ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վարդավառն էլ առանց ջուր նշեցինք...»
11:24, 01.08.2017
8323 | 0

Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 4-րդ փողոցի բնակիչները «աչքները ջուր կտրած» սպասում են թե երբ վերջնականապես կլուծվի փողոցի խմելու ջրի հարցը:
Ամառվա կիզիչ շոգից բնակչներին օգնության են հասնում այն հարևանները` ովքեր ունեն ստորգետնյա աղբյուրներ:
Խնդիրը բազմիցս բարձրացվել է փողոցի բնակիչների կողմից համայնքապետարանում, բայց էական փոփոխություն չի կրել: Մեկ-երկու անգամ աշխատակիցներ են ուղարկել խնդիրը լուծելու համար, եկել իբր պլաններ որոշել և կորել ամիսներով:
Բնակիչները շատ բան չեն ուզում ուղղակի հզորացնել շարժիչի հզորությունը, որպեսզի ջուրը հասնի մինջև իրենց բակն ու տները:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մադաթ Սադոյան
դեպի վեր