ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Հայ կինոմատոգրաֆիստները որոշեցին «Երկրաշարժ» անել «Օսկար»-ում
22:36, 03.09.2016
6455 | 0


Քիչ առաջ Հայկական ազգային կինոակադեմիայում քննարկվում էր, թե որ ֆիլմով է Հայաստանը ներկայանալու «Օսկար» ամենամյա կինոմրցանակաբաշխությանը` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգի համար: Հայկական ազգային կինոակադեմիան ստացել էր երեք հայտ, որոնք էին Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» եւ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմերը: Կինոմատոգրաֆիստների կազմակերպած երկու փուլով քվեարկության արդյունքում հաղթեց «Երկրաշարժ» ֆիլմը: Սակայն, որոշումը հարթ չանցավ, քանի որ ընտրությունը կանգ էր առել երկու ֆիլմերի վրա` «Երկրաշարժի» եւ «Վերջին բնակիչը» ֆիլմի: Ի վերջո, 9 դեմ եւ 6 կողմ ձայների հարաբերակցությամբ այդպես էլ չընտրվեց «Վերջին բնակիչը»:
Ի դեպ, վերոնշյալ ընտրությանը դեմ էր Կինոմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ: Ավելին` ըստ նրա, «Երկրաշարժ» ֆիլմը հակահայկական է: Առավել մանրամասն` շուտով:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
http://iravunk.com/news/9720

Հեղինակ` Lusin
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Lusin
դեպի վեր