Զրուցակիցս լուսանկարիչ Ավետ Ավագյանն է: 1.Առավոտը սկսում եմ… -Կեսօրին / ծիծաղում է/ 2.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն… -Չշահած ՀԴՄ կտրոն 3.Եթե ոչ լուսանկարիչ, ապա… -Գործազուրկ 4.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները -Կարտոֆիլի ժարիտ, Տժվժիկ, Կեսար աղցան 5.Ի՞նչ կանեք, եթե Ձեզ նվիրեն թզբեխ - Քանի որ ես մեծացել եմ 3-րդ մասում ու ավարտել եմ Պոլիտեխնիկը, ես լիքը ընկերներ ունեմ, ում կարամ նվիրեմ էդ թզբեխը /ծիծաղում է/ 6.Երբ իմ հեռախոսին «ծնգացնում» են... -100 դրամ լիցքավորում եմ, որ վատ զգա ու էլ չծնգացնի 7. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր… -ԼուսանԿԱՐԻՃԸ 9.Կյանքը ձանձրալի է առանց ... -Ֆոտոյի, լավ երաժշտության, լավ ուտելիքի, լավ խմիչքի, անձրևի, հակառակ սեռի ու Երևանի 10. Տուր ինձ հնարավորություն և, ես… -Կտամ քեզ հնարավորություններ 11.Գուցե ես սխալվում եմ, բայց… -Դժվար 12. Հայաստանում հնարավոր է... -Լինեն տեղումներ անձրևի տեսքով, հյուսիսային շրջաններում սպասվում է ձնախառը բուք / ծիծաղում է/ 12. Ըստ իս աղջիկները սիրում են… -Շաուրմա 13.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի… -Ավ, մինչև քեզ ճանաչելը զզվում էի քեզնից, գիտեի քիթդ ցցած գոռոզ դեմք ես /ծիծաղում է/ 14.Կսիրահարվեմ նրան, եթե… -Խմած լինեմ 15. Ես երբեք չեմ թաքցրել, որ… -Որ մասնագիտական պիկիս չեմ հասել, ու ամեն օր կատարելագործում եմ ինձ |