Ձյան փաթիլն ինձ վստահե՜ց Նո՜ւրբ իջավ ափիս … ու հալվեց: Արևն իր գաղտնիքը բացեց՝ Ծո՛ցս մտավ Գուրգուրեց, Անհավատ քամին արև՜ էր փնտրում- ոտքից գլուխ քրքրեց: Արտասվո՜ւմ էր երկինքը արցունք թափում լալագին, Հրդեհվե՜լ էր իմ սիրտը՝ Չէր վստահում ոչ մեկին… |