ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Պարսկերեն լեզվի ուսուցում
15:00, 26.10.2015
4361 | 0

Սիրելի՛ սովորող, ցանկանո՞ւմ ես առնչվել 2500 տարվա պատմություն ունեցող հնագույն պարսկերենին, ծանոթանալ հարուստ ավանդույթներ ունեցող պարսկալեզու գրականությանը, իրանական մշակույթին, պատմությանը կամ պարզապես հետաքրքրված ես արևելյան այս հետաքրքիր երկրով, ուրեմն այս առաջարկը հենց քեզ համար է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսուհետ կկազմակերպվեն պարսկերենի դասընթացներ, որոնք հագեցած կլինեն նոր գաղափարներով և մեթոդներով: Դասընթացները կներառեն.

  • ծանոթություն պարսից լեզվին
  • ծանոթություն իրանական գրականությանը, պատմությանը
  • հայ-իրանական լեզվական, գրական-մշակութային առնչակցություններին
  • քննարկումներ և բանավեճեր ոլորտի ամենաբազմազան թեմաներով
  • համագործակցություն կրթահամալիրի ակումբների հետ
  • հանդիպումներ իրանցի մտավորականների և իրանագետների հետ
  • ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր (Իրանին առնչվող)
  • շփում պարսկախոսների հետ և կրթական փոխանակման ծրագրեր, ճամփորդություններ, ուսումնական ճամբարներ

Այսպիսով՝ դասընթացներին մասնակցողները հնարավորություն կունենան Իրանի միջոցով ճանաչելու կախարդիչ և իմաստուն Արևելքը, որը դեռևս 19-րդ դարում համարվում էր Եվրոպայի առաջադեմ երիտասարդության ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը, քանի որ ոչ բոլորը կարող էին արևելյան ժողովուրդների հետ «լեզու գտնել»:

Ուրեմն՝ շտապե՛ք գրանցվել դասընթացներին. հետաքրքիր է լինելու: Բոլոր ցանկացողները կարող են դիմել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Բաբաջանյան 25, Ավագ և Միջին դպրոցների գրասենյակ

Հեռ. 010-73-23-30

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4582 | 0
12:54, 03.11.2015
4976 | 0
15:02, 26.10.2015
4093 | 0
դեպի վեր