ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Արսեն Սաֆարյան. «Կարոտում եմ երեխաներիս»:
14:26, 16.06.2014
3218 | 0

Երգիչ Արսեն Սաֆարյանը երկու երեխա ունի` աղջիկ և տղա` տասնմեկամյա Էլենն ու հնգամյա Արթուրը: Նա և կինը երրորդ երեխան ունենալու ցանկություն էլ ունեն, սակայն չեն շտապում. «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Աստված կամենա»:

Երգիչը նշեց, որ հայր դառնալուց հետո իր կյանքում լավ իմաստով ամեն ինչ փոխվել է. այժմ հասկանում է, որ միայն իր համար չի պատասխանատու: Այս դեպքում մարդու անունն ու պատիվը ոչ միայն իր, այլև երեխաների համար են ձևավորվում: Ըստ Արսենի` հայրն օրինակ է. ինքն էլ, երբ ցանկանում է նկատողություն անել իր բալիկներին, հիշում է, թե իր հայրն ինչպես էր իրեն նկատողություն անում. «Ե´վ հայրն է ծնող, և´ մայրը, սակայն անընդհատ խոսվում է մոր մասին` որպես սրբության, առաքինության, մաքրության, թեև հայրերն էլ բավականին մեծ դեր ունեն և´ կնոջ, և´ երեխաների համար: Զուր չէ, որ ասում են` կինը պարանոցն է, տղամարդը` գլուխը: Առանց գլխի` պարանոց լինի, թե այլ օրգան, չգիտեմ` ի՞նչ են անելու:) Մայրը տան ներսում է, իսկ հայրը պայմաններ է ստեղծում, ամբողջ օրը մտածում` ինչպես անի, որ իր երեխաների, ընտանիքի համար ամեն ինչ լավ լինի: Եթե մայրը տան պատիվն է, հայրը հզորությունն է, այն մեջքը, որին հենվում են թե´ մայրը, թե´ ընտանիքի մյուս անդամները»: Արսենն անկեղծորեն ասաց, որ օրվա ընթացքում կարոտում է երեխաներին, քանի որ զբաղվածության պատճառով չի հասցնում հաճախ լինել նրանց հետ և խաղալ կամ դասերը պատրաստել: «Այդ առումով ես ինձանից դժգոհ եմ, սակայն ամեն դեպքում փորձում եմ վայելել իրենց մանկությունը, քանի որ գիտեմ` տարիներ անց, երբ իրենք մեծանան, ամեն ինչ այլ է լինելու», - նկատեց երգիչը: Չնայած նա իրենից դժգոհ է` հետևողական է կրթության հարցում, փորձում է ուրախություն պարգևել երեխաներին` կազմակերպելով նրանց տոները, ինչպես նաև հաճախ նվերներ է մատուցում: «Տարբեր երկրներից ու Հայաստանի մարզերից նվերներ եմ բերում: Այդ ժամանակ մոռանում եմ իմ մասին. շատ եմ սիրում իրենց համար հագուստներ գնել: Նրանց ուրախացնելու այդ հնարավորությունը բաց չեմ թողնում», - հպարտությամբ ասաց երգիչը:

Հեղինակ` AAA A
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
AAA A
դեպի վեր