ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՊԵՏՔ Է ԱՍԵԼ ՆԱև ԼԱՎԸ
23:18, 07.02.2013
4135 | 0
Մինչ նախագահական ընտրությունները մնացել են հաշված օրեր, և գնալով առավել հռետորական են դառնում հատկապես այն թեկնածուների ճառերը որոնց ժողովուրդը այդպես էլ չհասցրեց ճանաչել, գոնե Հայրիկյանը դիմեր Սահմանադրական դատարան, և երկու շաբաթ էլ ժամանակ ունենային մամուլի ասուլիս տալու և եթերից երևալու հասարակությանը անծանոթ նախագահածուները: Եվ մինչ իշխանությնունները փորձում են ժողովրդին ապացուցել որ արդյունավետ են աշխատել, իսկ ընդիմադիր թեկնածուները խոստանում են կարճ ժամանակում կառուցել բոլորովին նոր, զարգացող երկիր, փորձենք անկողմնակալ հայացք նետել ետ պարզելու համար թե ում աշխատանքն է առավել նկատելի եղել իշխանությնուներից: Կարծում եմ ինձ հետ կհամաձայնեն հազարավոր քաղաքացիներ, եթե ասեմ որ ամենից արդյունավետը աշխատել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Չնայած պաշտոնավարման կարճ ժամանակահատվածին, նրա հաջողվեց հասարակության վերաբերմունքը դրականորեն փոխել դեպի ոստիկանը, և դրական փոփոխություն է նկատվում նաև ոստիկան քաղաքացի հարաբերության մեջ որը նախկինում բացակայում էր: Իհարկե յուրաքանչյուր ոլորտում առկա են բացթողումներ, և բացառություն չէ նաև այս ոլորտը, բայց ՀՀ ոստիկանապետը աչքի է ընկնում նաև կարկազանց ոստիկաններին պատժելու իր մեթոդով, որի ապացույցը բազմաթիվ կարկազանց ոստիկանների պաշտոնանկ անելն էր: Իհարկե ցավալի է որ մեր նախարարներից շատերը, միայն հարմարավետ ծառայողական մեքենաներ են սիրում, և ոչնչով աչքի չեն ընկնում իրենց աշխատանքում, սա լուրջ բացթողում է, բայց կան մարդիկ ովեր աշխատում են և պետք չէ բոլորի մասին խոսելիս ասել վատն են, կարծում եմ կգա մի օր երբ մենք կդադարենք ծայրահեղական լինելուց և կկարողանանք անկողմնակալ դատել, վատին վատ ասելով լավին՝ լավ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Գասպարյանին իսկ մյուս նախարարներին հորդորում եմ որպեսզի հետևեն նրա օրինակին:
Հեղինակ` Ռազմիկ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ռազմիկ
16:00, 27.05.2013
4093 | 0
23:41, 21.05.2013
5358 | 0
18:54, 15.03.2013
6036 | 0
23:18, 07.02.2013
4136 | 0
02:32, 18.12.2012
13532 | 0
դեպի վեր