Խօսքեր՝ քարեր թանկարժեք, Խօսքեր՝ գանձեր մեծարժեք, Խօսքեր նման արեգակի, Մանկան լեզուի մաքրութիւնի: Միշտ կրկնուող, երբեք չհնացող, Հազար տարուայ երգն ու սուտը, Միշտ սրբութեամբ եռուն պահող… Մոգական ուժով ցնորքային, Գալիս են խօսքեր անդնդային, Զարկում փշուր մեր սրտերին, Պոկում հույսեր երազային: Միշտ նորացող, երբեք չմոռացուող, Հարիւր դարերի դաժան կատակը, Հուր-հաւիտեան անշէջ պահող… Ըմբոստ ոգու ձայնով արթուն, Մարդիկ կը գան անարգելու, Սուտ խորհուրդը մեծ խօսքերի, Եւ կը միանան նախնիներին: |