ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
21:44, 25.05.2012
11387 | 0

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ………..ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ ……….ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

Մարդ արարծը շատ անգամ է ճակատագրին ուղղել մի հարց, որի պատասխանը մինչև օրս չի հասկացել , թէ ինչու մանկությունը անցավ մի ակնթարթում և ինչու չի կարող ետ վերադարձնել այդ հրաշալի օրերը:Հիմա հաստատ այդ նույն հարցը ճակատագրին տալիս են շրջանավարտները, քանի որ ներխուժելու են իսկական կյանք, որը անհամբերությամբ բացել է իր դուռը և իրենց է սպասում : Բարձրանալով բեմ նկատում ես հարազատներիդ լացակումած աչքերը և զարմացած հայացքները, մտածելով հասկանում ես , որ նրանք երբևէ չեն էլ մտածել , որ օրերից մի օր կլինես հասուն մարդ , ով ընդունակ է կյանքի դժվարությունները ինքնուրույն հաղթահարել : Վերջի զանգի օրը, չգիտես ինչու թերթում ես անցյալիդ էջերը և մտաբերում , թե ինչպես առաջին անգամ ծնողներդ քեզ ուղեկցեցին դպրոց, որին դու հետաքրքրությամբ սպասում էիր, քեզ թվում էր թե արդեն մեծ ես , չէ որ արդեն դպրոց ես հաճախում : Դասընկերներիդ հետ քո առաջին հանդիպումն ես հիշում, թե ինչպես եք մանկական անկեղծ ժպիտով միմյանց հետ ծանոթանում:Հիշում ես, թե ինչպիսի ջերմությամբ քեզ դիմավորեց առաջին ուսուցչուհիդ , հիշում ես գրածդ առաջին տառը, առաջին բառդ , առաջին գնահատականդ ու առաջին ստուգողականդ , որից անչափ շատ էիր վախենում : Օրերդ անցնում են, սակայն դու չես էլ զգում , թէ ինչպես ես մեծանում միայն ուզում ես վերջացնել դպրոցդ , սակայն երբ գալիս է հրաժեշտի պահը ցանկանում ես փախչել ներկայի և հայտնվել անցյալում : Տխրում ես հիշելով, որ էլ երբեք չես լսելու այն զանգը, որը 12 գեղեցիկ տարիներ հնչել են քեզ համար, չես գրելու ստուգողական, դասից չես փախչելու և ամենակարևորը չես տեսնելու այն հարազատ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ կողքդ են եղել, չես տեսնելու այն բարի մարդկանց աչքերը , ովքեր ուսուցիչ են կոչվում : Եկեք այսօր շնորհակալություն հայտնենք մեր բոլոր ուսուցիչներին, որոնց շնորհիվ դպրոցական կյանքից անցում ենք կատարում ուսանողական, իսկ հետո նաև ճակատագրական կյանք:Ի սրտե շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և ցանկանում կանաչ ճանապարհ և նորանոր հաջողություններ:




Հեղինակ ` Այծեմնիկ Ասատրյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՅԾԵՄՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ
00:43, 12.09.2012
6306 | 0
00:04, 16.06.2012
6814 | 0
21:44, 25.05.2012
11388 | 0
դեպի վեր