ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բավական է ժողովրդի անունից խոսեք
19:34, 01.07.2018
2397 | 0
Երեկ ձեր պատկերը պարզ երևաց: Աստված գիտի քանի անտեղյակ մարդկանց էիք խաչի ու փարաջայի նշանով խաբել, նստացրել ավտոբուսն ու բերել, ինչից էլ պարզ երևաց, որ Էջմիածնեցիների միայն -0.5 տոկոսն էր ձեր կողքին, որոնց հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ իրենք էլ տեղյակ չէին, թե ինչ խմբակի էին միացել: Մինչդեռ հենց նույն ժամին Մայր Տաճարի շուրջն էին հավաքվել այ իսկապես ժողովրդի մեծամասնությունը, ովքեր պարզապես հենց ձեր հայտարարություններից տեղյակ լինելով, որ հանդգնելու եք գալ և ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իրենց բարոյական պարտքն էին համարել գալ և լինել Մայր Տաճարում կամ Տաճարի շրջակայքում և այնտեղից աղոթել Աստծուն խաղաղության, միասնականության և այն մի շարք անձանց համար, ովքեր պարզապես դարձել են այս դիվահարված շարժման զոհը: Ինչու եմ դիվահարված անվանում, հիմա կասեմ, որ էլ հետո չասեք. Դիվահարված, որովհետև միայն այդ դեպքում Առաքյալների հիշատակության այդ սուրբ օրով շաբաթական պահքից առաջ կարող էիք նման խառնաշփոթություն առաջացնել Հայաստանի՝ 1 Քրիստոնյա երկրի զավակների մեջ՝ շեղելով նրանց օրվա բուն խորհրդից:
+ Միայն դիվահարվածներն են, որ իրենց ցույցերը կատարում են շաբաթական պահքերից առաջ, Ժամերգության ժամերին, Սուրբ Պատարագի ընթացքում և այլն: Եվ + Այս ողջ շարժումը կոչվում է նաև Խաչագողություն, քանզի Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակներ, այս հակաեկեղեցական շարժման ղեկավարները և մասնակիցները անարգում են Քրիստոսի Խաչը և կատարում սրբապղծություն:

Laura Aghajanyan

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր