ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ուսումնական պրակտիկա ԳԹԿ-ում
15:40, 17.05.2012
8170 | 0

Մանչեսթերի Բրիտանական համալսարանի մասնաճյուղի Մոսկվայի Սոցիալական եւ տնտեսագիտական գիտությունների բարձագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ քառօրյա ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնում՝<<Կրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա>> ծրագրով:

Երեկ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար պրոֆեսոր Ա.Բաղդասարյանը նրանց համար դասախոսություն կարդաց թեստաբանության հիմունքների, Հայաստանում ներդրված գնահատման համակարգի, ինչպես նաեւ Հայաստանում իրականացված ազգային ստուգատեսների եւ միջազգային հետազոտությունների հարուստ փորձի վերաբերյալ: Պատասխանելով ուսանողների բազմաթիվ հարցերին՝ պրն Ա.Բաղդասարյանը հյուրերին ծանոթացրեց նաեւ ԳԹԿ բոլոր ստորաբաժանումների աշխատանքային գործառույթներին:

Այսօր ուսանողները իրենց ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելել են մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ)
14:02, 17.05.2012
6520 | 0
դեպի վեր