Մայիսի 9-ին Ներքին Դվինի Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում 5-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Ցերեկույթը, որը կազմակերպել էր Հերմինե Աղաբեկյանը, նվիրված էր հաղթական Եռատոնին: Լեյլի Գրիգորյանը, Լիլիթ Ալոյանը և Անահիտ Խուդոյանը կատարեցին հայկական երգեր, Սեդա Գասպարյանը, Վաչե Վարդանյանը, Մարինա Թադևոսյանը, Ալիսա Նազարյանը, Ալինա Բադալյանը և Գոհար Տիգրանյանը հանդես եկան ազգային պարերով: Մարիա ԱՌԱՔԵԼՅԱՆ «Հայորդի» լրագրողական ակումբ «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ. https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts |