ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
ՍԻՄՖԵՐՈՊՈԼԻ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՔԱՀԱՆԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՎՐԵԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼ ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
00:07, 01.07.2018
2288 | 0

Վրեժխնդիր լինելու համար շատ բան պետք չէ։ Դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս տանը, փափուկ բարձին նստած, տեսագրվել ու մտահորիզոնիդ համապատասխան մեղադրել կամ վիրավորական խոսքեր հնչեցնել ուզածդ մարդու հասցեին։ Ու ինչքան սուտ, անկիրթ, անվայելուչ մտքեր արտահայտես անձի հասցեին, այնքան քաջ ու հոգացավ մարդու համբավ կվայելես։ Ցավ ի սրտե, մեր օրերում, երբ մարդիկ սոցցանցերից դուրս ինֆորմացիայի այլ աղբյուր չեն փնտրում, դառնում են նման խաբեության զոհ։Վերջերս վիրտուալ տարածքում այսպիսի մի «սխրանք» գործեց Սիմֆերոպոլի հայկական համայնքի նախկին քահանան՝ կարգալույծ Տեր Խաչատուրը՝ Կարեն Գևորգյան աշխարհիկ անունով։ Տեսագրության մեջ գեղեցիկ փաթեթավորված սուտը նա ներկայացնում է որպես իրականություն՝ պատմելով 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունների մասին, որտեղ իբր ներկա է գտնվել որպես Ազգային եկեղեցկան ժողովի ընտրյալ պատգամավոր։ Ապա ներկայացնում է իր «փառապանծ» անցյալը, հետո մի կերպ հիշում, թե ինչ նպատակով է տեսագրվում ու դերասանի կերպարի մեջ մտնելով, հաղթական տոնով՝ կարծես շքանշանի են արժանացրել՝ մեղադրանքներ հնչեցնում Վեհափառ հայրապետի ու իր առաջնորդ Եզրաս Սրբազանի հասցեին՝թե դուք ինչ հոգևոր առաջնորդ եք, ինչ գործեր եք արել ազգի համար և այլն, և այլն․․․Ինչքան լսում ես, այնքան խորն ես համոզվում մարդու տգիտության մեջ ու ակամա փառք տալիս, որ տեսախցիկի առաջ հոխորտացող նեղլիկ ուղեղով այս անձն այլևս քահանա չէ։


Է․ Միրզոյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր