ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Ու՞մ է պատկանում մեր հայրենիքը
15:14, 15.07.2015
3572 | 0
Յովել Շնորհօքեան
Փարիզ, հունիս 2015

Անցած դեկտեմբերին ես Դուբայում հանդիպեցի իմ զարմիկ Մարտիկին, որը վերջերս էր Հալեպից տեղափոխվել այդտեղ, իր արտադրամասով, սարքավորումներով, աշխատուժով` բաղկացած 25 հայ ոսկերիչներից, բոլորն էլ իրենց ընտանիքների ուղեկցությամբ: Ճաշի ընթացքում նա ասաց. «Ես կնախընտրեի Դուբայի փոխարեն տեղափոխվել Հայաստան: Ես այնտեղ ունեմ տուն, իմ սիր՛տն այնտեղ է…Այստեղ մեր երեխաները չեն սովորի հայերեն գրել և կարդալ, և Աստված գիտի, թե ում հետ նրանք կամուսնանան…»:

Մարտիկը հույզերով լի էր: Նա տարվա ընթացքում մի քանի անգամ գնացել էր Հայաստան, սկսել էր այնտեղ շինարարական բիզնես և ավարտին էր հասցրել մի բնակելի կառույց Երևանում: Իր խմբի հետ նա մտածել էր տեղափոխվել այնտեղ, գնացել էր այնտեղ մի քանի անգամներ, իր ընկերների հետ քննարկել էր իր մտադրության մասին, ովքեր այնտեղ արդեն իսկ ունեին արտադրամասեր: Բյուրոկրատական դժվարություններն (read Rapapaort article), ի հայտ գալով դանդաղորեն տարածվեցին հասարակության գործունեության վրա, արտահանման և ներմուծման ընթացքում ապրանքները շաբաթներով ետ մնացին, նա հրաժարվեց: Երբ ես հարցրեցի, նա բացատրեց. «Թանկարժեք զարդեր պատրաստելու համար ես օրական 2 կգ ոսկի եմ օգտագործում:


Երևան, Ոսկուցուցահանդես 2014 – տեղի է ունեցելՄերիդյանկենտրոնում

Առաջին օրը գնում էի ոսկին, երկրորդ օրն առաքում և ստանում վճարը: Հայաստանում ես կարիք ունեի աշխատանքի մեջ ներառել ավելի քան 50 կգ ոսկի, ինչն անօգուտ էր»: Նա հրաժարվեց, չկարողացավ միջոցներ ներդնել:

Համակարգի դեմպայքարելը հեշտ չէ: Նույնիսկ Հայ Ոսկերիչների Ասոցիացիան, չնայած որ կառավարության կողմից ունեցել էր աջակցություններ, անցած տարվա Երևանի Ոսկու ցուցադրության ընթացքում բախվել է այս նույն բյուրոկրատական խոչընդոտին:

* * * * * * * * *

Անցած շաբաթ ես տեղեկացա, որ Հայաստանում իմ ընկեր Հակոբի արտադրամասը` հզոր հարյուրավոր աշխատողներով, գրեթէ դադարեցրել էր իր արտադրությունը: Ողջ տաիներու ընթացքում ես հպարտանում էի Հակոբի նուրբ ոսկերչական իրերով` պատրաստված հայ հմուտ ոսկերիչների կողմից և նրա հռչակավոր ապրանքանիշով` ցուցադրված Հոնգ Կոնգի, Սինգապուրի, Դուբայի, Փարիզի և Մանհաթանի 5-րդ Պողոտայի լավագույն ցուցանակներին: Ի՞նչ կպատահի նրա աշխատողներին: Հակոբը հավանաբար իր հմուտ վարպետ ոսկերիչներին կտեղափոխի իր արտասահմանյան արտադրամասերը, իսկ մյուսները՞…

* * * * * * * * *
Որոշ ամիսներ անց ես Փարիզում հանդիպեցի մի տիկնոջ իր վեցից տաս տարեկան տարիքային սահմանի երեք երեխաների հետ, բոլորն էլ քաղաքավարի հագնվածքով և պահվածքով: Նրանք մեկ օր առաջ էին ժամանել Երևանից և կտեղափոխվեին դեպի Ֆրանսիայի ծայրամասային քաղաք: Հայաստանում տիկինը լսել էր, որ իրենք կունենան ավելի լավ շանս ստանալու իրենց ներգաղթի փաթեթը Ֆրանսիայի ծայրամասում: Նախորդ գիշերը նրանք անցկացրել էին "Paris Gare de Lyon" գնացքի կանգառում և ոչ մի գաղափար չունեին, թե որտեղ են անցկացնելու մնացած գիշերները: Նրանք Ֆրանսիայում ոչ մեկը չունեին: Ես փորձեցի բացատրել, որ կյանքն այստեղ հեշտ չէ, որ նրանք կարող էին ավելի լավ լինել Հայաստանում: Այդ կնոջ համար նրանք հասել էին… Էլդորադո: Իրենց վիզաներից յուրաքանչյուրի համար 5000 դոլլար վճարելու դիմաց նրանք վաճառել էին իրենց տունը:



Փարիզ, Gare de Lyon սպասասրահ

Ես մտածում եմ Մարտիկի, նրա աշխատողների, իրենց ընտանիքների, իրենց Հայրենիքից զրկված լինելու, իրենց հողի, այն հնարավորության շուրջ, որ տալիս է մեզ պահպանել եւ փոխանցել մեր մշակութային ժառանգությունը, մշակութային ժառանգությունը որպես արժեքավոր ժառանգություն, որը մենք կցանկանայինք փոխանցել մեր երեխաներին:

Ես մտածում եմ Հակոբի աշխատողների մասին, որոնցից ոմանք որոշ ժամանակ պիտի մնան Բրյուսելի, Փարիզի կամ Լոս Անգելոսի փողոցներում, հենց այն տիկնոջ նման, ում ես հանդիպեցի Փարիզում մի քանի ամիս առաջ: Նրանք հետո հաջողության կհասնեն և կձուլվեն իրենց նոր, ընդունված «հայրենիքում»:

Մյուս կողմից մտածում եմ սփյուռքում մեր հայ ձեռնարկատերերի մասին, որոնք աշխատեցնում են տասնյակ հազարավոր աշխատուժ Չինաստանում, Վիետնամում և Թայլանդում, ովքեր որակյալ աշխատողների կարիք ունեն: Ասիայի ներկայիս գնաճով պայմանավորված, Հայաստանում աշխատուժն ավելի էժան է, որտեղ մարդիկ կրթված են և վստահաբար ավելի հմուտ: Ի՞նչն է որ արգելք կհանդիսանա սփյուռքի ձեռնարկությունների համար իրենց գործը դեպի Հայաստան տեղափոխելու համար:

Որտե̑ղ ենք մենք սխալվել:

Արհեստների որոշ տեսակներ ժառանգված են մասնավորապես մարդկանց հատուկ խմբերի կողմից. հատվածներից մեկը, որտեղ հայերը հայտնի են իրենց գերազանցությամբ ոսկերչությունն է: Ինչպես պարսիկներն են հայտնի իրենց գորգագործության արվեստի հմտությամբ, այնպես էլ հայերը հինավուրց ժամանակներից ոսկով և թանկարժեք մետաղներով աշխատելու վարպետներ են: Պատմականորեն լիներ դա Օսմանյան կայսրությունը կամ Ցարական կայսրությունըն, սուլթաններն ու ցարերը դիմել են հիմնականում հայ ոսկերիչներին:



Ալեքսեյ Միխայիլովիչ արքայի Ադամանդե բազկաթոռը, արքունի գահերից ամենաշատ մշակվածը պատրաստվել է պարսկահայ արհեստավորների կողմից 1659թ.-ին և տրվել է արքային Հայ առևտրային ընկերության վաճառականների կողմից: Գահը պատրաստված է սանդալի փայտից` պատված ոսկիով.







Չարլի Չապլինի պողպատից քանդակը ասեղի անցքում տեղավորված: Յուրաքանչյուր աշխատանք արված է ձեռքով ավանդական գործիքների միջոցով` պատրաստված պրն. Տեր-Ղազարյանի կողմից

Խորհրդային Միությունը տեսնում էր այդ տաղանդը հայերի շրջանում եւ իրենց ոսկերչության ու ադամանդագործության ոլորտները կենտրոնացված էին հիմնականում Հայաստանում:

Հայաստանում այժմ 15000 մարդ կա, որ աշխատում է ոսկերչության ոլորտում, բայց այս թիվը էական չի: Հայ ոսկերիչը հստակաբար ճանաչցված է միջազգային շուկայի մէջ որպէս հմուտ վարպետ:

Որտե̑ղ ենք մենք սխալվել:

Ես մտածում եմ սփյուռքի ակտիվության մասին, բացառությամբ վերոնշյալ ձեռներեցների, բացառությամբ բարերարների, Հայաստանը ֆինանսապես սատարողների:
Ֆրանսիայում մենք ունեցել ենք հայ նախարարներ էկոնոմիկայի, արդյունաբերության ոլորտում, ինչպէս նաեւ երկրի վարչապետ…
Ֆրանսիայում, որն օրենքի երկիր է, օժտված շուկայական տնտեսությամբ:
Թուրքիայում, մենք ունեցել ենք հայ, ով դարձավ հանրապետության նախագահի խորհրդականը:
Թուրքիայում, համաշխարհային 20 լավագույն տնտեսություն ոընեցող երկրների հպարտ անդամներից մեկը:

Ես մտածում եմ այն քաղաքական գործիչների և տնտեսագետների մասին, ովքեր ոչ միայն ծագմամբ են հայ, այլ հայ են «սրտով և հոգով» , ովքեր, իհարկե, ունեն իրենց ներդրումը, եթե կոչ են անում:

Մենք` սփյուռքահայերս, ովքեր զրկված ենք հայրենիքից և կարոտում ենք այն, ինչպես մարդը որ խեղդվում է առանց օդի, Հայաստանի հողի վրա ոտք դնելիս դառնում ենք հուզառատ: Մենք ավելի հուզառատ ենք լինում, երբ Սփյուռքի նախարարին կամ վարչապետին հյուրն ենք լինում կամ, երբ ընդունում են մեր մասնակցությունը Հայաստան-Սփյուռք համաժողովին:

Մենք չպե̑տք է քայլեր ձեռնարկենք, այլ ոչ թե երկար լսենք և նախարարների ելույթներով շարժվենք:

Չինաստանի Հայ գործարարները ցեղասպանության հարյուրամյակին
Մենք չպե̑տք է որպես բարերար հանդես գալուց բացի փորձենք օգնել նաև ի հայտ բերելու նոու-հաուներ և Սովետական համակարգի փորձի տարբերություն:
Պետք չէ՞ որպես մարդասիրական նպաստից բացի, օգնել մեր գիտուժով, և մեր այդ փորձառությամբ, որ կտարբերվի Սովետական համակարգից ժառանգած փորձառությունից:
Մենք չպե̑տք է վերցնենք մեր պարտականությունները մեր ժողովրդի և հայրենիքի առջևից:

Չպե̑տք է սփյուռքահայ գործարարները, տնտեսագետները և քաղաքագետները հավաքվեն մի ծրագրի շուրջ, առաջակություններ տալով Հայաստանի տնտեսության հնարավոր վերափոխման մասին: Նպատակը Հայաստանի մակարդակը բարելավելն է, երկրների Համաշխարհային բանկի վարկանիշում իրենց գործարարության հեշտ վարման համար (World Bank’s rating of countries for their "ease of doing business") առանց որևէ վերահսկողություն հաստատելու մտադրությամբ:

Սփյուռքը բավականին հասու̑ն է նման գործողությունների համար:
Սփյուռքի ինքնաթիռում կա̑ օդաչու:

Վերջին տաս տարիներին, խոսվում է որ 1.5 մլն. հայաստանի քաղաքացիներ արտագաղթել են, դառնալով սպիտակ սպանդի պոտենցիալ զոհ: Այս 1.5 մլն.-ի համար մենք չենք կարող վերցնել պատասխանատվություն:

Բավ է ողբալ:

Բավ են քննարկումներ և Սփյուռքի ամսագրի հոդվածներ ՀՀ քաղաքական գործիչների այս կամ այն զանցանքների վերաբերյալ:

Բավ են բացասական քննադատություններ:

Թող որ Սփյուռքի առաջնորդները, նրանք, ովքեր հարգում են իրենց, մի կողմ դնեն իրենց անձնական խնդիրները, միանան և պատասխանատվություն կրեն, տէր կանքնելով հայրենիքին: Վերջիվերջո, ու̑մ է պատկանում Հայրենիքը:

Պատմությունը կդատի մեր առաջնորդներին և մեզ մեր անբանության համար:

http://www.hexagone-sa.com/public/email/Hayrenik/index-ame.html
http://niderlandakan.livejournal.com/133178.html
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր