ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ոգեկոչման ակունքներում»
08:15, 27.04.2018
3368 | 0
Ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 103-րդ տարելիցը
26.04.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը կազմակերպեց «Ոգեկոչման ակունքներում» խորագրով միջոցառում:
Միջոցառման ընթացքում հնչեցին բանակին, զինվորին և հայկական երկու պետության միասնությանն ու խաղաղությանը նվիրված երգեր:
Միջոցառման նպատակն էր` ոգեկոչել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ընդգծել հայրենիքի պաշտպանի առաքելության կարևորությունը, երախտապարտ լինել այն զինվորներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր երկրի և նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են հայրենիքի սահմաններին: Մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով` հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը:
Ինչպես կասեր Նժդեհը՝ «Ես ճանաչում եմ քեզ. …, երկաթե ժողովուրդ, որին աստվածային տեսչությամբ - վկա քո պատմությունը – տրված է առասպելական փյունիկի` իր աճյունից վերածնվելու կարողությունը…»:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Կապանի N13 հիմնական դպրոց
15:24, 05.04.2019
5815 | 0
10:07, 14.03.2019
16341 | 0
15:03, 14.12.2018
6612 | 0
13:54, 14.12.2018
4940 | 0
դեպի վեր