ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Աստվա՛ծ մեր և Տե՛ր մեր, առաջնորդի՛ր մեզ
18:03, 01.07.2018
2152 | 0

Աստվա՛ծ մեր և Տե՛ր մեր, առաջնորդի՛ր մեզ,
աղաչում ենք: Առաջնորդիր և պահպանի՛ր մեզ:

Դուք չեք կարող դուրս մնալ Իմ Սիրո ու հոգածության շրջանակներից: Չմոռանաք այս: Ոչ մի չարիք չի կարող մոտենալ ձեզ: Իրադարձությունները, որ Ես օրհնում ու իրագործում եմ` անշուշտ բարեբաստ կդառնա ձեզ համար:
Սակայն ձեր արած առաջին քայլը պետք է լինի` որ ձեր կամքը դնեք Իմ առջև իբրև ընծա, որպեսզի Ես պատրաստ լինեմ` լավագույնը անել ձեր համար: Եթե վստահում եք Ինձ, ապա այս դեպքում էլ պետք է ապահով լինեք:
Ձեր երկրորդ քայլը պետք է լինի` վստահորեն մոտենալ ու ասել Ինձ, թե Ես բավականին հզոր եՄ,` ամեն բան անելու, «Թագավորների սրտերը Իմ Կամքի ու իշխանության տակ են» . և թե` չկա մի հրաշք որ անկարելի լինի Ինձ համար. «Աստծո համար ամեն ինչ կարելի է» և «Ես ու Հայրս Մեկ Ենք»:
Ուստի ամեն բան Ինձ թողեք: Ուրախ եղեք, որ ձեր բոլոր գործերը հանձնում եք Տիրական Ձեռքերի իրավասությանը: Ապահովության ու պաշտպանության համար ապահով եղեք: Հիշեք, որ դուք չեք կարող տեսնել ապագան, իսկ Ես կարող եմ:
Դուք չեք կարող ըմբռնել ու տանել այդ. այդ պատճառով է, որ ձեզ քիչ առ քիչ եմ հայտնում ապագան: Ընդունեք Իմ Կամքը, և այդ Ուրախություն կպատճառի ձեզ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր