ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ուզում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Առաքելական Եկեղեցու Սպասավորների դեմ հոխորտալով անուն հանել
23:35, 30.06.2018
2743 | 0
հեղափոխության օրերին չկարողացան բավականաչափ աչքի ընկնել և հիմա ուզում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Առաքելական Եկեղեցու Սպասավորների դեմ հոխորտալով անուն հանել, կայանալ, կամ մխիթարություն գտնել իրենց նեղ, ներանձնական վշտին։ Չեմ ուզում խորանալ, թե դրանցից որը ինչ ձախողումներից է այսահարվել։ Թռուցիկ հայացքն էլ բավարար է, որ տեսնեք, թե ինչ են, կամ ինչացու։ Պարզապես նայեք, քանիսն են, որ ընտանիք ունեն, արդյո՞ք երջանիկ են իրենց ընտանիքներում և արդյո՞ք հարևանիս բախտակիցը չեն։Հարևանիս գերազանցելով իրենց համառ հերյուրանքներով՝ սրանք խազված սկավառակի գործելաոճն են որդեգրել և անդադրում նույն բայաթին են քաշում, թե՝ Եկեղեցին այսպես պիտի լինի... հոգևորականները այնպես պիտի վարվեն... բոլորը մեր ուզելով պիտի շարժվեն... և այլն։ Հանգի՛ստ սիրելիներս, ժողովրդավարությունը հենց նրանով է ժողովրդավարություն, որ փոքրամասնությունը, անկախ նրանից սեռական, գաղափարական կամ այլ, չպիտի հանդգնի մեծամասնությանը պահանջներ ներկայացնել։ Մի անգամ մի բան ասացիք, պատասխանը կերաք, բարի եղեք կամ լլկվել, կամ մի նոր՝ «հանճարեղ» միտք ծննդաբերեք, եթե հակաբեղմնավորիչ հաբերն արդեն չեն ազդում։ Եվ ոչ թե անընդհատ կրկնեք՝ մեկ անգամ, բայց սպառիչ պատասխան ստացած, ձեր անբեղուն որովայնից արտաքին միջամտությամբ վիժված հարցը։ Օրինակ՝ սևեռվել եք, թե՝ «Կաթողիկոսի գավազանը... Կաթողիկոսի գավազանը...»: Իսկ երբ բացատրում ենք, որ դա ոչ թե՝ «Կաթողիկոսի», այլ՝ «Կաթողիկոսական գավազան» է, ի վիճակի՞ եք ընկալել տարբերությունը, որ այն մի անհատ անձի սեփականություն չէ, համազգային արժեք է, ընդ որում՝ այնպիսի արժեք, որ ենթակա չէ սողցման կամ ամբողջական վաճառքի, ինչպես որոշ վայ տնտեսագետներ են կարծում։ Այն արդեն իսկ կարելի է հետագա սերունդներինը համարել։ Խմբակի մյուս՝ շատ որոճացված պնդումն է, թե՝ «Կաթողիկոսին չեն սիրում...» ։ Ինչ խոսք՝ սա իրենց ծանծաղամտության արգասիքն է։ Եթե իրենց երկու պնդումները իրար կողքի դնենք, կստացվի, որ «Կաթողիկոսին չեն սիրում, դրա համար էլ ոսկյա գավազաններ են ընծայում» ։ Այս է գիտությունների թեկնածու դասախոսների «տրամաբանությունը», եթե Աստված ընդհանրապես չի զլացել շնորհելիս։ Խոսքս ավարտեմ սպառիչ պատասխանի հանգամանքով։ Խմբակը հերյուրեց մի բան, մենք պատասխանեցինք, և այլևս ավելորդ ենք համարում երկրորդել, ինչպես ասված է՝ «Ով ականջ ունի, թո՛ղ լսի» (Եզեկ. 3։27, Մատթ. 11։15, Մարկ. 4։9, Ղուկ. 8։8) ։ Կարիք կա՞ մեկնելու նաև այս տողերը, թե՝ «Ով ուղեղ ունի, կհասկանա» ։ Իսկ ամենալավը, սիրելինե՛րս, ամուսնացեք, երջանիկ եղեք և աշխատեք երջանկացնել ձեր կանանց, որ հարևանիս ճակատագիրը չկրկնեք։ Մի՛ կրկնեք հարևանիս ճակատագիրը, առավել ևս այնպես մի արեք, որ դուրս գա, թե ձեր հայրերն են նրան բախտակից։

Կամո Մարտիրոսյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր