ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ոստիկանության զորքերը 27 տարեկան է
22:52, 21.06.2019
3539 | 0















Արդեն լավ ավանդույթ է դառնում, որ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրենց տոնը սփռում են նաեւ մայրաքաղաքում:

ՀՀ ոստիկանության զորքերը 27 տարեկան են:
Հունիսի 21-ը ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրն է:
Այս կապակցությամբ ոստիկանության զորքերում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում:
Ստորաբաժանման կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը ոստիկանության զորքեր էին այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կառավարության անդամներ, ուժային և իրավապահ կառույցների ղեկավարներ:
Հանդիսության մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ ոստիկանության զորքերի սպառազինությանն ու հատուկ միջոցներին:
Տոնական միջոցառումը մեկնարկեց ոստիկանության զորքերի շարահրապարակում:
Շնորհավորական խոսք ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության զորքերի ծառայողներին շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանության զորքերի մի շարք ծառայողներ ՀՀ վարչապետի, ոստիկանության պետի և պաշտպանության նախարարի հրամաններով պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով:
Զորքի հանդիսավոր երթից հետո ցուցադրական ելույթ ունեցան ոստիկանության զորքերի պատվոպահակախումբն ու նվագախումբը:
Ցուցադրական վարժանք ներկայացրին նաև ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները՝ օգտագործելով նաև մարտական տեխնիկա:
Ոստիկանության զորքերի հատուկ տեխնիկան ու մեքենաները ներկայացվեցին նաև գեղարվեստական ոճի մեջ:
Տոնական հանդիսավոր միջացառումն ավարտվեց ոստիկանության զորքերի երգչախմբի խրոխտ երգերով ու ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթի հայրենասիրական պարով:

Տեսանյութը՝ ներքևում:

Հեղինակ` Հայ NEWS
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3956 | 0
16:34, 25.03.2018
5808 | 0
դեպի վեր