ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Վատիկանի պարտեզներում՝ Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը
21:55, 05.04.2018
4946 | 0















Եւ արդ, քանզի յաւէտ յառաջնում զղջմանն

Յուսահատութեանն բանիւ լքայ
Եւ տարակուսանաց հեծանաւն ի մահ ձաղկեցայ,
Աստանաւր ի յոսոյն կերպարան փոխեալ` յարգահատել համարձակեցայց`
ԶԵրրորդութիւնն Սուրբ կարդալով յաւգնականութիւն ինձ` մեղաւորիս:
Որ եւ անդստին իսկ յաւրհնաբանելն
Եւ ի դաւանելն զկենդանարարն բնաւից Աստուած,
Իսկոյն եւ կոչումն ընտանի ձայնի
Ահաւորութեան անուան շնորհաձիրն բարերարի,
Մահացելոյս է կենդանութիւն,
Ըստ մարգարէին նախաճառութեան,
Թէ` Որ կարդայ զանուն Տեառն, նա կեցցէ:


****


Եվ արդ, քանզի զղջման նախընթաց
գլուխներում
Հուսահատության խոսքերով լքվեցի
սաստիկ,
Եվ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ,
Ուստի և այստեղ վերադառնալով հույսին վերստին`
Համարձակվեմ պիտի գո՜ւթ շարժել ես,
Սուրբ Երրորդությանը մեղավորիս
օգնության կանչելով:
Գիտեմ, որ եթե օրհնաբանեմ ես և
դավանեմ
Արարածներին բոլոր կյանք տվող
Աստծուն,
Եվ ընտանի ձայնով կանչեմ անունն
ահավոր շնորհապարգև Բարերարի,
Նա կենդանություն պիտի տա, անշուշտ ինձ` մեղավորիս,
Ըստ մարգարեի կանխասացության,
Թե` «Ով որ կանչի Տիրոջ անունը, նա
պիտի ապրիե:



Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Հեղինակ` Հայ NEWS
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3956 | 0
16:34, 25.03.2018
5808 | 0
դեպի վեր