Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.22, EUR 526.22, RUB 7.39, GBP 593.51
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան 150
11:05, 20.02.2019
Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
19.02.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանին/Դասվար Լարիսա Խաչատրյան/
Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, Ամենայն հայոց բանաստեղծ, որբերի հայրիկ Հովհաննես Թումանյանը:
Աշակերտները ներկաներին փոխանցեցին Թումանյանի կարևոր պատգամներից մեկը. «Աշխարհքին ու մարդկանց արեւի պես նայեք»:
Ներկայացնելով Թումանյանի ստեղծագործությունները ու երգերը, կախարդանքի վերածվեց ամեն ինչ: Բնավ, չի զգացվում, որ գրել է. նրա բանաստեղծությունները ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով: Սովորողները դուրս բերեցին բանաստեղծին ՝ բացահայտելով բանաստեղծի մեջ ներծծված, խտացված այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանն ինչպես կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ» …
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Կապանի N13 հիմնական դպրոց
10:07, 14.03.2019
դեպի վեր