ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Մեր գյուղը իմ տունն է, մեր գյուղը իմ հայրենիքն է, իմ գյուղը Սոլակն է
14:42, 13.10.2017
23240 | 0

Կապույտ երկնքից կախված վեհապանծ լեռներ:

Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր, ու այդ գողտրիկ հողում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած:

Սա է իմ հայրենիքը: Այստեղ եմ ծնվել ես: Այս լեռներից հոսող սառնորակ ջրից եմ իմ ծարավը հագեցնում: Այս լեռներից եմ ես ուժ ստանում: Այս բարեբեր հողի քաղցրահամ պտուղն է ինձ սնում: Ասե՛ք, ուրիշ ո՞ր աշխարհում ես ազատ կլինեմ ինքս ինձ հետ: Ակամայից Հիշեցի Համո Սահյանի խոսքերը.

Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ գնամ…

Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Սոլակը գտնվում է Հրազդան գետի ափին, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևմուտք: Գյուղն ունի ավելի քան 2500 բնակիչ, որոնց նախնիները եկել են Մուշից և Ալաշկերտից` 1828 թվականին:

Սոլակն այսօր ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ, բուժկենտրոն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ:

Մամուլի խոսնակ` TVADSTUDIO
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
TVADSTUDIO
00:43, 14.12.2018
10228 | 0
դեպի վեր