ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Նիդերլանդների հայերը աջակցում են Արցախին
16:36, 05.09.2016
1699 | 0

  • Jul. 4th, 2016 at 12: 05 AM

Արցախի վրա սանձազերծած Ադրբեջանի հանկարծահաս հարձակումը հայկական իրականության մեջ շատ հարցեր ստիպեց վերանայել ու սրբագրել, բացթողումները սթափ շտկել ու էլի, էլի բազում մեծ ու փոքր խնդիրների վրա ուշադրություն սևեռել: 4 օրյա դաժան պատերազմի դրոշմը կնիքվեց նաև սփյուռքի բնականոն կյանքին և շատերն իրենց հնարավորության չափով ձեռք մեկնեցին հայրենիքի ամենաթանկ հատվածին' Արցախին: Անմասը չմնացին Նիդերլանդների տարբեր քաղաքների հայ համայնքներ: Նրանք արդեն հանդես են եկել օգնության տարբեր կարգի նախաձեռնություններով: Հյուսիսային Հոլանդիայի Ալկմար, Հերհուխովարդ և Կաստրիկում քաղաքների բնակիչների նախաձեռնությամբ էլ ստեղծվել է «Աջակցենք Արցախին» հանձնաժողովը: Նախագահ է ընտրվել Ալիսա Մովսիսյանը, ով փորձել է Նիդերլանդներում օգնությունները համակարգող միասնական կառույցի շուրջ համախմբել տարբեր կազմակերպությունների, նրանց միավորել միասնական գաղափարի շուրջ: Բանակցություններ են վարվել տարբեր հայկական կազմակերպությունների հետ, շատերն առայժմ համաձայնություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել և միմյանց օժանդակել ամենատարբեր հարցերում:
Արցախին օգնող նորաստեղծ անձնաժողովը գործունեությանը զուգահեռ նաև կազմակերպչական բնույթի աշխատանքներ է իրականացնում, ընթանում են պաշտոնական գրանցման և հաշվեհամարների բացման ընթացակարգերը: Կապ է հաստատվել Արցախի կառավարության կողմից ստեղծված օգնություններն համակարգող հանձնաժողովի նախագահ Ժիրայր Միրզոյանի հետ, ով ողջունել է հոլանդահայերի նախաձեռնությունը: Օգնության պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը: ՈՒսումնասիրվում է Հայաստանին օգնող հոլանդական մյուս կազմակերպությունների փորձը:
Բարեգործական առաջին ձեռնարկը «Աջակցենք Արցախին» հանձնաժողովը իրականացրել է 2016. հունիսի 19-ին:
Այդ օրը հավաքվել էին 100-ից ավելի հայ համայնքի անդամներ, ովքեր բարեգործությանը զուգահեռ ծանոթացան միմյանց հետ, բացօդյա խնջույքի սեղանի շուրջ մոտիկից շփվեցին իրար հետ, մասնակցեցին մարզական խաղերի ու խոստացան նման ազգօգուտ հավաքներ հաճախակի կազմակերպել:
«Աջակցենք Արցախին» հանձնաժողովի 2-րդ միջոցառումը ' հունիսի 26-ին Կաստրիկում քաղաքի Maranatha եկեղեցու հետ համատեղ էր: Եկեղեցին նախօրոք հուշաթերթիկ էր տարածել, որով հայտնել էր բարեգործական ձեռնարկի մասին' զետեղելով Արցախի ու նրա ազատատենչ ժողովրդի պայքարի մասին մանրամասը տեղեկություններ: Հուշագրավ է, որ անակնկալ կերպով դրամահավաք էր կազմակերպել մեկ այլ' Wittekerkje Dijk en Duin եկեղեցին:
Այդ օրը սպառվել է հայ կանանց բարեգործական ակցիայի շրջանակներում պատրաստված ամբողջ համեղ քաղցրավենիքը:
«Աջակցենք Արցախին» նորաստեղծ կազմակերպության ղեկավար Ալիս Մովսիսյանի խոսքով' իրենց հանձնաժողովի կազմակերպած առաջին երկու ձեռնարկները կարելի է հաջողած համարել.
«Վստահ կարելի է ասել, - նշում է Ա.Կիրակոսյանը, որ մարդիկ ոգևորված են, որ կարողանում են օգտակար գործ անել Արցախի համար:
Օրինակ՝ մեր հայրենակիցներից մեկը 1000 բացիկի տպագրության բոլոր ծախսերը իր վրա է վերցրել, իսկ Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» դպրոցի սաները պատրաստակամություն են հայտնել իրացնել այն»:
Առաջին օգնությունը Արցախ կհասցվի առաջիկա' օգոստոս ամսին:
Անելիքներն էլ շատ են: Տեղում պետք է ճշտել իրավիճակը, գտնել վստահելի մարդկանց, ովքեր մշտական կապի մեջ կլինեն համապատասխան կողմերի հետ, կկազմեն ծանր պայմաններում ապրող ընտանիքների ցուցակներ, քանի որ հանձնաժողովի հետագա օգնությունը' կախված իրավիճակից, հիմնականում ուղղված է լինելու Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակվող ընտանիքներին ու սահմանապահ զինվորներին:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց նպաստն ունենալ այս հարցում
կարող են զանգահարել տիկին Ա. Մովսիսյանին' 06-24255169 հեռախոսահամարով, կամ գրել
commissie.steun.Artsakh@hotmail.com էլ. հասցեին:
Հանձնաժողովի աշխատանքներին ու հաշվետվություններին կարող եք հետևել մեր օրագրում, կամ կազմակերպության ֆեյսբուքյան էջում:
«Նիդերլանդական Օրագիր»
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր