ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Անանուն քարայր» կամ նոր խորովածանոց
10:35, 23.02.2018
5302 | 0
Արձագանքելով «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներ բնության հուշարձանների հարակից տարածքում շինարարության մասին սոցցանցերում տարածված լուրերին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նշված հուշարձանների անձնագրերը հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի 2017 թվականի օգոստոսի 18-ի 274-Ն հրամանով, որտեղ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ սահմանվել են համապատասխան պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները: Խնդրո առարկա փայտե տաղավարը գտնվում է նշված հուշարձաններից մոտ 12 մետր հեռավորության վրա՝ սեփականաշնորհված տարածքում, հողածածկ ճանապարհի ձախ մասում, Ազատ գետի աջ ափին: Ներկայում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, կայացրել որոշում՝ պարտավորեցնել կառուցապատողին դադարեցնել հուշարձանի մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը: Նշենք, որ սեփականաշնորհված հողատարածքի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, որտեղ որևէ շինարարական աշխատանք չի կարող իրականացվել:
Հեղինակ` Հայ NEWS
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հայ NEWS
09:01, 21.05.2018
4004 | 0
16:34, 25.03.2018
5853 | 0
դեպի վեր