ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Miss Planet 2016»-ից Հայաստանը ներկայացրած Աննա Լոռեցյանը վերադառնում է նոր հրավերներով
16:43, 12.09.2016
6251 | 0

Երեկ Բաթումիի պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Miss Planet 2016» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ԱՆՆԱ ԼՈՌԵՑՅԱՆԸ: 17-ամյա գեղեցկուհին «Թոփ մոդել Հայաստան 2014» մրցույթի 2-րդ մրցանակակիրն է եւ վերոնշյալ մրցույթին մասնակցելու իրավունքը ստացել էր «Թոփ մոդելՀայաստան» ազգային ասոցիացիայի կողմից` ներքին քվեարկությամբ:

Աննա Լոռեցյանը մոլորակի գեղեցկուհիների շարքում հայտնվեց Բարձր Հայքի կանացի տարազով, որի հեղինակը դիզայներ ՆԵԼԼԻ ԴԱՐԲԻՆՅԱՆՆ էր, իսկ մնացյալ հագուստները տրամադրել էր «Մալոյան» նորաձեւության տունը:

Արդյունքում մրցույթից մեր հայրենակցուհին դատարկաձեռն չի վերադառնում, այլ միջազգային հեղինակավոր մրցույթների նոր հրավերներով: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Miss Planet» միջազգային հեղինակավոր մրցույթի ազգային տնօրեն «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ միջազգային ժյուրիի կազմում էր նաեւ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ումից էլ դեռ կփորձենք մանրամասներ պարզել մրցույթից:

Ի դեպ, Հայաստանն այս մրցույթին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Նախորդ տարի մեր մասնակիցը` 17-ամյա ԴԱՅԱՆԱ ԴԱՎԹՅԱՆՆարժանացավ «Միսս էլեգանտ» տիտղոսին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

http://iravunk.com/news/10253

Հեղինակ` Lusin
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Lusin
դեպի վեր