ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Նիդերլանդներում մեկնարկեց «Կիլիկիա» մշակութային միությունը
21:34, 09.12.2015
2407 | 0

Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Պուրմերենդ քաղաքում սկիզբ դրվեց նորաբաց հայկական «Կիլիկիա» մշակութային կենտրոնի գործունեությանը: Մեկնարկին ներկա էին Նիդերլանդների տարբեր վայրերից եկած հայ համայնքի 150-ից ավելի ներկայացուցիչներ, որոնց թվում Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Պրն․Լեւոն Սարգիսը, Դորդրեխտի ծխական խորհրդի ատենապետ Պրն․ Հակոբ Փանոսյանը և այլք:
Օրակարգը սկսվեց ՀՀ Ազգային օրհներգով, որից հետո բացման խոսքով ելույթ ունեցավ «Կիլիկիա» մշակութային միության հիմնադիր, ատենապետ դոկտոր Զարեհ Հովհաննեսյանը, ով խոսեց կենտրոնի ապագա անելիքների մասին: Բանախոսի բնորոշմամբ' Կիլիկիայի հիմնական նպատակը, հայության ջանքերը ի մի բերելն է, միմյանց հետ կապերի ու շփումների ամրապնդումը։ Յուրաքանչյուր հայ պետք է իրեն լիարժեք կարողանա դրսևորել կազմակերպության ներսում, հանդես բերի իր պոտենցիալ հնարավորություններն ու կարողությունները մշակութային, կրթական ու այլևայլ տարբեր ձեռնարկներում։
Կիլիկիայի ձեռնադրումն իր մեջ ամփոփելու է հայկական ավանդական ծեսերն ու տոնակատարությունները' պահպանելով և հավատարիմ մնալով հայ քրիստոնիական ինքնությանը, միառժամանակ փորձելով աջակից ու ներգրաված լինել տեղի հասարակական, քաղաքական կյանքին, դառնալ Նիդերլանդների լիարժեք քաղաքացիները:
Այլևս «Կիլիկիա» -ի մեկնարկը տրված է, Նիդերլանդներում սկիզբ դրվեց ևս մեկ հայ կառույցի, որը որդեգրել է հայապահպանության նվիրական խնդիրները:
Բացման արարողության մշակութային բաժնում գեղեցիկ ելույթներ ունեցան դաշնակահար Մեղրիկ Կարապետյանը, ասմունքողներ Հովսեփ եւ Շաղիկ Ասատուրյանները, Սեւակ Հովհաննեսյանը (դաշնամուր) եւ այլոք։
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց ճաշկերույթը: ՈՒրախ սեղանի շուրջ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, շփվել իրենց տպավորություններով, ապագայի համար կազմել տպավորիչ ծրագրեր:
«Կիլիկիա» հայ մշակութային կենտրոնն ունի նույնանուն կայքը, որտեղ զետեղված են անհրաժեշտ տեղեկություններ: Ցանկացողները կարող են կապ հաստատել այցելելով http://www.kilikia.nl/ կայքին:
«Նիդերլանդական օրագիր»




______________________
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր