ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Կյանքից հեռացել է Սեպուհ Աբգարյանը
00:33, 06.08.2014
2690 | 0

Կարճատև հիվանդությունից հետո մահացել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սեպուհ Աբգարյանը: Նրա մահվան մասին հաղորդագրություն է տարածվել նվագախմբի Ֆեյսբուքի էջում:
«Յետ կարճատեւ հիւանդութեան եւ վաստակաշատ ու բեղմնաւոր կեանքի, ԳՈՀԱՐ Մեծ Ընտանիքին, Մելգոնեան Կրթական Հաստատութեան եւ իր սիրելի աշակերտներուն ու բարեկամներուն ու երկրաւոր կեանքին հրաժեշտ տուաւ Սփիւռքահայ արուեստագէտներու եւ մանկավարժներու ամէնէն պայծառ եւ ինքնատիպ դէմքերէն մին՝ Մայեսթրօ Սեպուհ Աբգարեանը։ Երեքշաբթի 5 Օգոստոս 2014ի կանուխ ժամերուն, Նիկոսիոյ իր բնակարանին մէջ, այս աշխարհին իր աչքերը փակեց եւ հոգին երկնային արքայութեան աւանդեց Մարդ մը, որուն գիտակցական ամբողջ կեանքը եղաւ Գեղեցիկին, Վեհին ու Ազնիւին նուիրում մը, որ կէս դար ծառայեց Հայ Դպրոցին ու Արուեստին, անոնց զոհասեղանին կիզելով իր հոգին ու միտքը։ Սեպուհ Աբգարեանի անդարձ մեկնումը կը սգան ԳՈՀԱՐ Համոյթի մեկենաս՝ Խաչատուրեան ընտանիքն ու Համոյթի բոլոր անդամներն ու պատասխանատուները, ինչպէս նաեւ Մելգոնեան Կրթական Հաստատութեան աշխարհատարած սան- սանուհիները» ։
___________________________

Левон Мутафян
Կյանքից հեռացել է ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆԸ

Կյանքից հեռացել է ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆԸ՝ Գյումրու, , Գոհար, , սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Բախտավո՜ր մարդ էր...
Նրան ամեն ինչ տրված էր՝ աշխատելու և ստեղծագործելու մեծ հնարավորություն, փառք, ֆինանսական միջոցներ:
Արվեստում բոլորը չէ, որ պիտի մեծություններ լինեն, անհրաժեշտ են նաև կատարողներ: Սեպուհ Աբգարյանի ղեկավարած նվագախմբի համերգային ծրագրերը պատրաստում էին շատ տաղանդավոր երաժիշտներ, հաճախ՝ Մելիք Մավիսակալյանը, իսկ նա համերգների ժամանակ կանգնում էր դիրիժորական վահանակի մոտ ու երբեմն անգամ չհետևելով նվագախմբի, երգչախմբի ու մենակատարների կատարումներին՝ իր արտիստիկ ներկայությունն էր հաստատում, պարում, ուրախանում...Ուրեմն, Սեպուհ Աբգարյանի տեսակն էր ինքնատիպ, հետաքրքիր: Իսկ նման դեպքերում այլևս արհեստավարժության և երաժշտական գրագիտության մասին չենք խոսում:
Ուրեմն, ափսո՜ս, տեսակ հեռացավ..
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր