ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Դաստիարակության դրական մոտեցումներ»
12:05, 08.05.2018
3530 | 0

06.05.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ առաջին սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում:
/ Դասընթացավար Ռոզա Թևանյան, Անուշ Մեժլույան/
Թեման՝ Ակտիվ ունկնդրում
Ճիշտ հաղորդակցումը ծնողների, ուսուցիչների և երեխաների միջև լավ հարաբերություններ հաստատելու և պահպանելու բանալին: Հաղորդակցում ասելիս շատերս պատկերացնում են հաղորդակցման բանավոր կողմը՝ ասել-խոսելը: Հաղորդակցման մեկ այլ կարևոր և անբաժանելի մասն է ունկնդրումը, որը թերևս ավելի կարևոր է, քան խոսելը: Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեզ լսեն, երբ մենք արտահայտվում ենք: Երբ ուրիշներն ունկնդրում են մեր խոսքը, դա նշանակում է, որ նրանք ցանկություն ունեն մեզ հասկանալու և հավատացած են, որ մեր ասելիքն արժանի է իրենց ուշադրությանը:
Ակտիվ ունկնդրումը ներառում է.
1/ Անկեղծ ուշադրությամբ ունկնդրում:
2/ Զրուցակցի խոսքերին անդրադարձ կատարելու ունակություն:
3/ Զրուցակցի զգացումներին անդրադարձ կատարելու ունակություն:
Սիրելի ծնողներ, շատ անգամ մենք ունկնդրում ենք առանց լսելու, ինչպես և նայում ենք՝ առանց տեսնելու: Հարգանք և հոգատարություն ցուցաբերեք նրանց նկատմամբ, այն ամրապնդում է նաև դպրոցի և և ընտանիքների միջև ձևավորված հարաբերությունները:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Կապանի N13 հիմնական դպրոց
15:24, 05.04.2019
5815 | 0
10:07, 14.03.2019
16341 | 0
15:03, 14.12.2018
6612 | 0
13:54, 14.12.2018
4940 | 0
դեպի վեր