ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Իմ լավ ընկերոջը...
13:11, 26.06.2014
5404 | 0
Բա՛րև: Ես ճիշտն ասած չգիտեմ ո՞րտեղից սկսեմ:
Իմ թանկագին ընկեր ...Ես շատ ժամանակ չունեմ, հետևաբար կգրեմ ամենակարևորի մասին: Դու՛, որ հուսահատված ես հիմա, կարդա՛, այս նամակը խնդրում եմ.... Գիտեմ դու սա ուշ ես կարդալու բայց....
Կյանքում ամեն ինչ պատահում է՝ և՛ լավը, և՛ վատը, ուրախը և տխուրը: Երբ դու լաց լինես, հիշիր, որ ավելի շատ ժպտալու ես: Հավատա, բոլոր իրավիճակները, որ թվում են անելանելի՝ մանրուք են, մանրուքներ, որոնց համար չարժե արցունք թափել: Ես չեմ ուզում քեզ վախեցնել, բայց երբեմն շատ ցավոտ կլինի, երբեմն քեզ վիրավորված կզգաս և միայնակ: Բայց դու մի՛ հանձնվիր, բարձրացրու գլուխդ վերև և ժպտա: Ինչքան էլ ցավոտ լինի և հոգիդ ցավի, ժպտա՛:
Ժպիտը բուժում է ամեն ինչ, ես գիտեմ: Քո ճանապարհին կհանդիպեն տարբեր մարդիկ, բայց ոչ բոլորն են վատը, լսու՞մ ես, չհամարձակվես, չհամարձակվես, հուսահատվել մարդկանց պատճառով: Կլինեն նաև նրանք, ովքեր ուրախություն կբերեն քո կյանք, կլինեն կողքիդ ինչ էլ որ լինի: Այդպիսի մարդիկ կան, անպայման կան քո կյանքում, ես գիտեմ: Եվ մի՛ մոռացիր երազել, դրանք անպայման իրականանում են:
Դու այնքա՜ն ուժեղ ես և քաջ: Երբե՛ք, երբեք մի՛ մոռացիր, որ ինչ որ պատահում է, միայն քեզ կրթելու համար է: Ընդունիր ամենը բարեհաճությամբ:
Դու երբևէ տեսե՞լ ես ինչպես է արեգակը ժպտում: Համբուրի՛ր մորդ կամ գրկի՛ր հորդ...իսկ եթե դժբախտաբար նրանք էլ չկան, ապա հիշի՛ր նրանց...չէ՞ որ նրանք մի ժամանակ եղել են...իսկ ով ունի նրանցից գոնե մեկին, ապա պահեք ու փայփայեք նրան, գնահատեք ամեն մի վայրկյանը: Դու ամենաերջանիկն ես, քանզի կարող ես շատ մոտից զգալ և տեսնել ինչպես է ժպտում արևը...Ես միշտ կողքիդ եմ ....Մարզպետ ջան ... իմ լավ ընկեր քեզ պինդ պահիր.... այս տարի իմ մտերիմները շատ ցավեր ապրեցին, բայց խնդրում եմ որ տոկուն լինես ..... և բոլորդ առհասարակ ուժեղ լինեք..... քանզի լույս նորից է բացվելու և նոր օրը կբերի նոր կյանքի սկիզբ...
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Առաքելյան
13:11, 26.06.2014
5405 | 0
15:47, 09.04.2014
4011 | 0
10:57, 02.04.2014
5344 | 0
13:19, 31.03.2014
3901 | 0
դեպի վեր