ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հանդիպում Վրաստանի դեսպանի հետ
10:58, 29.02.2016
5088 | 0

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էր այցելել կրթահամալիրի և վրացախոսների բարեկամ, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թենգիզ Շարմանաշվիլին: Նա եկել էր իր տիկնոջ և դեսպանատան աշխատակիցների հետ միասին: Դեսպանի իր հինգ տարվա գործունեության ընթացքում պարոն Թենգիզ Շարմանաշվիլին սերտորեն համագործակցել է կրթահամալիրի հետ, մասնակցել տարբեր միջոցառումների: Հիշում եմ նույնիսկ, որ ինքս էլ դեսպանի ուշադրությանն եմ արժանացել՝ երկու տարի առաջ ինձ գիրք նվիրեցին, որպես վրացախոս։

Դեսպանատան աշխատակիցների հետ մասնակցեցինք հինգ տարեկանների նախագծին՝ փետրվարիկին: Շրջեցինք կրթահամալիրով, չնայած դեսպանը շատ անգամ է եղել այստեղ, բայց նկատեց կրթահամալիրում տեղի ունեցած դրական փոփոխությունները: Նա ափսոսում էր, որ մեզ հետ ավելի շատ ժամանակ չի անցկացրել դեսպանության օրերին, չի հասցրել հայերեն սովորի։ Բայց մենք վրացախոսներով այդ պահին մտածեցինք մի նոր նախագծի մասին՝ նորանշանակ դեսպանին հայերեն կսովորեցնենք։ Այցի վերջում դեսպանատան աշխատակիցների համար պատրաստել էինք անակնկալ՝ կրթահամալիրի հեծանվային ակումբը՝ հայ- վրացական դրոշներով հեծանվաշքերթով ուղեկցեց դեսպանական պատվիրակությանը:

Շատ կարևոր էր դեսպանի այցելությունը կրթահամալիր, դա խոսում է այն մասին, որ նա կարևորել է կրթահամալիրի ունեցած ներդրումը հայ-վրացական կրթական հարաբերություններում։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4580 | 0
12:54, 03.11.2015
4972 | 0
15:02, 26.10.2015
4087 | 0
դեպի վեր