ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԲԱՐԻ ԿԻՐԱԿԻ
15:58, 01.07.2018
3366 | 0

Հավերժի՛ Աստված եւ բոլորի՛ արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից, մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջեւ եւ աղաչում քեզ, իմ Տեր եւ Աստվա՛ծ, լուսավորի՛ր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մթքերս, բա՛ց արա զգայարանիս առագաստը գործելու եւ անպիտան ծառայիս ծագեցրո՛ւ քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որով պարփակում էիր անհուն համասփյուռ ջրերը, փայլեցրո՛ւ նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրի՛ր բազմամեղիս եւ սրբի՛ր անսահման սխալներից: Տե՛ր եւ Աստվա՛ծ իմ, որ այս օրը լույսը ցերեկ անվանեցիր, իսկ խավարը՝ գիշեր, իմ մեղքի գիշերը եւ իմ անօրենությունների խավարը հալածի՛ր ու հեռացրո՛ւ ինձնից: Բայց դու, Տե՛ր՝ գթած եւ մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր Արքայությունդ սուրբ առաքյալների եւ բոլոր քեզ սիրողների համար, ինձ եւս արժանի՛ արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները եւ նրանց հետ փառավորելու Սուրբ Երրորդությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:

(Սուրբ Հովհաննես Գառնեցի)

Եվ այսպես աղոթքով զինված՝ սկսենք մեր օրը Եկեղեցի գնալով և Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելով.
-Պարգեւիչ ողորմութեան,
Պարգեւեա ինձ
Ուղղափառ հաւատով,
Եւ բարի գործով,
Եւ սուրբ մարմնոյ
Եւ արեան քո հաղորդութեամբ
Գալ առ քեզ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր