ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Հովհաննես առաքյալ
11:54, 30.06.2018
3777 | 0
Բնակվում էր Բեթսայիդա քաղաքում և զբաղվում ձկնորսությամբ: Մինչև Հիսուսին հետևելը աշակերտում էր ս. Հովհաննես Մկրտչին: Հովհաննեսը Փրկչի ամենասիրելի աշակերտն էր: Նա էր, որ հետևեց Հիսուսին Գեթսեմանիից մինչև Գողգոթա: Խաչի վրայից Տերը նրա՛ն հանձնեց Իր մորը՝ սուրբ Կույս Մարիամին: Հավանաբար Քրիստոսի հանդեպ այդպիսի բոցավառ սիրո և նախանձախնդրության պատճառով էլ Ավետարանում նրան, եղբոր հետ, կոչում են Որոտման որդի:
Պետրոսի և իր եղբայր Հակոբոսի հետ Հովհաննես առաքյալը եղել է Երուսաղեմի Եկեղեցու երեք սյուներից մեկը: Հետագայում նրա գործունեության վայրը դարձավ Եփեսոս քաղաքը, որտեղից էլ նա ղեկավարում էր իր հիմնած փոքրասիական 7 Եկեղեցիները:
Տիրոջ կամքով՝ Հովհաննեսը մյուս առաքյալներից ավելի երկար ապրեց և խաղաղությամբ ննջեց մոտ 95 տարեկանում՝ 100 թ.: Երբ նա արդեն շատ ծեր էր, քարոզելիս շարունակ կրկնում էր. «Զավակնե՛րս, սիրեցե՛ք միմյանց»: Երբ նրան հարցնում էին, թե ինչու է այդքան հաճախ ասում այդ բառերը, պատասխանում էր. «Դա Տիրոջ պատվիրանն է: Եթե սեր ունեք, որևէ այլ բանի կարիք չեք ունենա»: Նա գրել է իր Ավետարանը, 3 ընդհանրական թղթերը և Հայտնությունը:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր