1.Առավոտը սկսում եմ... -Առավոտը սկսում եմ ցերեկը, որովհետև առավոտյան քնում եմ /ծիծաղում է/ 2. Ֆիլմ, որն արժե դիտել մի քանի անգամ -Թռիչք կկվի բնի վրայով 3.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք -Ճաշ որի մեջ եփած սոխ կա 4.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք -Վանո Սիրադեղյանի 5.Հայաստանում հնարավոր է… -Ամեն ինչ 6.Հաճախ ինձ հարկավոր է... -Գոռալ, էմոցիաներից ազատվելու համար /ծիծաղում է/ 7.Կյանքը ձանձրալի է առանց… -Շաուրմայի 8. Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն -Անցյալում ամեն ինչ պարզ է, ապագայից ինչ-որ պահի կանխագուշակում 9.Ի՞նչ կանեք, եթե հանդիպեք Ձեր նմանակին -Լուռ կհիանամ /ծիծաղում է/ 10.Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես… -Կրկին կուշանամ /ժպտում է/ 11.Կսիրահարվեմ նրան, եթե... -Զարմացնի իր ինտելեկտով, տարբերվի բոլորից 12.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն… -Ռոկոկո ոճի ինչ-որ բան 13.Եթե ոչ լրագրող, ապա ... -Քննիչ, կամ հոգեբան 14.Հավատում եմ, որ ... -Վերջապես ամեն ինչ լավ է լինելու 15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ -Մի՛ լռեք |