ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Կապուտաչյա Միքայելին ծովում եղող կաթիլների չափ հաջողություններ:
23:27, 20.11.2015
2032 | 0

Հոլանդիայի հայ համայնքի սիրելի՛ բարեկամներ.

Մրցույթը հեռարձակվելու է նոյեմբերի 21-ի երեկոյան ժ. 19: 30-ին`
NPO3 հոլանդական հանրային հեռուստաալիքով:


Հիշեցնում ենք, որ վաղը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Մանկական եվրատեսիլ - 2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա տաղանդավոր երգիչ Միքայել Վարոսյանը:
Համոզված ենք, որ միահամուռ ուժերով, միավորելով մեր ձայները, կնպաստենք մեր փոքրիկ հայրենակցի հաղթանակին:
Չմոռանաք լիցքավորված պահել Ձեր հեռախոսները, Ձեր փոքր ուշադրությունը աշխարհում հայի ինքնության ու հեղինակության գրավականն է:
Կապուտաչյա Միքայելին ծովում եղող կաթիլների չափ հաջողություններ:

«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում. մրցութային "LOVE" խորագիրը կրող երգը կհնչի 11-րդ համարի ներքո:
Մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝
Սերբիա
Վրաստան
Սլովենիա
Իտալիա
Նիդերլանդներ
Ավստրալիա
Իռլանդիա
Ռուսաստան
Մակեդոնիա
Բելարուս
Հայաստան
Ուկրաինա
Բուլղարիա
Սան Մարինո
Մալթա
Ալբանիա
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին եւ կհյուրընկալի շուրջ 8000 հանդիսականի:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր