հազիվ ճանաչեցի: Աջ աչքը փոքրացել, կուչ էր եկել, իսկ ձախն այնքան էր մեծացել ու այլանդակվել, որ ակամա զարզանդ զգացի: Այդ աչքը դուրս էր պրծել կոպերից մի ահագին անփայլ սպիտակուցով, որը կարծես պինդ խաշածձվի սպիտակուց լիներ, և բոլորովին չէր շարժվում: Բերնի կեսը վերև էր թռել, կեսն իջել և կողքից լորձունք էր ծորում: Խոսել չէր կարողանում, բառերը դուրս էին գալիս կիսատ ևաղավաղված, այնպես որ հասկանալ չէր լինում: Երբ հարցրի, թե ի՞նչ է ուզում, հազիվ կարողացավ արտասանեի

— Մըը-մե... մըը-մե...

Եվ որպեսզի հասկացնի, թե ինչ է ուզում ասել, աջ աչքը փակեց և ձեռքը վերև բարձրացրեց: Գլխի ընկա, որ ուզում էր ասել՝ «մեռնել-մեռնել»: Կարճ լռությունից հետո թոթովեց,

— Վըը-ո... մըր-ե... տըը-տե... թըը-ա...

Երկար ժամանակ չէի հասկանում այս թոթվանքը, և նա ահագին ջանք թափելուց հետո զանազան նշաններով կարողացավ հասկացնել, թե ուզում է ասել, «որ մեռնեմ, տերտերով թաղեցեք»:

— Դավիթ Ֆոմիչ, — ասացի, — որքան գիտեմ, դուք ազատամիտ մարդ էիք, տերտեր-մերտեր չէիք ճանաչում, թեև երեցփոխ էիք, այդ ի՞նչպես է, որ տերտերով եք ուզումթաղվել, այն էլ հիմա, երբ տերտերով, ժամ-պատարագով էլ ոչ ոք չի թաղվում:

Նրա կուչ եկած աջ աչքը հանկարծ բացվեց, մեջը կատաղության նման մի բան ցոլաց և կաթվածահար լեզուն անսպասելի կերպով արագ-արագ վրա տվեց,

— Բըբո ջըգը, բըբը ջըգը… — Այս կցկտոր բառերն էլ հասկացրեց, ուզում էր ասել՝ «բոլշևիկների ջգրու, բոլշևիկների ջգրու»:

Ինչո՞ւ էր կարծում, թե տերտերով որ թաղվի, բոլշևիկներից հանած կլինի իր ջիգրը, այդ էլ իր գաղտնիքը մնաց:

Այդ առաջին այցելությունից հետո չտեսա Դավիթ Ֆոմիչին: Թե քանի օր ապրեց, ե՞րբ մեռավ, ի՞նչպես և ո՞րտեղ թաղվեց — ոչ ոք չիմացավ:

Միայն մի օր ինչ-որ ժառանգներ հայտնվեցին, — երևի այն աղքատ ազգականները, որոնց Դավիթ Ֆոմիչը չէր կարողացել կամ, ավելի շուտ, չէր կամեցել բաժան-բաժան անել իրբնակարանը կահավորանքը, — եկան բաց անել տվին նրա սենյակի կնքած դուռը և ունեցած-չունեցածը տարան: Այդ ունեցած-չունեցածի մեջ էր և մի ահագին սնդուկ, մեջըարտասահմանից բերած ամենաընտիր կոստյումներ, որոնցից մի քանիսը դեռ ամենևին չէր էլ հագել:

Ո՜րքան ճիշտ է, չգիտեմ, միայն ասում էին և պնդում, թե այդ միևնույն սնդուկի մի առանձին ծածուկ անկյունում գտնվել էին կլորիկ ոսկիներ — տասնոցներ:

Ենթադրվում է, որ այդ «Մի հայ — մի ոսկի» ֆոնդի «ավելցուկը» պիտի լի՞ներ, որ Դավիթ Ֆոմիչը պահել էր «սև օրվա» համար:

Այսպես ապրեց և այսպես մեռավ մեկը հին աշխարհի այն վերջին մոհիկաններից, որոնք, նոր կյանքի ասպարեզից դուրս նետված, ամեն օր միևնույն ժամերին հավաքվում էինհասարակաց այգու խուլ անկյունում՝ խոսելու անցած-գնացած օրերի և գուշակություններ անելու եկած ու գալիք օրերի մասին:

1930

ՎԻՊԱԿՆԵՐ

ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԵԿԱՄԸ

Հայոց կյանքից

l

Սենյակն, ուր պիտի տանեմ ձեզ, ընթերցո՜ղ, բավականին ընդարձակ է և զարդարված եվրոպական ընտիր ճաշակով: Ավելորդ է նկարագրել ձեզ մի առ մի այդ սենյակիզարդարանքները և կահավորումը. դուք առանց այդ էլ, չկարծեմ, թե տեսած չլինեք այդպիսի սենյակներ, որոնցից ներկա ժամանակս շատ են գտնվում և՜ Թիֆլիսի գլխավորփողոցների վերականգնած հոյակապ տներում և որոնց փայլը շլացնում է ամեն մի չքավորի աչքերը: Շատ կարելի է, որ դուք հենց այդպիսի սենյակներից մեկումն եք կարդումայս տողերը:

Առավոտ էր, ժամի տասը:

Սենյակի լուսամուտները բոլորովին բաց էին, և մայիսյան արևի կենսատու ճառագայթները, ներս թափանցելով սենյակը, նրա գեղեցիկ ներկած հատակի վրա նկարում էինլուսամուտների վայր թողած ասեղնագործ վարագույրների ծաղիկների ստվերները: Լուսամուտների առջև, ներքևը, բակի՝ մեջ գտնված կանաչազարդ պարտեզը յուրհազարավոր նորաբաց ծաղիկներով ու վարդերով, որոնք իրենց բազմագունով մի հրաշալի տեսարան էին ներկայացնում և որոնք լցրել էին օդը մի տեսակ թարմ ու անուշբուրմունքով — ծիծաղում, խնդում էր արևի ոսկեզօծ ճառագայթների տակ: Իսկ թռչունների գեղգեղանաց ուրախ ճռվողյունը ցույց էր տալիս, թե մինչև որ աստիճան սիրելի եննրանց մայիսյան այդպիսի օրերն և ազատ բնությունը:

Լուսամուտներից մեկի առջև, փափուկ բազկաթոռի մեջ նստած էր մի մանկահասակ կին: Նա կլիներ մոտ քսանևհինգ տարեկան, դեմքի ամենաճիշտ և գրավիչ գծագրությամբ, մի փոքր նիհար ու գունատ: Նրա ընտանեկան սպիտակ հանդերձն ու սև մազերը, որոնք գեղեցիկ սանրած և կարմիր ժապավենով թույլ կապված՝ ընկած էին նրա մեջքի վերա, ավելի գեղեցկություն էին տալիս նրա գունատ դեմքին: Բավական էր մի անգամ նայել այդ գեղեցկուհու վերա և իսկույն կասեիք, ահա մի գեղեցիկ, համեստ ու բարեսիրտ կին: Նա, գլուխը ձեռքի վերա կռթնած, տխուր նայում էր դեպի դուրս՝ ծառերի վերա ոստոստող թռչուններին և կարծես, նրա բոլոր ուշադրությունը լարված էր դեպի այդ անհոգ ուանվիշտ արարածների ուրախ ճռվողյունը: Եթե նրա կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում չլիներ, նայողը կասեր, որ սա հեթանոսական աստվածուհու միհրաշալի անդրի է:

Բավական ժամանակ անցավ, և սակայն նա տակավին յուր տեղում անշարժ նստած էր: Մի անգամ միայն նրա կրծքից մի հառաչանք դուրս թռավ, այն հառաչանքներից մեկը, որդուրս է գալիս ակամայից այն անբախտների սրտի խորքերից, որոնք կռվում են անդադար մի անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունքի դեմ: Բայց այն ի՞նչ անընկճելի, սիրտըկեղեքող զգացմունք էր, որ մաշում էր նրա սիրտը, ի՞նչ հոգս, ի՞նչ վիշտ պիտի ունենար այդ մանկահասակ կինը, որին բնության ճարտարագործ ձեռքը վարձատրել էր այնպիսիառանձնահատկություններով, որոնցով կարելի էր միշտ ուրախ ու երջանիկ ապրել, միշտ ծիծաղել ու խնդալ... Արդյոք յուր աչքերի առջև այժմ ճախրող թռչունների անհոգկյանքը հիշեցնո՞ւմ էր նրան յուր վաղուց արդեն վատնած նույնպես անհոգ կյանքի շրջանը– մանկությունը, թե նրա սիրտը մաշում էր այն անթիվ վշտերից մեկը, որոնցովվարակված է հասակավորներին շրջապատող մթնոլորտը: — Դժվար էր գուշակել:

Հանկարծ դուռը բացվեցավ, և ներս մտավ մի միջահասակ մարդ: Նրա չեչոտ դեմքը միշտ ժպտում էր, որ և նրա ներքին բարեսրտության ու միամտության բացարձակարտահայտիչն էր: Ինչպես երևում էր, նա ավելի ուշադրություն էր դարձնում յուր բոլորովին սև մազերի վերա, որոնք այդ րոպեին խնամքով սանրված ու բաժանված էին գլխիձախ կողմի վերա, քան շորերի, որոնք ոտից գլուխ, կարծես, բան ուզովի լինեին: Չնայելով որ նրա մեծ, հսկայական քիթը թամբած էր ակնոցներով, բայց նա գրեթե միշտ նրանցվերևից էր նայում, այդ հանգամանքը ստիպում էր նրան անդադար խոնարհեցնելու ու բարձրացնելու յուր գլուխը: Նրա համազգեստը և ուսադիրները ցույց էին տալիս, որ նաարքունական ծառայության մեջ էր: Դժվար էր մինչև անգամ մոտավորապես որոշել, թե նա քանի տարեկան էր, որովհետև առաջին հայացքից նա ծեր էր երևում, բայց երբ միփոքր երկար էիր նայում, նա հետզհետե երիտասարդանում էր:

Մանկահասակ կինն այն աստիճան անձնատուր էր եղել յուր մտածությանը, որ ամենևին չլքեց նրա մտնելը: Պ. Գարասիմ Զաքարյանը (այդպես էր ներս մտած մարդու անունը) մոտեցավ նրան, կանգնեց նրա մոտ և, ձեռքերը դարսելով հետևը, սկսեց ժպտալով նայել նրան, որը դարձյալ նրան չէր տեսնում:

— Լի՞զա, — վերջապես նույն ժպիտը երեսին և մի տեսակ զարմացական ու հարցական եղանակով արտասանեց նա և այս անգամ գլուխը բոլորովին առաջ բերելով, որպեսզիլավ նայի կնոջը ակնոցների վերևից:

— Ախ, այդ դո՞ւք եք... — գրեթե ճչաց ուրախությամբ մանկահասակ կինն և մի ակնթարթում նրա դեմքը պայծառացավ, նա իսկույն վեր թռավ տեղից, բայց յուր առաջ տեսնելովԳարասիմին, նա դեռ ապշեց, հետո այլայլվեց, շառագունվեցավ և դարձյալ նստեց յուր տեղը: Նրա դեմքը նորից առաջվա արտահայտությունն ստացավ, և նա ավելացրեց թույլձայնով.

— Այդ դո՞ւ ես, Գարասիմ...

— Բացի ինձանից ուրիշ ո՞վ կարող է լինել, հոգիս, — ասաց Գ. Զաքարյանը առանց մի որևէ կասկած տանելու կնոջ (մանկահասակ կինը նրա ամուսինն էր) անսովոր այլայլմունքիվերա: — Հապա դու ո՞ւմն էիր կարծում:

— Ե՞ս... ես ո՞ւմը պիտի կարծեի... Ես ընկղմված էի մտածության մեջ:

— Մի՞թե կարելի է մայիսյան մի այսպիսի սքանչելի օրին նստել և մտածությանը անձնատուր լինել, անմիտ, — ասաց Գ. Զաքարյանը կես հանդիմանական և կես կատակիեղանակով և կամաց մատով խփելով կնոջ այտին, որին այդ բավականին զզվելի թվաց: — Այսպիսի սքանչելի օրերին կամ գնում են զբոսանքի, կամ ուղղակի նստում ենդաշնամուրի առաջ և երգում ու նվագում են:

Մանկահասակ կինն, ըստ երևույթին, չէր լսում նրան, նա միայն նայում էր դեպի դուրս:

— Բայց Լի՜զա, ինչո՞ւ դու այդպես տխուր ես, — հարցրեց հանկարծ լրջորեն Գարասիմը:

— Ի՞նչ ես կամենում, Գարասիմ, — հարցրեց յուր կողմից մանկահասակ կինն, առանց նրան նայելու:

— Ասում եմ ինչո՞ւ դու այդպես տխուր ես այսօր:

— Ե՞ս... Գլուխս ցավում է:

— Գլուխդ ցավո՞ւմ է... բայց այս առաջին օրը չէ, դու այս վերջին շաբաթս գրեթե միշտ այդպե՛ս տխուր ես և մի ինչ-որ բանի մասին խիստ ես մտածում, — ասաց Գարասիմըանհանգստությամբ և բոլորովին կռանալով դեպի նա: — Հոգի՞ս չլինի թե դու մի ուրիշ ցավ ունիս, որ աշխատում ես ինձնից ծածկել, հըա՞, — ավելացրեց նա բռնելով կնոջձեռքերը:

— Ոչ, ոչ, իմ ընկեր, ասացի, որ միայն գլուխս է ցավում, — ասաց մանկահասակ կինը ձեռքերը ետ քաշելով: — Բ՞այց մի՞թե արժե այդպիսի հիմար բաների մասին այդպեսանհանգստանալ, Գարասիմ, — ավելացրեց նա աշխատելով, որ ժպտա: — Իսկույն կանցնի ցավը:

— Ա՛խ, հոգի՛ս. դու չգիտես, թե որպես կտրատվում է իմ սիրտս, երբ քեզ այդպես տխուր եմ տեսնում... Աղաչում եմ, Լի՜զա, սիրելիս, շատ մի մտածիր... կամ ի՞նչ ունիս այդպեսխոր մտածելու, ես զարմանում եմ... Խաղա՜ Տիգրանիկի հետ, եթե չես կամենում դուրս գնալ զբոսնելու: Ես այժմ գնում եմ ծառայության և այսօր շուտով կվերադառնամ: Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց:

Եվ Գ. Զաքարյանը մի համբույր դրոշմելով կնոջ ճակատին, գնաց դեպի դուռը, բայց դեռ դռանը չմոտեցած՝ նա նորից վերադարձավ և ավելացրեց.

— Հա՛, Լիզա, դու այսօր մենակ չես մնալու, ես այժմ՝ փողոցից տուն դառնալիս պատահեցա պ. Սուրեն Արևելյանին (վերջին խոսքերը լսելուն պես մանկահասակ կինը դեմքնիսկույն դեպի նա դարձրեց), նա ուր որ շտապում էր, այդ պատճառով ես ժամանակ չունեցա նրանից իմանալու, թե ինչու այս ամբողջ մի շաբաթը նա մեզ չէր այցելում: Նամիայն ասաց, որ այսօր ժամի տասնևմեկին մեզ մոտ կլինի:

— Իրա՞վ, — հարցրեց մանկահասակ կինը շուտ և մի տեսակ ուրախ ձայնով ու հանգիստ շարժումով, որոնք սակայն աննկատելի մնացին Գ. Զաքարյանից:

— Այո: Այսօր նա մեզ մոտ կճաշե:

Մանկահասակ կնոջ դեմքը պայծառացավ, բայց, որպեսզի ամուսինը չնկատի այդ հանկարծակի փոփոխությունը, նա դեմքը դարձրեց դեպի՝ դուրս:

— Հուսով եմ, որ դու նրան լավ կընդունես, Լիզա, — ավելացրեց Գ. Զաքարյանը, պատրաստվելով գնալու:

— Ես այժմ գնամ: Մինչև իմ գալս կխոսեք, թուղթ կխաղաք, կամ դաշնամուրը կածես, կերգես և գլխիդ ցավն էլ կմոռանաս: Ուղիղ ժամի մեկին ես կվերադառնամ: Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց:

Եվ Գ. Զաքարյանը դուրս գնաց:

Հենց դուռը փակվեցավ նրա հետևից, մանկահասակ կինն իսկույն գժվածի նման վեր թռավ տեղից և, ձեռքերը տարածելով դեպի՝ վեր բացականչեց շնչասպառ ձայնով.

— Օ՛, ես այսօր կտեսնեմ նրան... կտեսնեմ նրան... Այն անսահման ուրախության արտահայտությունը, որ այդ րոպեին փայլում էր նրա գեղեցիկ դեմքի վերա, անշուշտկզարմացներ մի փոքր առաջ նրան նայողին: Նրա մեծ աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ անհամբերության փայլ, մի փոքր առաջ նրա գունատ դեմքն այժմ շառագունվել էր, իսկ կուրծքը սաստիկ բաբախումից, կարծես, ուզում էր պատռվել:

Նույն րոպեին նախասենյակում երեխայի վազելու ոտի ձայն լսվեցավ և, դուռը բացվելով, մոտ չորս տարեկան մի կարմրաթշիկ երեխա շնչասպառ ներս վազեց սենյակը:

— Մայրի՛կ, մայրի՛կ, — կանչեց նա յուր մանկական ծվող ձայնով և փաթաթվեցավ մոր ծնկներովը:

— Տիգրանիկս… — կանչեց յուր կողմից մայրն և, երկու ձեռքով բռնելով երեխայի գլուխը, սկսեց անհամար ջերմ համբույրներ թափել նրա վառվող լիք թշերին: — Ո՞րտեղ էիր դուվազվզում, որ այդպես կարմրել ես:

— Ես մեր պարտեզումն էի, մայրիկ, ես ուզում էի թիթեռնիկներ բռնել, բայց չէի կարողանում... Այնքան վազեցի, այնքան վազեցի նրանց հետևից, մայրիկ, որ հոգնեցա... նրանքչար են, մայրիկ, շատ չար. նրանք չեն ուզում, որ ես բռնեմ և խաղամ նրանց հետ. նրանք կարծում են, երևի, որ ես նրանց կսպանեմ, չէ, մայրիկ:

— Իհարկե, նրանք ի՞նչ են հասկանում, որ դու ուրիշների նման չար չես:

— Ա՜խ, մայրիկ, եթե նրանք այդ հասկանային... ես շատ, շատ եմ ցանկանում նրանց հետ խաղալ... Մայրի՜կ դու կբռնե՞ս ինձ համար թիթեռնիկ:

— Այո՛, Տիգրանիկս, այո ...

— Ա՛խ, որքան բարի ես, մայրիկ, ո՛րքան ես քեզ սիրում եմ, — կանչեց ուրախությամբ երեխան և ավելի պինդ փաթաթվեցավ մոր ծնկներովը: — Ես հայրիկին էլ շատ եմ սիրում, նա էլ կբռնի ինձ համար թիթեռնիկ... բայց, մայրիկ: Գիտե՞ս ինչու համար ես վազեցի այժմ քեզ մոտ, — հանկարծ երեխային վայել լուրջ կերպարանք ստանալով և մի փոքրհեռանալով ավելացրեց նա:

— Ինչո՞ւ համար, — հարցրեց ժպտալով մայրը:

— Հայրիկն այժմ գնալիս ինձ ասաց, որ դու տխուր ես, և որ ես գամ քեզ ուրախացնելու, — ասաց երեխան ուղղակի նայելով մոր աչքերին, կարծես թե, կամենալով ստուգել հորասածը: — Բայց դու տխուր չես, դու ժպտում ես...

— Ոչ, իմ Տիգրանիկս, ո՛չ, ես, այժմ այլևս տխուր չեմ, որովհետև... — հանկարծ նա լռեց և նայեց ուղղակի մանկան աչքերին, կարծես այն բառերը, որ պիտի արտասաներ նա, այրեցին նրա շրթունքները և, շուռ գալով երեխայից, նա դեմքը ծածկեց ձեռքով:

Երեխան զարմացավ այդ հանկարծակի փոփոխության վերա և, վազելով մոր առաջ, կանչեց նա վախեցած

— Մա՛յրիկ, մա՛յրի՛կ...

Երեխային պատասխան եղան միա՜յն խուլ հեկեկանքները, որ դուրս թռան մոր կրծքից...

II

Մեր նկարագրած անցքից մի ամիս առաջ, կյուրակի՝ կեսօրի ժամանակ, Ալեքսանդրյան այգում նվագում էր զինվորական երաժշտական խումբը: Օրը սքանչելի էր, բառիս բուննշանակությամբ: Գարնանային մանուկ արևը սփռում էր յուր ոսկեզօծ ճառագայթները նոր կանաչած ծառերի փայլուն տերևների վերա, որոնց մեջ ճախրող անհոգ թռչուններիանվերջ ճռվողյունը տոնում էր գարնան գալուստը: Օդի մեջ մի տեսակ ախորժալի թարմություն էր տիրում, և այգիի ճեմելիքները, մանավանդ «արիստոկրատիկականը», լի էինբազմությամբ: Թիֆլիսի ինտելիգենցիայից սկսած մինչև վերջին կինտոն այնտեղ էր:

Այգիի ավելի սակավամարդ ճեմելիքներից մեկում կուռ կռի տված զբոսնում էին հանդարտ մի մարդ ու կին, ինչպես երևում էր ամուսիններ: Նրանց առջևից գնում էր մոտ չորստարեկան մի կարմրաթշիկ և շատ սիրուն հագնված երեխա, որի վերա զբոսնողներից շատերը նայում էին հրճվանքով: Նա շուտ-շուտ զանազան անմեղ հարցերով դառնում էրդեպի ծնողները, որոնք ժպտալով բավականություն էին տալիս նրա մանկական հետաքրքրությանը:

Դրանք մեզ ծանոթ Գ. Զաքարյանը, նրա կին Եղիսաբեթը, կամ, ինչպես նա սիրում էր կանչել, Լիզան և նրանց որդի Տիգրանիկն էին:

Այդ միջոցին նրանց դիմացից գալիս էր մի ցիլինդրավոր մարդ, որը դարձրեց յուր վերա Գ. Զաքարյանի առանձին ուշադրությունը: Ցիլինդրավոր մարդը, բոլորովին ուշադրությունչդարձնելով նրանց վերա, անցավ նրանց մոտից, տանելով յուր հետ Գ. Զաքարյանի զարմանքից չռած աչքերը:

— Ի՞նչ ես այդպես խոր նայում այդ մարդուն, — հարցրեց նրա կինը:

Բայց փոխանակ կնոջը պատասխանելու, նա կանգնեց և գոռաց ցիլինդրավոր մարդու հետևից.

— Պ. Սուրեն... Արևելյան... — ցիլինդրավոր մարդը կանգնեց և ետ նայեց: Մինչդեռ նա հետաքրքրությամբ նայում էր Գ. Զաքարյանին, սա թողեց կնոջն և մոտենալով նրանհարցրեց յուր մշտական ժպիտով:

— Ինձ չե՞ս ճանաչում, Սուրեն…

Ցիլինդրավոր մարդն ավելի խոր նայեց:

— Ներեցեք, ես ձեզ չեմ կարողանում հիշել, — ասաց նա մի տեսակ լուրջ ձայնով:

— Է՞, Սուրեն, այդպես շուտ չեն մոռանում վաղեմի ընկերոջն և բարեկամին, — ասաց Գ. Զաքարյանը նախատական եղանակով. բայց տեսնելով, որ ցիլինդրավոր մարդըդարձյալ զարմացմամբ և խոր նայում է իրեն, ավելացրեց շտապով: — Ես Գարասիմն եմ, եղբայր:

— Ա՛, Գարասիմ… իսկապես որ այդ դու ես, — ասաց Սուրեն Արևելյանը (մենք այսուհետև ցիլինդրավոր մարդուն այդպես կանվանենք) ավելի սառ եղանակով, քան այդ բառերըպիտի արտասանվեին, և մեկնեց դեպի նա յուր ձեռքը:

— Ներիր, որ ես քեզ չկարողացա ճանաչել:

— Մի՞ թե ես այնքան փոխվել եմ, — կանչեց Գ. Զաքարյանը ուրախ քրքջալով և ամուր սեղմելով նրա ձեռքը:

— Բայց այս ո՞ւր ես դու այսքան ժամանակ, ի՞նչ ես անում, ո՞րտեղ ես թափառում, քանի ժամանակ է ինչ մենք չենք տեսել միմյանց...

— Ես ճանապարհորդում էի, — պատասխան եղավ նրա անվերջ հարցերին:

— Ա՜, հասկանում եմ, հասկանում եմ... — խոսքը ձգեց Գ. Զաքարյանը գլուխը թափ տալով: — Այո՛, դու իրագործում ես պատանեկան ցնորքներդ... հասկանում եմ... Հիշո՞ւմ ես, որ դու քո ուսանող ժամանակը միշտ ասում էիր ինձ. «Գարասիմ, ես որ հասակս առնեմ, անպատճառ պիտի ճանապարհորդեմ, և, եթե հնար լինի, — ավելացնում էիր դու, — եսիմ ողջ կյանքը ճանապարհորդությանը կնվիրեմ»: Հիշո՞ւմ ես:

— Այո: Եվ ես, տեսնում ես, սուտ չէի ասում:

— Ես վաղուց եմ ճանաչում քո հաստատ բնավորությունը, — գիմնազիոնում եղած ժամանակից ի վեր... Բայց դեռ մի ե՛կ քեզ ծանոթացնեմ կնոջս և որդուս հետ... Չէ՞ որ եսարդեն ամուսին և հայր եմ, և երջանիկ ավելի, քան դու այդ կարող ես կարծել:

Եվ Գ. Զաքարյանը բռնելով Արևելյանի թևից, գրեթե քարշ տվեց նրան դեպի կինն ու որդին, որոնք մինչ այդ ժամանակ հետաքրքրությամբ նայում էին իրենց բոլորովին անծանոթպարոնին:

— Լի՛զա, — դարձավ Գ. Զաքարյանը կնոջը, — ներկայացնում եմ քեզ իմ վաղեմի ամենալավ և ամենասիրելի ընկերոջս ու բարեկամիս. — Սուրեն Արևելյան:

— Պատիվ ունիմ, տիկին, — ասաց Սուրեն Արևելյանը պատվաբար գլուխ տալով Եղիսաբեթին:

— Շատ ուրախ եմ ծանոթանալու ամուսնուս բարեկամի՝ հետ, — ասաց յուր կողմից Եղիսաբեթը, նույնպես գլուխ տալով նրան:

— Այս էլ որդիս, Տիգրանիկը, — ներկայացրեց Գ. Զաքարյանը:

Սուրեն Արևելյանն այս անգամ ժպտալով սեղմեց Տիգրանիկի ձեռքը:

— Գեղեցիկ որդի ունեք, — ասաց նա:

— Ուսանո՞ւմ է արդյոք:

— Օ, ինչպես չէ, — կանչեց Գ. Զաքարյանը, — բավական վարժ կարդում է թե հայերեն և թե ռուսերեն:

— Այդ լավ է. — բայց խելո՞ք է:

— Այդ հարցին թող ինքը պատասխանի:

— Իհարկե, խելոք եմ, պարոն, — ասաց Տիգրանիկը, նայելով Սուրեն Արևելյանին: — Ես ոչ մի ժամանակ չարություն չեմ արել, կամենում եք մայրիկից հարցրեք: Գուցե շատփոքրիկ ժամանակս ես չարություն եմ արել, — ավելացրեց նա, — բայց այժմ ոչ, որովհետև ես այժմ մեծ եմ և հասկանում եմ, որ չարություն անելը վատ է. մայրիկս այդբացատրել է:

Հայր և մայր ուրախ ծիծաղեցան, իսկ Սուրեն Արևելյանը միայն նշանավոր կերպով ժպտաց և ասաց,

— Ապրեք, ես տեսնում եմ, որ դուք խելոք եք և լսել եք ձեր մայրիկի բացատրությունը. այդպես պետք է լինել միշտ:

— Հը՛, ինչպե՞ս է, — ինքնագոհ եղանակով կանչեց Գ. Զաքարյանը, անթարթ նայելով Սուրեն Արևելյանին:

— Այո՛, երեխան բավականին սրամիտ է, — պատասխանեց վերջինս:

— Եվ ո՞վ գիտե, դու մինչև այժմս ամուրի ես:

— Այո:

— Իզուր, իզուր, — ասաց Գ. Զաքարյանը փորձված մարդու նման: — Եթե միայն դու գիտենաս, թե որքա՞ն քաղցր է սիրող կին և զավակ ունենալը, դու այդպես անտարբեր չեսգտնվի դեպի ամուսնությունը, հավատացիր:

— Ամեն մեկն յուր համոզմունքն ունի, — պատասխանեց լրջորեն Սուրեն Արևելյանը:

— Ինչ և իցի... Գնանք, Սուրեն, այսօր դու մեր տանը պիտի ճաշես:

— Ես շնորհակալ եմ, Գարասիմ...

— Երկար խոսել հարկավոր չէ, անպատճառ հո չպիտի խնդրեմ... Վերջապես, եղբայր, ամբողջ տասը տարի չենք տեսնվել, մի՞թե դու չես կամենում, որ այս մի օրը, երբ հազիվգտել ենք միմյանց, միասին անցնենք... Գնանք, գնանք: Կինս էլ բավական ուրախ կլինի քո ներկայության համար:

— Այո, պարոն Սուրեն Արևելյան, ես շատ ուրախ կլինեի, եթե դուք այսօր բարեհաճեիք պատիվ բերելու մեր տուն: Ես խնդրում եմ, — ասաց Եղիսաբեթը:

— Երբ դուք այդ ցանկանում եք, տիկին, այդ մեծ պատիվ է ինձ համար, — ասաց յուր կողմից Սուրեն Արևելյանը լուրջ ձայնով: — Մի քանի ժամ ձեր ընկերության մեջանցկացնել ինձ համար քաղցր կլինի:

— Այդպես, էլի, հե՛ր օրհնած, — կանչեց ուրախ Գ. Զաքարյանը: — Ես քեզ այլևս չեմ թողնի ճանապարհորդելու, դու մեզ մոտ կմնաս այսուհետև... դե՜հ, հառաջ:

Եվ նրանք խոսելով ուղևորվեցան դեպի տուն:

Սակայն նախ ծանոթանանք Սուրեն Արևելյանի հետ:

Իսկապես ո՞վ էր Սուրեն Արևելյանը, ի՞նչ պաշտոնի տեր և ո՞րտեղացի էր — այդ և դրա նման հարցերին ինքը Գ. Զաքարյանն էլ, որ իրեն համարում էր նրա դասակից ևամենասիրելի ընկեր ու բարեկամ, հազիվ թե կարողանար մի որոշ պատասխան տալ: Այսքանս միայն նա կարող էր ասել և երդվել, որ նրա պես ազնիվ, համբերող, անձնվեր ևմինչև վերին աստիճանի համառության հասցրած հաստատ

բնավորության տեր ընկեր դեռ նա յուր ողջ կյանքում տեսած կամ լսած չէր: Նա այս ևս գիտեր, որ Սուրին Արևելյանը յուր ծնողների միակ և սիրելի զավակն էր, որ դեռ ուսանողժամանակը նա զրկվեց նրանցից, որոնց ահագին ժառանգությունը միայն նրան մնաց, որ ուսումն ավարտելուն պես մի օր հանկարծ նա բոլորովին չքացավ և ոչ ոք չիմացավ, թեուր կարող էր նա գնալ, և որ շատերն յուր ընկերներից, ի թիվս որոնց և ինքը, պնդում էին, որ նա անպատճառ գնացել է ճանապարհորդվելու, որովհետև նրանց հայտնի էր, որ նրամիակ սերը ճանապարհորդությունն էր:

Այդ օրից անցել էր ուղիղ տասը տարի: Նրա բոլոր ընկեր ու ծանոթները նրան վաղուց արդեն մոռացության էին տվել, կարծելով, որ նա այլևս կենդանի չէ: — Բայց Գ. Զաքարյանըդարձյալ տեսնում է նրան Թիֆլիսում և ճանաչում է յուր նախկին դասակցին:

Պարոն Սուրեն Արևելյանը մոտ երեսունհինգ տարեկան մի բարձրահասակ մարդ էր, երկար ու շեկ մորուքով, որ հարթ ու գեղեցիկ սանրված շատ սազում էր նրա գրեթե կնային ևմի փոքր գունատ դեմքին: Բեղերի ոչ այնքան երկար մազերը հազիվ ծածկում էին նրա կարմիր վարդագույն շրթունքները, աչքերը մեծ ու խոհուն, քիթը նման ավելիգերմանականին, քան հայկականին, իսկ լայն ճակատը, որի վերա մի կնճիռ անգամ չէր երևում, ցույց էր տալիս նրա խելացիությունն ու հաստատ բնավորությունը: Նրա շորերըոտից գլուխ, կարծես, կոկած լինեին նրա մարմնի կանոնավոր կազմվածքի վերա, աչքերին ակնոցներ, ձեռներին դեղին ձեռնոցներ և սևագույն ձեռնափայտ: Նա ման էր գալիսառանց օրորվելու, հաստատ և չափավոր քայլերով ու լայն կուրծքը միշտ դուրս ձգած: Նա խոսում էր քիչ և ընդհատելով, հարցեր շատ քիչ էր առաջարկում, իսկ իրենառաջարկած հարցերին պատասխանելու ժամանակ նա խիստ հետևում էր լակոնական ոճին, բառերն արտասանում էր որոշ և շեշտելով, ձայնը պարզ էր և շատ գրավիչ: Սակայն, պատահում էր ժամանակ, երբ նա տաքանում էր, բայց «տաքանալ» ասելով, դուք մի հասկանաք, թե նա կարմրում էր մինչև ականջներն, ինչպես այդ հատուկ էշատերին — ոչ, այլ, նրա տաքանալը կայանում էր միայն նրանում, որ յուր սովորությունից դուրս գալով նա սկսում էր շատ խոսել, պահպանելով յուր մշտական լրջությունն ուսառնասրտությունը: Եվ այդ այն ժամանակ էր միայն պատահում, երբ անշուշտ հարկավոր էր լինում մի որևիցե կարևոր և դժվար խնդիր լուծելու: Խոսելիս նա շատ քիչ էր նայումյուր խոսակցի դեմքին, այլ աչքերը կենտրոնացնում էր մի կետի վրա կամ շրջում էր այս ու այն կողմը: Շատ քիչ դեպքերում էր նա ժպտում, իսկ ծիծաղել՝ հազարից մի անգամ, ևայդպիսի դեպքում մի՛այն նա երևացնում էր յուր երկու կարգ սպիտակ ու փայլուն ատամները: Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը նայողի վերա մի տեսակ անբացատրելիազդեցություն էր անում: Շատ կանայք, մանավանդ նրանք, որոնք հասկանում են, թե ինչ է «տղամարդի գեղեցկություն», նրան հանդիպելիս, անկարելի էր, որ նրա վերա միայն միհայացք ձգելով բավականանային:

Եվ այժմ, երբ նա, նստած Գ. Զաքարյանի շքեղ հյուրասենյակում, լսում է վերջինիս միամիտ երկարաբանությունները, Եղիսաբեթը, որ նստած է նրա դիմացը, նայում է այդօտարոտի մարդուն և, զարմանալի է, որքան նա շատ է նայում նրան, այնքան ավելի է կամենում նայել, կարծես նրա աչքերը բևեռած լինեին այդ մարդու ազնիվ և լուրջ դեմքիվերա մի անհայտ զորությունից, որին հաղթելու նա յուր մեջ այնքան ուժ չէր զգում: Նրա դեմքի վերա այդ րոպեին կարելի էր նկատել մի տեսակ հոգեզմայլություն դեպի այդմարդը, որից և պարզ երևում էր, որ եթե ամբողջ ժամերով նա այդպես նստած միշտ նայեր նրան, երբեք չէր հոգնի: Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը, որը մասամբարտահայտությունն էր նրա հոգեկան դրության, ցույց էր տալիս, որ նա մի տեսակ հարգանք է զգում դեպի այդ մարդը, բայց ո՜չ, այդ մարդու հետ նա նոր էր ծանոթացել, յուր ողջկյանքի մեջ նա այդ մարդուն առաջին անգամն էր տեսնում և խոսում նրա հետ, ուրեմն ինչպես կարող էր նա նրան հարգել և ինչո՞ւ, այդ զգացմունքը հարգանք չէր, այլ դրա նմանմի բան և դրանից ավելի բարձր, ավելի ազնիվ, ավելի քնքուշ ու քաղցր, բայց իսկապես ի՞նչ — այդ յուր համար ևս անբացատրելի էր...

Երկար ժամանակ նրանք նստած խոսում էին: Սուրեն Արևելյանը պատմում էր յուր ճանապարհորդությունից: Նրա պատմությունից երևաց, որ նա ճանապարհորդել է գրեթեամբողջ Եվրոպան և այժմ մտադիր է ճանապարհորդելու Ասիայում:

— Ինչպես երևում է, դուք շատ եք սիրում ճանապարհորդություն, պարոն Սուրեն Արևելյան, — հարցրեց Եղիսաբեթը:

— Իմ միակ սերս դա է, տիկին, — պատասխանեց Սուրեն Արևելյանը րոպեապես միայն աչքերը դեպի նա դարձնելով:

— Կամ, գուցե, դուք մի որևիցե վիշտ ունիք, որին բուժելու համար ճանապարհորդությանն եք դիմել:

— Ես ունեի այդ վիշտը, տիկին, — ծնողներիս մահը, բայց դա վաղուց արդեն բուժվել է:

— Ոչ այս և ոչ այն, ինչպես ես տեսնում եմ, դու մի նպատակ ունիս, Սուրեն, — մեջ մտավ մշտական ժպիտով Գ. Զաքարյանը:

— Գուցե, — պատասխանեց լրջորեն Սուրեն Արևելյանը:

— Ախար իզուր չէիր կլանում այնպես ագահությամբ ճանապարհորդության վերաբերյալ գրքերը, մանավանդ Ժյուլ Վեռնի ճանապարհորդական սարսափելի արկածներով լիվեպերը: Հասկանում եմ, հասկանում եմ...

Ներս բերին սուրճը, որից հետո գնալով սեղանատունը, որտեղ արդեն պատրաստ էր ճաշի սեղանը, նրանք նստեցին ճաշի: Եղիսաբեթը նստած էր ուղիղ Սուրեն Արևելյանիդիմացն և շուտ-շուտ հյուրասիրում էր նրան զանազան համեղ խորտիկներով: Բոլոր ժամանակ նրա գեղեցիկ դեմքից չէր հեռանում քաղցր ժպիտը, և զանազան հարցեր էրառաջարկում Սուրեն Արևելյանին, բայց ոչ այնքան հետաքրքրությունից, որքան նրա գրավիչ ձայնը լսելու: Ամենից շատ խոսում էր Գ. Զաքարյանը, ծիծաղում, կատակներ էրանում, բայց միայն Սուրեն Արևելյանն էր, որ լուրջ էր, և միակ բանը, որ շարժեց նրա ժպիտը, Տիգրանիկին առաջարկված հարցն էր, որին նա պատասխանեց մեծ սրամտությամբ:

Ճաշը վերջացավ, և ամենքը, տեղերից վեր կենալով, նորից գնացին հյուրասենյակը: Եղիսաբեթը ուրախությունից չգիտեր թե ինչ աներ, նա մոտեցավ Սուրեն Արևելյանին ևհարցրեց.

— Դուք թուղթ խաղո՞ւմ եք, պարոն Սուրեն Արևելյան:

— Երբեմն:

— Կկամենա՞ք այժմ խաղալ:

— Մեծավ ուրախությամբ, տիկին:

— Ա՛յ թե լավ բան մտածեցիր, Լիզա, — կանչեց ուրախությամբ Գ. Զաքարյանը: — Ես հո այդ բոլորովին մոռացել էի: Ճաշից հետո առհասարակ մի բան խաղալը բժշկականտեսակետից լավ է հո... բրա՛վո, բրավո՜, Լիզա: — Գ. Զաքարյանը ծափ տվավ:

Եղիսաբեթը բացեց սեղանը և խաղաթուղթ պատրաստեց:

— Պարոններ, ի՞նչ եք կամենում, որ խաղանք, — հարցրեց նա:

— «Дурачки», — հանկարծ գոռաց Գ. Զաքարյանը և ուրախ կերպով սկսեց քրքջալ: — Ես բացի այդ ուրիշ խաղ չեմ իմանում, և այդ խաղն ես շատ եմ սիրում, թեպետև այդխաղալիս «дурак» -ը — հիմարը ես եմ մնում միշտ... Եղիսաբեթն էլ սկսեց ուրախ կերպով ծիծաղել, իսկ Սուրեն Արևելյանը միայն ժպտաց: Նրանք շարվեցին սեղանի շուրջն ևսկսեցին խաղալ: Գ. Զաքարյանը սուտ չէր ասում, նա շատ անընդունակ էր և այդ պատճառով ամեն անգամ «дурак» -ը նա էր մնում, որով և ստիպում էր Սուրեն Արևելյանինժպտալ, իսկ Եղիսաբեթին՝ մի կուշտ ծիծաղել:

— Է՜հ, էլ չեմ կամենում այս խաղը, — վերջապես կանչեց Գ. Զաքարյանը իրեն նեղացած ձևացնելով յուր անհաջողությունից և խաղաթղթերը սեղանի վերա ցրվելով: — Այնքան «дурак» -ները որ գումարենք վերջն ես խելագար դուրս գամ... — Եվ նա վեր կացավ տեղից:

Եղիսաբեթը թուլացավ ծիծաղից, իսկ Սուրեն Արևելյանն ասաց ժպտալով.

— Բարեկամ, ինչու՞ ես այդպես շուտ տաքանում, չէ որ քո սիրած խաղն այդ է:

— Այո, այդ է, բայց... այժմ ես դրան ատեցի: Այժմ գիտե՞ս ինչ կա, Լիզա, — դարձավ Գ. Զաքարյանը յուր կնոջը, — դու կնստես դաշնամուրի առաջ և մեզ համար մի լավ, միսքանչելի բան կնվագես ու կերգես: Հա, Սուրեն, — հանկարծ նա դարձավ դեպի Արևելյանը, — դու չգիտե՞ս, որ կինս երկար ժամանակ երաժշտությամբ էր պարապում, ես դրահամար առանձին ուսուցչուհի էի՝ վարձել և այժմ տեսնես թե որքան սքանչելի նա երգում ու նվագում է...

— Հա՛, հա՛, հա՛... — սկսեց ծիծաղել Եղիսաբեթը, որ հավաքում էր խաղաթղթի սեղանը: — Այդպես ինձ երկինքը մի բարձրացնիր, հանկարծ վայր կձգես...

— Ես հո սուտ չեմ ասում...

— Ես շատ կցանկանայի, տիկին, որ ձեր ամուսնու ասածները բոլորը ճիշտ լինեին, — ասաց Սուրեն Արևելյանը յուր մշտական լուրջ ձայնով: — Խնդրեմ, եթե ձեզ այդ նեղությունչէր լինիլ, ինձ համար մի բան նվագեիք:

— Երբ դուք այդ ցանկանում եք, պարոն Սուրեն Արևելյան, ես մեծավ ուրախությամբ, — ասաց Եղիսաբեթը մի փոքր կարմրելով, նստեց դաշնամուրի առաջ և սկսեց թերթելձայնագրատետրը:

— Դու չես կարող երևակայել, Աուրեն, թե որպես ես սիրում եմ այդ երաժշտությունը, — ասաց Գարասիմ Զաքարյանը: — Բայց ցավալին այն է, որ ես ոչ մի գործիքի վրա ածելչգիտեմ, թեպետ շատ եմ փորձել սովորելու, բայց չի հաջողվել... Այդպիսի գործերի մեջ առհասարակ ես բոլորովին անընդունակ եմ, հա՛, հա, հա ...

Այդ միջոցին Եղիսաբեթը արդեն պատրաստվեցավ նվագելու: Նա սկսեց նվագել ու երգել մի սիրային պիես, որ բավականին ձայնագրված էր քաղցր և ազդող եղանակով, ինչպեսլինում են առհասարակ սիրային մեղեդիները: Եղիսաբեթի ձայնը, եթե ոչ հիանալի, բայց կարելի էր ասել քաղցր էր, բայց ոչ բոլորովին կանոնավորված: Նա իսկապես նմանում էրերգչուհու, որը նստած բեմի վերա հարյուրավոր հանդիսատեսների ու կրիտիկոսների առաջ, երգում է, աշխատելով յուր քաղցր ձայնով և ձայնի զարմանալի ելևէջներովթափանցել մինչև բոլորի սրտի խորերն և միևնույն ժամանակ, զգույշ լինելով, թե մի գուցե մի որևիցե սխալմունքով ձայնի կամ եղանակի մեջ ձգի յուր փառքը բոլորհանդիսատեսների առաջ: Գ. Զաքարյանը մեծ հիացմունքով նայում էր Սուրեն Արևելյանին և կարծես ասում էր.

— «Ինչպե՞ս է — երջանի՞կ եմ, թե ոչ...»:

Իսկ Սուրեն Արևելյանի դեմքը պահպանում էր յուր մշտական լուրջ արտահայտությունը, կարծես Եղիսաբեթի քաղցր ձայնը նրա վերա ոչ մի ազդեցություն չէր անում:

Եղիսաբեթը վերջացրեց և վեր կացավ տեղից, նրա դեմքը շառագունվել էր, որից և նա ավելի գեղեցիկ էր երևում, իսկ կուրծքը ավելի արագ էր բաբախում: Նա նայեցավ ՍուրենԱրևելյանին, և նրա հայացքը մի որևիցե գովասանքի էր սպասում նրա կողմից, որը վերջապես ասաց յուր մշտական լուրջ ձայնով.

— Շնորհակալ եմ, տիկին, դուք գեղեցիկ երգում եք, և ձեր ամուսինը իրավունք ունի ձեզ այդ մասին գովելու:

Այդ գովասանքը ավելի շառագունեցրեց մանկահասակ կնոջը, որ, խոսք չգտնելով ասելու, միայն գլուխ տվավ նրան:

— Բրա՛վո, բրա՛վո, — հանկարծ գոռաց Գ. Զաքարյանը, կարծես նոր ուշքի գալով և սիրով նայելով կնոջը: — Այսօրվա նման դու երբե՛ք այդպես հիանալի չես երգել: Բրավո՛, բրավիսիմո...

Արդեն երեկո էր, երբ Սուրեն Արևելյանը պատրաստվեցավ գնալու: Նրան շատ խնդրեցին թեյի վերա մնալու, բայց նա չմնաց, նա բարեկամաբար սեղմեց բոլորի ձեռքը և ասաց՝

— Շնորհակալ եմ ձեր քաղցր հյուրասիրության համար: Մնաք բարյավ:

— Ինչպե՞ս թե «մնաք բարյավ», — կանչեց Գ. Զաքարյանը: — Ես «մնաք բարյավ» չգիտեմ, ցտեսություն:

— Այ, պ. Սուրեն Արևելյան, հուսով ենք, որ դուք այսուհետև շուտ-շուտ շնորհ կբերեք մեր տուն, — ասաց յուր կողմից Եղիսաբեթը:

— Դուք ինձ պարտավորեցնում եք, տիկին...

— Ա՛խ, մի՞թե արժե, պ Սուրեն Արևելյան, — շուտով ընդհատեց նրան Եղիսաբեթը: — Դուք երևակայել չեք կարող, թե որպիսի բավականություն պատճառեց մեզ այսօր ձերներկայությունը...

— Պ. Սուրեն Արևելյան, ես ևս խնդրում եմ, որ դուք այսուհետև շուտ-շուտ շնորհ բերեք մեր տուն, — ասաց Տիգրանիկը:

— Շատ բարի, Տիգրանիկ, — ասաց ժպտալով Սուրեն Արևելյանը, — երբ դուք ևս ցանկանում եք այդ, ես ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը: Ցտեսություն:

— Հա՜, Սուրեն, — հանկարծ գոռաց նրա հետևից Գ՝. Զաքարյանը, երբ նա ուզում էր դուրս գնալ սենյակից, — դու չասացիր, թե որտեղ ես լինում դու այստեղ:

— «Grand Hotl» հյուրանոց №7:

— Շատ գեղեցիկ, գուցե մի անգամ մենք քեզ այցելում ենք:

— Երբ կամենաք:

Եվ նա դուրս գնաց սենյակից: Նրա հետ դուրս գնացին և Գ. Զաքարյանն ու Տիգրանիկը: Հետո, երբ Գ. Զաքարյանը մենակ դարձյալ ներս մտավ, նա տեսավ Եղիսաբեթինլուսամուտի առաջ: Նա կանգնած էր անշարժ և մտածությամբ նայում էր դեպի դուրս: Նրա դեմքն այլևս չէր կրում առաջվա ուրախ արտահայտությունը... Կարծես ՍուրենԱրևելյանի գնալուն պես նրանից մի բան, մի թանկագին բան պակասեց, որը քանի գնում, այնքան ավելի ու ավելի զգալի էր դառնում նրան...

Այնուհետև Սուրեն Արևելյանը գրեթե ամեն օր կամ ինքն էր այցելում Գ. Զաքարյանի ընտանիքին, կամ սրանք էին գնում նրա մոտ «Grand Hotl» հյուրանոցը: Երբեմն նրանքմիասին գնում էին թատրոն կամ մի՝ որևիցե զվարճության տեղ: Այնպես որ երկու շաբաթից հետո նրանց միմյանց տեսնելը, միմյանց հետ քաղցր զրույց անելը անհրաժեշտպայման էին դարձել: Սուրեն Արևելյանը պահպանում էր նույն անտարբերությունն ու սառնասրտությունը, որոնք և մասամբ խանգարում էին տիկնոջը բոլորովին բացվելու նրաառաջ, ինչպես իրենց ամենամոտ բարեկամի առաջ: Նա բոլորովին զարմացած մնացել էր նրա այդ օտարոտի բնավորության վերա: Մի՞թե այդ մարդն իսկապես այն աստիճանանտարբեր ու սառնասիրտ է, որ մինչև անգամ այն սերտ բարեկամությունը, որ նա և յուր ամուսինը ցույց էին տալիս միշտ, չի կարող բացել նրա սիրտը... կամ մի՞թե նաբոլորովին զգայականություն չունի: Ինչո՞ւ նա այնպես ուշ-ուշ է ծիծաղում, մինչև անգամ ժպտում, ինչո՞ւ նա այնպես քիչ է խոսում... բայց մի՞թե նա դաժան մարդ է: Այս խոսքերիվերա նա նայում էր ուղղակի Սուրեն Արևելյանի աչքերին: — Ոչ, այդ բարի, խոհուն աչքերը, դեմքի այդ համեստ ու ազնիվ գծագրությունն երբեք չեն կարող պատկանել դաժանմարդուն… Վերջապես ձայնը, մի՞թե դաժան մարդն այդպիսի գրավիչ ձայն կունենա... Ոչ: Երբե՜ք այդ մարդը դաժան չէ, այլ... մի օտարոտի, անբացատրելի մարդ:

Սակայն, ինչ էլ որ լիներ, բայց տիկինը չէր կարող նրան անտարբեր աչքով նայել, ո՛րքան դուր էին գալիս նրան նրա մեծ, խոհուն աչքերը, անուշ ձայնը, զգաստ շարժումները ևմշտական լրջությունը, ո՛րպես նա ցանկանում էր ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, միշտ և միայն նրան տեսնել, նրա հետ խոսել, նրա մոտ նստած նվագել ու երգել...

«Բայց ինչո՛ւ», — հանկարծ հարցնում էր նա ինքն իրեն: — «Մի՞թե ես նրան... սիրում եմ» ...

Այդ վերջին խոսքերի վրա նա ամբողջ մարմնով դողում էր և իսկույն երկյուղով նայում էր յուր շուրջը ոճրագործի նման, կարծելով թե մեկը նրան գաղտնի լրտեսում է, թեպետև նաայդ բառերը բոլորովին շշնջալով և մենակ ժամանակն էր արտասանում:

«Այո՛, այս զգացմունքն ուրիշ ոչինչ չի կարող կոչվել, եթե ոչ միայն սեր», պատասխանում էր անբախտ կինն ինքն յուր խոսքերին, և նրա սիրտն անասելի կերպով ճմլվում էր, որովհետև նա հասկանում էր, թե որքան վտանգավոր է այդ զգացմունքն յուր նման մի կնոջ համար, որն արդեն ամուսնացած և զավակի տեր է: — «Օ՜, ինչո՞ւ ես չեմ կարողանումընկճել այդ զգացմունքը, որը քանի գնում, այնքան սաստկանում է, — շարունակում էր նա խոսել ինքն իրեն հետ: — Ինչո՞ւ դրա հետ կռվելիս ես զգում եմ, որ իմ ուժերսհետզհետե թուլանում են, և ես, բոլորովին հաղթված, վերջապես անձնատուր եմ լինում դրան, որը նոր ուժերով սկսում է ավելի ու ավելի կրծել իմ սիրտս... ինչո՞ւ այդ զգացմունքնայնպես հեշտ և շուտ կարողացավ հալածել իմ սրտիցս ուրիշ երկու զգացմունքներ — ամուսնական և մայրական սերը, — որոնց ես այսքան տարի ամենայն անձնվիրությամբփայփայել ու գուրգուրել եմ և որոնց ես — անմիտս, կարծում էի, թե ոչինչ աշխարհիս մեջ չի կարող դուրս կորզել իմ սրտիցս... Ա՛խ, եթե միայն մի րոպե, մի վայրկյան եսկարողանայի սրտիս վերա իշխել և մոռանալ նրան, որպե՛ս ես ջերմագին կգրկեի իմ բարի ամուսնուս, որպե՛ս բուռն կրքով կսեղմեի ես անմեղ Տիգրանիկիս իմ կրծքիս և որքա՛ն եսուրախ, երջանիկ կլինեի...»:

Ահա այդ մտքերն էին ալեկոծում խեղճ կնոջ սիրտը շատ անգամ, և նա անհուսալի կերպով ծածկում էր դեմքը ձեռքերով և լուռ միայն դառն արցունք էր թափում...

Մի անգամ Սուրեն Արևելյանն ամբողջ չորս, հինգ օր չերևացավ: Մեծ էր տիկինի հուսահատությունը: Այդ ժամանակ նա ավելի էր զգում, թե որքան մեծ է, զորեղ է այնզգացմունքը, որ կապում է նրան այդ մարդու հետ: Նա զգում էր յուր սրտի մեջ մի անբացատրելի, ծանր վիշտ, նրա միտքն ամբողջապես նրա մոտ էր: Որքան նա աշխատում էրնրա մասին չմտածել, այնքան նրա միտքն ակամայից ավելի պարզ կերպով էր նկարում նրա գեղեցիկ տեսքը, մշտական լուրջ կերպարանքը, նրա մեծ, խոհուն աչքերը, լայն, խելացի ճակատը...

Նա երկար չկարողացավ դիմանալ և դիմեց վերջապես ամուսնուն.

— Գարասիմ — ասաց նա նրան, — ինչո՞ւ Սուրեն Արևելյանն այլևս մեզ չի այցելում... Չլինի՞ թե նա հիվանդ է...

— Ես ինչպե՞ս գիտենամ, սիրելիս... Կուզե՞ս գնանք նրա մոտ:

— Գնանք:

Եվ նրանք անմիջապես գնացին «Grand Hotl» հյուրանոցը, բայց նրան այնտեղ չգտան: Երկրորդ օրը գնացին, երրորդ օրը գնացին — նույն անհաջողությունը: Տիկինն արդենբոլորովին հուսահատվեցավ, անտանելի վիշտն ավելի ու ավելի էր կրծում նրա սիրտը: Ամբողջ ժամերով նա մենակ նստում էր բազկաթոռի մեջ և անձնատուր էր լինումմտածության: Հազար ու մի մտքեր, հազար ու մի ցանկություններ խռնվում էին նրա գլխում...

«Ա՛խ, մի անգամ ևս տեսնեմ նրան, մի անգամ միայն, թեկուզ այնուհետև՝ երբեք...», — ասում էր նա այդպիսի ժամանակներում:

Ահա այդ դրության մեջ էր գտնվում վերջին ժամանակը մանկահասակ կինն, և այդ ցանկությունն էր բորբոքվում նրա սրտի մեջ, երբ վերջապես նրա ամուսինը, Գ. Զաքարյանը, հայտնեք նրան (ինչպես այդ արդեն հայտնի է մեզ առաջին գլխից), որ նա այդ օրը պատահել է փողոցում Սուրեն Արևելյանին, որն և ասել է, որ այդ օրը ժամի տասնմեկին իրենցմոտ կլինի: Մեզ արդեն հայտնի է, թե որպիսի ուրախություն պատճառեց այդ ավետիքը մանկահասակ կնոջը, թե որպես ուրախությունից չգիտենալով թե ինչ անի, նա միայնջերմ համբույրներ էր թափում Տիգրանիկի կարմիր, լիք թշիկներին, և թե որպես նա դեռ կամենում էր հայտնել նրան յուր անսահման ուրախության պատճառը, բայց, նայելովնրա անմեղ աչքերին, հանկարծ լռեց, կարծես, այդ անմեղ աչքերը սաստելով ասելիս լինեին նրան. — «Լռի՛ր, մայրիկ, մի խոսք անգամ չարտասանես այդ մասին — այդ կարող էպղծել իմ մանկական անմեղությունը... Օ, գոնե ամաչիր դու մայրիկ... Այսուհետև ինչի՞ն ես պետք դու ինձ... Մի՞թե այսուհետև ես կարող եմ քեզ «մայրիկ» կոչել, մի՞թեայսուհետև ես կարող եմ թողնել, որ քո ձեռքերը գրկեն ինձ, որ քո շրթունքները համբուրեն իմ անմեղ դեմքս... Ո՜չ, մայրիկ, այդ երբեք չի կարող լինել... Դու ոչ այլ ինչ ես, եթե ոչմիայն մի ոճրագործ, անպիտան մայր, որ անամոթ կերպով դավաճանում ես իմ հայրիկին — քո ամուսնուն, ՝ որ ամենաանգութ կերպով գողանում ես մեր երկուսիս քնքուշ, անսահման սերն և նվիրում ես մի օտար մարդու...»: Այո՛, մի րոպեի մեջ նա զգաց այդ բոլորն, և այդ զգացմունքն, այդ խղճի խայթը շանթեց նրա սիրտը, որին դիմանալու ույժչունենալով, նա միայն խուլ հեկեկանքներ արձակեց...

III

Սակայն, այն զգացմունքը, սերը, որ պաշարել էր նրա բոլոր գոյությունը, շուտով կարողացավ լռեցնել տալ նրա մեջ խղճի խայթը, և այն քաղցր հույսը, որ մի ժամից հետոդարձյալ պիտի տեսնի նրան, խոսի նրա հետ, նորից լցրեց նրա սիրտն անսահման բերկրանքով... նա շտապով սրբեց յուր արցունքն և ջերմագին գրկելով Տիգրանիկին, շշնջաց.

— Ոչինչ, Տիգրանիկս, ոչինչ չկա, մի վախիր… բայց այսօր, դու ուսումնարան չպիտի՞ գնաս:

— Ինչպե՞ս չէ, մայրիկ, բայց դու լաց ես լինում…

— Ես այլևս լաց չեմ լինիլ, Տիգրանիկս... այս մեկն աjսպես պատահեց... Դու գնա ուսումնարան, իսկ ես կերթամ հագնվելու, որովհետև այսօր պարոն Սուրեն Արևելյանը պիտիգա, և լավ չէ այսպես ներկայանալ...

— Գնում եմ, մայրիկ, բայց տես, եթե դու դարձյալ լաց ես եղել, ես էլ լաց կլինեմ:

Մայրը ծիծաղեց, իսկ երեխան, պինդ փաթաթվելով նրա վզովը, մի քանի անգամ համբուրեց նրան և դուրս վազեց սենյակից: Մայրը նայեց նրա հետևից, բայց նրա հայացքի մեջչէր փայլում մայրական ամենաքնքուշ սիրո այն հրճվանքը, որ ամենապարզ կերպով ցույց է տալիս այն սերտ, անքակտելի կապը, որ միացնում է մոր սիրտն յուր զավակի սրտիհետ... Մի քանի րոպե նա մնաց անշարժ նրա հետևից նայելիս: Վերջապես հառաչեց և տխուր ու անվճռական քայլերով գնաց յուր սենյակը:

Կես ժամից նա արդեն բոլորովին հագնված, պատրաստ էր և կանգնած հայելու առաջ նայում էր նրա մեջ:

— Ա՛խ, ինչո՞ւ ես այսպես գունատ եմ, — ասում էր նա տխուր նայելով յուր դեմքին, բայց նա չգիտեր, որ այդ գունատությունն ավելի էր սազում նրա դեմքին, քան շատերիկարմրությունը:

Նա մոտեցավ սեղանին և վերցրեց կարմրադեղը, բայց հանկարծ մի տեսակ զզվանքով շպրտեց այն դեպի սենյակի մյուս ծայրը, և կանչեց.

— Երբե՜ք. երբե՜ք...

Նա գնաց հյուրասենյակը, որտեղ միշտ ընդունում էին Սուրեն Արևելյանին, և նրա առաջին գործը եղավ նայել ժամացույցին. — տակավին կես ժամ կար մինչև նրա գալը: Նանստեց բազկաթոռի մեջ և աչքերը հառեց ժամացույցի սլաքներին, նրան մեկ թվում էր, որ նրանք շատ դանդաղ են շարժվում և մեկ՝ ամենաարագ կերպով, որովհետև այդ րոպեիննրա մեջ գործում էին երկու հակառակ զգացմունքներ սեր և խիղճ: Սերն ասում էր՝ «պիտի տեսնես նրան, որովհետև այդ քաղցր է», իսկ խիղճը — «ո՛չ, որովհետև այդ հանցանք է»: Արդյոք որի՞ն լսել — նրանք գործում էին միահավասար ուժերով– առաջինին, բայց ինչպե՞ս պիտի դիմանար նա այն անտանելի կրակին, որ երկրորդը պիտի ձգեր նրա սրտիմեջ... երկրորդի՞ն, բայց նա ամենապարզ կերպով զգում էր, որ առաջինը նրան մի վայրկյան անգամ հանգստություն չպիտի տար... Որպիսի անել դրություն... Սակայն, մարդս այնաստիճան անհեռատես է, հաստատակամությունն այն աստիճան թույլ արմատներ ունի ձգած նրա սրտի մեջ, որ նա ավեւի շուտ անձնատուր է լինում ցանկությանը, կրքին, քանլսում ու հետևում յուր ներքին ձայնին: Այդ միևնույնը պատահեցավ և տիկնոջ հետ. նա անձնատուր եղավ յուր սիրույն, որովհետև հասկացավ, զգաց վերջապես, որ կռվել այլևսանհնարին է:

«Թող այսուհետև ինչ որ ուզում է լինի, բայց ես զգում եմ, որ առանց նրան ինձ համար շատ դժվար է ապրել» ... — վճռեց յուր մեջ մանկահասակ կինն և նույն րոպեին ժամացույցըզարկեց տասնևմեկն, իսկ նախասենյակում լսվեցավ զանգակի ձայնը: Մանկահասակ կինն ամբողջ մարմնով ցնցվեց և աչքերը դարձրեց դեպի դռները: Չանցավ երկու րոպե, դուռը բացվեցավ, և շեմքում երևաց Սուրեն Արևելյանն յուր մշտական լուրջ դեմքով:

Տեսնելով նրան, Եղիսաբեթը չկարողացավ իրեն զսպել, նա իսկույն վեր թռավ տեղից, գրեթե վազեց դեպի նա և, մեկնելով նրան յուր քնքուշ ձեռքը, կանչեց մի տեսակ ուրախձայնով.

— Պարոն Սուրեն Արևելյան... բարյավ ձեզ:

— Բարյավ ձեզ, տիկին, — ասաց յուր լուրջ ձայնով Սուրեն Արևելյանը, սեղմելով նրա ձեռքը, — ինչպե՞ս եք:

— Մենք բոլորս էլ ողջ և առողջ ենք... բայց դուք եք, որ այս ամբողջ մի շաբաթը մեզ բոլորովին մոռացաք... Քանի անգամ մենք եկանք հյուրանոցը ձեզ տեսնելու, բայց ոչ միանգամ չկարողացանք ձեզ այնտեղ գտնել:

— Ցավում եմ, որ ես ձեզ այդքան անհանգստություն եմ պատճառել, տիկին, բայց և այնպես ես մեղավոր չեմ, որովհետև այս մի շաբաթն ես զբաղված էի ճանապարհիպատրաստությամբ:

Սուրեն Արևելյանի վերջին խոսքերը կայծակի ազդեցություն ունեցան տիկնոջ վերա:

— Դուք արդեն հեռանո՞ւմ եք այստեղից, — շուտ և նկատելի անհանգիստ ձայնով հարցրեց նա:

— Այո:

— Բայց ե՞րբ…

— Շատ կարելի է, մի կամ երկու օրից հետո:

Մանկահասակ կնոջ դեմքը բոլորովին փոխվեցավ: Նա մտքովն անգամ չէր անցկացրել, որ Սուրեն Արևելյանն այդպես շուտ կարող էր հեռանալ... նա վախեցավ, որ չլինի թե իրենմատնի, բայց նրա բախտից Սուրեն Արևելյանն երբեք նրան չէր նայում: Նա արդեն նստել էր հանդարտ բազկաթոռի մեջ և նայում էր դեպի դուրս, որտեղից թռչունների ուրախճռվողյունը ներս էր թափանցում սենյակը, ուր մի րոպե լռություն էր տիրել:

— Բայց ինչո՞ւ այդպես շուտ եք հեռանում այստեղից, — վերջապես հարցրեց Եղիսաբեթը, աշխատելով որքան կարելի է ձայնին լուրջ եղանակ տալ, որի մեջ, այսուամենայնիվ, մի փոքր դող էր լսվում:

— Շուտ չէ, տիկին, դեռ իմ հաշվով ես ուշացել եմ:

— Բայց մի՞թե կարելի է Ասիայում ճանապարհորդել, պ. Սուրեն Արևելյան... Հազար ու մի վայրի ցեղեր են թափառում այնտեղ, և մարդ ամեն մի քայլափոխում կարող էվտանգի ենթարկվել նրանց ձեռքից...

— Այդ ինձ համար նշանակություն չունի, տիկին: Ինչպես ամեն մարդ, նույնպես և ես, վաղ թե ուշ, բայց մի անգամ պիտի մեռնեմ, իսկ այստեղ, թե վայրենի ցեղերի մեջ — այդինձ համար միևնույն է: Իմ սերս դեպի ճանապարհորդությունն այնքան մեծ է, որ ոչ մի վտանգ նրա դեմն առնել կարող չէ:

Այդ բոլորովին անտարբերությամբ արտասանած խոսքերն այն աստիճան ազդեցին տիկնոջ սրտի և ուղեղի վերա, որ ակամայից նրա աչքերի առջև ներկայացավ, թե ինչպեսվայրենի ցեղերը պատառոտում են այդ մարդուն, որի հետ այնքան սերտ կապով կապված էր նրա սիրտը: Նա սոսկաց ակամայից և մի քայլ առաջ գնաց դեպի նա, որպես թեկամենալով ազատել նրան վայրենի ցեղերի ճիրաններից... Նա պատրաստ էր ընկնել նրա վզովը, ամուր սեղմել նրան յուր կրծքին և բացականչել, — «Ո՜չ, դու երբեք չես գնալայնտեղ, ես քեզ չե՜մ թողնիլ... Բայց նա շուտով կարողացավ իրեն զսպել, շուռ եկավ և, գրեթե օրորվելով գնալով դեպի դաշնամուրը, նստեց նրա մոտ աթոռի վերա: Նա վերցրեցձայնագրատետրը և մեքենայաբար սկսեց թերթել այն, մինչև որ կհանդարտվեր: Երբ բոլորովին հանդարտվեց, ձայնագրատետրը դրեց յուր տեղն և հարցրեց ճնշված ձայնով.

— Սակայն մի՞թե իսկապես դուք չունեք ո՜չ մի բարեկամ, ո՜չ մի... սիրող սիրտ, որի համար դուք զոհեիք, թողնեիք ընդմիշտ այդ մտադրությունը...

Սուրեն Արևելյանը վայրկենապես միայն նայեցավ ուղղակի նրա աչքերին և պատասխանեց սովորական կերպով.

— Ոչ:

Սենյակում տիրեց լռություն: Եթե այդ ժամանակ Սուրեն Արևելյանը նայեր մանկահասակ կնոջը, նա իսկույն կնկատեր, որ նրա մեջ մի ինչ-որ սոսկալի կռիվ է կատարվում: Նրասիրտն այնպես արագ էր բաբախում, որ կարծես ուզում էր դուրս պրծնել բերանից, նրա լայն բացված աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ խիստ ցանկություն, բայց միևնույնժամանակ անվճռականություն ու երկյուղ, իսկ շրթունքները, որոնք, կարծես, մի բան էին ուզում ասել, նկատելի կերպով դողում էին... Հանկարծ նա դեմքը ծածկեց ձեռքերով ևսանձահար հեկեկանքը սկսեց խեղդել նրա կոկորդը:

Սուրեն Արևելյանը, որ մինչև այդ ժամանակ նայում էր դեպի դուրս, հանկարծ դեմքը դեպի նա դարձրեց և, ըստ երևույթին, բոլորովին չզարմացավ: Նա նույնչափ հանդարտ վերկացավ տեղից և մոտենալով մանկահասակ կնոջը, հարցրեց յուր սովորական լուրջ ձայնով,

— Տիկին, ի՞նչ է պատահել ձեզ:

Մանկահասակ կինը ավելի սկսեց հեկեկալ, ինչպես մի երեխա, երբ սկսում ես գուրգուրել նրան զանազան սրտացավական քաղցր խոսքերով:

— Մի՞թե այսքան ժամանակ դուք ինձ չհասկացաք... — հազիվհազ կարողացավ նա արտասանել խեղդող արցունքի միջից, սակայն դեմքը դարձյալ ծածկած ունենալով:

Սուրեն Արևելյանի դեմքը մի փոքր այլայլվեց: Մի րոպե նա անշարժ տեղնուտեղը մանկահասակ կնոջն անթարթ նայելիս վերջապես ձեռքն անցրեց յուր խիտ մազերի միջով և, հեռանալով դեպի բաց լուսամուտը, նա սկսեց նայել դեպի դուրս: Սենյակում լսվում էին միայն մանկահասակ կնոջ խուլ հեկեկանքները, որոնք հետզհետե նվազում էին. վերջ իվերջո նրանք բոլորովին դադարեցին, և մանկահասակ կինն այժմ սկսեց սրբել թաշկինակով յուր արտասվաթոր աչքերը: Նա, կարծես, յուր վերջին բառերի հետ դուրս թափեց յուրմիջից բոլոր դառնությունն ու հանգստություն տվեց յուր ալեկոծվող սրտին: Նա չէր համարձակվում Սուրեն Արևելյանի վերա նայելու, կարծես դեպի նա մի մեծ հանցանք գործածլիներ, որից և՛ ամաչում էր, և վախենում, բայց նրա աչքերն անհամբերությունից փայլում էին. նա համոզված էր, որ Սուրեն Արևելյանն իրեն հասկացավ և, ինչպես որդատապարտյալը սպասում է, թե ինչ վճիռ կտան իրեն կկախեն, թե կազատեն, նույնպես և նա սպասում էր, թե ինչ դուրս կգա այդ սառնասիրտ, անտարբեր մարդուշրթունքներից:

Վերջինս դեռ երկար ժամանակ անշարժ կանգնած լուսամատի առաջ մտածողությամբ նայում էր դուրս: Վերջապես նա մի քանի անգամ ձեռքն անցրեց դարձյալ յուր գեղեցիկմազերի միջով — մի բան, որ նա անում էր այն ժամանակ, երբ կամենում էր սկսել մի որևէ լուրջ խոսակցություն — շուռ եկավ դեպի մանկահասակ կինը և, մի վայրկյան միայննայելով նրա վերա, վերջապես ասաց աննկատելի խռոված ձայնով,

— Տիկին, արդյոք մտած՞ել եք դուք ձեր դրության մասին:

— Ես մտածե՞լ եմ, — մեքենայաբար կրկնեց մանկահասակ կինը, — ես մտածել եմ, դուք ինձ հարցնում եք… Օ՜, եթե միայն ես երբե՜ք չկարողանայի մտածել իմ դրությանմասին, ես այսքան չէի տանջվի… ես հասկանում եմ, թե ինչ եք ուզում դուք ասել, — ավելացրեց նա բեկբեկված ձայնով. — Բայց... ես չեմ կարող… ես ույժ չունեմ դիմադրելու, դուք ինձ հասկանո ւմ եք... ես թույլ եմ... ես կին եմ…

Եվ, դեմքը ծածկելով, նա նորից հեկեկաց:

Ըստ երևույթին Սուրեն Արևելյանի սիրտը շարժվեցավ. նա կիտեց հոնքերը, իսկ աչքերի կոպերը դողացին: Նա ծանր քայլերով մոտեցավ մանկահասակ կնոջն և ասաց մեղմացածձայնով.

— Հանդարտվեցեք, տիկին, ձեր աչքերից արցունք չպիտի թափվի (մանկահասակ կինն այդ խոսքերի վերա սանձահարեց արցունքն ու շունչն իրեն քաշեց): Ես ի սրտե ցավում եմձեզ վերա, — շարունակեց նա: — Ես չեմ մեղադրում ձեզ, որ դուք ույժ չունեք, որ դուք թույլ եք... դուք դրանում այնքան մեղավոր չեք... Մեղավոր է բնությունը, դեպքը, հանգամանքը... Բայց և այնպես, ես ասում եմ շեշտելով, այդ երբեք չպիտի լինի: Եթե դուք ցանկանում եք լինել երջանիկ, դուք ամեն կերպ պիտի աշխատեք կռվել ձեր մեջ այժմգործող զգացմունքի դեմ. կռվել անդադար, մինչև որ, վերջ ի վերջո, հաջողվի ձեզ նրան հաղթել, և այդ ձեզ անպատճառ կհաջողվի, եթե միայն դուք ունենաքհաստատակամություն: Ինչ տեղ կա հաստատակամություն, այնտեղ ոչինչ խոչընդոտ չի կարող լինել:

— Ես չեմ կարող...

— Տիկին, խորհեցեք լավ: Դուք ամուսին և մայր եք, մայր մի գեղեցիկ, սքանչելի երեխայի: Տիգրանիկը... նա մի այնպիսի երեխա է, որի երջանկության համար ամեն բան պիտիզոհեք... Եթե չեք խղճում ձեզ. եթե չեք խղճում ձեր բարի ամուսնուն, գոնե պիտի խղճաք այդ անմեղ երեխային, որի երջանկությունն ավելի ձեր սիրո մեջ է կայանում: Մի խլեքայդ երջանկությունը նրանից և ուրիշին մի նվիրեք: Նա մեղք է: Աշխատեցեք, որ ձեր սիրտը միայն ձեր ամուսնու և նրա համար բաբախի և ոչ մի այլի համար, այդ պետք է, այդանհրաժեշտ է:

— Դուք ինձ չե՛ք սիրում... — արդեն հուսահատությամբ գրեթե ճչաց մանկահասակ կինը և դեմքը բոլորովին ծածկեց:

— Դուք մի՛ աշխատեք իմանալու՝ ես ձեզ սիրում եմ թե ոչ — երկու դեպքումն էլ այդ ավելորդ կլինի — բայց ես, իբրև ձեր ճշմարիտ բարեկամ, իբրև ձեզ սրտակից, միայն ձերերջանկությունն եմ ցանկանում: Հավատացեք ինձ, որ ես ձեզ վերա ավելի եմ ցավում, քան թե դուք: Եթե դուք մի փոքր հեռատեսություն ունենաք և լավ խորհեք, դուք կտեսնեք, թե որպիսի սարսափելի թշվառություն կլինի ձեզ սպասելիս ապագայում, եթե այժմ կատարվի այն, ինչ որ այժմ դուք ցանկանում եք. դուք կտեսնեք, որ այն, ինչ այժմ դուքերջանկություն եք համարում, իսկապես ոչ այլ ինչ պիտի լինի, եթե ոչ միայն մի ամենասոսկալի թշվառություն, մի թունավոր կյանք… Մարդ ամեն մի դեպքում միշտ աչքի առաջպիտի ունենա յուր գործի կամ մտադրության հետևանքը, իսկ դրա համար հարկավոր է ունենալ հեռատեսություն: Մարդ ամեն կերպ պիտի աշխատի անձնատուր չլինելկրքերին, ցանկությանը, իսկ դրա համար հարկավոր է հաստատակամություն: Ունի նա մարդկության այդ երկու անհրաժեշտ պայմանները — նրան ամեն բան կհաջողվի, նաերջանիկ կլինի... Հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ առաջուց տանջվի, երբ համոզված է, որ հետո այդ տանջանքը պիտի պսակվի երջանկությամբ, քան առաջերջանկություն կրի (թեպետև այդ լոկ խոսք կլինի), երբ ակնհայտնի է, որ հետո պիտի տանջվի սոսկալի կերպով: Ես այս բոլորը նրա համար եմ ասում, տիկին, որպեսզի ձեզապացուցանեմ, որ չնայելով ձեզ մեծ ջանքեր են հարկավոր հաղթելու այժմ ձեր սիրտը կրծող զգացմունքին, բայց այդ բոլորը ոչինչ, որովհետև ապագայում ձեզ մեծերջանկություն է սպասում... Վերջապես մտածեցեք դուք ձեր պատվի մասին, պատվի, որն ամեն ինչ է մարդուս համար, առանց որի մարդս ոչինչ է, սակայն ոչ թե ոչինչ, այլամենաանպիտանը, ամենազզվելին է բոլոր արարածների մեջ: Ուրեմն, եթե պատիվը մի այդպիսի մեծ դեր է խաղում մարդուս կյանքի մեջ, եթե նա մարդկությանամենաառաջին նշանն է, ինչո՞ւ նրա վերա այդպես ցած աչքով պիտի նայել, ինչո՞ւ նրան ձեռքից այդպես շուտ պիտի թողնել, ինչո՞ւ նրան ամեն բանից չպիտի գերադասել, հետևաբար նրան անխախտ պահպանելու համար ինչո՞ւ ամեն բան չպիտի զոհել... Վերջ ի վերջո այստեղ հարցը գալիս է իմ մասին: Դուք ասացեք, տիկին, մի՞թե ես կարող եմ ևպիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, հափշտակելով նրա երջանկությունը, ձգելով նրան սոսկալի տառապանքների մեջ... Մի՞թե եղբայրական, ընկերական, բարեկամական ամենասուրբ կապերը պիտի պղծել մի այնպիսի՝ հանցանքով, որ ո՜չ աստված և ո՜չ մարդիկ կարող են ներել... Ո՜չ, տիկին, ինչ կուզեք մտածեցեք, բայց ինձհամար այդ անկարելի է, ես այդ երբեք չեմ անիլ, թեկուզ դրա համար հարկավորվի իմ անձս զոհել:

Վերջին խոսքերի մեջ այն աստիճան վճռականություն էր լսվում, որ Եղիսաբեթը, որը բոլոր այդ ժամանակ անշարժ նստած և դեմքը ձեռքերով ծածկած՝ կլանում էր, ինչպեսասում են, նրա ամեն մի խոսքը, իսկույն հասկացավ, զգաց, որ այլևս ոչինչ յուր կողմից չէր կարող մեղմացնել նրա սիրտը: Նրա խոսքերը սուր-սուր նետերի նման ցցվում էին նրաուղեղի մեջ, և նա ամենապարզ կերպով զգում էր, թե որքան դառն ճշմարտություն կար նրանց մեջ... նա մնաց անշարժ, ինչպես մի արձան, դեռևս հնչվում էին նրա ականջներումՍուրեն Արևելյանի բոլորովին լրջորեն, պարզ և սուր կերպով արտասանած խոսքերը, որոնք նրա մեջ կարծես սկսում էին հետզհետե մի ինչ-որ հեղափոխություն գցել...

Հանկարծ նա բարձրացրեց յուր գլուխն և սկսեց շրջահայել, նրա դեմքը գունատ էր ինչպես կտավ, իսկ հայացքն — անմիտ: Նա տեսավ Սուրեն Արևելյանին կանգնած լուսամուտիառաջ սովորական կերպով դեպի դուրս նայելիս: Նա չէր հավատում, որ մի փոքր առաջ այնքան ազդու խոսողն այդ մարդն էր: Նա կարծում էր, որ ինքը երազի մեջ էր և այնխոսքերը երազի մեջ էր լսել: Բայց միևնույն չէ՞ — այն խոսքերն այնքա՛ն պարզ էին, այնքա՛ն ազդու, նրանց մեջ այնքա՛ն ճշմարտություն, ազնվություն կար, նրանք այնքա՜նցավակցությամբ և անկեղծորեն էին բխում...

Նա փորձեց վեր կենալ, բայց գլուխը պտտվեցավ և նորից վայր ընկավ աթոռի վերա: Սուրեն Արևելյանը ետ նայեց և իսկույն շտապեց դեպի նա:

— Տիկին, ի՞նչ պատահեց ձեզ, հարցրեց նա նկատելի անհանգիստ ձայնով:

— Չգիտեմ թե ինչ է պատահում ինձ, — շշնջաց մանկահասակ կինը գլուխն երկու ձեռքերի մեջ բռնելով. — ես ինձ վատ եմ զգում...

— Դուք տկար եք, տիկին, ձեզ հանգստություն է հարկավոր:

Մանկահասակ կինը վեր կացավ Սուրեն Արևելյանի օգնությամբ:

— Ներեցեք, պարոն Սուրեն Արևելյան, — ասաց նա, — գլուխս պտտվում է. տարեք ինձ մինչև իմ ննջարանս...

Նա հենվեց Սուրեն Արևելյանի ձեռքի վերա, որը տարավ նրան մինչև յուր ննջարանի դուռը, ինքը ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց:

IV

Հետևյալ առավոտն այն աստիճան սքանչելի էր, որ մարդու սիրտն ակամայից փառավորվում էր: Թռչունները — բնության հրաշալեաց այդ փոքրիկ քնարերգուքը — վաղուցարդեն սկսել էին իրենց բազմանվագ երաժշտությունն, իսկ ծաղիկներն ու վարդերը լցրել էին օդը մի տեսակ անուշ բուրմունքով:

Արևը տակավին թաքցրած ուներ յուր գլուխը սարերի հետևը, բայց շառագունված հորիզոնն ավետում էր, որ նա շուտով կբարձրանա յուր օրվա աշխատանքը սկսելու:

Եղիսաբեթը նստած էր իրենց պարտիզում մենակ նստարանի վերա: Մայիսյան առավոտվա օդի ցուրտ խոնավությունից պաշտպանվելու համար նրա ուսերին մի շալ էր գցած: Նրա դեմքն այն աստիճան գունատ էր, որ կարծես երկարատև հիվանդությունից նոր էր առողջացել, իսկ աչքերի տակի կապույտը ցույց էր տալիս, որ նա գիշերն անքուն էրանցրել: Նրա նստվածքի դիրքը, դեմքի արտահայտությունը, վերջապես հայացքը, որ նա ուղղել էր դեպի նորաբաց ծաղիկները, ցույց էին տալիս, որ նա ոչինչ չէր զգում: Դեռերկար ժամանակ նա նստած էր նույն դրության մեջ, երբ վերջապես պարտիզի ծայրին երևեցավ Գ. Զաքարյանը: Նա նկատելի անհանգստությամբ նայում էր այս ու այն կողմը, որպես թե մեկին խիստ փնտրում էր: Բայց երբ Եղիսաբեթին տեսավ, իսկույն վազեց դեպի նա և կանչեց այլայլված ձայնով.

— Լի՜զա, Լի՜զա, դու այստեղ ես...

Եղիսաբեթն ապուշի նման նայեց նրան և ոչինչ չպատասխանեց: Գ. Զաքարյանն առավ նրա ձեռքերն և շարունակեց,

— Քեզ փնտրելով հոգիս դուրս եկավ, ես սարսափելի վախեցա, երբ քեզ ննջարանում չգտա... Բայց ի՛նչ ես շինում դու այստեղ այսպես վաղ առավոտյան:

Ըստ երևույթին մանկահասակ կինը նոր ուշքի եկավ. նա ցնցվեց ամբողջ մարմնով և զարմացած շրջահայեց: Հետո նայելով յուր ամուսնուն, նա հարցրեց.

— Ի՞նչ ես կամենում, Գարասիմ...

— Ես քեզ հարցնում եմ, թե այսպես վաղ դու այստեղ ի՞նչ ես շինում:

— Ոչինչ:

— Ուրեմն ի՞նչ կա այստեղ, որ նստել ես... Լիզա, դու հիվանդ ես, ամբողջ գիշերն էլ դու զառանցում էիր... իսկ այժմ այսպես վաղ եկել ես, նստել այս ցրտում — այդ հո բոլորովինհիվանդացար: Ե՞րբ ես այդպես արել, որ այժմ անում ես... ես չեմ հասկանում, թե երեկվանից դեսը քեզ ինչ է պատահում... Լի՜զա, հոգիս, գնանք տուն, քո երեսիդ գույն չկա: Գնանք:

Մանկահասակ կինը ետ քաշեց յուր ձեռքերը, վեր կացավ և, առանց մի խոսք անգամ արտասանելու, առաջ ընկավ դեպի տուն: Գ. Զաքարյանը հետևեց նրան: Սանդուղքներովբարձրանալիս նա կամենում էր բռնել կնոջ թևից և օգնել նրան բարձրանալու, բայց վերջինս չթողեց: Նրանք գնացին ննջարանը, որտեղ բացի իրենց մահճակալից, դրված էր ևՏիգրանիկի փոքրիկ մահճակալը, որի վերա այդ րոպեին դեռևս ննջում էր նա յուր մանկական անուշ քնով: Եղիսաբեթը նստեց մահճակալի վերա և գլուխը բարձի վերա դրեց...

— Լի՜զա, հոգի՛ս, ախր ինչդ է ցավում, որ դու այդպես փոխվել ես, — ասաց վերջապես Գ. Զաքարյանն անհանգստությամբ նայելով կնոջ թախծալից դեմքին:

— Ոչինչ, ոչինչ, Գարասիմ... Ես ինքս էլ չեմ հասկանում, թե այս մի քանի օրերս ինչ է պատահում ինձ հետ...

— Դու թաքցնում ես ինձանից...

— Ա՛խ... — մանկահասակ կինը մի անհանգիստ շարժում արավ: — Խնդրում եմ ինձ հանգիստ թո՜ղ, Գարասիմ:

Կամենո՞ւմ ես բժիշկ կանչեմ:

— Հարկավոր չէ:

— Տե՛ր աստված, բաս հո միշտ այդպես չես մնալու...

— Գարասիմ, եթե ինձ սիրում ես, աղաչում եմ, ինձ հանգիստ թող... Ես կամենում եմ մենակ մնալ:

— Կամենո՞ւմ ես, այսօր ծառայության չեմ գնալ և ողջ օրը քեզ մոտ կանցկացնեմ:

— Հարկավոր չէ, իմ պատճառով իզուր պաշտոնիցդ մի ընկնիր:

Եվ նա ծածկեց աչքերը: Պարզ երևում էր, որ խոսակցությունը ձանձրացնում էր նրան:

Գ. Զաքարյանը տխրությամբ վեր քաշեց ուսերն և գնալով մինչև դուռը, նորից վերադարձավ և ասաց.

— Գոնե վերմակը ծածկեմ — կմրսես:

— Ոչինչ հարկավոր չէ:

Տեսնելով որ կինն ամեն բանում հակառակում է իրեն, Գ. Զաքարյանը ստիպված դուրս գնաց սենյակից: Նա բոլորովին զարմացել էր կնոջ այդ փոփոխության վերա և որքան էլգլուխը կոտրում էր, նա չէր կարողանում մի իրավացի պատճառ գտնել, որին կարելի լիներ վերագրել այդ փոփոխությունը: Նա ասում էր, որ հիվանդ չէ, եթե իսկապես հիվանդ էլէ, բայց այդտեղ ի՞նչ կա ծածկելու

իրենից... կամ գուցե մի որևիցե գաղտնիք է կրծում սիրտը, բայց այն ինչ գաղտնիք պիտի լինի, որ չհամարձակվի նա իրեն հայտնելու և ինչո՞ւ... Նա հուսահատվել էր: Սակայնայսքանս միայն երբեմն նրա մտքովն անցնում էր, որ այդ փոփոխությունը պատահել էր նրան հենց այն օրից երբ Սուրեն Արևելյանն առաջին անգամ իրենց տունն ոտ դրեց, բայցոր յուր կինը, կարելի է, սիրում է այդ մարդուն — դրա մասին նրա մտքովը մի վայրկյան անգամ չի անցել: Մի՞թե այն կինը, որ այնքան ժամանակ ամենաջերմ սիրով ապրել է նրահետ, կարող է երբևիցե դավաճանել նրան — երբե՜ք, այդ անկարելի է... Միամի՜տ մարդ: Եթե նա գիտենար, թե ո՜րքան շուտ և անսպասելի փոփոխության է ենթարկվումմարդուս սիրտը... Սակայն նրա սիրտը անասելի կերպով ճմլվում էր, երբ նրան այդպես մելամաղձոտ էր տեսնում, նա պատրաստ էր ամեն բան զոհել: Միայն կարողանար նրանուրախացնել: Խեղճը մնացել էր սառած և չգիտեր թե ինչ աներ: Նա առանց թեյ խմելու պատրաստվեցավ գնալ, բայց նրա սիրտը չհամբերեց և կամեցավ գնալուց առաջ միանգամ ևս տեսնել կնոջը: Նա զգուշությամբ բացեց դուռը և ներս մտավ: Մանկահասակ կինը պառկած էր նույն դրության մեջ: Նրա հազիվ լսելի շնչառությունը խառնվում էրՏիգրանիկի միահավասար շնչառության հետ:

Նա քնած էր: Երբեմն նրա գունատ շրթունքները բացվում էին և մի-մի անորոշ խոսքեր էին դուրս թռչում բերանից:

Գ. Զաքարյանն երկար ժամանակ և անշարժ նայում էր նրա գեղեցիկ, բայց վշտից տանջված դեմքին, ականջ էր դնում նրա բերանից դուրս թռած խոսքերին, բայց ոչինչ չէրկարողանում որոշել: Վերջապես նա հառաչեց խոր և դարձյալ զգուշությամբ դուրս գնաց:

Անցավ բավական ժամանակ, տակավին ոչինչ չէր խանգարում մոր և որդու քունը, երբ դուռը կամաց բացվեցավ և այս անգամ ներս մտավ մի մանկահասակ աղախին: Նաոտների մատների վերա զգուշությամբ մոտեցավ սեղանին, որը դրված էր կնոջ մահճակալի մոտ, և վայր դնելով մի ծրար, կամեցավ դուրս գնալ: Դուրս գնալիս դուռը ճռռաց ևմանկահասակ կինն այդ ձայնից վախեցած իսկույն վեր թռավ: Նա նայեց յուր չորս կողմը:

— Այդ ո՞վ էր, — շշնջաց նա:

— Ես եմ, տիկին, — ասաց աղախինը նորից ներս մտնելով:

— Ի՞նչ ես կամենում:

— Ոչինչ, տիկին: Պարոն Սուրեն Արևելյանն այժմ այստեղ էր...

— Այստե՞ղ էր, — շտապով հարցրեց մանկահասակ կինը:

— Այո, տիկին: Նա կամենում էր ձեզ տեսնել, բայց որովհետև դուք քնած էիք, և պարոնն էլ տանը չէր, այդ պատճառով նա մի նամակ թողեց և պատվիրեց ինձ, որ հետո երբ դուքկարթնանայիք, ուղղակի ձեզ հանձնեմ:

— Բայց ո՞ւր է այն նամակը:

— Այդտեղ է — սեղանի վերա է:

— Գնա՜, լավ, — ասաց մանկահասակ կինն նախքան աղախինը դուրս կգնար, նա վերա ընկավ ծրարին, վերցրեց, բացեց դողդոջուն ձեռքերով և կարդաց հետևյալը,

«Հարգելի տիկին.

Ներեցեք, որ ես անձամբ չկարողացա ձեզ տեսնել և որ իմ վերջին ողջույնս ուղարկում եմ ձեզ այս նամակով: Ես այսօրվանից հեռանում եմ այստեղից ընդմիշտ և որքան շուտ, այնքան լավ: Ես զգում եմ, որ անկարելի է ինձ այլևս այստեղ մնալ և շարունակել մեր բարեկամությունը: Ես չեմ կամենում և չպիտի դառնամ ձեր և ձեր ամուսնու թշվառությանպատճառը: Ես երբե՜ք չեմ դավաճանիլ և չպիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, խնդրում եմ միշտ հավատարիմ եղեք և դուք նրան, իբրև ձեր ամուսնուն, որի հետայսքան ժամանակ ամենասերտ կապով կապված եք եղել — նա արժանի է դրան: Որպես ես եղա ձեր ընտանեկան խաղաղության վրդովելու պատճառը, նույնպես և ես ի սրտեցանկանում եմ այդ խաղաղությունը դարձնել ձեզ նորից, և միակ միջոցը ես գտնում եմ մեր ընդմիշտ անջատման մեջ: Մի աշխատեք ոչ մի կերպ իմանալու ես ձեզ սիրում էի թեոչ. այդ մի գաղտնիք է, որն ավելորդ է գիտենալ... Ուրեմն, մնացեք բարյավ, տիկին: Աշխատեցեք ինձ մոռանալ, և դուք նորից երջանիկ կլինեք... իմ կողմից ներողությունխնդրեցեք ձեր ամուսնուց, որ նրան ևս չկարողացա տեսնել, բարևս մատուցեք նրան և համբուրեցեք Տիգրանիկին: Կրկին անգամ, հավատարիմ եղեք ձեր ամուսնուն: Հիշեցեք իմխոսքերը, ամեն մի քայլափոխում խոհեմ եղեք, և հաղթանակը ձեր կողմն է:

Ձեզ միշտ բարի ցանկացող՝

Սուրեն Արևելյան»:

Նրա ձեռքերը թուլացան և ընկան ծնկների վերա: Նա յուր կոկորդում զգաց մի ինչ-որ ճնշող բան և, գլուխը ծածկելով բարձի մեջ, սկսեց երեխայի նման հեկեկալ: նույն րոպեինարթնացավ Տիգրանիկը և նստեց մահճակալի վերա: Տեսնելով մորը հեկեկալիս, նա վախեցած ցած թռավ իսկույն մահճակալից, վազեց դեպի նա և, փաթաթվելով նրա ծնկներովը, կանչեց.

— Մայրի՜կ, դու այսօր է՞լ ես լալիս:

Մայրը գրկեց նրան և սեղմելով յուր կրծքին, ասաց հեկեկալով.

— Տիգրանիկս, իմ անգի՜ն զավակս, այսուհետև դու, միայն դու պիտի բուժես իմ խորտակված սիրտս...

* * *

Այդ օրից անցել են տարիներ:

Գ. Զաքարյանը մինչև օրս էլ ապրում է յուր կնոջ և որդու հետ: Եղիսաբեթը զգում է, որ հետզհետե սառչում է յուր մեջ այն զգացմունքը, որ մի ժամանակ նա տածում էր դեպի այնմարդը, որը առավել նրա և նրա ամուսնու թշվառության պատճառը չդառնալու համար հեռացել էր նրանից ընդմիշտ: Նա ուրիշ ոչ մի կերպ չի մտածում այդ մարդու մասին, եթեոչ միայն մի ազնիվ, խելոք, հաստատակամ և անձնվեր ու ճշմարիտ բարեկամի մասին, որի նմանը շատ և շատ քիչ են պատահում... Որքան խորն է մտածում նա այդ մարդուվարմունքի մասին, այնքան նա զգում է, որ շատ և շատ է պարտական դրան: Մի՞թե նա սուտ էր ասում՝ «Կռվի՛ր, և հաղթանակը քո կողմը կլինի»: Նա կռվեց նրա քարոզածհաստատակամությամբ, և մի՞թե այդ բարոյական կռվի հետևանքն ահա մի պայծառ ն ամենաքաղցրիկ հույսեր խոստացող առավոտ չէ: Նա տեսնում է իրեն շրջապատված յուրբարի ամուսնուց և որդուց: Նրանք ժպտում են, սիրում են նրան, գգվում են, ինչպես մի մանկան, և պատասխանում է նրանց յուր սրտի մեջ արդեն բոլորովին նոր և ավելիհաստատ արմատներ բռնող քաղցր և անվերջ սիրով...

Սուրեն Արևելյանը մինչև օրս էլ կորած է անհետք, ոչ ոք նրա մասին ոչ մի տեղեկություն չունի:

Իսկ ինչ վերաբերում է Գ. Զաքարյանին, նա չափից դուրս ուրախ է, որ յուր սիրելի Լիզան նորից կազդուրվել է և սիրում է իրեն առաջվա նման: Բայց նա չգիտե և գուցե երբեք էլ չիգիտենալ, որ յուր այդ անսահման երջանկությամբ պարտական է միայն Սուրեն Արևելյանին — յուր ճշմարիտ բարեկամին:

1886

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13232 | 0
01:01, 08.12.2017
30085 | 0
23:45, 27.08.2017
21924 | 0
դեպի վեր