ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Շատ դեպքեր են լինում սպորտում, երբ լավ ֆուտբոլիստը չի կարողանում լավ մարզիչ լինել, բայց դա կարելի է փոխել հանելով այդ մարդուն։ Բա ձե՞զ ոնց փոխենք․․․
22:50, 27.10.2017
8080 | 0
Քաղաքականությունը ամբողջությամբ շոուի եք վերածել։ Մի օր երգիչ են, հաջորդ օրը պատգամավոր։ Մի օր հանրապետության լավագույն վիրաբույժ են, հաջորդ օրը նայում ես արդեն ազգային ժողովի նախագահ են։ Պարոնայք չե՞ք հասկացել, որ ժամանակն է ամեն մարդ իր գործով զբաղվի, որ մի բան ստացվի այս երկրում։ Թե չէ, որպես վիրաբույժ գալիս մտնում եք քաղաքականություն, պաշտոն եք զբաղեցնում կարևորագույն, ու սկսում քաղաքագետի պես խոսել, կարծիքներ ասել, որոշումներ կայացնել։ Էդ նույնն է, որ տաքսիստը պատկերացում ունենա, որ երկրում տրանսպորտը կարելի է թանկացնել 5 անգամ, հետո բախտի բերմամբ պաշտոն ունենա, ու բարձրացնի։ Մարդ կարող է լավ երգել ու լավ երգիչ մնալ, պարտադիր չէ մտնել քաղաքականություն որպեսզի ամեն ինչ ջուրը ընկնի, նույն և բժիշկներին է վերաբերվում։ Շատ դեպքեր են լինում սպորտում, երբ լավ ֆուտբոլիստը չի կարողանում լավ մարզիչ լինել, բայց դա կարելի է փոխել հանելով այդ մարդուն։ Բա ձե՞զ ոնց փոխենք․․․
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիկոլայ Չերենկո
22:34, 27.11.2017
7694 | 0
20:24, 06.11.2017
8603 | 0
13:57, 12.10.2017
7859 | 0
դեպի վեր