ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
ԹԵ ԻՆՉ ԷՐ ՊԵՏՔ ՍՈՎՈՐԵԼ ԴՊՐՈՑԻՑ
12:26, 27.06.2018
3237 | 0

Տպավորությունը ընենցա, որ Հայաստանում դպրոց չեն գնացել ու պատմության ուսուցիչը համապատասխան դասաժամին չի բացատրել, թե ո՞րնա իշխանափոխության ու հեղափոխության հսկայական տարբերությունները: Սերժա - նիկոլական թատերական արվեստով իշխանության հանձնման - ընդունման պրոցեսին ՝՝հեղափոխություն՝՝ կոչելը հակագիտականա, կոպիտ սխալ ու մեծագույն անգրագիտությունա:

՝՝Հեղափոխությունը հասարակական - տնտեսական կյանքի սոցիալական, հոգևոր, իրավական հարաբերությունների ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ, արմատական փոփոխություններն են, որը որպես նոր համակարգ բացառումա հայեցակարգային - գաղափարախոսական մակարդակով հնի գոյությունը՝՝:

Սահմանումից բխեցված պարզագույն համեմատականից էրևումա, որ Հայաստանում ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԱ պահպանվել սոցիալ - տնտեսական, հոգևոր, իրավական հարաբերությունների թալանչիական կառավարման համակարգը, որը իրա բնույթով ոչ թե հեղափոխականա, այլ՝ հակահեղափոխական:

Հայաստանը իրա հեղափոխության իսկական ժամանակը ապրելա սովետական տարիներին, երբ երկիրը կապիտալիստական հարաբերությունների ՀԱՄԱԿԱՐԳԻՑ անցումա կատարել սոցիալիստական հարաբերությունների ՀԱՄԱԿԱՐԳԻՆ: Սովետական հեղափոխական ժամանակներում են իշխել կյանքի կազմակերպման սոցիալ - տնտեսական նոր սկզբունքները, որդեղ աշխատավոր մեծամասնության շահերը արտահայտելա համապատասխան քաղաքական վերնախավը: էդ համակարգային ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ շնորհիվա, որ Հայաստանը ու հայը 70 տարվա մեջ հասելա ակնհայտ բարձունքների՝ մշակութային ու սոցիալ - տնտեսական վերելքի, միջազգային ճանաչման, պաշտպանվածության ու հարգանքի: Ընդ որում, էդ հեղափոխությունը ներմուծվելա դրսից՝ ռուսների կողմից, որոնց հայհոյելու փոխարեն պտի հատուկ՝ պետական մակարդակով, շնորհակալություն հայտնենք:

Էսօրվա Հայաստանը հակահեղափոխականների ստեղծած ՝՝հայաստաննա՝՝ որդեղ 70 իսկական հեղափոխական տարիների ընթացքում կուտակած, ստեղծած նյութական ու հոգեվոր ոլորտը ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ձևով սնանկացման՝ բանկրոտիյա տարվել:




Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



Շվեդիա, Էնշոփինգ



27.06.2018
Հեղինակ` Stepan Abrahamyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4880 | 0
21:17, 02.09.2018
5096 | 0
02:00, 31.08.2018
4856 | 0
14:05, 29.08.2018
5375 | 0
12:09, 28.08.2018
5123 | 0
12:06, 28.08.2018
5140 | 0
11:35, 17.08.2018
5455 | 0
դեպի վեր