ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Հայկո 50 CENT
00:04, 16.06.2012
6816 | 0

Այս անգամ զրուցել եմ վանաձորցի 17-ամյա ռեփեր Հայկո 50 CENT –ի հետ, ով չնայածնրան, որ դեռդպրոցական է, արդենհասցրել է ճանաչումձեռք բերել ու բավականին ինքնավստահ նշում է, որ կնվաճի մեծ բեմեր:


-Բարև Հայկո, նախ պատմիր թե ե՞րբ սկսեցիր ստեղծագործել և ինչը՞ քեզ մղեցերգեր գրել.


- Բարև ձեզ, 13 տարեկանում գրել եմ առաջին երգս: Արդեն 3 տարի էստեղծագործում եմ ու դեռ երկար կստեղծագործեմ: Սկսեցի գրել RAP ոճը սիրելով, իսկ հետո անարդարությունը ստիպեց:


-Իսկ ո՞րն է անարդարությունը: Առհասարակ ե՞րբ ես հանդիպել նմանանարդարությունների:


- Ես չեմ առնչվել: Պատմությունները, որոնք գրել եմ, իմ մոտիկ մարդկանցկյանքից է վերցված, երգ ունեմ նաև, որը իմ կյանքից է վերցված. դա իմ առաջիներգն է եղել: Առհասարակ չեմ սիրում իմ մասին պատմել դիմացինին, որովհետև նւյն ձևով էլ ինձ չի հետաքրքրի դիմացինի կենսագրությունը:


-Բացի կյանքի անարդար կողմը ներկայացնելուց, էլ ի՞նչ թեմաներով ես երգերգրում:


- Հիմնականում երգերիս մեջ շոշափվում է անարդարությունն ու անպատասխանսերը:

-Իսկ ինչու՞ ես երգում միայն սիրո դավաճանության, անպատասխան սիրո ևանարդարության մասին :


- Ես իմ ապրած կյանքում դա ավելի շատ եմ նկատել մարդկանց մոտ: Հենց այդթեմաներից բողոքներ եմ լսել տարբեր մարդկանցից, ու այդպիսով որոշել եմ հենց այդ թեման շոշափել իմ ռեփի մեջ:


-17 տարեկան ես, ու արդեն առնչվել ես անպատասխան ու դավաճան սիրո հե՞տ:


-Այո, բայց ես սեր ասելով չեմ հասկանում միայն աղջիկ տղահարաբերությունները, այդ ամեն ինչը եղել է թեկուզ ընկերական շրջանում :


-Լավ, իսկ ինչու՞ ընտրեցիր որպես բեմական ունուն հենց Հայկո 50 CENT:


-Սկսած 6 տարեկանից 50 CENT-ի երգերն եմ լսել: Շատ եմ սիրում նրա երգերը, տեսահոլովակները: Երբ երգեցի առաջին երգս, ինձ բոլորը սկսեցին կոչել Հայկո 50 CENT ու ես անիմաստ գտա ելույթ ունենալ ուրիշ անվան տակ:


-Ցանկություն ունե՞ս տեսահոլովակ նկարահանելու:


-Այո, իհարկե ունեմ:


- Մեր օրերում տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է, ի՞նչ միջոցներով եսպատրաստվում նկարահանել տեսահոլովակդ և ո՞վ է հովանավորելու քեզ:


-Ֆինանսական հարցերով չեմ դիմում ոչ մեկի օգնությանը, հույս ունեմ, որ իմերկրպագուները կսպասեն իմ սեփական միջոցներով տեսահոլովակինկարահանմանը: Հուսով եմ, երկար չեմ սպասեցնի:


-Ի՞նչ ես կարծում, որոշ ժամանակ հետո հայկական շոու-բիզնեսում քո տեղըկունենա՞ս:


-Հարցին չեմ պատասխանում : Ինքներդ որոշեք, կունենամ, թե ոչ:


-Քո գերնպատակը ո՞րն ես համարում. ուսում, ընտանիք, սեր, թե՞ սիրածաշխատանք : Կարո՞ղ ես բոլորը համատեղել ու ինչպե՞ս ես դա պատկերացնում:


-Համատեղելու համար ցանկություն է պետք, ես դա չունեմ, իսկ գերնպատակսսիրած աշխատանքովս զբաղվելն է:


-Իսկ դու քեզ տաղանդավոր մարդ համարու՞մ ես:


-Այս հարցի մեկնաբանությունը արել է հանդիսատեսը` իր ծափահարություններով:

Ավելացնեմ, որ ես իմ ուժերին հավատալով հասել եմ իմ երազած բարձունքի կեսին, սեփական ուժերով էլ կհասնեմ նրա գագաթին ու կփորձեմ ձեռք մեկնել բարձրանալ ցանկացողներին էլ:



հարցազրույցը վարեց` Այծեմնիկ Ասատրյանը

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՅԾԵՄՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ
00:43, 12.09.2012
6307 | 0
00:04, 16.06.2012
6817 | 0
21:44, 25.05.2012
11389 | 0
դեպի վեր