Զրուցակիցս Հանրային ռադիոյի թղթակից, լրագրող Սաթիկ Իսահակյանն է: 1.Առավոտը սկսում եմ... -Երբեմն մարզանքով և անցնում եմ գործի 2.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք -Թոք և իմ կողմից չսիրված ուտելիք է նաև յուղոտ խոզի միսը 3.Ձեր սիրելի հեղինակը - Պարույր Սևակ 4. Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը Ձեր աչքերով -Գյումրի 5. Ասա ինձ՝ չես կարող, և ես ... -Կասեմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, միայն պետք է վստահել ուժերիդ ու լսես ներքին ձայնդ 6.Գուցե ես սխալվում եմ, բայց ... -Անսխալական մարդ չկա, պարզապես ես ունեմ իմ կարծիքն ու համոզմունքը 7. Հայաստանում հնարավոր է... -Այո, ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ անհնարին թվացողը: Ուղղակի մեր ուժը մեր միասնության մեջ է, ապացույցը՝ վերջին իրադարձություններն են, որը շատերիս համար անհնարին էր թվում: Անհնարին է միայն մեր, , հարևաններին, , փոխելը, նկատի ունեմ սահմանակից թշնամի երկրներին: 8. Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի... -Բարի, համբերատար, ժպտադեմ, բայցև՝ մտախոհ, ընկերասեր, հյուրասեր, դրական մարդ 9. Կորուստներն ու ձեռքբերումները... -Տխրում եմ, երբ լավ ընկերներիս ու բարեկամներիս եմ կորցնում, երբ նրանք հեռանում են երկրից: Ձեռքբերումներս լավ ընկերներս են, սիրող ու մշտապես կողքիս գտնվող հարազատներս, աշխատանքային հաջողություններս... 10.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք -Շարլ Ազնավուրի, ում ամբողջ աշխարհն է ճանաչում և ես շատ հպարտ եմ, որ իր հայրենակիցն եմ, նրանով ճանաչում են Հայաստանը 11. Գուցե հնարավոր է... -Ամեն ինչ, գուցե հնարավոր է նույնիսկ այն, որ ես Ազնավուրի հետ սրճեմ 12.Պատուհանից այն կողմ... -Աշխարհն է իր բոլոր գույներով, օրը ոմանց համար բացվում է պայծառ, ոմանց համար՝ մռայլ: Պետք է ներդաշնակ ապրել բնության հետ 13. Եթե կարողանայի ... - Մարդկանց կդարձնեի ավելի բարի, հանդուժող, միմյանց օգնող, սիրող ու հարգող, կվերացնեի անտարբերությունը, որն ինձ համար ամենաանընդունելին է 14.Հաճելի է, երբ... -Տեսնում եմ մարդկանց ուրախ, երբ դու կարողանում ես մեկին օգնել և երբ կարողանում ես նպատակներդ իրականացնել 15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ - Ուզում եմ աշխարհում խաղաղություն լինի |