![](https://mamul.am/images/pics/ergchuhi-innayi-krqo-u6325-1.jpg)
Ելենա Ալեքսանդրա Ապոստոլեանուն (Elena Alexandra Apostoleanu) ռումինացի երգչուհին մեծացել է մի ընտանիքում որտեղ բոլորը սիրում էին երաժշտություն: Կարծում եմ ոչ բոլորին պարզ կլիներ թե խոսքը ում մասին է, եթե չլիներ նյութի վերնագիրը և գլխավոր նկարը։ Վիքիպեդիան գրում է, որ Իննան չէր նախատեսում ստեղծել երաժշտական կարիերա, նա պատրաստվում էր ավարտել տնտեսական քոլեջը և ստանալ քաղաքագետի աստիճան: Բայց արդեն 2007 թվականին պայմանագիր է կնքում ռումինական Play & Win երգեր արտադրող ընկերության հետ: 2008 թվականին նույն ընկերության օգնությամբ թողարկել է իր առաջին Hot (Թեժ) երգը: Իննան թողարկել է մի քանի ալբոմ որոնցից են` «Amazing», «Love», «Fever», «On&On» և այլն: Կարծում եմ, որ շատերդ եք հավանում այս երգչուհուն և դեմ չեք դիտել նրա լուսանկարներից մի քանիսը, որոնք անձամբ եմ առանձնացրել։ http://www.edmanblog.com |