Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված բաց դաս: / Ուսուցիչ Անահիտ Արզումանյան/Ուսուցիչը մեծ նվիրումով և պատասխանատվությամբ էր ընտրել ներկայացվող բանաստեղծությունները, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան հնարավորինս լավ ճանաչեն Շիրազին, զգան նրա ցավն ու մեծությունը և պատկերացնեն, թե ինչու էր Շիրազն իր ծննդյան օրը համարում ապրիլի 24-ը և ինչ ցավ էր զգում ամեն անգամ նայելով բիբլիական Մասիսին։ Եվ ահա դասին տեղի ունեցավ բանաստեղծի հետ հանդիպում: Ներս մտավ հայոց դիցաբանության առասպելական հերոսներից մեկը՝ գեղադեմ, առյուծաբաշ գլխով՝ արծաթագույն մազերը գրեթե ուսերին հասած: Սաները Շիրազին ուղղեցին իրենց հուզող հարցերը: Նրանք Շիրազին ներկայացրին այնպես, ասես ողջ կյանքում ուսումնասիրել էին նրա պոեզիան և այն գիտակցմամբ, որ բանաստեղծի գրած յուրաքանչյուր տող ուղղված է հենց իրենց։ Ու նրանց է ուղղված նաև Շիրազի «Կտակը» ․ |