ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Ես լավ գիտեմ ձեր մեթոդները, ինչպես նաև իբրև թե արդար վիճակահանությունը, որի ժամանակ մարդկանց 98 տոկոսը Արցախ են քաշում, իսկ ով էլ ծանոթ ունի ընդհանուրի հետ ասում են չիջնի սպասի
16:18, 03.11.2017
8364 | 0
ՊՆ նախարարին և ԱԻ նախարարին ասեք, որ կարող են լինել 10 հոգի առավելագույնը պաշտոնյայի տղաներ, որոնք հիվանդ կլինեն, դժվար թե պաշտոնյան մեծ գումարներ ունենալով բուժած չլիներ իր երեխային։ Իսկ բանակից ազատվելու համար չեմ պատկերացնում ինչ աստիճանի պիտի հիվանդ լինեն, քանի որ գրեթե բոլորին առանց հաշվի առնելու ուղարկում եք։ Իսկ այնտեղ էլ մարդկանց հոդվածները՝ առողջական խնդիրների, հաշվի չեք առնում, և ուղարկում եք սահման փոխարենը էլի ծանոթ ունեցողներին տեղափոխում եք սահման չբարձրացող ստորաբաժանում։ Ես լավ գիտեմ ձեր մեթոդները, ինչպես նաև իբրև թե արդար վիճակահանությունը, որի ժամանակ մարդկանց 98 տոկոսը Արցախ են քաշում, իսկ ով էլ ծանոթ ունի ընդհանուրի հետ ասում են չիջնի սպասի։ Հասարակ ընտանիքի երեխաներին բանակում խփում էլ են, հայհոյում էլ են, ու էդ երեխեքն էլ թե ձեն հանեցին գնում են պատժի կամ բանտ, բայց սպասում են համբերատար մինչև ավարտեն այդ ծառայությունը։ Այո սպաների ճնշող մեծամասնությունը զինվորների հետ հայհոյանքներով են խոսում։ Ու բնական է, որ չեն կարող մի ավելորդ բան ասել ծանոթով լավ տեղ ընկածներին։ Իսկ արձակուրդները էլ չեմ ասում, մարդիկ ծանոթ ունեցան կգան 2, 3, 4, և ավել անգամներ, չունեցան դժվար է ասել 2 անգամ կգան արձակուրդ թե՝ ոչ։ Ես ամեն ինչից քաջատեղյակ եմ ասում, առանց չափազանցնելու անգամ մի բառ, սա է ձեր ստեղծած վիճակը հիմա։ Ու անձամբ եմ ներկա եղել մի դեպքի, երբ զորամասի հրամանատարը զինվորին ծառայողական ասում էր պատժի կենթարկի, ու դրա մեջ մտնում է նաև զուգարան մաքրելը։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիկոլայ Չերենկո
22:34, 27.11.2017
7693 | 0
20:24, 06.11.2017
8603 | 0
13:57, 12.10.2017
7859 | 0
դեպի վեր