ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՄ ՇՓՎԵԼ ՏԵՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԵՏ
16:01, 01.07.2018
2007 | 0

Մինչ համայնքը միասնական պայքարում է քահանայի դեմ, եկեղեցին դատարկվում է, զրկվում ամենօրյա աղոթքից։Սիմֆերոպոլի բնակիչ Վազգեն Աբգարյանը, ով երեք զավակ ունի և որպես բարեպաշտ հայրոդի շուրջ յոթ տարի եղել է ծխական խորհրդի անդամ, պատմում է, որ տեսնելով Տեր Խաչատուրի անբարո պահվածքը՝ արգելել է ընտանիքի անդամներին շփվել նրա հետ։ «Ես եղել եմ այն հայերից մեկը, ով դիմել է Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Սրբազանին՝ անբարո քահանայից ազատվելու խնդրանքով։Մեզ մոտ ժամերգություն չէր կատարվում, պատարագ գրեթե չէր մատուցվում, կամ ո՞վ կցանկանար պատվազուրկ քահանայի ձեռքից հաղորդություն ստանալ։Ապրելով Սիմֆերոպոլում՝ ընտանիքիս հետ ստիպված եմ եղել պարբերաբար մեկնել այլ քաղաքներ՝ եկեղեցական արարողոււթյուններին մասնակցելու համար» , -պատմում է Վազգեն Աբգարյանը։

Է․Միրզոյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր