ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
Եղիշե Չարենց
03:04, 29.05.2014
14688 | 0

ГАЗЕЛЛА МОЕЙ МАТЕРИ

Все мне лицо твое мнится, нежная мама моя,
Губы, морщины, ресницы, нежная мама моя.

Вот ты сидишь возле дома, и на лице у тебя —
Тонкая тень шелковицы, нежная мама моя.

Смотришь печально, безмолвно в даль, где плывут пред тобой
Прежние дни вереницей, нежная мама моя.

Это о сыне далеком так твоя память грустит.
Где он, твой сын смуглолицый, нежная мама моя?

Жив ли? Куда он уехал? В двери какие теперь
Сын твой любимый стучится, нежная мама моя?

Может, любовью обманут? Может, смертельно устал?
С кем ему горем делиться, нежная мама моя?

Тихо шуршит шелковица над сединою твоей.
Длится печаль твоя, длится, нежная мама моя.

И на усталые руки, старые руки твои
Слез вереница струится, нежная мама моя.

1920
Перевод Н. Габриэлян



Ես գալիս եմ ահա

Ես գալիս եմ ահա: - Նայեցե՛ք, նայեցե՛ք:
Ես գալիս եմ ահա- դարերից…
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:
Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն…
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:
Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ: -
-Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, -
******ի պեզ ընկած, աղոթքի պես հեզ…



Шумит в моем сердце

Шумит в моем сердце ночная глухая тоска,
Как ветер далекий, тревоги идущей примета.
Как маятник вечности, тихо стучит у виска,
Часы и секунды считая всю ночь до рассвета.

О чем — неизвестно — шумит в безмятежной ночи
И плещется в сердце, и сердцу становится сиро.
И ловит душа в темноте звуковые лучи,
Как некий сигнал из глубин неоткрытого мира.

И хаос веков просыпается тайно во мне,
Вслепую разгоном волны океанской грохочет.
Безликий, как время, кипит на холодном огне.
Сумбурный, как бред, он гудит и умолкнуть не хочет.

То песни забытой негромкую стелет волну,
То плачет ребенком у пропасти мрака над краем,
То псом беспризорным ворчит на седую луну
И снова заходится хриплым заливистым лаем.

И слушает хаос души моей тонкая нить,
Звучит, и не рвется, и выхода ищет в тумане.
А жизнь моя будет течением времени плыть,
Пока не угаснет в оглохшем его океане.

1919
Перевод М. Дудина



ՍՈՄԱ

Որպես քուրմը Գանգէսի,
Կարոտակեզ, սիրակեզ -
Կեանքս տվե՜լ եմ լույսիդ
Եւ երգում եմ քեզ
Քե՜զ եմ երգում այս կարմիր
Աշխարհում հիմա, -
Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
Խելագա՜ր սոմա՛:

II

Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
Ու սիրտս – գարուն,
Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտռում
Այս չար աշխարհում:
Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
Քո դէմքը հրե, -
Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
Ով որ քեզ սիրե:

Ու սիրտս տված մահի անուրջին, -
Մա՜հ էի տենչում, -
Բայց տեսայ հանկարծ քո դէմքը վերջին
Այս աղջամուղջում:

Քո դէմքը տեսա, որպես սրբազան
Մի զոհաբերում.
Քո դէմքը տեսա աշխարհասասան
Այս հրդեհներում:

Եւ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց
Հրդեհի պարին, -
Եւ կեանքս տվի, պարզ ու սրտաբաց,
Վառվող աշխարհին…

III

Սո՛մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
Երկնային մի քույր,
Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
Թույն, թախիծ ու բույր:

Երկնքից իջած քո ցո՛ղն է սերում
Բույսերը բոլոր.
Քո՛ւյր, ապրում ես դու մեր սուրբ բույսերում
Քաղցր ու ահավոր:

Մենք այդ բույսերից խմիչք ենք շինում,
Գինի հրակեզ,
Եւ այդ սրբազան խմիչքով հարբած -
Ցանկանում ենք քեզ:

Վառվում ես, Սո՛մա, մեր երակներում
Դու, որպես գինի, -
Եւ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
Որ այս աշխարհում քո կամքը լինի…

IV

Սո՛մա, օ, Սո՛մա, սրբազան խմիչք,
Սրբազան դու սեր,
Ոգեվորության դու քա՜ղցր գինի,
Երկունքի գիշե՜ր:

Արշալույսների սրբազան արգանդ,
Ոգու Կաթն Ծիր.
Արեվից առաջ դո՛ւ երկնից անցար,
Ոսկի փռեցիր:

Օ, Սրբազան հա՜րս դու ազատության,
Դու – ազատությո՜ւն,
Դու – վերջին ցնորք վերջի՜ն քաղցրության,
Դու – ոգու խնդում:

Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
Հոսում ես արագ,
Ու փրփուր-փրփուր եփվելով սրտում
Վառվում ես յանկարծ, դառնում ես կրակ: -

Սո՛մա, օ՜, Սո՛մա, օրհնվի՜ թող այն
Վայրկյանը կարմիր աշխարհում այս չար,
Երբ մարդու սրտում առաջին անգամ
Հրի փոխվեցիր ու Ա՛գնի դարձար…

Ու հրդե՛հ դարձար, ու կրակ, ու հուր,
Սրտից ծփալով – անցար աշխարհին,
Եւ կյանքը այս չար, այս կյանքը տխուր
Հանձնեցիր հրին:

Ծփում ես հիմա մարդկանց սրտերում.
Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.
Քո՛ւյր, դո՜ւ ես միայն թխպոտ օրերում
Մեզ մխիթարել…

Վառե՜լ ենք հիմա աշխարհը նորից,
Ուխտի ենք եկել խենթ ու խելագար.
Օրհնվի՛ թող քո անունը նորից,
Որ հուր դարձրեց մեր սրտերը քար:

Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.
Խմե՜լ ենք արդեն, ելել ենք պարի,
Խառնել ենք իրար հիմա կյանք ու մահ.
Բռնկվի՛ր կրկին ու կրկին անգամ,
Վառվի՛ր մեր սրտում, ծփա՛, արնաքամ,
Խելագա՜ր Սո՛մա…

V

Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
Մխացել է դա՜ր ու դարե՜ր,
Քո՛ւյր, քո գինին մեր սրտերում
Քանի՜ ոսկի ջահ է վառել…
Քանի՜ ոսկի ջահ է վառել…
Երկրի մուԺում,
Քանի՜ ոսկի ջահ է վառել
Կյանքի փոշում:
Դա՜ր ու դարեր մեր սրտերում
Վառվել է վառ,
Բայց հրդեհվել չի կամեցել
Աշխարհը վառ:

Ով չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր -
Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լույսեր:
Փոշիացող ոսկորներից լույս է ծորում.
Գինի՛դ է այն, որ չի վառվել մարդու օրում:
ինիդ է այն, որ զուր հուզվել, բայց չի՛ վառել՝
Գինի՛դ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել.

Ու գիշերի թանձր մթում -
Հրե մի սուր -
Դուրս է թռչում գերեզմանից ՝
Վառվում է զուր…
Սո՛մա, գինիդ, որով հարբել,
Խենթ ենք հիմա -
Դա՜ր ու դարե՜ր տվել է մեզ
Երկունք ու մահ.
Մա՛հ է տվել ու գերեզման,
Հող ու անհուն -
Որ դուրս թռչի, ազատ վառվի -
երեզմանում…
Ու չեր վառվում դա՜ր ու դարեր
Աշխարհը քար.
Հիմա վառվեց…Խե՜նթ ենք մենք էլ
Ու խելագար: -

Պա՜ր ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում -
Այն ամենը, ի՛նչ որ կար
Հազարամեա աշխարհում:

Ու արյունը մեր ՝ խառնված հրին ՝
Վառվում է ագահ, -
Ու լույս է տալիս վառվող աշխարհին
Դեմքդ հեռակա:

VI

Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
Եւ մեր շուրջպարում – հրդեհի պարում
Հէքյա՛թ է կեանքը, ուր մարդը – կրակ:

Հրթի՜ռ-հրթի՜ռ վեր են թռչում
Կյանքերը մեր կարեվեր,
Ու վառվում է աղջամուղջում
Ողջակիզվող սիրտը մեր:

Ամբոխները զրահապատ
Ծափ են զարկում ու պարում,
Ջա՛հ է դարձել ամեն մի մարդ
Կրակապատ աշխարհում:

Ու պար բռնած ու խելագար
Ե՜րգ ենք ասում կրակին -
Ու վառվում է աշխարհը քար
Մրրիկներում կրակի:

Կիրակի է կյանքն հիմա –
Ջահազարդվա՜ծ, կրակուն -
Ու պարում են կյանք ու մահ
Սո՛մա, քո սուրբ կրակում…

VII

Հե՜յ, հեռավոր ընկերներ ու եղբայրներ, -
Դուք չէ՞ք լսում. ձե՛զ ենք կանչում, -
Զվարթ ու սեգ,
Եկեք, մտե՛ք շուրջպարը մեր -
Եկե՜ք, եկե՜ք:

Օ, կո՜ւյր է նա, ով չի տեսնում
Երկինք հասած կրակը թեԺ.
Եկե՛ք, եկե՛ք, ով սիրտ ունի
Ողջակիզվող ու հրակեզ:
Ով որ եկավ – պետք է իր հետ
Ողջակիզվող մի սիրտ բերի-
Եկե՛ք, հսկա պարը մտեք
Աշխարհային հրդեհների:

Ու ծավալվի՛ թող
Աշխարհովը մեկ
Հրդեհը մաքրող,
Բոցը հրաշեկ:

Կյանքը հնամյա,
Որ մխում է զուր -
Թող մոխի՛ր դառնա
Ու անցնի իզուր

Հո՛ւրը թող մնա,
Հրդե՛հը հոգու,
Ու հրաշք դառնա
Սո՛մա, խոսքը քո:

VIII

Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
Ամբոխները ահագին,
Որ կյանքը հին ու սնամէջ
Ողջակիզեն կրակին:

Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըւում է կյանքը քար -
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար:

Ու արյունը մեր, խառնված հրին,
Վառվում է հրում՝ զո՛հ է սրբազան -
Ու Ժպտում է քո դեմքը աշխարհին
Այս հրդեհներում աշխարհասասան…

IX

Թվում է հիմա կյանքը իմ հոգուն
Մի ոսկի տեսիլ.
Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ կյանքի հոգուն
Հիմա՛ եմ հասել.
Ինչ լա՜վ է, Սո՛մա, որ քո կրակում
Վառվում եմ ես էլ…

Կը վառվեմ հիմա, որպես զոհ կամքիդ
Ու զոհաբերում,
Եւ եթէ մարի հրդեհը այս մեծ
Որ չունի մարում –
Դու էլի՛ հազար հրդեհ կը վառես
Այս չար աշխարհում…

Սո՛մա, սերը քո թույն է ու գինի,
Բայց քա՜ղցր է այնքան.
Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես
Ու վաղը չկամ.
Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի
Տիեզերական: -

Կեանքս կը մարի՝ հին, չնչին մի կայծ
Քո ոսկի հրում –
Բայց վառվի՜ պիտի սիրտս մոխրացած
Քո բոլո՜ր գալիք արշալույսներում:

No Comments.

Которую ночь…

Которую ночь в мое сердце тоска проникает,
И воет, как ветер, и ропщет в глухой укоризне,
Как будто бы чем-то неясным меня попрекает,
Сверяя с таинственным счетом часы моей жизни.

Как маятник ходит в мозгу и гудит непрестанно,
То тише, то глуше, то вдруг разрастается снова.
И голос какой-то все время мне слышится странный,
Меня зазывающий в сумерки мира иного.

И хаос во мне пробуждается вдруг первобытный,
В каких-то моих же глубинах дремавший подспудно,
Безликий и зыбкий, как время, шумящий неслитно,
Как будто разрозненный бред, неотступный и смутный.

То кличет, как путник, в тумане сошедший с дороги,
То слабо заплачет, как будто ребенок недужный,
То вдруг заскулит, словно пес, — и в неясной тревоге
Под низкой, тяжелой луною завоет натужно.

И слушаю я, цепенея, как хаос безликий
Вопит из глубин моих, рвется из тела наружу,
Чтоб влиться в безмолвие вечности, в сумрак великий,
Который навеки в себе растворит мою душу.

1919
Перевод Н. Габриэлян


Խոսք Չարենցի մասին 2

Հայ ժողովուրդը չվհատվեց ոչ իր գոյությանը սպառնացող պատմական հեռուներում, պետականազուրկ դարերումՙ իրեն զենք ու զրահ անելով քրիստոնեությունը, մայրենի լեզուն, գրականություն, արվեստ ու գիտություններ, ոչ էլ ցեղասպանության ու խորհրդային տոտալիտարիզմի ժամանակներում: Սա ազգային բնավորություն է, ապագայի նկատմամբ հույս եւ հավատ, որ իր ռոմանտիկականությամբ ոչ միշտ է իրականություն դառնում: Չարենցը գանգրահեր տղային համարում է «Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ»: Բարձրաձայնում. «Ես գալիս եմ դարերից եւ գնում եմ անխափան, Դեպի դարերը նորից, դեպի պայծառ ապագան»: Նրա հավերժությունը միանգամայն ճշմարիտ էՙ դարերից է գալիս եւ գնում է դեպի դարերը, միայն թե «պայծառ ապագա» արտահայտությունը հալած յուղի տեղ չընդունենք, իմանանք, որ արեւի վրա էլ թանձր ստվերներ կան: Դարերից եկող եւ դեպի դարերը գնացող շարժումը, գիտակցենք, միայն Չարենցին չի վերաբերում, այլեւ հայ ժողովրդին, Չարենցը մի զգալի չափով հայ ժողովուրդ է, մեր ժողովրդի մեջ մշտապես Չարենց է եղել, կա եւ կլինի:

20-րդ դարի ոչ մի հայ գրող, մինչեւ իսկ ստալինիզմի ականատես վկան եւ կենդանի մնացած նահատակըՙ Գուրգեն Մահարին, իր ստեղծագործություններում այն լայնք ու խորքով չի արտահայտել իր այդ ժամանակի ոգին, ինչ Եղիշե Չարենցը: Նրա ստեղծագործության հիմունքներով այսօր հնարավոր է բավականին մանրամասնորեն ու տիպական գունագծերով ներկայացնել եղերական ժամանակի դեմքըՙ գուցե եւ փաստագիր պատմաբանից առավել: Չարենցը մեծ գրող լինելուց զատՙ նաեւ մեծ ու անփոխարինելի պատմագիր է: Նրա ժամանակագրությունն ուղեկցում է նրա ողջ ստեղծագործությանըՙ արձակ, պոետական բոլոր ձեւաչափերը, մեծ ու փոքր ամեն գրավոր խոսք, նաեւ ոչ երկար կյանքի էական տեսարաններըՙ մինչեւ եղերական վախճան, մինչեւ անհայտ գերեզմանը:

1920-ական թվականների առաջին տարիները շատ կարեւոր ժամանակաշրջան են մահ ու ավերներից հառնած նոր Հայաստանի պետական ու հոգեւոր կյանքի կառուցման ճանապարհին, որտեղ գլխավոր դերը վերապահված էր մեր երկրորդ հանրապետության անդրանիկ ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանին: Հոգեւոր Հայաստանի տեսլականը, որ տեսան Հովհաննես Թումանյանն ու Վահան Տերյանը, ցեղասպանությունից հետո կրկին դարձավ ազգապահպանման գլխավոր սյուներից: Մոսկվայից Թումանյանին հղած մի նամակում Չարենցը գրում էՙ «Մեկնում եմ Երեւան, գնում եմ մեր երկիրը… միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան…»: Սա ժամանակի սեւեռուն գիտակցությունն էր, եւ, կարծում եմ, նաեւ ընդհանրապես ու միշտ: 1921 թվականին Վենետիկից Թումանյանին հասցեագրված նամակում Ավետիք Իսահակյանը ցանկություն է հայտնում վերադառնալու հայրենիք եւ լծվելու կուլտուրական աշխատանքի, «ես սպասում եմ այդ ժամին»: Թումանյանը նրան պատասխանում է. «… Արի՜, Ավո ջան… Թերեւս այժմ կազմենք մեր Վերնատունը մեր երկրում ու վերջին օրներս միասին անցկացնենք»: Թումանյանին Ամերիկայից գրած նամակում, ազգային մշակույթի ու հայրենի եզերքի անքակտելիության վերաբերյալ Չարենցի մտքին անտեղյակՙ Վահան Թոթովենցը կրկնում է այն գրեթե բառացիորեն. «Մեր նոր գրականությունը իր հասակը կառնի միայն այստեղ, ժողովրդի ծոցում»: Թոթովենցը իր Լուսիկ կնոջն անվերջ ասում էրՙ Լուսիկ ջան, ի՞նչ գործ ունի հայ գրողը Ամերիկայում, նրա տեղը Հայաստանն է: Եվ նա ու Եղիշե Չարենցը եկան հայրենիքՙ կառուցելու հոգեւոր Հայաստան եւ նահատակվելու: Ճիշտ եւ ճիշտ ցեղասպանության միջոցներով ու անմարդկային տրամաբանությամբ: «Վերնատունը մեր երկրում» պիտի դառնար ավերակված հոգեւոր Հայաստանի նոր շենքի հիմնաքարը: Եվ դարձավ, թեեւ առանց Կոմիտասի, Թումանյանի, Շանթի, Իսահակյանի, Աղբալյանի ու Տերյանի, բայց նաեւ նրանց պատգամներով: Այդ ազգային մեծ շինարարության տեսիլքն է լուսավորել Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Թորոս Թորամանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Հակոբ Կոջոյանի, Հրաչյա Ներսիսյանի, Մանուկ Աբեղյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Արուս Ոսկանյանի, Հայկանուշ Դանիելյանի, Շարա Տալյանի եւ շատ ուրիշների հայրենասեր հոգիներըՙ Մյասնիկյանի նախաձեռնությամբ նրանց բերելով-կապելով մայր հողինՙ իրենց «գութանին եւ արորին ժանգը նորեն սրբելու» մտքի եւ հոգու գեղեցկություններով: Հոգեւոր Հայաստանի կառուցման գործում գրականությանը հատկացվում էր գլխավոր-որոշիչ դերը: Եվ դա հասկանալի է. գեղարվեստական գրականությունը ոչ միայն կյանքի ու պատմության, գեղեցիկի, սիրո արտահայտիչն է, այլեւ լեզվի հիմնական կրողն ու պահապանը, իսկ լեզունՙ Աստծուց տրված այդ հրաշալիքը, ժողովրդի գոյության արմատն է, վերընձյուղումն ու ծաղկումը: «Լեզվի մեջ ապրում է մեր ժողովրդի պատմությունը» Թումանյանի այս գիտակցությունը, որը նրան տարավ երկարամյա լեզվական պայքարի, Տերյանը շուտով հարստացրեց նոր գաղափարովՙ լեզվի ծոցում ապրում է ոչ միայն պատմությունը, այլեւ ժողովրդի ներկան ու գալիք օրը: Այս քննարկման հաջորդ ալիքն արդեն առնչվեց Չարենցի հետՙ նրա 1934-ին կարդացած «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները եւ Դ. Դեմիրճյանի լեզուն» զեկուցմանը, որը դեմ դուրս գալով «լեզվի բացասական նիվելիրովկային», առաջադրում էր «լեզվի ազգային ձեւի» պահանջըՙ իբրեւ ե՛ւ գրական, ե՛ւ ազգային հեռանկար: Այս չափազանց հետաքրքրական ու կարեւոր բանավեճը շարունակվում է մինչեւ Պարույր Սեւակ եւ հետագայում, ցավոք սրտի պարտվողաբար շարունակվում է եւ ներկայում:



ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ա .
Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք: -
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք: -
Եվ հանճարի հեռակա
Հուրն է հանգչում ճակատիդ,
Ինչպես մարող ճառագայթ
Արարատի գագաթին: -

Բ .
Հայրենի ե ´ րգն ես դու մեր
Հալածական, ինչպես ամպ,
Որ քամիներն են ցրել
Եվ տարիներն ապստամբ: -
Ժողովրդի հանճարեղ
Սրտով երկնած ձայն ու շունչ,
Որ բարբառել ես դարեր
Օտարության մշուշում:

Գ .
Առանձին ձայնն է ինչպես
Դառնում հնչյուն հայրենի –
Դաշնութէան մէջ լոկ հնչեղ
Հայրենական ձայների, -
Այդպես մեր հին դաշնության
Ով մարգարէ տարագիր, -
Դու գտանում ես ահա
Ե ´ վ ժողովուրդ, և ´ երկիր:

Դ .
Հայրենի երգ մեր վսեմ,
Հազարամյա՜ մեր հանճար, -
Լոկ ժողովո ‘ ւրդն է հյուսել
Քո դաշնությունը պայծառ, -
Քեզ ժողովո ´ ւրդն է խոնարհ
Տառապանքով իր ծնել,
Իր աւյունով պահել վառ,
Իր ոգու մէջ ընդունել .. .

Ե .
Քեզ ժողովո ‘ ւրդն է չարքաշ
Իր բորբ շնչով տվել շունչ, -
Ո ´ չ մի իշխան կամ արքա
Քեզ չի ´ պահել իր նաշում: -
Թեէ ´ հայրենի, թե ´ օտար
Տիրողների համար միշտ
Եղել ես – ձա ´ յն որոտան,
Եվ հա ´ ր օտար, և ուրի ´ շ: -

Զ .
Դու աշխատա՜նքն ես երգել
Եվ քրտինքը մաճկալի, -
Անջու ´ ր հանդեր ու հերկեր,
Սիրո երգեր անձկալի …
Դու պանդուխտի տարագիր
Սիրտն ես երգել կարոտող՝
Անհայրենիք արագիլ՝
Կապված հուշի նարոտով: -

Է .
Հնչյուններ ես հավաքել
Հէնքի համար քո երգի
Դու՝ հանդերից մահաբեր
Հայրենական եզերքի, -
Եվ հայրենի հանդերի
Մրմունջներից չմարող
Հյուսել ես երգ անթերի
Սերունդների համար նոր: -

Ը .
Դու երգել ես միայն ճորտ
Ժսղովրդի համար մեր
Երգեր՝ կյանքի նման խոր
Եվ զրկանքի նման վեհ: -
Եվ երգերում քո անհուն –
Ժողովրդի սրբազան
Սե ´ րն է միայն վեհանում
Եվ աշխատանքը դաժան: -
Թ .
Դու երգել ես միայն բորբ
Ժողովրդի սրտում մեր
Վառվող ցնորքն անհողդողդ՝
Իր գալիքի մասին վես: -
Հայրենիքի՜ մասին նոր,
Կյանքի, որ հաշտ ու ազատ –
Ծնվելու է արյունով
Եվ զոհերով սրբազան .. .

Ժ .
Քո ժողովո ‘ ւրդն է խոնարհ
Քո երգերում անրջել՝
Իր կյանքի տենչն անհնար
Եվ սիրո շունչը հնչեղ: -
Խաղաղությունն հաշտ ու սուրբ՝
Տանիքների վրա մեր, -
Եվ սիրո խոսք ու շշուկ,
Հասկերի երգ ու համերգ .. .

ԺԱ .
Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
Երգը՝ երկրում մեր անշող –
Տանիքների վրա մեր
Եվ սրտերի ղողանջող:
Կարկաչում էր նա հուշիկ,
Մինչև խորշակն այն դաժան
Հու՜շ դարձրեց ու փոշի
Երկիր ու երգ սրբազան .. .

ԺԲ .
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենի հող կոչւող սև
Այն հեռաստանն արնակոխ
Որ քո ցնորքն էր լուսե:
Քեզ չմնաց անգամ ժանտ
Այն արեգակն հայրենի,
Որ ավելի ´ էր դաժան,
Քան թշնամին վայրենի …

ԺԳ .
Քեզ չմնաց անգամ քո
Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
Որ, ինչպես եզ գլխիկոր,
Տքնում էր լուռ ու չարքաշ, -
Սև զրկանքում մտորող
Քո ժողովո ‘ ւրդն անգամ հեզ,
Որ լոկ հացի ու սիրո
Հոյզերո ´ վ էր սնում քեզ .. .

ԺԴ .
Քո ժողովուրդը չարքաշ,
Հազարամյա զրկանքով,
Հազա՜ր սրով զարկած հար՝
Մարտիրոսյա՜լ իր կյանքով –
Իր եզերքում հայրենի
Հազիվ գտած հող մի բուռ –
Քշվե ´ լ է հար իր բնից,
Իր խրճիթից ընդհանուր .. .

ԺԵ .
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենիքում դեռ աճած՝
Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
Կամ թոնիրում թխած հաց …
Գերի երկրում քո անթով
Անգամ մի մա ´ յր, որը քեզ
Սնե՜ր անգին իր կաթով
Եվ հավատով իր փրկեր .. .

ԺԶ .
Չար ուրագան մի շաչող,
Դաժան մրրիկ մի ահեղ –
Քշեց շյուղի նման չոր,
Հողմի նման խելահեղ, -
Եվ տերևներ ինչպես հին՝
Ծառից ընկած ու անկյանք –
Քշեց երախը մահի
Թե՝ մայրերին, թե ´ մանկանց …

ԺԷ .
Զարհուրելի եռանդով,
Ինչպես քաղցած մի գազան –
Սրբեց կամքով մի քանդող
Երկիր ու տուն սրբազան …
Լափեց եզերքը քո հին՝
Ե ´ վ ժողովուրդ, և ´ վաստակ,
Եվ անապատ ամայի
Դարձավ երկիրն Հայաստան .. .

ԺԸ .
Ինչպես գրքից պոկված թերթ,
Կամ չորացած արտի շյուղ,
Նետված հողմով այն անեզր
Մահվան քամուն ու փոշուն,
Դու՝ հանճարի նման մեր՝
Հազարամյա ուրվական՝
Դարձար տերև մահամերձ,
Քշված ոգի ու վկա .. .

ԺԹ .
Հողմով տարված ինչպես շյուղ, -
Ուղիներում դու տեսար
Հրաճարակ կյանք ու խուղ,
Եվ ժողովուրդ հրկիզած: -
Ինչպես մահո ´ ւ մանգաղով, -
Տեսար գյուղե՜ր դու հնձած, -
Այս ժողովո ´ ւրդն էր քո ողջ,
Որ քեզ տվեց երգի ձայն .. .

Ի .
Եվ արդեն խո՜լ դարձած հողմ,
Խուղերի ծուխ ու փոշի՝
Քշված ձեռքով անողորմ
Զարհուրելի մի ուժի, -
Խելակորույս քո ոգին
Դո ´ ւրս շպրտվեց երկրից հար, -
Եվ թափառեց տարագիր,
Իբրև մեռա՜ծ երգի բառ:

ԻԱ .
Վիթխարի եզ մի ինչպես՝
Սովից տոչոր՝ հանկարծ գա,
Լիզե մի ողջ ոսկի դեզ
Եվ չթողնի հե ´ տք անգամ, -
Այդպես աղետն այն զարհուր
Անցավ բարձրիկ քո դաշտից, -
Եվ դաշտն ամբողջ դարձավ մու ´ ր,
Ինչպես արտը երաշտից: -

ԻԲ .
Հալածակա՜ն, որպես քո
Ո ´ ղջ ժողովուրդն այն պահին –
Խելակորույս քո ոգով
Չտրվեցի՜ր դու Մահի …
Ո ´ չ, - չմեռա ´ ր այնժամ դու,
Այլ սարսափից խելագար՝
Երազեցիր դառնալ տուն,
Որ աշխարհում էլ չկար .. .

ԻԳ .
Եվ՝ սարսափից խելագար
Ե ´ վ գզգզված, և ´ բոկոտն
Մահվան սքեմ դու հագար
Եվ սնվեցիր քո ոգով: -
Բայց քո ոգին չքամեց
Եվ չէ ´ ր կարող քամել ժանտ
Այն զոհերի մեծամեծ
Արյունը սուրբ ու անչափ .. .

ԻԴ .
Անհնարին էր, վարպետ,
Որ քո ոգին ստեղծող
Հղիանա՜ր ու արբեր
Ավյունով ժանտ ու խոցող …
Անհնարին էր, որ քո
Երգի ոգին հանճարեղ
Նայիրական իր երգով
Այնժամ երգեր մի արև …

ԻԵ .
Անհանգրվան, ինչպես նոր,
Հալածական Արքա – Լիր՝
Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
Անէացած մի երկի ´ ր, -
Զգեցած մահ ու սարսափ,
Տեսած և ´ ահ, և ´ դժոխք, -
Ինչպես կարող էր անսալ
Ոգին քո կյանք ու ցնորք .. .

ԻԶ .
Քո հին սրինգը գրկած,
Իբրև մանուկ մի ազատ,
Որ դեռ պահում է երգած
Երգերիդ շունչն հարազատ, -
Քո այդ եղեգն երգեցիկ
Հեռու ափեր դու տարար,
Բայց դու երբեք չերգեցիր
Նրանով – ե՜րգ փրկարար .. .

ԻԷ .
Անհանգրվան տարվեցիր
Երկրից – երկիր, որպես մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղ – ունի ե ´ րգ: -
Բայց չլսեց ոչ ոք քեզ,
Քեզ ոչ մի սիրտ չգթած, -
Միայն քամին մորմոքեց,
Միայն անձրևն իջավ ցած .. .

ԻԸ .
Եվ ափերում այն օտար,
Ուր քեզ նետեց հողմը սև –
Դու ունկնդիր չգտար,
Իսկ պատահմամբ թե լսեց
Քեզ մի անցորդ կամ մոլոր
Մի ուղևոր ահաբեկ, -
Տեսար, որ նույն հողմերով
Քշվածներ են նրանք հեք …

ԻԹ .
Նրանք՝ իրենք – տարագիր,
Իրենք՝ և ´ որբ, և ´ անճար –
Ունկնդրում են քո երգին,
Որ երազեն ու տենչան, -
Որ՝ բռնելով քո թելից
Իրենց սրտով կարոտող
Դառնան երկիրն այն էլի,
Գոնե հուշով փարատող .. .

Լ .
Ինչ պիտի տար սրտին քո,
Քո հանճարին որբացած
Նրանց անհող արցունքով
Ցողված ոգիդ նրբաձայն …
Հեռու երկրից քո այն վառ,
Ժողովրդից՝ դարձածհուշ –
Ո՞նց քո ոգին որոտար
Կարոտանքից նրանց ուշ .. .

ԼԱ .
Որքան էլ պիրկ նա լիներ՝
Ստեղծագործ քո ոգին –
Ո՞ր դաշտերում նա հիներ
Երգն իր անմահ մորմոքի …
Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
Հող չի ´ հաճախ ճանաչում, -
Բայց սե ´ րմն հոգու – միայն իր
Հայրենիքում է աճում .. .

ԼԲ .
Ամայացա՜ւ քո ոգին,
Ինչպես անջուր հանդի հող,
Եվ մազերին քո չոքեց
Ձմեռ ու ձյուն անողոք: -
Եվ գետնահար, որպես ծառ`
Պոկված հողմով կատաղի –
Բեկվեց ոգին քո պայծառ`
Առանց բույրի ու շաղի: -

ԼԳ .
Քո հեռավոր երկրի ջեռ
Արոտների նման ա ‘ յն,
Որ դարձրեց սև մի ձեռք
Հերկ` խորշակյալ և ունայն, -
Խորշակյալ դաշտ դարձավ չոր
Այդպես ոգի ‘ ն քո հնչեղ,
Որ ո ‘ չ արև կենսաշող,
Ոչ յույսի շող չշնչեց: -

ԼԴ .
Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
Քո մազերին զառամյալ, -
Եվ` հալածված ոսոխից`
Երազեցիր միայն մահ …
Զառանցանքի մէջ զարհուր
Երազվեցին քեզ հեռվից –
Հրդեհ ու ջարդ ընդհանուր
Եվ գլխատում արևի …

ԼԵ .
Ապա խավար իջավ խոր
Եվ հանճարեղ քո ոգում
Փռվեց գիշեր ու ժխոր,
Եվ մտքի մուժ բորբոքուն .-
Եվ տարինե՜ր անցան սին,
Եվ քո ոգին խելագար
Կիզվեց հուրո ´ վ այն զազիր,
Մինչև գիշեր վերջին գար: -

ԼԶ .
Ո՜վ հարենի մեր երգի
Հրե հանճար տառապած,
Դու չտեսա՜ր քո երկրի
Արշալույսը փառապանծ …
Իբրև աճյուն դու եկար,
Իբրև մեռա՜ծ տարագիր, -
Հին դաշնության դու վկա
Եվ առաջին քարակիր …

ԼԷ .
Անհանգրվան, ինչպես մի
Տերև, պոկված իր ծառից՝
Քեզ վտարեց մի քամի
Քո հայրենի աշխարհից, -
Եվ քո ոգում՝ հայրենի
Հուշն արյունով նա նշեց –
Զառանցանքով արյունի՝
Հորդած կարմիր մի գիշեր .. .

ԼԸ .
Ճի ´ շտ է վարպետ: - Քո ոգուն
Իջած մուժի ´ նման մառ –
Եվ հալածող մահաթույն,
Եվ խավարի պես խավար, -
Այն օրերում մեր երկրի,
Մեր աշխարհի ´ վրա ողջ –
Իջել էր սե՜ւ ավերքի
Զարհուրելի մռայլ քո ´ ղ .. .

ԼԹ .
Այն օրերին արդեն մեր
Ողջ աշխարհում համարյա՝
Նստե ´ լ էր սև, ինչպես նեռ,
Մեր սև ոսոխն հնօրյա, -
Ինչպես բերքի տեղ հանդի՝
Հնձեն թուփեր վարդենի, -
Այդպես մահու գերանդին
Հունձն էր արել արդէն իր: -

Խ .
Ո ´ ղջ աշխարհում արդէն մեր,
Ծայրեիծայր համարյա
Կենդանի հունտ էր ինչ դեռ
Պարտեզներում հնօրյա
Եվ՝ ամենից առաջ՝ ինչ
Բողբոջ ու ծի ´ լ էր ոգու՝
Որ շյուղ անգամ էլ չաճի –
Հնձել էր ձեռքն ահարկու: -

ԽԱ .
Վերջին հողի վրա լոկ,
Վերջին քարին հայրենի,
Ցցված կղզու նման շող՝
Օվկիանում արյունի, -
Վերջին քարի վրա այդ,
Դեռ մնացած անողող՝
Զառանցում էր հուսահատ
Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

խԲ .
Զառանցում էր կիսամեռ
Ժողովրդի մեր մի բուռ
Մնացորդը, որ չուներ
Էլ փրկության կարծես դուռ: -
Հորդաներով ամեհի
Շրջապատված ու ողող՝
Տերն էր նաև " հայրենի "
Քշում անդունդն անողոք .. .

ԽԳ .
Ինչպես մարդկանց նավաբեկ՝
Կառչած լաստին մոտեցող –
Ծովահէնն է հրում լերկ
Մոլեգնությամբ դեպի ծով .-
Ժողովրդի ինչպես մեր
Բեկորները այդ չնչին .-
" Հայրենական " տերն էր դեռ
Հրում անդունդը վերջին .. .

ԽԴ .
Փորձանքներից հարատև
Արդեն կորած, անուղի,
Այդ շյուղն անգամ մահամերձ
Ժողովրդի ու հողի, -
" Իր " տերերի ձեռքով սև,
Որպես դիակ՝ կրծքին քար –
Պիտի սուզվեր վերջապես, -
Թե փրկությունը չգար …

ԽԵ .
Բայց փրկությունը եկավ
Խոր խավարում, ինչպես լույս
Արեգակի հեռակա,
Որ ճառագում է վերուստ …
Որպես հրա՜շք նա եկավ,
Որպես որո ´ տ շառաչեց,
Խնդությունից խելագար,
Մի փրկչի ´ պես փառաճեմ .. .

ԽԶ .
Մեզ հայրենի տվեց հող,
Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,
Դաշտ՝ արգանդում իր պահող
Հանճարի հունտն արևկա,
Հանճարի հուրը այն որբ,
Որ դարերից մինչև մեր
Այս օրերը հրաբորբ
Երգն է երկնել մեր անմեռ .. .

ԽԷ .
Եվ եզերքում մեր նորոգ,
Հայրենիքում ահա մեր
Արդ ողջունոմ ենք սիրով
Քո վերադարձը վարպե՜տ: -
Իր տարագիր հանճարի
Վերադարձն է տոնում արդ
Ժողովուրդը քո արի
Հայրենիքով իր անպարտ: -

ԽԸ .
Հազարամյա ճորտ անհող
Իմ աներկիր ժողովուրդ,
Էլ չկա քեզ կործանող
Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ .-
Եվ հնամյա իր երգով
Գիրկն է դառնում քո անմահ –
Ահա քո շուրջը երգող
Քո ձայնապետը անմահ: -

ԽԹ .
Վերադարձել է ահա
Քո հայրենիքը ազատ,
Մեռած սրտում քո պահած
Նրա փոշին սրբազան .
Գուրգուրեցի՜ր այն խավար
Զառանցանքում քո անդուռ,
Բայց չբացվեց քեզ համար
Դարձի շավիղ դէպի տուն .. .

Ծ .
Հալածական երգ մեր հին,
Հանճարեղ ձայն դու մեր որբ, -
Դեմքիդ կնիքը մահի,
Բայց միշտ անմահ ու միշտ բորբ .-
Չորս ծայրերում աշխարհի
Ինչքան եղար դու խաչված,
Մինչ հայրենիք դառնայիր՝
Նոր պայքարում նվաճված .. .

ԾԱ .
Օ՜, հնամյա դու մեր յույս՝
Ոգու զրույց դու մեր հին,
Որքան զրկանք ու կորուստ
Եվ լուսե զոհ մենք բերինք –
Մինչ այս դարձի համար քո,
Ե ´ վ հայրենի, և ´ ազատ –
Այլ պայքարով ու երգով
Հիմնեցինք հող հարազատ: -

ԾԲ .
Եվ չգիտեմ ես՝ արդյոք
Կա՞ աշխարհում մի այլ երգ,
Որ քո երգի նման խոր,
Եվ արնաթոր, ինչպես վերք –
Ժողովրդի սրտում իր
Տարիներով որբացած
Լինի այնքա՜ն մտերիմ,
Որքան ուղին՝ նոր բացած:

ԾԳ .
Եվ չտեսար, ո ´ վ երգիչ,
Այս հայրենիքը նորոգ,
Որն իբրև մայր ամոքիչ
Արևային իր սիրով
Բուժեր քո սիրտը խոցված
Սև տեգերով անցյալի,
Դափնեպսակ դներ պարզ
Քո ճակատին պանծալի:

ԾԴ .
Իբրև աճյուն դու եկար
Քո հայրենիքը, որ քեզ
Հուշ էր թվում սրբացած,
Մեռած զրույց, որ որպես
Արդեն անդարձ, կորած հեք,
Ննջած մի այր՝ դրած հող, -
Չի ´ բարձրանա էլ երբեք,
Որ արևի ըմպե շող .. .

ԾԵ .
Արդյոք կարո՞ղ էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած .. .

ԾԶ .
Բայց հայրենի երկրում քո,
Մայր քաղաքում նրա հին,
Պատվանդանի վրա նոր
Եվ սրտերի վրա հիր՝
Ահա մարմինը քո սուրբ,
Իբրև մասունք զմռսած՝
Բարձրացել է վեհաշուք
Եվ բարձաբերձ՝ իբրև սար …

ԾԷ .
Սեր է բերել և գորով
Քո ժողովուրդն ահա քեզ –
Քո հնօրյա երգերով
Օրորելով սիրտդ կեզ .-
Սիրտդ տանջանք տեսած լոկ
Եվ չարչարանք կրած հեզ, -
Ահա քեզ փա՜ռք երգելով՝
Այնքան հպարտ ենք արդ, տե ´ ս .. .

ԾԸ .
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան –
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դէմ երգաձայն, -
Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն .. .

ԾԹ .
Կարծես տեսել եմ ես քեզ,
Մանկությունից մինչև մահ
Դեգերել եմ կարծես ես
Ուղիներում այն ամա, -
Բռնած քո ձեռքը դողդոջ,
Հանուն ջրի ու հացի՝
Դեգերել եմ որպես գող՝
Կույր իմ հոր հետ մուրացիկ .. .

Կ .
Այդպես բռնած ձեռքը ծեր
Հալածական իմ հոր՝ ես
Հաց եմ լեղի մուրացել
Հեռուներում աղեկեզ .-
Ցուրտ բակերում ժամերի
Հիվանդ հոր հետ իմ պառկած՝
Երազել եմ ես մեր հին
Տունն հեռավոր, ինչպես հաց …

ԿԱ .
Եվ հեռավոր մի ժամի
Պատերի տակ ցրտահար՝
ես առաջին անգամ ինձ
Երջանիկ եմ տեսել, հա ´ յր: -
Հա՜յր, առաջին անգամ ես
Կյանքում ժպիտ տեսայ քո
Շրթունքներին, երբ որ քեզ
Մի բաժակ թէյ տվի գոլ .. .

ԿԲ .
Հետոյ փակել եմ հոգնած
Քո աչքերը՝ ընկած խոր, -
Եվ քարերին այն պառկած՝
Ննջել կողքին մեռած հոր: -
Առավոտյան իմ մռայլ,
Իմ մեռած հոր դեմքին ցուրտ –
Երանության անայլայլ
Ժպիտն էր նույն հանգչում լուրթ .. .

ԿԳ .
Եվ հողմերին հեռավոր
Տալու մարմինը քո հայր,
Կարո՞ղ էի ես արդյոք
Զառանցանքում անգամ վառ –
Օ՜, երազել անգամ լույս
Վերադարձիդ մասին այս, -
Որ հայրենիք ես գալու,
Իբրև աճյուն զմռսած …

ԿԴ .
Մի՞թե իրօք դու այն բիրտ
Ծերունին չես ննջած հար,
Որ անունով միայն իր
Կոմիտաս չէր, այլ Աբգար: -
Ինչպես մեռած մարգարե
Քարաքանդակ իր նաշում,
Մի՞թե դու չես երկարել
Այն իրիկվա մշուշում …

ԿԵ .
Եվ մատները այն դողդոջ,
Մոմէ մատներն այն բարակ,
Որ փակեցին մի օր քո
Հոգնած կոպերն անկրակ՝
Չէի՞ն արդյոք այն իմ խեղճ
Մատները որբ՝ դեռ գերի
Նվագների տրտմաշեշտ
Եվ Տերյանական երգերի .. .

ԿԶ .
… Իբրև մեռած մարգարե՝
Պառկել էր նա այդպես միշտ .
Դեմքը մի քիչ երկարել
Եվ խաղաղվել էր ընդմիշտ: -
Իսկ անդագաղ նրան երբ
Իջեցըրինք գերեզման –
Խաղաղությամբ նայեց վեր
Եվ արքայի էր նման .. .

ԿԷ .
Եվ վայրկյանին ահա այդ,
Երբ որպես սուրբ մի նաշից,
Արքայական վեհությամբ
Նայեց նա խեղճ իր փոսից, -
Ես հասկացա, որ այդ խիստ,
Այդ մռայ մարդն աշխարհում
Բարի մի հայր էր միայն
Եվ տխրությունն էր սիրում .. .

ԿԸ .
Այն տխուր մարդն էր, որ իր
Մռայլ տեսքի տակ ունէր
Մի անսահման սիրող սիրտ
Եվ երազի հեռուներ, -
Որ ահաբեկ իր կյանքում
Ոչ մի անգամ չժպտած,
Բայց գիտեի, որ հոգում
Ունի հուրեր մշտակայծ …

ԿԹ .
Տխուր մի մարդ էր նա լոկ
Եվ երազող ուներ սիրտ,
Ուներ ոգի համբերող, -
Դեմքն էր նրա միայն բիրտ: -
Դեմքն էր նման փականքի,
Որ նա երբեք չբացեց .-
Ահաբեկվել էր կյանքից
Եվ զրկանքից քարացել:

Հ .
… Ո ´ չ մի անգամ չժպտաց
Նա հոգնատանջ իր կյանքում: -
Տեսա ամպի պես մթնած
Ես նրա դեմքը մանկուց: -
Գոց մնաց դուռն երկաթե
Մինչև վայրկյանը մահվան, -
Եվ միայն մայրս գիտեր,
Որ այնտեղ սերն է պահված:

ՀԱ .
… Չհամբուրեց աշխարհում
Զավակներին նա երբէք, -
Եվ ժամերով նստած լուռ՝
Չպատահեց, որ արբեր: -
Մարդու հանդեպ չարացած՝
Ո ´ չ խոհերի, ո ´ չ հացի
Նա չունեցավ բարեկամ,
Լռությունից իր բացի:

ՀԲ .
… Եվ տարիներ միայն վերջ՝
Արդեն բեկված, արդեն լուրջ՝
Նոր հասկացա միայն ես,
Երբ նրա պես դարձա լուռ –
Որ երգերում բոլոր իմ
Եվ խոհերում այնքան վեհ՝
Ինչ կա անհուն ու խորին,
Այդ միայն ն ´ ա է տվել …

ՀԳ .
… Որ իր ամբողջ կյանքում լուռ
Ի ´ նչ չէր վատնել նա երբեք,
Ի ´ նչ չէր այրել իբրև հուր
Եվ չէր երգել իբրև երգ, -
Երազներում իր տխուր,
Պահած անգամ իրենից .-
Թաքցրել է այնքան խոր,
Որ իբրև գանձ բաշխի ինձ .. .

ՀԴ ..
Կա տառապանք անվեհեր
Նայիրական քո դեմքին՝
Խոհն աշխարհի այն ավեր,
Շողն հանճարի աներկիր …
Նա էր այդպես պառկել վեհ
Մի օր հողե իր փոսում –
Որպես վկա հանճարեղ՝
Հազարամյա մի նաշում .. .

ՀԵ .
Եվ հիրավի ´.- դու անմահ
Հայրն ես երգի մեր համայն,
Որ տարագիր գտած մահ՝
Տուն ես դարձել արդ միայն: -
Դու թաղվելու ես եկել
Երկրում քո նոր, որ արդեն
Դարձել է հաշտ ու հզոր
Եվ քեզ բերում է վարդեր .. .

ՀԶ .
Կարդում եմ ես քո հոգնած,
Մագաղաթյա կոպերին
Եվ ճակատի վրա բարձր –
Մտերմություն մի վերին: -
Նույն մտորումն ու անհուն
Նայիրյան խոհն հարազատ, -
Նույն երազանքն անանուն՝
Հազարամյա ´ երազած: -

ՀԷ .
Ճգնավորի դեմքով ծեր՝
Մարտիրոսի դեմքով սուրբ, -
Օ՜, ուրվական դու վսեմ,
Թափառական մեր Հիսուս, -
Ճգնավորի ճակատով
Եվ մորմոքով վկայի՝
Նո՜ր ես հառնում ահա դու
Իբրև վկա ներկայի .. .

ՀԸ .
Օ՜, վարդապետ անվեղար,
Որ վայրերում վրդովիչ
Ձայնի հովի ´ վ լոկ եղար՝
Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
Դու աղոթքի փոխարեն
Ձայն խնկեցիր միայն վեհ –
Դեպի երկինք, որ բյուրեղ
Ժողովրդիդ սիրտն էր մեծ .. .

ՀԹ .
Ո՜վ Նայիրյան հանճարի
Հազարամյա դու տեսիլ, -
Որքան զրկանք ու չարիք
Դու աշխարհում կրեցիր, -
Մարտիրոսյալ հավիտյան,
Որպես անհող մարգարե –
Դու հանգրվան չգտար
Կյանքում – դարեր ու դարեր: -

Ձ .
Եվ միայն արդ, Նահպե ´ տ,
Գիսախռով, կորացած,
Հազարամյա հոգնաբեկ
Թափառումից քո դարձած՝
Պիտի հառնի շողշողուն
Հանճարիդ հուրն այգաբեր, -
Եվ խոր հանգչեն մեր հողում
Քո ոսկորներն հոգնաբեկ …

ՁԱ .
Իբրև աճյուն դու դարձար
Քո հայրենիքը ազատ, -
Իբրև մասունք մի պայծառ,
Իբրև նշխար հարազատ, -
Եվ հայրենի քո հողում,
Հին հանճարի իբրև սերմ՝
Կբարձրանա ´ նա բեղուն,
Երկրիդ ցողով ցողված ջերմ: -

ՁԲ .
Իբրև աճյուն դու դարձար, -
Բայց հայրենի երկրում քո
Հանճարիդ հունտն հրացայտ
Կբարձրանա՜ նոր բերքո ´ վ: -
Բեղմնաւորված սրբազան
Քո աճյունով և անեզր
Արեգակով մեր կիզած՝
Հողն հազար ծի՜լ կտա մեզ:

Ձ .
Մե՜ծ ցնծություն է հիմա
Մեր սրտերում, ո՜վ երգիչ: -
Տոնն է երգի իր անմահ
Տոնում հառնած մի երկիր: -
Դարձի համար քո այս վեհ,
Վերադարձի քո անմահ –
Կյանք ենք կերտել արդեն մենք
Ե ´ վ արևոտ, և ´ անմար:

ՁԴ .
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հազա՜ր սրտեր տարագիր,
Զարհուրելի հեռուներ
Տարված հողմով հարաբիրտ: -
Իբրև սրտե՜ր կենդանի,
Իբրև աճյուն կամ մասունք –
Սրտեր քանի՜, դեռ քանի՜ –
Հողն են իրենց երազում …

ՁԵ .
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հայրենի հողը բուրյան՝
Իբրև նորո՜գ երկրի տեր՝
Ե ´ վ Թումանյան, և ´ Տերյան: -
Շիրիմներից իրենց որբ
Իրենց դարձին են նայում
Ե ´ վ Դուրյանի սիրտը բորբ,
Ե ´ վ Մեծարենցն հմայուն: -

ՁԶ
… Միջագետքից – Օրենբուրգ,
Հելեսպոնտից մինչև Վան, -
Ո՞ր աշխարհում արդյոք սուրբ
Չկա մասունք Նայիրյան …
Ո՞ր ափերով աշխարհի
Քո մերկ ոտքերը չանցան, -
Օ՜, նայիրյան հանճարի
Հազարամյա Սերմնացան .. .

ՁԷ .
Պիտի դառնան դեռ հերթով
Տարագիրներն այդ անթիվ, -
Որ աճյունով կամ սրտով
Դառնան աղբյուր եռանդի: -
Կենդանի սիրտ, թե աճյուն –
Իբրև հունտեր հանճարեղ,
Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ
Հայրենի հողն այդ իրենց: -

ՁԸ .
Իսկ դու ´, ոգի ´ երգի մեր,
Վերադարձած արդեն տուն, -
Օ, սրբազա՜ն բերքի պես
Ընդունեց սիրտը խնդուն, -
Ցնծությունից խելագար
Ժողովրդի սիրտը քեզ .-
Իբրև աճյուն դու եկար,
Բայց իբրև կյանք ընդունեց: -

ՁԹ .
Ինչպես երգերը քո ջերմ,
Ժողովրդի սիրտը մեծ
Իբրև բարիք, իբրև սերմ
Մի ոգեղէն ընդունեց, -
Քեզ կընդունե այդպես հար
Հայրենի հողն արդարև –
Ե ´ վ քո աճյունը արդար,
Ե ´ վ քո ոգին հանճարեղ: -

Ղ .
Թո ´ ղ ամոքվի վերջապես
Հազար սրով զարկած խոր –
Սիրտդ հողում մեր հրկեզ,
Որպես գրկում սիրած մոր: -
Որպես վսե՜մ ողջակեզ՝
Հոգնած աճյունը քո թո ´ ղ
Գտնի հանգի՜ստ վերջապես –
Եվ հայրենի դառնա հող .. .

ՂԱ .
Եվ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի –
Կելնեն շքե՜ղ և ուղիղ
Երգի շյուղե՜ր կենդանի: -
Եվ շշունջում գեղեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր –
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր .. .

ՂԲ .
Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար: -
Դարձած մոխի՜ր կենսաբեր,
Դարձած ավյո՜ւն, դարձած քար: -
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն –
Եվ հարենի դարձած հող …



ПРОЩАЛЬНЫЕ СЛОВА

В моих глазах сто раз погашен май,
Сто звезд в больной душе моей остыло.
Но в час прощальный да не проклинай
Ты жизнь мою. И не смотри уныло.

Внезапно оборвется эта нить.
И рухнет все, что свято, что не свято
В моей судьбе. А песня будет жить,
Как будто не моя она, а чья-то.

Как свет в трясину, жизнь моя уйдет,
Природа долг с достоинством исполнит.
И тот, кто эту песню запоет,
Увидишь, обо мне-то и не вспомнит.

Я наполнял тобою каждый стих,
В них грусть твоя, твои улыбки пели.
В них горечь крыльев трепетных моих,
Что так тебя обнять и не сумели.

Мой мглистый вечер — здесь, хоть он не зван.
Как превозмочь предчувствие разлуки?
Как выпить предназначенный стакан,
Чтоб ни душа не дрогнула, ни руки?

Все гуще мрак, все тягостнее мгла,
Глаза в глаза прощально отразились.
Не прокляни же эти два крыла,
Они в тоске всю жизнь к тебе стремились.

1917
Перевод И. Ляпина



СЛОВА ПРОЩАНЬЯ

Я сам гасил огни в глазах моих
И звезды, что в душе моей сияли.
И жизнь прошла, и голос жизни стих,
Но песня будет жить, как память в дальней дали.

Жизнь утечет, угаснет, как свеча,
Бесцельно безутешная в трясине.
Тоска моей души горька и горяча,
Умолкнув, затеряется в помине.

Замкнется жизни круг, и замолчит молва,
Забвеньем равнодушия объята.
Но, может быть, останутся слова
О том, как я любил тебя когда-то.

Я душу пел твою, улыбку милых глаз,
Святую грусть лица — напрасные усилья, —
Пространство, разделяющее нас,
Моей тоски не одолели крылья.

Мой вечер приближается, сестра.
Душа скорбит над пропастью разлуки.
Судьба моя пуста, и боль моя остра.
Дрожит стакан, и холодеют руки.

Сомненья истерзали жизнь мою.
Но грусть твоя светла, глаза твои не лживы.
И, что б ни сталось, не кляни, молю,
Моей тоски напрасные порывы.

1917
Перевод М. Дудина



ПОЭТ

Зло для меня становится добром,
В бесцветных буднях расцветаю весь я,
И все цветы земли вошли в мой дом,
И даль небес, и звезды поднебесья.

Песнь странников, шуршащий бег карет,
Движенье улиц — повседневность эта
Сливается в благословенный бред
И обретает смысл в душе поэта.

Когда склоняюсь к женщине чужой,
Обласканной объятьями мужскими,
Она невинной мнится мне сестрой,
Её уста — безгрешными, святыми.

Кто путь поэта сможет предсказать?
Он улицей идет обыкновенной,
А дух его, рожденный, чтоб летать,
Беседует со звездами Вселенной.

Кто может знать, что он, во тьме ночной
Целуя зацелованные губы,
Перед сестрой, невинною сестрой
Склоняется с молитвой однолюба?

Кто речь его печальную поймет —
Нелепый вопль, оборванный мгновенно?
Но смерть придет — с улыбкой он умрет:
— Ты чудо, жизнь! Так будь благословенна!

1916
Перевод Н. Голя

Есть странные гости



Есть странные гости, незримые гости — без слов
Придут и поселятся в комнате тихо твоей.
И нет у них лиц и имен, нет у них голосов,
И не существует для них ни замков, ни дверей.

И нет у них тени — у этих живущих в тени.
Приходят без слов, и живут, и уходят опять.
И что им здесь надо, зачем приходили они? —
В сем мире, лишенном дверей, невозможно понять.

Лишь изредка странная грусть пробудится вдруг в нас
Так тихо, как будто бы кто по лицу проведет…
Мы вздрогнем, с тоскою почувствовав — кто-то сейчас
Ушел навсегда и уже никогда не придет.

1915

Перевод Н. Габриэлян

НА РОДИНЕ



Лед вершин и синие озера,
Небеса, как сны души родной,
С чистотой ребяческого взора.
Я — один; но ты была со мной.

Слушал ропот я волны озерной
И глядел в таинственную даль —
Пробуждалась с силой необорной
Вековая звездная печаль.

Звал меня на горные вершины
Кто-то громко на исходе дня,
Но уже спускалась ночь в долины,
К звездной грусти приобщив меня…

1915

Перевод А. Ахматовой

ԽՈՍՔ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ



ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Ճիշտ 115 տարի առաջՙ 1897 թվականի մարտի 13-ին, մեր մեծ հայրենիքի Կարս քաղաքի բնակիչ Աբգար աղայի «անտաշ քարով» շինված տան վրա աստղ իջավ, ի դեմս Եղիշե Սողոմոնյանի, հետագայումՙ բանաստեղծ Չարենց, հայոց բազմադարյան գրականության ամենապայծառ աստղերից մեկը:

Եղիշե Չարենցի կյանքի ժամանակը, որ համընկավ հարազատ ժողովրդի ողբերգական իրադարձություններով հարուստ ճակատագրին, պայմանավորեց եւ ուղենշեց նրա ամբողջ ստեղծագործության բովանդակությունը: Այդ ժամանակը կարելի է բնորոշել մեկ բառովՙ ցեղասպանություն: Մենք երբեմն նեղացնում ենք հայոց ցեղասպանության ժամանակային տարածությունըՙ այն ամփոփելով 1915 թվականի մեջ: Այս 1915-ը պետք է ընկալել իբրեւ Օսմանյան կայսրության հայկական ու հայաբնակ արմատական հողերում տարիներ շարունակ պարբերաբեր իրագործվող ցեղասպանության գագաթնակետային ժամանակ, երբ ոչնչացվեց հայերիս հոգեղեն սերուցքի մի զգալի մասըՙ գրողներ, ուսուցիչներ, գիտնականներ, խմբագիրներ, ֆաշիստական նպատակ ունենալով հայ ժողովրդին ցեղասպանել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեւորՙ քրիստոնեական հավատքը, մշակութային ու հոգեղեն-մտածական շնորհները: Իսկ ցեղասպանությունը տեւեց շուրջ երեք տասնամյակՙ 19-րդ դարի վերջում Ադանայի ու այլատեղ զանգվածային ջարդերից, որոնց ընթացքում սպանվեց շուրջ 300 հազար հայ, 100 հազարը բռնի մահմեդականացվեց, մինչեւ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի պաշտպանական հերոսամարտերը, նահատակվեց երկու միլիոն հայ, վերապրողներից էլ սկիզբ առավ Սփյուռք անօրինակ աշխարհն աշխարհի մեջ:

(Քանի որ գտնվում եմ Լիբանանում, եւ ոչ միայն այդ պատճառով, խոսքս ընդմիջեմ մի փաստի հիշատակությամբ. 1997 թվականի մայիսի 3-ին Լիբանանի Հանրապետության Խորհրդարանը բանաձեւ ընդունեց յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը համարել հայ ժողովրդի հետ միասնության օր: Եղբայրական շնորհակալություն, Լիբանան): Ցեղասպանությունը որակեցի իբրեւ ֆաշիստական գործողություն: Պատահական չէ, որ գերմանա-իտալական ֆաշիզմի արդարամիտ պատմաբանները միանգամայն տեղին նկատել են, որ եվրոպական ֆաշիզմը ոգեւորվել ու դասեր է քաղել Թուրքիայի սանձազերծած հայոց ցեղասպանությունից: «Ավելի պետք է վախենալ հոգին սպանողներից, քան մարմինը սպանողներից»: Սակայն ցեղասպանությունը սպանում էր թե՛ հոգին եւ թե՛ մարմինը, մարդուն ամբողջովին ու վերջնականապես:

Ցեղասպանությունը Եղիշե Չարենցի կյանքի ժամանակն է: Բայց ոչ միայն դա: Նրա կյանքը շարունակվեց տոտալիտար համակարգի պայմաններում, որն ուներ յուրովի ողբերգական դիմանկարՙ նման նախորդ շրջափուլի հանցանշաններին: Ըստ նորօրյա վիճակագրությանՙ գեներալիսիմուսի ղեկավարման տասնամյակներին արդեն նախկին Խորհրդային Միության տարածքներում ավելի շատ մարդ է բանտարկվել, աքսորվել, գնդակահարվել, քան երկրորդ աշխարհամարտում զոհվածների թիվն էՙ շուրջ քսան միլիոն: Չարենցի դրաման խորանում է դրանովՙ վերածվելով ստեղծագործող մարդու համար բացառիկ ողբերգության. նա եւ՛ տառապում էր, եւ՛ լուսավոր ապագայի հույսեր փայփայում: Հոգու այս երկփեղկվածությունը ներկա է նույնիսկ 1936-1937 թվականներին գրված նրա հալածական բանաստեղծություններում, որոնցից շատերը տպագրվեցին տարիներ հետոՙ 1983-ին, Անահիտ Չարենցի «Անտիպ եւ չհավաքված երկեր» հատորում: Չարենցի լավատեսությունը «լուսավոր, պայծառ» ապագայի վերաբերյալ, որքան էլՙ անկեղծ ու հավատով լի, կարծում եմ ուներ ռոմանտիկական գունավորում եւ ցեղասպանությանը հաջորդած տարիներին հայ ժողովրդին վաղվա օրվա հանդեպ հույս-հավատով համակելու եւ ոչ հուսահատեցնելու նպատակ, այնինչ ստալինականության բարոյական, ազգային, սոցիալ-քաղաքական հանցավոր մթնոլորտի բանաստեղծական-պատկերային մերկացումները պայմանավորած էին իրականության ռեալ զգացողությամբ ու խոր գիտակցումով: Հիշենք մի քանի տողեր եւ պատկերագրերՙ գրված 1936 եւ 1937 թվականներին.

«Ո՞ւր ես արդյոք քո սեւ խաչափայտը տանում… Չարչարանքիդ այս սեւ՜ կեսգիշերին…»: «Կրկին կանգնած եմ ես ինքըս իմ դեմ շըվարՙ Անօգնական, մենակ, ինչպես կաղնի հանդում, Ուր ոչ մի ծառ չկա, - ուր տագնապով անդուլ Քամիներն են միայն շաչում դժնի ու հար»: «Հուսահատական ժամերին իմ սեւ…»: «Այլեւս ինչ մնաց քեզՙ խնդրելու կյանքից… Խաղաղություն անխոհ, - մահվան հանգիստ»: «Ընկել ես դու արդեն չարչարանքի ուղի, Ուր ոչ մի սիրտ այլեւս քեզ չի կարող գթալ. Խմիր հոժար կամքով, իբրեւ լեղի մի թաս, Տառապանքիդ բաժակըՙ վաղվա կյանքով հղի»: «Մահվան մոխիր է մովից մաղում… Մտորումներս մահ են, մութ են…»: «Բայց, ա՜խ, քրքջացել է կյանքը երեսիդ, - Եվ երգը տվել է քեզ թույն միայն, սի՛րտ…»: «Մի՞թե փորձանք է մեր կյանքն անհընար, - Սին զառացանք է եւ կյա՛նք, եւ քնա՛ր…» – գրում է Չարենցը խոշտանգումներով մահից ոչ շատ առաջ: Վերջապես մի զարհուրելի պատկեր. «Ատամնաթափ մի մարդ, գանգը նման կապկի, նստել էր կոկորդիս եւ ինձ խեղդում էր…»: Այս տողերից շատերը գրված են գիշերը, անքնության մեջ: Իմանանք նաեւ. «… եւ այսպես, - գրում է բանտարկյալ Չարենցը, - ահա ես, 25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետոՙ ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը մենա՜կ ու հալածականՙ պոետ աքսորյալ սեփական հայրենիքումՙ հերկի եզերքին հայրենական երգիՙ ամայացած դաժանագույն եռանդով սեփական նախարարների եւ պետերիՙ հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո» , ստորագրված էՙ Եղիշե Չարենց, 1937.28. մարտի, գիշեր. այսինքնՙ հանճարի մեծարման այս հանդիսության օրն ու ժամին:

1915-ը եւ 1937-ըՙ Չարենցի կյանքի, 20-րդ դարում մեր ժողովրդի պատմության գլխավոր թվականներն են, դարակազմ ողբերգությունՙ երկու գործողությամբ, որի արձագանքները մեր հոգիներում լսելի են առ այսօր: Ոչ շատ վաղուց ես «Գրական թերթում» հոդված հրապարակեցի «1937» վերնագրովՙ Չարենցի օրինակով փորձելով ցույց տալ անագորույն ժամանակի դեմքը: Այդ դեմքին գույն ու գծեր կան նաեւ Հայաստանի գրական կյանքից, շատ պատեհապաշտ գրողներ, ոգեւորված ընկնելով տոտալիտարիզմի գիրկը, ձգտում էին դառնալ հոգեւոր կյանքի տերերՙ իսկական տերերիՙ Չարենցի, Բակունցի, Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Զապել Եսայանի, Լեռ Կամսարի, Մկրտիչ Արմենի եւ այլ իրական գրողների փոխարեն: 1937-ին Գրողների միության ընդհանուր ժողովում մի պատեհապաշտ ճիզվիտական ելույթ ունեցավՙ հայտարարելով, որ Չարենցը քար էՙ ընկած սովետահայ գրականության զարգացման ճանապարհին, ըստ էության, գրականության ու ժողովրդի թշնամի: Այս ելույթը երկրորդական դեր չխաղացՙ բանտարկելու Չարենցին: Մեկ այլ հոդվածում ես նկարագրել եմ Չարենցի բանտային վերջին օրերն ու ժամերը: Մենախցում նա կապկպված է եղել երկաթե սյունին եւ անվերջ բղավել էՙ թմրադեղ խնդրելով: Այդպես կապված էլ հանճարն ավանդել է հոգին հավերժությանը: Չարենցին սպանեց ստալինիզմը: Ֆրեդերիկո Գարսիա Լորկայինՙ իսպանական ֆաշիզմը: «Ժողովրդի թշնամի» հռչակված այս երկու մեծագույն գրողները տարեկիցներ են եւ ճակատագրով եղբայրներ: Մարդկությունը տեսե՞լ էր այսօրինակ մարդատյացությունՙ լուսավորի ու առաջադեմ զարգացումների հանդեպ: Իհարկե: Օրինակՙ Քրիստոսի խաչելությունը, միջնադարյան ինկվիզիցիան, որը խարույկի վրա այրեց Ջորդանո Բրունոյին եւ Ժաննա դը Արկին, շուտով էլ վերջինիս սուրբ կարգեցՙ գնա մեռի, արի սիրեմ աղքատամիտ բարոյականությամբ: Չարենցի սիրելի Ակսել Բակունցը բանտից նամակ է գրում իշխանություններինՙ խնդրելով իրեն չաքսորել, պահել հայրենի բանտում. «Ես, - ասվում է նամակում, - հայ գրող եմ եւ չեմ կարող ստեղծագործել հայրենիքից հեռու»: Տաղանդավոր, միամիտ Ակսել, չիմացավ, որ իրեն շուտով գնդակահարելու են: Ինքնատիպ, հայրենասեր գրող Վահան Թոթովենցին, որ թողեց ապահով Ամերիկան եւ եկավ մասնակցելու հոգեւոր Հայաստանի կառուցմանը, եւ որին մեղադրեցին որպես ֆաշիստ, ստիպում էին ստորագրել մի թխված մեղադրանքի տակ, թե ինքը Թուրքիայի լրտես է: Պետանվտանգության վարչության «ներքին բանտի» իր խցում նա անվերջ բղավում էր. «Ֆրանսիացոց լրտեսՙ ուզենաք կլինեմ, ճապոնացոցՙ կլինեմ, հաբեշների լրտես ուզենաքՙ կլինեմ, թուրքական լրտես չեմ լինի, չեմ լինի, չեմ լինի»: Ինչպե՞ս կարող էր Հովհաննես Թումանյանի կրտսեր բարեկամ, զորավար Անդրանիկի օգնական եւ թարգմանիչ Վահան Թոթովենցը լինել Թուրքիայի լրտես: Եվ գնդակահարվեց: Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը գերեզման չունեցան, ինչպես ցեղասպանության մեծանուն նահատակներ Զոհրապը, Սիամանթոն, Թլկատինցին, Ռուբեն Սեւակը, հանճարեղ Դանիել Վարուժանը: Չարենցի գրչեղբայր Գուրգեն Մահարու գլխագինը շատ թանկ արժեցավՙ բանտեր, հավատաքննություն, տասնութամյա սիբիրյան աքսոր, 30-40-ական թվականների հասարակական ու ազգային ողբերգությունների անքուն հիշողությունները, որոնք ժամանակից շուտ ծերացրին եւ սպանեցին նրան: Ես այսօր իմ սիրելի Մահարուց արդեն տասը տարի երկար եմ ապրում:

Մեր այս գրող նահատակներից յուրաքանչյուրի հոգում, ավելի կամ պակաս չափով, շեքսպիրյան Համլետ կարՙ ազատության ու ճշմարտության ասպետ, եւ նրանք էլ կարող էին հուսահատորեն ասել. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ, բախտ իմ դժխեմ, ինչու ծնվեցի, որ հենց ես ուղղեմ»: Համլետը փիլիսոփայորեն հուսահատ է, այնինչ հայ գրողների սրտում թրթռում է իրատես հույսը, որը հայերիս ավանդական վերաբերմունքն է աշխարհին: Ցեղասպանության ժամանակակից Վահան Տերյանը գրում էր. «Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ» : Իսկ իր վերջին ժամերին Թոթովենցն ասաց. «Հինգ րոպեի դատավարությամբ դատապարտվեցի մահվան. բացարձակապես անմեղ եմ: Կեցցե՜ հայ ժողովուրդը» : Իր մահվան թվականինՙ 1937-ին, Չարենցը գրում է տպավորիչ տողեր իր հալածական հոգու եւ մարմնի հավերժական անպարտելիության մասին.

«Չնչին, ինչպես Արարատին նետած քարՙ

Դավերը սեւ մարդուկների այդ անկար

Օ՜, չհասած քղանցքներին անգամ քոՙ

Վայր են թափվում համայնացած քո կամքով

Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,

Ինչպես անհաս Արարատին նետած քար…»:

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ



Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց, -
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, – երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, – օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…


ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ



Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում – ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
- Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…



Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, – էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, – էլի´ կը տեսնես:

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, – էլի´ կը տեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, – էլի´ կը տեսնես:

նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, – էլի´ կը տեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, – էլի´ կը տեսնես:


ՔԱՄԻՆ



Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ, -
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, - երկարաթև թռչուն, -
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ, -
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման, -
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…

1922



Էլի գարուն կգա



Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
գերեզմանիս մարմար քարին կմնա:



ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ



Կա հոգեկան անհունության մի վայրկան,
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան
ՈՒ դառնում են ուղևորները ճամփից
Դուռս բաց է, դուռս բաց է ձեր համար
Օ՛, հեռավոր բարեկամներ ու քույրեր,
Սիրտս վառել է կրակները անմար
Հին երազները ու կարոտները հրե:
Սիրտս վաղուց ձեր գալուն էր սպասում
Հավատում էր կարոտակեզ, որ կգաք,
ՈՒ կլինի հանդիպումի երազում
Քաղցր ժպիտ ու խնդություն ու կրակ:
ա՛խ ես գիտեմ, որ դուք կգաք խնդագին,
Լույս կվարեք մառախուղում ու մուժում
ՈՒ մի անմար կարոտանքով կրկնակի,
Ճամփա կնկնեք իրիկնային մշուշում:



ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
նո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ



Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …


Աշուղ Սայաթ-Նովի նման…



Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ – ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր – Վարդստանի, Շիրազի պես, -
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, – երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, – նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շաղ պիտի ասեմ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դու էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:



Դարեր շարունակ


Դարեր շարունակ, ժողովուրդ դու իմ,

Տեսել ես միայն փորձանք ու աղետ, -
Կարդում ենք միայն գրքերում քո հին
Վեպեր թախծության, տխրության տաղեր -
Դառնություններիդ երթը դժվարին
Գալիս է, հասնում Լենինյան դարին։
Դարերի անդուլ անցորդ եղար դու -
Քշված բազմաթիվ ազգերի երթով,
Քանի՜ երկրակալ, քանի՜ պետություն
Բարձրացել, տիրել, անցել են հերթով
Եվ մահ տարածել քո ճանապարհին -
Դեռ դարեր առաջ Լենինյան դարից։

Ելած պատմության այգերում այն վաղ,
Երբ Էլամն էր դեռ իր ուղին հարթում -
Իբրեւ ուրվական մի արնաշաղախ
Դարերի միջով հասար մի օր դու
Անփառ վախճանին՝ քո ճանապարհին
Եվ բացվեց քո դեմ փրկության տարին։



Ես գալիս եմ ահա

Ես գալիս եմ ահա: - Նայեցե՛ք, նայեցե՛ք:
Ես գալիս եմ ահա- դարերից…
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:
Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն…
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:
Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ: -
-Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն, -
******ի պեզ ընկած, աղոթքի պես հեզ…



Լուսմփոփի՜ պես աղջիկ

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․



***



Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…


***



Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։



Պատահական անցորդին



Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք – ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար – գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք – ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ – տրտում մենակ, – ու կգնամ իմ անծայր
Երազ – ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ …


Մարիոնետկա



Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին։

Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ, ―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։

Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․

Չարենցի կանայք



Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:

Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:

1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:

Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:

Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ» -ի էկրանավորումըզայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից:

Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին («Հայկական կինո, լիակատար կատալոգ»): Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ»:

Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ» ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:

Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:

Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլ… Չարենցի խանդը («Կովչեք», Մոսկվա, 1991թ.):

Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկըամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:

Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը:

Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:

Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից («Չարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:

Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է… քեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր:

Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:

Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններնույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «… Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին է – Հ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էր… Ես նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը Մահարու եղբայրը – Հ. Չ) ։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և աղջկա, և մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նման Չարենցի մեծ աղջկան. դա նկատեցինք թե ես, և թե Գուրգենն իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով…»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55) ։

Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն….» ։

Իբրև ասվածին հավելում նշենք նաև, որ և Էռան, և Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:


ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՆ



Քնել չի լինում…
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ —
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:

Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես…
Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ:

Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ —
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:

Այնտեղ, մութի մեջ հայտնվում է ահա
Տեսիլդ գունատ ու տխրադալուկ, —
Օրերի անհայտ մշուշից ելած
Գունատ այցելու:

Ու հիշում եմ ես անձրևոտ մի օր —
Մի հին իրիկուն.
Հեռու երգերի խանդավառ օրոր,
Հարսանքի հանդես, —
Մաղող անձրևի կաթիլների տակ
Կանգնել էի ես…

Է՜, քնե՜լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
— Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին…
— Ա՜խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում՝ գիշերն անց կացավ…
— Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…

Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբեք, երբե՛ք ինձ չես ժպտացել—
Քո ժպիտն անգամ ցա՛վ է թվացել
Իմ հոգուն տկար…
Ես քեզ կանչեցի երկա՜ր ու երկա՜ր —
Դու չեկար, չեկար, —
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի…

Օտա՜ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր—
Ու կարմի՜ր, կարմի՜ր խաշխաշներ ցավի, —
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,

Որ քո կույս հոգին իմի հետ ցավի…
Ու ես չեմ հիշում, թե ի՞նչպես մի օր —
Օտար, անմեկին1 —
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…

Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՛ր լինի: —
Չէ՜ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև գմա ես չեմ մոռացել…

Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չէ՞ որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել.—
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,

Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի…
Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ա՛խ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար…

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել
Օ, նենգոտ տեսիլ…
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել…
Օ, զզվելի՛ կին, —
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս—
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս…
Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան —
Եվ ես կորցրի երազի ճամփան…

Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում: —
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար…

Երկա՜ր քայլեցի.
Եվ իմ դեմ ահա — մի երկա՜ր փողոց:
Հեռևում1 — դեղին, տարտամ2 կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՜ն լուր բերին…

Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ —
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ…
Ու… այս եմ հիշում՝
Մի հին անկողին — թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին:
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ…
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի, —
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի…
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՛, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի —
Էլ ո՛չ մի զղջում իմ երազը հին
Հետ չի դարձնի…
Գնա՛, սիրելիս,
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ, —
Ուզում եմ քնեմ — ա՜խ, ինչպե՞ս քնեմ…


ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ



Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Սիամանթո

ՄՈՒՏՔ

Քերթության ոլորապտույտ ճանապարհներով
Անհանգըրվան անցած տարիներ երկարաձիգ,
Սիրտս կիզած բազում արևների հրով,
Խուսափելով ընդմիշտ երգերից դյուրածին,
Ահա զգում եմ ինձ կրկի՛ն անօգնական,
Ահավորված, ինչպես բարձր լերան առջև -
Որի ոլորտներով կրկի՛ն պիտի գնամ,
Եվ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած հանգչեմ…
Արդ՝ մանուկ եմ ես նորից, ե՛ւ անուժ, ե՛ւ դողահար,
Անհամարձակ, ինչպես աշակերտ, ուժերիս ու գրչիս անվստահ, -
Լեզվիս վրա կսկիծ, ե՛ւ ջերմություն, ե՛ւ վահր՝
Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած: -

Ձե՛զ եմ հառել աչքերըս, ո՜վ անցյալի վսեմ քերթողահայրե՛ր,
Գագաթնե՛ր Մտքի ու Հանճարի և Քերթության պետե՛ր, -
Քե՛զ, անհույզ, մարմարյա Հոմերո՛ս, որ երգել ես հերոսների մահը,
Սակայն խաղա՜ղ սրտով, մի մանկական հեքիաթ իբրև թե: -

Եվ քե՛զ, լատինական փառքի հռչակը ավետող
Ո՜վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՛լ,
Որ ընթացել ես թեև հելլեն հանճարների սրբագործած հետքով,
Սակայն ինքնահուն է եղել պղընձյա արշավանքը երգիդ:

Եվ քե՛զ, արեգակնական հանճար, շռայլորեն փարթամ Ֆիրդովսի՜,
Բազմաբղետ, ինչպես Արևելքը, գանձերով ու արկածներով հարուստ,
Որ հանճարիդ այնքա՜ն անայլայլ և իմաստուն լույսով
Ներբողել ես շահերի սխրությունները սին, իբրև ուղի անմեռ, որ տրվում է վերուստ…

Սակայն բոլորդ միասին թվում եք ահավասիկ
Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ հառել ահալի, -
Ո՜վ դուք, զառամյալ մանկության հիշատակներ վսեմ, -
Այնքա՜ն թոթովախոս ու միամիտ…

Ձեր երգը միամիտ մանկության և ոգու երջանիկ անգիտության,
Եվ կարծեցյալ փառքի, և ճորտության դժնի,
Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրված
Հի՜ն դարերի տքնությունից ազնիվ: -
Այլև ներբողել է ձեր երգը հերոսություն ու փայլ,
Խիզախների վսեմ արշավանք և այրերի դաշինք,
Նշել է քերթության լուսազարդ ճանապարհ,
Փառք անմահական՝ բազմած մարմարիոնյա նժույգների բաշին:

Բայց անցյալը այն, այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց,
Որին ես ահավասիկ ուզում եմ մոտենալ -
Չէ՛ լյառ հերոսության, կամ վեհության ուղի, կամ փառքի ճանապարհ,
Կամ իմաստության պարտեզ, կամ ոգորում ոգու, կամ տքնություն անահ…

Եվ այն տեսիլը, որ՝ տարիներից հառնած՝
Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրյալ հայացքների դեմ -
Ո՛չ փառքի գագաթ է խոստանում, ո՛չ Քերթության Պառնաս,
Ո՛չ անգամ փողփողյալ տողերի անմրցելի հանդես: -

Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական,
Եվ զարհուրելի է, ինչպես զառանցանք, և անիմաստ է հավետ, -
Ո՜վ անցյալի պայծառ քերթողներ, ձեր երգը հերոսական
Թող դարերի՛ն մնա ձեր հեռավոր, ձեր օրերի՛ն անէ: -

Ձեր մարմարիոնյա և դաշն դեմքերի փոխարեն,
Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարե -
Ահավասիկ հառնում է մռայլ միջնադարից
Եվ կանգնում է դեմս, ո՜վ տառապյալ հանճար, քո կերպարանքը քարե: -

Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած հայացքներիս հանդեպ,
Որ ուղեցույց են հայցում, ե՛ւ առաջնորդ արդար, ե՛ւ կորովի հանճար -
Պատկերելու համար Անցյալի խավարից հառնած զարհուրանքը -
Դժոխքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դեմքը բազմաչարչար…

Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,
Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՜ր նայում ես ոգուս խորքը, -
Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,
Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը:

Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,
Քերթության թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,
Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով անհունորեն տարբեր,
Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՛ւյն մարդկության երկու տարբեր հասակ: -

Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ երկար,
Եվ մեր առջև ահա իր հորձանքն է ձգում արնափրփուր մի գետ,
Որ բաժանում է դժնի անցյալից այս լուսավոր ներկան, -
Եվ մենք նստում ենք Մտածումի նավը, որ նավարկենք քեզ հետ: -

Գնում ենք ահավասիկ քեզ հետ Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով
Դեպի ափը դեմի՝ ամե՛ն հույս ու հավատ թողնելով այս ափին,
Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի Քարոն,
Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն, դեպի ափը Մահվան ու Սարսափի…


Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ.-
Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ
Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է տխրություն ու ահ
Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու Մահի:
Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,
Անուղի, ինչպես մոլորված երկու կույր կամ անօգ մանուկ:
Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թե՛ մոտիկը մեր, թե՛ հեռուն,
Միևնո՛ւյն լռությունն անհուն:

Խտանում է մեր դեմ մառախուղը.- ժայռեր են կարծես ու քարեր
Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ: -
Մոտենում ենք մենք ժայռերին – և տեսնում ենք վիթխարի ծառեր,
Եվ մտնում ենք ահա խավարով ու ահով լեցուն մի անտառ: -

Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք առաջ,
Կանգնում ենք, ականջ ենք դնում լռության մեջ երկար ու երկար, -
Եվ ահա հնչում է մթին անտառի խորքից մի հառաչ.-
Այդ ե՞րգ է արդյոք, հեկեկա՞նք, թե՞ տրտունջ՝ քնարով երգած: -

Լսվում է ապա մոտիկից մի հանդարտ, դանդաղ ոտնաձայն.
Մոտենում է մեկը. դեպի մե՛զ, դեպի մե՛զ է գալիս ահա նա.
Եվ ահա – ծառերի ետևից ելնում է մի այր գլխաբաց.-
Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թե՞ գեղջուկ, աղքատ քահանա: -

Լուսնի սառ լույսերով ողողված՝ մոտենում է նա երերուն
Քայլերով, կանգնում է մեր դեմ, - ուրվական է կարծես նա ցավի.-
Փոքրիկ է. նիհար. կիսամերկ. ճակատին պսակ է կրում,
Եվ ձեռքին բռնած նա ունի մի հսկա արծաթյա տավիղ:

Հասնում է մորուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝
Սպիտակ սավանի նման ծածկելով մերկությունը ծերի.
Հայացքով տխուր ու անօգ նայում է նա լուռ մեր վրա,
Եվ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է ձայնով մտերիմ.

«- Վարպե՛տ, օ՜հ, ես է՛լ քեզ նման մի գիշեր աշխարհից անցա,
Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո ծովի.
Բայց չքնաղ հայրենիքը քո – ինձ համար հայրենիք չդարձավ,
Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն, - չբուժեց իմ սիրտը ցավից:

Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած,
Զգեցած սևասև սքեմ՝ ես տավիղը սակայն սիրեցի.
Եվ տավիղը շեփոր դարձըրած՝ քերթության պարտեզը մտա,
Որ կորած հայրենիքս երգեմ և անցյալը նրա հրածին: -

Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը հայոց,
Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ.
Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին հայող,
Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ պահել:

Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ հանուն անցյալի,
Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին բարբարոս, -
Կոչեցի արժանի լինել մեր նախնյաց փառքին պանծալի՝
Վառելով ջահերն անցյալի, իբրև նո՜ր փրկության փարոս: -

Եվ երգս իզուր չհնչեց: - Հայրենի եզերքից քո լուրթ
Թռչելով, իբրև հրավեր, դեպի հայրենիքն իմ հեռու -
Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի սերունդ,
Որ ելավ գերության փոշուց հայրենյաց համար կռվելու: -

Եվ թեև քենով բարբարոս փորձեցին նոքա, դարավոր
Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արյա՛մբ ողողել կրկին, -
Բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլո՛վ փառավոր,
Եվ խաղա՜ղ սրտով ես մեռա՝ մինչև մահ քնարը ձեռքիս»

Ասաց – և խփեց քնարին նա մոմե մատներով դեղին,
Աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությունը ծածկած, -
Եվ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,
Հնչում էր, ինչպես մի հիվանդ, մահամերձ ընկած մանկան լաց:

Եվ տավիղն հնչելով հեռացավ, խարխափով մտավ նա նորից
Անտառի խորքը խավար, ուր տիրում էր տագնապ ու հառաչ: -
Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,
Մինչ սուզվեց, լռեց նա հեռվում… Եվ անձայն անցանք մենք առաջ: -

Բ

Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու խավար,
Ծառերի ճյուղերն անտերև քսվում են դեմքերին մերթ մեր,
Եվ թվում է մեզ, թե նոքա չորացած մատներ են նիհար,
Եվ թվում են ծառերն անտառի – սարսափից քարացած դեմքեր:

Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք մտնում -
Լցվում է անտառը այնքան հառաչի ու լացի ձայներով,
Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են հռնդում մթնում,
Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ գրկող ու գերող:

Բայց ահա երևում է հեռուն՝ տագնապով թարթող մի կրակ,
Թարթում է նա մերթ խավարում, ու կրկին տագնապով մարում:
Մենք քայլում ենք նրա ուղղությամբ, մոտենում ենք ահա մենք նրան
Եվ տեսնում ենք արդեն մոխրացած, համարյա հանգած մի խարույկ:

Խարույկի շուրջը թափված՝ մենք տեսնում ենք զենքեր, ոսկորներ,
Մարդկային գանգեր, հնօրյա զրահներ, մի հին հրացան: -
Եվ տեսնում ենք ապա, այլայլված հայացքով նայում ենք երբ վեր -
Ծառերի ճյուղքերից կախված կմախքներ՝ տապից չորացած:

Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդեն կիսամար
Այդ խարույկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին, երբ հանկարծ,
Ծառերի ետևից ելնելով՝ երևում է կիսամերկ մի մարդ՝
Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ:

Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խավարից ելած.
Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք.
Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրա.
Ակնոցներ ունի նա դրած և ձեռքին բռնել է մի գիրք:

Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի տակից,
Նստում է ապա կիսամար խարույկի մոխիրի վրա,
Եվ հսկա մի գնդի նման ցնցելով գլուխը ահագին՝
Ասում է ձայնով կանացի՝ ցուցամատը ճակատին դրած.

«- Այս խարույկը ե՛ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թույլ,
Եվ տասնյակ տարիներ բորբոքված՝ նա ցրեց շողեր ու կայծեր, -
Իմ ամբողջ կյանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,
Որ երբե՛ք, երբե՛ք չմարի նրա հուրը – և հա՛ր առկայծե:

Եվ եկան, տասնյակ տարիներ սերունդնե՜ր եկան բորբոքված,
Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ հրով, -
Հայրենի երկրի խավարում սփռեցին հուր ցնորք ու կայծ.
Այստեղի՛ց զրահներ առած գնացին Ֆահրատն ու Կարոն: -

Ես վրե՛ժը կյանքում երգեցի թշնամու հանդեպ հնօրյա.
Իմ քնարը, գրիչն իմ հատու – սրբազան մրրի՛կ սերմանեց, -
Բայց նստած եմ կրկի՛ն ահա ես խարույկիս մոխիրի վրա -
Եվ շրթերս թորում են հիմա նախատի՛նք միայն ու անեծք» …

Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,
Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել.-
Ելնում էր շունչը կրծքից մի խռպոտ, փայտյա աղմուկով,
Եվ խարույկը չէր բորբոքում… Եվ կանգնեց նա ոտքի ու գոչեց.

«- Բարձրացի՛ր, ելի՛ր խավարից, ո՜վ ռազմի երգերի գուսան,
Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.-
Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,
Ե՛վ զենքերը թող որոտան, ե՛ւ ռազմի սրերը թող շաչեն»

Այսպես նա կանչեց, - և ահա, անտառի խորքից ելնելով,
Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ.
Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելոք.
Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ:

Բայց շեփորը՝ ռազմի ամպագոռ շառաչուն երգի փոխարեն՝
Արձակեց խռպոտ մի հառաչ, որ նման էր քամու կաղկանձի.
Բայց նրանց մեռյալ աչքերում ամեհի հուրեր նա վառեց,
Եվ գաճաճն սկսեց պարել – խելագար, խնդությամբ անծիր…

Քարացած՝ մենք նայում էինք վիթխարի գլխով այդ մարդուն,
Որ վայրի մի պար էր պարում կաղկանձող նվագի ներքո,
Իսկ վերից, խավարի միջից, պահակի նման մշտարթուն,
Զառամյալ լուսինն էր նայում՝ հմայված պարով ու երգով: -

Իսկ ծառի ճյուղերից կախած կմախքները այն չորացած,
Շարժելով ծնոտներն իրենց՝ սկսեցին ամեհի կափկափել, -
Եվ լուսինը, ի վերուստ տրված իր ժպիտը անդարձ մոռացած,
Սկսեց քրքջալ և վերից մեր գլխին պաղ մոխիր թափել…

Գ

Մենք թողինք պարող գաճաճին և ռազմի շեփորով մարդուն,
Եվ կրկին դանդաղ քայլերով քայլեցինք անտառի միջով, -
Երբ թնդաց հանկարծ անտառում մի երկինք հասնող դղրդյուն,
Եվ անտառը լցվեց ծայրեծայր բարձրաձայն լացով ու ճիչով:

Սարսափած՝ վազեցինք մենք առաջ ծառերի միջով անտառի,
Անպաշտպան կրծքերս նրանց ճյուղքերի հարվածին բացած, -
Եվ այդպես երկար վազելով – դուրս եկանք հանկարծ անտառից,
Եվ փռվեց աչքերիս առջև – ամայի, ընդարձակ մի բացատ:

Ողողված կարմրավուն լույսով – ձգվում էր բացատն ընդարձակ,
Ամայի, ինչպես անապատ, անպտուղ, քարքարոտ ու լուռ: -
Այդ մռայլ բացատի մեջտեղում, հրաշքի նման բարձրացած,
Ցցվել էր ժայռերից կերտած մի կարմիր, կոնաձև բլուր:

Մենք նայում էինք բլուրին՝ աչքներս սարսափից չռած,
Այնտեղից ռազմի մի շեփոր կանչում էր խրոխտ ու առույգ.
Վառվում էր բլուրի գլխին բարձրաբերձ բոցով մի կրակ,
Թվում էր, թե վառել են այնտեղ մի հսկա տոնական խարույկ: -

Ոլորուն մի ուղի էր տանում բացատով դեպ բլուրն այդ թեք,
Քայլեցինք ուղիով այդ ոլոր, - և ահա, բլուրին չհասած,
Հանդիպեց, կտրեց մեր ուղին մի ինչ-որ կերպարանք անդեմ,
Մի, կարծես դժոխքից ելած, անսահման դժնի արարած:

Դա մա՞րդ էր, ուրո՞ւ, թե մի դև՞, - դժվար էր որոշել իսկույն: -
Նման էր հսկա մորեխի, շարժվում էր թռիչքով թեթև,
Մնում էր մի պահ իր տեղում – և հանկարծ թռիչք էր անում,
Կարճ, հատու, ինչպես դաշտերում մորե՛խն է թռչում տեղից տեղ:

Այդպիսի թռիչքով հատու ծառացավ երբ նա մեր առաջ -
Սկզբում տեսանք մենք միայն ոսկորի և մսի մի կույտ.
Կարծես մեկը առել էր մի խուրձ ոսկորներ և խառնել էր իրար,
Իսկ հետո – իրարու կապել, խառնելով ազդրեր ու գլուխ:

Երբ մի քիչ երկար նայեցինք ոսկորի ու մսի այդ կույտին -
Տեսանք, որ կմախք է դա մի՝ գլխի տեղ՝ երկաթյա մեքենա,
Ձեռքերը տեղերից պոկած, գլուխը հագցրած ոտին,
Իսկ սրտի փոխարեն – կրծքում պողպատյա զսպանակ դրած:

Ներքևից, ձախ ոտի մոտից, գլուխը նայում էր վերև՝
Աչքերից շանթեր թափելով, ատամները քսելով իրար.
Աջ ոտի մատներով մի պահ նա գունատ ճակատը քերեց -
Եվ այսպես նա խոսեց՝ ներք-ից ցասումով նայելով մեր վրա.

«- Ո՜վ դուք, որ մտել եք ահա այս մռայլ անտառը Ահի, -
Նայեցե՛ք հատյալ կմախքիս և գլխիս՝ պոկված իր տեղից.-
Աշխարհում որոճում էի ես խոհեր կռվի ու մահի
Եվ գլխի փոխարեն ունեի մեքենա՝ շինված թիթեղից: -

Ես սրտի փոխարեն ունեի իմ կրծքում պողպատ զսպանակ,
Անծանոթ էր կյանքում ինձ համար ամենայն վարանում ու ահ.
Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մե՛ծ մի բանակ
Եվ մեր սև դրոշի վրա գրեցի «Հայրենիք կամ Մահ»:

Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն Ավետյաց,
Տիրում էր այնտեղ բռնություն, ե՛ւ ոճիր, ե՛ւ կյանք անազատ.
Գնացին նոքա՝ սրբելու մեր դեմքից նախատինք ու լաց,
Բայց երկիրն արյամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:

Հանելով բարբարոս հորդաներ – նա քանդեց մեր շեները բոլոր,
Մեր մանկանց արյա՛մբ արբեցավ՝ թաքնըված որջում արքունի, -
Եվ ահա, վրեժով լցված, դժոխքի հանճարին դիմելով,
Ուխտեցի ըմպել մի բաժակ բռնակալ Արքայի արյունից:

Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենա,
Բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու նա պայթեց, -
Եվ խփեց – խորտակեց նա ինձ… Իսկ Արքան կենդանի մնաց,
Եվ, իբրև դևի տրիտուր, նախճիրներ նյութեց ու ջարդեր…

Եվ մնա՜ց նա կենդանի… Կենդանի՜ նա մնաց… Վա՛յ ինձ…
Աշխարհից հեռացա ես այսպես՝ իմ ուխտը թողած անկատար…
Եվ ո՛չ մի կաթիլ չխմած արյունից այն Հրեշ-Արքայի՝
Ես կյանքից ընդմիշտ հեռացա… Եվ չունե՜մ հանգիստ ու դադար» …

Ասաց – կափկափեց կրկին ատամները թափով մի ահեղ,
Աչքերից շանթեր արձակեց, - և հանկարծ թռչելով տեղից,
Սկսեց թպրտալ օդում, թռչկոտել, ճչալ ու վայել,
Լցնելով բացատն աղմուկով ոսկորի և շաչող թիթեղի: -

Թռչկոտում էր նա խելահեղ, կատաղի դառնությամբ վայում,
Դառնում էր օդում, ինչպես հոլ, և ճիչեր արձակում ցավի, -
Մենք դիտում էինք քարացած, սարսափած աչքերով նայում,
Երբ հանկարծ մոտեցան նրան երկու այր՝ դեմքերով կավիճ:

Բուսնելով կարծես խավարից՝ մոտեցան նրան երկու այր,
Երկու մարդ սևազգեստ, մռայլ, կրծքերին պղնձյա նշան.
Կմախքներ էին՝ զգեցած զգեստներ մթին ու մռայլ,
Ձեռքերին ոսկորներ բռնած, ինչպես գոռ մարտի դրոշակ:

Ելնելով կարծես խավարից՝ մոտեցան նրանք այն հոլին,
Որ ցատկում ու դառնում էր օդում և ճիչեր արձակում ահեղ, -
Եվ մեկը նրանցից, որ ուներ հայացքներ՝ մռայլ փայլով լի -
Սկսեց ձեռքերով օդում, նրա շուրջը շարժումներ անել:

Հիպնոսող բժիշկն է ինչպես ներազդող շարժումներ անում՝
Հիվանդի առջև շարժելով պսպղուն մի գունդ կամ բյուրեղ -
Նա շարժում էր այդպես մի ոսկոր, կրկնելով անհայտ մի անուն,
Հոնքերի տակից ցայտելով կրակներ կարմիր ու հուրեր:

«Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն¦, - ձայնում էր կանչով շառաչուն,
Ձեռները կարոտով օդում հոլաձև մարդուն տարածած,
«Խա՜ն Բա՜ն ո՜տ, Խա՜ն Բա՜ն ո՜տ, Բա՜ն ո՜տ», - ձայնակցում էր նրա հառաչին
Ուղեկիցը նրա՝ ամեհի էքստազում ինչպես վերացած:

Այդ մռայլ կանչերի ներքո հոլատիպ մարդը քիչ-քիչ
Սկսեց թուլանալ, հանդարտել, - և ահա ընկավ ուժասպառ.
Ցնցվում էր մի քանի վայրկյան իր գլուխը միայն ահագին,
Բայց նա էլ հանդարտվեց ահա… Եվ տիրեց լռություն անբառ: -

Մենք նայում էինք քարացած պատկերին այդ մութ ու հոռի
Եվ ուզում էինք հեռանալ, ընթանալ բացատով կրկին,
Երբ հնչեց բլուրի գլխից հռինդը ռազմի շեփորի,
Եվ լսեց աղմուկ, ոտնաձայն – ներքևից, անտառի խորքից:

Լսելով ձայնը շեփորի – վեր թռավ տեղից հոլաձև
Այն կմախքը կամ մարդը կրկին՝ ճակատին արնաթոր վերքեր, -
Մի քանի վայրկյան քարացած, ականջը շեփորին, նա լսեց, -
Եվ քամու նման սրընթաց – երեքով սլացան ներք-:

Շռինդը ռազմի շեփորի թնդում ու կանչում էր մինչդեռ,
Ձայնում էր բլուրի գլխից, ինչպես կոչ, երթի աղաղակ, -
Եվ լսվում էին ներքևից, անտառից – ճիչեր ու կանչեր,
Հավաքվում էր կարծես անտառում և երթի էր ելնում մի բանակ:

Վերևից, բլուրի գլխից հնչում էր շեփորը, կանչում,
Տագնապով, ինչպես ահազանգ, - և ձայնին նրա զուգահեռ՝
Լսվում էր հառաչ, ոտնաձայն, մի զանգ էր հեռուն ղողանջում,
Եվ վառվում էին անտառում բազմաթիվ կրակներ ու ջահեր…


Ես իմ անուշ Հայաստանի



Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև
ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

ՈՒր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:


ՊԱՏԳԱՄ



Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց: –

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս: -

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,

Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…

Ափերին այն խավարտչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին, –
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա’ն այս հեռուն…

Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ…

Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև’ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արև է’լ.
Նա’ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևէ’…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք

Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Է’ջն այն արդար ու ռամիկ՝

Մեծահանճար ու վարար…



Երազ Տեսա



Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե’նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո’ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ – դո’ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:


Կնոջս և բարեկամիս` Իզաբելլային

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…
Իբրև ծերունի մի թերթավաճառ`
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն`
Տարածված ամբողջ քաղաքի վրա:
Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը` արդեն հավիտյան հանգած:

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղուց չկամ, -
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ…
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի, -
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն` իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…

Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահման ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա`
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա: -



ՃԱՄՓԻՆ



Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:

Օրորվում էր կառքը, վազում ու վազում:
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:

Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:

Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ո՞ւր — չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն…

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13239 | 0
01:01, 08.12.2017
30100 | 0
23:45, 27.08.2017
21952 | 0
դեպի վեր